Հայտնի են «Հայաստանի դպրոցական լավագույն մինի այգի 2025» մրցույթի հաղթողները. ինչ կստանան մասնակից դպրոցները

03/02/2026 schedule10:20

Ամփոփվել են «Հայաստանի դպրոցական լավագույն մինի այգի 2025» ամենամյա մրցույթի արդյունքները։ Նախաձեռնությունն իրականացրել են ԿԳՄՍ նախարարությունը, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը (ՄԱԿ ՊՀԾ), ՌԴ ճյուղային սննդի ինստիտուտը (SIFI) և «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկը։

Այս անգամ մրցույթն անցկացվել է «Մեր դպրոցական այգու պահապանը» խորագրով՝ խթանելով աշակերտների ստեղծագործական մտածողությունն ու թիմային աշխատանքը, շրջակա միջավայրի նկատմամբ պատասխանատվության զգացումը։ Մասնակից դպրոցներին առաջարկվել է ստեղծել այգու խորհրդանշական պահապան-թալիսմաններ, մշակել դրանց պատմությունը և ձևավորել այգիները բնության հետ ներդաշնակության գաղափարով։ Մասնակիցները ոչ միայն իրենց հերոսների պատմություններն են հորինել և ձևավորել այգիները, այլև պատմությունները հասցրել են դպրոցների ագրո-խմբեր։

Մրցույթն անցկացվել է երկու հիմնական անվանակարգով՝

  • «Դպրոցական լավագույն մինի այգի» (դպրոցամերձ բաց տարածքների համար):
  • «Լավագույն այգին՝ պատուհանագոգին» (փակ տարածքների և պատուհանագոգերի օգտագործմամբ)։

Մասնակցության հայտ է ներկայացրել 24 դպրոց ՀՀ 6 մարզից և Երևանից։ Մայիսին մեկնարկած ծրագրի շրջանակում բոլոր մասնակիցները ստացել են մասնագիտական խորհրդատվություն և մեթոդական աջակցություն՝ գաղափարները կյանքի կոչելու համար։

Մրցույթի պահանջներին համապատասխան՝ մասնակից դպրոցները մինչև 2025 թվականի դեկտեմբերի 1-ը ներկայացրել են իրենց նախագծային փաթեթները. հանձնաժողովի գնահատմանը ներկայացվել է 13 ամբողջական նախագիծ։

Հանձնաժողովի կազմում ընդգրկված էին ԿԳՄՍ նախարարության, ինչպես նաև տեղական և միջազգային կազմակերպությունների՝ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի, ՌԴ Ճյուղային սննդի ինստիտուտի, «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկի, Հայ օգնության ֆոնդի, «Արմենիա Թրի Փրոջեքթ» բարեգործական հիմնադրամի և «Կանաչ արահետ» ՀԿ-ի ներկայացուցիչներ։

Մրցույթի հաղթողները

«Դպրոցական լավագույն մինի այգի» անվանակարգի հաղթողներն են՝

  • Լանջաղբյուրի Վ․ Ադամյանի անվան միջնակարգ դպրոցը (Գեղարքունիքի մարզ)
  • Նոր Գեղիի Յու․ Երիցյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցը (Կոտայքի մարզ)
  • Ծակքարի միջնակարգ դպրոցը (Գեղարքունիքի մարզ)։

«Լավագույն այգին՝ պատուհանագոգին» անվանակարգում հաղթող է ճանաչվել Նեղոցի Արթուր Բեկջանյանի անվան հիմնական դպրոցը (Լոռու մարզ)։

Հանձնաժողովը նաև շնորհել է․

  • Խրախուսական մրցանակ 4-րդ տեղի համար Վանաձորի Ծովակալ Իսակովի անվան թիվ 23 հիմնական դպրոցին (Լոռու մարզ)
    Խրախուսական մրցանակ 5-րդ տեղի համար Գեղարքունիքի միջնակարգ դպրոցին (Գեղարքունիքի մարզ)։

«Դպրոցական լավագույն մինի այգի» անվանակարգում առաջին տեղը զբաղեցրած դպրոցը կստանա մրցանակ՝ 3000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամի չափով, իսկ 2-5-րդ տեղերը զբաղեցրած դպրոցները՝ իրենց դպրոցական ճաշարանների համար նախատեսված մրցանակներ։

Բացի այդ՝ մրցույթի կազմակերպիչները սահմանել են խրախուսական մրցանակներ այն դպրոցների համար, որոնք մի քանի տարի շարունակ մասնակցել են մրցույթին և ցուցաբերել հետևողական ջանք դպրոցամերձ այգիների մշակման գործում։

«Հայաստանի դպրոցական լավագույն մինի այգի» մրցույթը «Դպրոցական սնունդ» ծրագրի առանցքային բաղադրիչներից է: Այն նպատակ ունի զարգացնել դպրոցամերձ այգիները՝ հարստացնելով աշակերտների սննդակարգը տեղական թարմ բարիքներով և նրանց փոխանցելով օրգանական գյուղատնտեսության ու կայուն հողօգտագործման հմտություններ։

2021 թվականին մեկնարկած այս նախաձեռնությունն արդեն վերածվել է ամենամյա ավանդույթի՝ կրթելով բնության հանդեպ հոգատար և գյուղատնտեսական հմտություններով զինված նոր սերունդ։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
894 դիտում

Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին

ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ

ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ

Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է

Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի

Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել

Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում

Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին

Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել

Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է

2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան

Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները

Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել

Ուկրաինայի ԶՈՒ-ն հարվածել է Զապորոժիեի զբոսաշրջային կենտրոններին․ զոհերի թվում երեխաներ կան

Սևանա լճում քաղաքացիներով հեծանվանավակ է շրջվել

Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադիի հետ․ տեսանյութ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով․ տեղումներ չեն լինի

Զգո՛ն եղեք, մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին․ ՆԳՆ

Որտե՞ղ են թաքնված բռնության դեպքերի արմատները. Աննա Հակոբյան

Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան

Ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ 31-ամյա տղամարդը կալանավորվել է

Անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ կա․ ՆԳՆ

Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026-ի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն

Երևանը նոր սերնդի 10 աղբատար կունենա․ առաջին անգամ մեքենաներում կիրառվել է 360° տեսադիտման համակարգ

Քարիմ Խանը հեռացված է պաշտոնից․ ՄՔԴ-ն հաստատել է գլխավոր դատախազի հրաժարականը

Կանանց հրաձգային գումարտակն առաջին անգամ հերթապահություն է ստանձնել․ տեսանյութ ամրացված շրջաններից մեկից

Հայաստանից արտահանումը 2026թ. հունվար-հունիսին աճել է․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել

Առանձնահատուկ կլիմայական տարի․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Բացահայտվել է Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար

Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է

Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում

ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը

Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել

ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում

Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը

«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի

Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել