Երևան
12 °C
Երեւանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի երգչախմբի արտիստները տարեսկզբին մեկ օրում երկու նկատողություն են ստացել: Պատճառը դեկտեմբերի տոնական գալահամերգին չմասնակցելն ու փորձին չներկայանալն է եղել:
Համերգից բացակայելը արտիստները բացատրում են Օպերային թատրոնի տնօրինության՝ տարիների ընթացքում չվճարված ֆինանսական պարտավորություններով ու անիրական մնացած խոստումներով:
Դեռ նախորդ տարվանից Օպերային թատրոնի տարբեր կոլեկտիվներ լարված փոխհարաբերություններ ունեն տնօրինության հետ: Իսկ շուրջ 75 հոգուց բաղկացած երգչախումբն առավել լարվել է այն բանից հետո, երբ թատրոնի տնօրեն ու գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը 2 տարի անընդմեջ ձգձգելով՝ չի վճարել խոստացած հոնորարները:
Այս մասին այսօր հայտարարեցին երգչախմբի ներկայացուցիչները, որոնք իրենց բողոքի ձայնը բարձրացնելու համար ասուլիս էին հրավիրել: Ասուլիսին մասնակցող մոտ 40 հոգին ներկայացրեցին իրենց հուզող խնդիրները՝ նշելով, որ ստիպված են եղել այս քայլին դիմել, քանի որ բազմիցս բարձրացրել են հարցեր, որոնք անտեսվել են: Նրանց վստահեցմամբ՝ քննարկումներն այնքան անարդյունավետ են եղել, որ ղեկավար կազմը կեսից թողել-հեռացել է:

Այս ամենը սկսվել է դեռեւս 2018 թ-ին, երբ ԱՄԷ-ի Դուբայ քաղաքում տեղի ունեցած հյուրախաղերից առաջ եկել են փոխհամաձայնության, որ հասանելիք օրապահիկի գումարը քիչ է եւ երգչախմբի արտիստները համաձայն չեն այդ գումարով մասնակցել հյուրախաղերին: Օրբելյանը բանավոր խոստացել է, որ բացի օրապահիկից, տարվա վերջում կվճարվեն նաեւ հավելավճարներ: Բայց երբ արտիստներն ավելի ուշ մոտեցել են ու գումարի մասին խոսել, Օրբելյանը ասել է, թե չի խոստացել, այլ ասել է՝ եթե լինի, կտա: «Մենք չստացանք ոչ մի շնորհակալագիր, փոխարենը երբ պահանջեցինք մեր գումարները ու ի նշան բողոքի համերգին չմասնակցեցինք, ստացանք երկու նկատողություն»,-նկատեցին արտիստները: Նրանք նշում էին, որ 2019 թվականին 6 պրեմիերա են ունեցել, բայց ոչ մի գնահատանքի չեն արժանացել:
Բացի այս, արտիստները նշում էին, որ թատրոնն ունի բազմաթիվ այլ խնդիրներ՝ սկսած տարրական հիգիենայի ու անհրաժեշտ այլ պարագաների բացակայությունից: Նրանք մատնացույց են անում աշխատանքային պայմանագրի համապատասխան դրույթները, ըստ որոնց, գործատուն պարտավոր է ժամանակին ապահովել աշխատողին անհրաժեշտ բեմական եւ համերգային մաքուր զգեստներով:
Նշեցին, որ գրիմի պարագաներ կանանց ընդհանրապես չի տրվում, իսկ տղամարդկանց՝ անորակ եւ հակահիգիենիկ վիճակում: Ոչ մի աքսեսուար չի տրամադրվում, բոլոր անհրաժեշտ աքսեսուարները արտիստներն օգտագործում են իրենց անձնականը: Իսկ տրամադրված մյուս հագուստները հակահիգիենիկ եւ հակասանիտարական, վատ վիճակում են, կոշիկները՝ նույնպես: Տղամարդկանց մի մասը չունեն նաեւ համերգային հագուստ:
«Մեզ տալիս են շորեր, որոնցից հոտ է գալիս, այսինքն մի քանի մարդ նույն շորերն է հագնում ու դա չի մաքրվում, համերգներին մենք կրում ենք պապական եկած շորեր ու կոիշկներ եւ շատ հաճախ՝ կեղտոտ վիճակում: Երբ հարցը բարձրացրինք, պարոն Օրբելյանը չմոտեցավ, չցանկացավ մեզ հետ քննարկել, խնդրեց, որ գրենք զեկուցագիր եւ ներկայացնենք իրեն: Ի պատասխան՝ օրեր առաջ տնօրինությունը մեզ ներկայացրեց արտահերթ որակավորման քննություն անցկացնելու հրաման»,-նշեց երգչախմբի արտիստ Աբգար Սարգսյանը:
Վերջինս նաեւ նշեց, որ երգչախմբի արտիստների մեծամասնությունը՝ շուրջ 54 հոգի, համաձայն չեն աշխատել խմբավար Հրաչ Բորյանի եւ երգչախմբի գլխավոր վարիչ Գեւորգ Մինասյանի հետ: Նրանք նշում են, որ չափազանց լարված է հարաբերություններն այս մարդկանց հետ, հատկապես Բորյանի: «Բորյանը երգչխամբի անդամ էր, պաշտոնը բարձրացրեցին եւ նրա հետ խոսել, շփվել այլեւս հնարավոր չի լինում: Անընդհատ սպառնալիքներ ու մունաթ վիճակներ են, այդ մթնոլորտում աշխատել չի լինում: Հիմա էլ բերել ինչ-որ տեսախցիկներ են դրել, որ մեզ հսկեն: Մոռանում են, որ մենք արտիստներ ենք, օֆիսի աշխատողներ չենք»,- նշեցին նրանք:

Երգչախմբի անդամները հունվարի 8-ին են ստացել երկու նկատողությունները, որից անմիջապես հետո դիմել են ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանին: Խզմալյանի հետ հանդիպելուց հետո միայն մի փոփոխություն է եղել՝ «Անուշ» օպերայի շորերը տարել են լվանալու: Ասուլիսի մասնակիցները հայտնեցին, որ Խզմալյանը տնօրինության հետ խոսել է առաջ քաշված խնդիրների մասին, հորդորել կոլեկտիվի հետ կոմունիկացիայի մեջ լինել, բանակցություններով վերացնել լարվածությունը, սակայն ապարդյուն:
«Օրբելյանը չուզեց լսել մեզ, գրավոր զեկուցագիր պահանջեց, ապա որոշեց, որ թատրոնում պետք է անցկացվի արտահերթ ատեստացիա: Դրանով ստիպում մեզ խելոք մնալ ու խնդիրների մասին չխոսել, որովհետեւ երրորդ նկատողությունից հետո մենք ուղղակի դուրս կթռնենք»,- ասացին նրանք:
Վստահեցրին, որ երբ հերթական ատեստացիայ ժամանակը գա, բոլորն էլ կերգեն ու կնվագեն, իսկ այս լարված մթնոլորտում հնարավոր չէ դա իրականացնել, սա, ըստ նրանց, շատ պայթյունավտանգ է թատրոնի համար:

«Երբ Օրբելյանին տնօրենի պաշտոնում վերականգնելու համար Կառավարության շենքի դիմաց էինք, թրջվում էինք, մեզ ոչ ոք նկատողություն չտվեց, իսկ երբ մեր ներքին խնդիրը լուծելու համար ստիպված համերգին չենք երգել՝ նկատողություն տվեցին: Նաեւ չեմ զլանա ասել, որ թատրոնում բազմաթիվ անգործության մատնված մարդիկ կան, որոնք ապրում են այս արտիստների աշխատանքի հաշվին»,- ասաց Արամ Աբգարյանը:
Բողոքոի ելած արտիստները փետրվարի 28-ի ասուլիսին հրավիրել էին նաեւ տնօրինությանը, սակայն նրանցից ոչ ոք ներկա չէր: «Հայկական ժամանակը» կապ հաստատեց թատրոնի փոխտնօրեն Կարինե Կիրակոսյանի հետ, որն էլ հայտնեց, որ ասուլիսի ու բողոքների մասին նոր է տեղեկացել ու դեռ ոչինչ չի կարող պատասխանել: Հորդորեց գրավոր հարցում ուղարկել:
Խմբավար Հրաչ Բորյանը եւս վստահեցրեց, որ մի քանի օրով արձակուրդի մեջ է ու տեղյակ չի եղել, թե ինչ է կատարվել: Անդրադառնալով բողոքներին ու նշյալ լարվածությանը՝ Բորյանն ասաց. «Ընդհակառակը, ես ձգտում եմ համերաշխություն մտցնել, նույնիսկ տեսախցկները նրա համար ենք տեղադրել, որ ապացուցենք, թե ինչ մթնոլորտում է անցնում աշխատանքային պրոցեսը: Իրենք փոխնախարարին բողոքել էին, դրա համար էլ որոշեցինք այդ տեսանկարահանող սարքերը տեղադրել: Նշված 6 պրեմիերաներն էլ, որ ասում են, դրանք առաջին հերթին ես ինձ վրա եմ վերցնում, քանի որ մյուս խմբավարների ժամանակ նման արդյունք երբեւէ չի գրանցվել»,- ասաց նա:
Անդրադառնալով արտիստների մատնանշած լարվածությանն եւ կոպիտ, բարձր տոնով խոսելուն՝ Բորյանը նկատեց՝ դիրիժորները եւ ռեժիսորները չեն կարող քնած վիճակում փորձեր անցկացնել, քանի որ դա աշխատանքային պրոցես է, պարապելու ընթացքում լիովին տրվում են աշխատանքին. «Գուցե ոգեշնչված, ուղղակի էմոցիայի տակ մի բան էլ բարձր ասեմ, բայց դա արվեստագետի էմոցիա է, կարիք չկա նման կերպ արձագանքելու»:
Բորյանի վստահեցմամբ՝ այս բողոքներն անձնավորված են: Նրա խոսքով՝ երգչախմբում որոշ մարդիկ պաշտոն ստանալու ակնկալիքներ ունեն, մասնավորապես Աբգար Սարգսյանը: «Աբգարը դեռ այն ժամանակ ուզում էր երգչախմբի վարիչ դառնալ, նույնիսկ առաջարկում էր խմբավարի պաշտոնը վերացնել: Սա խոսում է նրա մասին, որ երգչախումբն ուզում է կառավարող չունենալ, բայց աշխարհում նման բան գոյություն չունի: Երգչախմբին էլ հրահրում են մի քանի հոգով ու իրենց կողմն են հավաքել»,- ասաց խմբավարը: Նա նաեւ նշեց, որ արտիստների բարձրաձայնած խնդիրները տարիներ շարունակ եղել են, իսկ Օրբելյանը ուժերի ներածին չափով միշտ էլ փորձել է դրանք լուծել: Ավելին երգչախմբի բողոքները սկզբից ամենեւին էլ իրեն ուղղված չեն եղել, սակայն աստիճանաբար ուղղությունը թեքեցին դեպի իր կողմը:
Մեր դիտարկմանը, թե կոլեկտիվները խուճապի են մատնվել ժամկետից շուտ վերաորակավորման պահանջից, խմբի ղեկավարը ասաց. «Ատեստացիան պիտի անցկացվի, տարեթվով ժամկետն արդեն եկել է, մեկ-երկու ամիսը ի՞նչ կապ ունի, միեւնույնն է՝ պիտի անցկացվի»:
Երգչախմբի անդամները նաեւ բաց նամակով դիմել են ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին: Նամակում նշել են վերը թվարկված խնդիրները, նախարարից ուշադրություն ու շուտափույթ լուծում են ակնկալում, այլապես խոստանում են գործադուլ անել:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
«88» առևտրային օբյեկտում արձանագրվել է 33 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան. տեսանյութ
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Թատրոն տանիքում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Փաստաթղթերը պահեք հեշտ հասանելի վայրում․ ինչ է խորհուրդ տալիս «Զվարթնոց»-ը ճամփորդողներին
Եվրոպական խորհրդարանում քննարկվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը
Դավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվել
«Ուժեղ Հայաստան»-ի անդամը հայտնաբերվել և կալանավորվել է ընտրակաշառք տալու մեղադրանքով
Արման Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին
Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել
Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Ազգային տոնի կապակացությամբ կազմակերպված միջոցառմանը
Ծառուկյանը անտանելի է Քոչարյանի համար, որին ինքն է ստեղծել, Սերժի համար էլ անընդունելի է. տեսանյութ
Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման. Նեթանյահու
Մարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավոր
ԿԲ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի Խորհրդատվական խորհրդի նիստին
ՌԴ-ի վերնախավում շփոթված են ընտրության արդյունքներից. նրանք կարող են կորցնել ՀՀ-ն․ Ռոբերտ Ղևոնդյան․ տեսանյութ
Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար, բացառությամբ Իրանի․ Թրամփ
ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ
Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում
13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան
Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն
Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը
Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին
Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել
Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա
ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին
Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին
Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով
Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան
Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում
Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները
Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով
Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին
Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է
Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը
Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT