Երգեցին քիչ, պարեցին կարճատեւ. Գյումրու Վարդանանց հրապարակի շատրվանները կրկին կհիմնանորոգվեն, բայց եռապատիկ թանկ

Գյումրու Վարդանանց հրապարակի շատրվանները կրկին հայտնվել են քննարկումների դաշտում:  Քաղաքապետարանը հերթական վերանորոգման ծրագիրն է առաջարկում՝ նույն բովանդակությամբ եւ նկարագրությամբ, ինչն արվել է 2014-ին:

Խոսքը շատրվանների արդիականացման, ջրային պտույտների եւ լուսաձայնային հնարավորություններով շատրվան ունենալու մասին է: Բովանդակությունը մնացել է նույնը, փոխվել է սակայն ծախսվելիք գումարի չափը: Այն գրեթե եռապատկվել է:

2014  թվականին Վարդանանց հրապարակի վերանորոգման, արդիականացման, նրանց երգել-պարելու հնարավորության ընձեռման համար համայնքի բյուջեից հատկացվել էր 40 մլն դրամ, աշխատանքներն էլ կատարել էր Սամվել Բալասանյանի դասընկեր, անհատ ձեռներեց Մկրտիչ Նալչաջյանը: Հրապարակի շատրվանները, սակայն, չեղան այն, ինչին սպասում էին գյումրեցիները: Դրանք մնացին գունային տարբեր երանգավորումներով սովորական շատրվաններ: Երգեցին քիչ, պարեցին՝ կարճատեւ: Պտտվող սարքերը հիմնականում չգործեցին:

Չնայած գումարը քաղաքապետարանը հատկացրեց առանց ուշացումների, քաղաքապետ Սամվել Բալասանյանն այդ ժամանակ հայտարարեց, որ Նալչաջյանը Գյումրիին նվեր է արել, քանի որ այդ աշխատանքի համար 40 մլն դրամը շատ քիչ է:  Օրերն անցան, ժամանակի ընթացքում էլ շատերը մոռացան, որ Գյումրիին շատրվանային հրաշք էին խոստացել:

Նույն պատմությունը վերակենդանացավ նաեւ այսօր՝ փետրվարի 28-ին կայացած հանրային քննարկման ժամանակ: Սամվել Բալասանյանը հայտարարեց, որ կրկին Վարդանանց հրապարակի շատրվանները հիմնանորոգելու, երգել-պարելու հնարավորությամբ ներկայացնելու նպատակ ունեն: Այս անգամ սակայն, նախատեսվում է համայնքի բյուջեից հատկացնել 113 մլն դրամ: Աշխատանքները վստահվելու է չինական մի կազմակերպության: «Դա այն ընկերությունն է, որն իրականացրել է Վանաձորի շատրվանների արդիականացման աշխատանքները»,- հավելեց Բալասանյանը:

Այս շատրվանների հիմնանորոգումը հիմնավորող փաստաթղթում, որը ներկայացվել էր հանրային քննարկմանը, նշված էր, որ շատրվանը գտնվում է անմխիթար վիճակում, մետաղական խողովակներն ամբողջությամբ ժանգոտվել են, փտել են: Քննարկմանը ներկա ավագանու անդամները հարցրեցին՝ արդյո՞ք այդ մասով կա հստակ մասնագիտական ուսումնասիրության վրա հիմնված կարծիք:

Հարցը զեկուցող քաղաքապետի տեղակալ Կարապետ Մխչյանն ասաց՝ ուսումնասիրությունները եղել են վիզուալ: «Տեսել են, որ կա խողովակներից կաթոցներ, դրանք երբեք չեն փոխվել, կոսմետիկ ներկման ինչ-որ աշխատանքներ են արվել ընդամենը, կա ջրի որոշակի արտահոսք»,- բացատրեց Մխչյանը:

Ավագանու անդամ Լեւոն Բարսեղյանն էլ նկատեց, որ Գյումրիում շատ այլ շատրվաններ կան, ինչո՞ւ  կրկին հիմնանորոգել Վարդանանց հրապարակինը: Սա այն պարագայում, երբ, օրինակ, Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու ետնամասում գտնվող շատրվանը տարիներ շարունակ չի շահագործվում: «Ինձ թվում է, մենք մի կերպ յոլա կգնանք կաթացող խողովակներով, էս հրապարակի շատրվաններով կդիմանանք, կպայքարենք մեր դեմ, ջանքեր կներդնենք, ոչինչ, կասենք, ջհանդամ, թող կաթի, բայց էս փողն ափսոս է: Եթե շատրվան, ուրեմն շատրվան: Ես վստահ եմ, որ եթե Ամենափրկչի թիկունքի շատրվանները, կամ գոնե դրա ջրավազանը կարգի բերվի, ահագին հմայիչ ու հաճելի տեղ կդառնա տարածքը: Այլապես, էս կենտրոնացումը լավ բան չէ: Մենք փողը, մարդկանց կենտրոնացնում ենք էս կենտրոնում, փոխանակ քաղաքի այլ հատվածներ էլ ուղղորդենք: Սա առաջարկ է, վերանայեք»,-ասաց Լեւոն Բարսեղյանը:

Ավագանու մեկ այլ անդամ էլ նկատեց, որ 131 մլն հատկացվում է շատրվանների հիմնանորոգման համար, սակայն ընդամենը մեկ տարվա երաշխիք է ակնկալվում, ինչը սխալ մոտեցում է: «131 մլն դրամը դա մոտ 300.000 դոլարն է, եւ մենք ընդամենը 1 տարվա երաշխիք են տվել: Գոնե ժամկետը երկարացնենք»,- առաջարկեց նա:

Սամվել Բալասանյանն ասաց չի նկատել, որ մեկ տարվա երաշխիք է գրված, սակայն ժամկետի երկարացնելը նաեւ պետք է կազմակերպության համար ընդունելի լինի: «Դա քննարկման հարց է: Կարող ենք մեկ տարվա փոխարեն 2 տարի դարձնել, պետք է կազմակերպությունը համաձայնի ուղղակի»,- ասաց քաղաքապետը:

Թե ընտրությունը որ շատրվանի վրա կանգ կառնի այս քննարկումից հետո, դեռ հստակ չէ: Բալասանյանն ասաց հնարավոր է Համաշխարհային բանկի ֆինանսական միջոցներով էլ կարողանան Ամենափրկչի բակի շատրվանը հիմնանորոգել:

«Վարդանանց հրապարակի շատրվանների խողովակները, նասոսները, բոլորը կարող ենք օգտագործել, որովհետե մեզանից էդ կազմակերպությունը միայն ջրավազանն է ուզում, ասել են՝ խողովակները պետք չեն: Դե դրանք էլ մենք կտանենք, կպահեստավորենք, մյուս շատրվանի համար կօգտագործենք, որը որ նոր է, դրանք, էն սովետականները չէ»,- ասաց քաղաքապետը:

Ի դեպ, քանդելուց հետո այլ շատրվանների նորոգման համար օգտագործվելիք խողովակներն այն նույն խողովակներն են, որոնք, ըստ այսօր ներկայացված հիմնավորումների, կիրառելի չեն, քանի որ քայքայված են, մաշված են, եւ ժանգոտված: Նաեւ մեկ նկատառում. ստացվում է, որ 2014 թվականին, երբ 40 մլն դրամ է ծախսվել, ու իրականացվել է շատրվանի հիմնանորոգում, բոլոր խողովակները չէ, որ Նալչաջյանը թարմացրել, նորացրել է: Այլապես այսօր քաղաքապետը սովետական ծակ խողովակներից խոսելու առիթը չէր ունենա:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3220 դիտում

Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը

«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ

«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին

Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը

Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել

Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են

«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն

Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները

Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել

Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է

Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին

24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց

Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ

Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը

Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը

Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան

17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով

Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում