Երևան
12 °C
«ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունն իր գործունեությամբ մարզերում իրականացնում է դպրոցների գազաֆիկացման նախագիծ
«ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը ռեգիոնների դպրոցների գազաֆիկացման նախագծի իրականացմանը տրամադրել է 110 մլն․ՀՀ դրամ /230 հազ․դոլար/
«ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունն Գեղարքունիքի և Արարատի մարզերի հանրակրթական հաստատություններում ավարտին է հասցնում ջեռուցման համակարգերի անցկացման ծրագիրը։ Ծրագրի առաջին փուլը նախատեսում է հինգ դպրոցների գազաֆիկացում և ջեռուցման համակարգերի տեղադրում, որտեղ գրեթե 30 տարի դասասենյակների ջեռուցման խնդիրը լուծվում էր «բուրժույկաների» և հեղուկ վառելիքի միջոցով։
Ծրագրի առաջին փուլն ավարտվել է: Վարդենիսի 3 հիմնական դպրոցներն արդեն օգտվում են ջեռուցման լոկալ համակարգից:
Սոթք գյուղի դպրոցում և դպրոցին կից գործող մանկապարտեզում և Արարատ քաղաքի դպրոցներից մեկում ջեռուցման համակարգերի մոնտաժման աշխատանքները ևս մոտենում են ավարտին, և 2020թ․ մարտին նախատեսվում է դրանք հանձնել շահագործման ։
Ծրագրի իրականացման կոորդինատոր, «ԳեոՊրոՄայնինգ» ընկերության արտաքին կապերի և սոցիալական քաղաքականության ղեկավար Ռուզաննա Գրիգորյան․
«Ծրագրի իրականացման արդյունքում ներդրվել են ջեռուցման ժամանակակից և անվտանգ համակարգեր, կառուցվել է 1350 գծամետր լոկալ գազատար, մոնտաժվել են ընդհանուրը 15,000 քառակուսի մետր մակերեսով ջեռուցման համակարգեր։ Ծրագրի ամբողջ արժեքը կազմում է 160 մլն․ ՀՀ դրամ, որից 50 մլն․ դրամը ներդրվել է դպրոցների խնայված միջոցներից, իսկ 110 մլն․ դրամը /230 հազ․ դոլարը/ տրամադրել է «ԳեոՊրոմայնինգ» ընկերությունը։
Երկու տարի շարունակ մենք աշխատել ենք այս ծրագրի նախապատրաստման և իրականացման ուղղությամբ, և այսօր շատ ուրախ ենք դրա հաջող ավարտի համար։ Մեր երեխաների ուսման համար տաք և հարմարավետ պայմանների ապահովումը մեր գործընկերների և կապալառուների համատեղ աշխատանքի արդյունքն է, որոնք աջակցեցին մեզ այս նախագծի իրականացման գործում։
«ԳեոՊրոՄայնինգ» ընկերության նախագահ Ռոման Խուդոլիյ․
«Կրթական ենթակառուցվածքներում սոցիալական ներդրումները մեր ընկերության կորպորատիվ և սոցիալական քաղաքականության առաջնահերթություններից են։ Մենք մեր սոցիալական ծրագրերում շեշտը դնում ենք երիտասարդ սերնդի կրթության և առողջության ապահովման վրա, որին հնարավոր չէ հասնել առանց այդ գործընթացների համար հարմարավետ պայմանների ստեղծման և ճիշտ մոտիվացիայի։ Կրթությունը և սպորտը այն ոլորտներն են, առանց որոնց հնարավոր չէ դաստիարակել ուժեղ և արդյունավետ ապագա սերունդ, և այդ հարցում մենք միշտ աջակցում ենք տեղական իշխանությունների և քաղաքացիների առողջ նախաձեռնություններին»։
Հաշվի առնելով ծրագրի առաջին փուլի հաջող փորձը՝ մենք մտադիր ենք շարունակել այս գործընթացները։ Մենք վճռականորեն կաջակցենք, որպեսզի Հայաստանի Հանրապետության մեր ներկայության մարզերի բոլոր դպրոցներում և նախադպրոցական հաստատություններում ապահովենք ուսման հարմարավետ պայմաններ:
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյան․ «Մեր դպրոցներում ժամանակակից և քաղաքակիրթ ջեռուցման կազմակերպման հարցը իսկապես բարդ խնդիր է։ Ցավոք, տեղական բյուջեն թույլ չի տալիս այդ մասշտաբի նախագծեր իրականացնել։ Ամեն տարի մենք վառելիք ենք գնում դժվարությամբ տնտեսած միջոցներով, ինչը մեր երեխաների ուսման համար հարմարավետ պայմաններ չի ապահովում։ Այս խնդրի լուծման գործում «ԳեոՊրոմայնինգ» ընկերության ֆինանսական օժանդակությունը ու ավանդն անգնահատելի է. այն տեղից շարժեց և լուծելի դարձրեց երկար տարիներ օդում կախված հարցը։ Բացի դրանից, ընկերությունն աշխատում է նաև մարզում առկա մի շարք այլ սոցիալական խնդիրների լուծման ուղղությամբ, որոնցով էլ սոցիալական լուրջ աջակցություն է ցուցաբերում սահմանամերձ բնակավայրերի զարգացմանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Քեզ մոտ տաքսու վարորդ աշխատելը և քաղաքականությամբ զբաղվելը նույն կերպ անբնական է ստացվում. Մանավազյան
Վենեսուելայի ափերի մոտ միջազգային ջրերում ևս մեկ լցանավ է կալանվել
ԿԳԲ գործակալ լինելը ցմահ է. Կտրիճ Ներսիսյանը ևս այդ ցանցի մեջ կարող է լինել. Բագրատ Առաքելյան. տեսանյութ
Սեքսաքաղց են, ասում են՝ գիտեք հեշտ է առանց կնոջ, պատկերացնում եք՝ ոնց են արդարացնում շնությունը. տեսանյութ
Ազգային ժողովի այգու փոխարեն՝ Կիրանցի հիմնական դպրոց. ամանորյա տոնական միջոցառումն այս տարի տեղափոխվեց Տավուշ
Ինչ հարցերի է անդրադարձել ՀՀ վարչապետը Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ
ՀՀ պաշտոնյաներից մեկի կինը ամուսնու բանկային քարտից 4 մլն դրամ է հափշտակել
Ինժեներական քաղաքի փառքի արահետում բացվել են Global High-Tech պետական մրցանակի երեք դափնեկիրների աստղերը
Շինարարական նորմերով սահմանվել են մթնոլորտային օդի վրա ազդեցության նվազեցման նոր պահանջներ
Մ-4 ճանապարհին ջրագծի վթարի պատճառով մերկասառույց է առաջացել
Ընթանում է Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի ներկայացուցիչների հետ
Գյումրիում կին է ընկել գնացքի տակ
Իշխանասար. Սուրենյանը լուսանկար է հրապարակել
Ընդհանուր առմամբ, ամեն ինչ լավ է ընթանում, երկկողմ հարաբերությունները զարգանում են. Պուտինը՝ Փաշինյանին
Խաղաղությունը նոր հնարավորություններ կբացի Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների զարգացման համար. Փաշինյան
Շատ ուրախ եմ Ձեզ տեսնելու համար. ինչ են քննարկել Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը. հանդիպման մանրամասները
Թե բա՝ ադրբեջանական բենզին չենք գնելու. ելույթներից առաջ հագուստներդ փորձաքննեք՝ «կարճ միացում» չտա թեզերի հետ
«Քվանտա» ծրագրի շրջանակում ԵՊՀ-ում դասախոսում է հրավիրյալ պրոֆեսորը Պատրասի համալսարանից. տեսանյութ
Բավարարվել է Վոլոդյա Գրիգորյանի հոր սեփականաշնորհած հողամասը Փարաքարին վերադարձնելու դատախազության պահանջը
Գևորգ Պապոյանը հանդիպել է Եգիպտոսի արտաքին առևտրի և ներդրումների նախարարի հետ. ինչ հարցեր են քննարկվել
Նախկին բարձրաստիճան պաշտոնյային կաշառելու, փողերի լվացմանն օժանդակելու վարույթով մեղադրյալի գործը դատարանում է
Մեկնարկել է Փաշինյան-Պուտին առանձնազրույցը
Իրենց խնդիրն ավելի լուրջ է, քան պատկերացնում ենք, մարդիկ գերի են օտարերկրյա գործակալություններին. Խաչատրյան
Կառավարությունը քաղաքացիներին գումար չի բաժանում. ՏիկՏոկ-ում տարածվող տեղեկությունը կեղծ է
Կոռուպցիայի դեմ պայքարում կարևոր է հայ-ֆրանսիական համագործակցությունը. հանդիպել են Գալյանն ու Իզաբել Ժեգուզոն
Գեղաշեն գյուղի «Նոր-Ագրո» ՍՊԸ-ի կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը կասեցվել է
Գևորգ Պապոյանն ու Եգիպտոսի գյուղատնտեսության նախարարը քննարկել են համագործակցության հեռանկարները
Ամերիաբանկը ներկայացրել է «Իմ Ամերիա, իմ Հայաստան» ԿՍՊ արշավի շրջանակում իրականացված ծրագրերը
Վարչապետը մասնակցել է ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին, գործընկերների հետ շրջայց կատարել «Էրմիտաժ»-ում
Կառավարության ֆինանսավորմամբ Երևանի մետրոպոլիտենի 4 կայարան ամբողջությամբ նոր շարժասանդուղքներ ունի. տեսանյութ
Վարչապետը յուրաքանչյուր կիրակի մասնակցում է պատարագի. Բաղդասարյանը՝ Մայր Աթոռ գնալու մասին
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան դեկտեմբերի 22-ին
Պուտինն ԱՊՀ երկրների ղեկավարների համար շրջագայություն է կազմակերպել Էրմիտաժում
Հայաստանի հետ սահմանի թուրքական «Ալիջան» անցակետում սկսվել են բացման նախապատրաստական աշխատանքները
Երթևեկության կազմակերպման փոփոխություն Երևանում
КГБ-ի գործակալ Եզրասին արդարացնողները նույն «օֆիսի» աշխատողներն են ու արդարացնում են իրենք իրենց. Ղազարյան
Ավելի լավ է՝ ես մենակով հաց ու սոխ ուտեմ, քան ձեզ հետ գամ ֆուա-գրա ուտելու. Եղոյանը՝ ընդդիմությանը
Լուկաշենկոն ԱՊՀ գագաթնաժողովի ժամանակ սանրում է բեղերը. տեսանյութ
Կիրանց գյուղ․ մեր երեխաները երջանիկ են, սա է իրական Հայաստանը. Ալեն Սիմոնյանը տեսանյութ է հրապարակել
Թուրքիայում 12-ամյա աշակերտը հրացանով կրակել է դպրոցի տնօրենի վրա. տեսանյութ
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT