Երևան
12 °C
Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առանձնազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Իր խոսքում ՌԴ նախագահը նշել է. «Հարգելի՛ Նիկոլ Վովայի, ցանկանում եմ ևս մեկ անգամ ողջունել Ձեզ, շնորհակալություն հայտնել ԵԱՏՄ-ի և ԱՊՀ-ի շրջանակներում կազմակերպված այս միջոցառումներին մասնակցելու համար։
Երեկ և այսօր մենք արդեն փոխանակվել ենք մեր աշխատանքի գնահատականներով։ Ընդհանուր առմամբ իմ կարծիքով՝ ամեն ինչ շատ լավ է անցել։
Հուսով եմ՝ մթնոլորտը լավն էր։ Բայց ամենակարևորը՝ մեր թիմերը քրտնաջան աշխատել են բոլոր ուղղություններով, պատրաստել են լավ փաստաթղթեր, ամեն ինչ ստորագրված է, ամեն ինչ առաջ է շարժվում։

Ինչ վերաբերում է երկկողմ հարաբերություններին, դրանք զարգանում են։ Մեր առևտրաշրջանառությունը կանոնավորվել է, երեկ մենք խոսել ենք դրա մասին։ Եթե 2024 թ․-ին այն գերազանցել է 11 միլիարդը, ապա այս տարվա առաջին ինը ամիսներին այն կազմել է 4,5 միլիարդ։ Սա նույնպես լավ ցուցանիշ է, և մեզ հիմք է տալիս կարծելու, որ մոտ ապագայում մենք այն կավելացնենք։
Մենք նաև լավ ծրագրեր ունենք, արդեն քննարկել ենք էներգետիկան, այդ թվում՝ ատոմային էներգետիկան։ Հիմա մանրամասների մեջ չենք մտնի, բայց կա քննարկելու, խոսելու հնարավորություն, լոգիստիկայի ոլորտի մասին նույնպես։
Մեր նախորդ հանդիպման ժամանակ Դուք բարձրացրիք տարբեր հարցեր, որոնց վրա կարող ենք համատեղ աշխատել, այդ թվում՝ հին երթուղիների վերականգնումը և նոր երթուղիների ստեղծումը, որոնք կբացեն Հայաստանի սահմանները: Այսպիսով, ընդհանուր առմամբ ամեն ինչ լավ է ընթանում: Իհարկե, կան այլ հարցեր, որոնք մենք հիմա կքննարկենք։
Շատ ուրախ եմ Ձեզ տեսնելու համար: Շնորհակալություն այստեղ գտնվելու համար»:
Իր հերթին վարչապետ Փաշինյանը նշել է. «Շատ շնորհակալ եմ, Վլադիմի՛ր Վլադիմիրի, հրավերի համար։
Կարծում եմ՝ մենք միասին շատ հագեցած երկու օր անցկացրինք ԵԱՏՄ և ԱՊՀ ձևաչափերում։ Իհարկե, շատ կարևոր որոշումներ կայացվեցին։ Եվ հիմա Սանկտ Պետերբուրգ կատարած իմ աշխատանքային այցի տրամաբանական ավարտն է։
Իհարկե, մեր տարածաշրջանում շատ կարևոր և, բարեբախտաբար, դրական զարգացումներ են տեղի ունենում։ Եվ ես կցանկանայի շնորհակալություն հայտնել Ձեզ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին Ձեր աջակցության համար։ Եվ ինչպես մենք ասում էինք օգոստոսի 8-ից հետո մեր հեռախոսազրույցում, ձեռք բերված խաղաղությունը նոր հնարավորություններ կբացի Հայաստանի և Ռուսաստանի միջև երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման համար։
Եվ դա արդեն տեղի է ունեցել, քանի որ Ռուսաստանից գնացքներն արդեն ուղևորվում են դեպի Հայաստան Ադրբեջանի տարածքով, ինչը, կարծում եմ, իսկապես պատմական իրադարձություն է։ Եվ ինչպես արդեն նշեցիք, բացվում են նոր հնարավորություններ։ Մեր երկրում երկաթուղային որոշ այլ հատվածների վերականգնման օրակարգն արդեն հասունացել է։
Ես մասնավորապես նկատի ունեմ Իջևանի, Երասխի և Ախուրիկի հատվածները։ Սրանք այն երկաթուղիներն են, որոնք կապում են Հայաստանն Ադրբեջանի, Ադրբեջանի հիմնական մասը Նախիջևանի և Թուրքիայի հետ, քանի որ բավականին ակտիվ քաղաքական գործընթաց է ընթանում։ Չեմ կարող ասել, որ հիմա արդեն կան քաղաքական որոշումներ՝ այդ երկաթուղիների վերաբացման վերաբերյալ։ Բայց կարծում եմ, որ իրավիճակը հասունացել է այնքան, որ անհրաժեշտ է նախապատրաստական աշխատանքներ իրականացնել։

Մենք ներկայումս նաև շատ կառուցողական երկկողմ բանակցություններ ենք վարում Միացյալ Նահանգների հետ TRIPP նախագծի իրականացման և կառուցման վերաբերյալ: Սրանք իսկապես նշանակալի և բովանդակալից փոփոխություններ են մեր տարածաշրջանի համար: Այստեղ կան նաև բազմաթիվ նրբերանգներ, որոնք առնչվում են Ռուսաստանի հետ մեր երկկողմ հարաբերությունների հետ։
Եվ այսօր, կարծում եմ, շատ լավ հնարավորություն է՝ քննարկելու այս բոլոր հարցերը:
Կրկին շնորհակալություն հրավերի, հրաշալի ծրագրի և մթնոլորտի, և աշխատանքային ու մշակութային միջոցառումների շատ բարձր մակարդակով կազմակերպման համար։
Շատ շնորհակալ եմ»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Джексон оказался женщиной․ օլիգարխը նաև գործակալ է․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
ՀՀ-ում ասում են Քոչ, ասոցացնում են արյան հետ, կալուգացի օլիգարխն էլ ընդեղ ջախջախվեց․ էս ինչ վատ է վիճակներդ
ԴՆԹ թեստը ցույց տվեց, որ միայն 18 տոկոս է հայկական ծագումս․ Մարգարիտա Սիմոնյան
Մհեր Գրիգորյանը կարևորել է Լիտվայի ակտիվ ներգրավվածությունը Հայաստանի դիմադրողականության ավելացման ծրագրերում
Երևանում կատարված խուզարկություններով խոշոր չափերի թմրամիջոց և զենքեր են հայտնաբերվել․ կան ձերբակալվածներ
Կարելի է հստակ արձանագրել՝ գործ ունենք ոչ թե կալուգացի օլիգարխի, այլ կալուգացի շպիոնի հետ․ Ղազարյան
Հրդեհ է բռնկվել Մասիս քաղաքի տներից մեկում․ նախնական տվյալներով զոհեր և տուժածներ կան
Ամոթ, դիտելուց հետո զզվանք և սրտխառնոց է առաջանում․ ՀՌՀ նախագահը՝ «Հայաստան» դաշինքի քարոզչական հոլովակի մասին
Բոլոր գործակալներ, Հայաստանի Հանրապետությունը գալու է ձեր հետևից․ վարչապետ․ տեսանյութ
Կարող է մահափորձեր կազմակերպեն, անգամ վարչապետի ուղղությամբ. մենք «Հոկտեմբերի 27» ենք տեսել. Թումասյան
Քանի մարդ է մասնակցել Գյումրու Թատերական հրապարակում «Հայաստան» դաշինքի հանրահավաքին
Եթե ՌԴ պետռեգիստրը ճիշտ է՝ կստացվի, որ Նարեկը, որպես պատգամավորի թեկնածու գրանցվելիս, թույլ է տվել հանցանք
Լոռու հանգստյան գոտիներից մեկի մոտակայքում ավտոմեքենան ընկել է ձորակը
Սամոն, սիբիրյան յազվան ռսաքոծ են. Փաշինյանը վարչապետի միակ թեկնածուն է և հաղթելու է․ Լևոն Շիրինյան․ տեսանյութ
The Insider-ի հրապարակած փաստաթղթերը վերջնականապես պատռեցին բոլոր դիմակները․ սա սպառնալիք է մեր պետականությանը
4 կուսակցությունից պատգամավորի 18 թեկնածու ինքնաբացարկ է հայտնել
Հայաստանի Հանրապետությունն ու Լիտվան ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագիր են ստորագրել
Գործակալը բացահայտվեց․ սա լույս է սփռում այն եղկելի քաղաքականության վրա, որը նա և իր թիմն իրագործում էին
ՌԴ թեկնածուներից մեկը՝ ԱԴԾ-ի հետ կապված, մյուսը՝ բռնաբարության համար դատապարտված. The Insider
Յունիբանկը UNIMobile հավելվածում գործարկել է կենսաչափական նույնականացում
Նարեկ Կարապետյանը ՌԴ քաղաքացի՞ է․ Ալեն Սիմոնյանը փաստաթղթեր է վերահրապարակել
Այսպես մեզ դիմավորեցին Սվերդլովում. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Արթիկցիներին մեքենայով տարել է Երևան՝ հանրահավաքի, Արթիկ տեղափոխելուց հետո տվել է խոստացած գումարը․ տեսանյութ
«Ուժեղ Հայաստան»-ի քաղաքական պատմությունը շատ արագ իր վախճանը գտավ․ Սիմոնյան․ տեսանյութ
«Դուք կապ չե՞ք ունեցել ФСБ-ի հետ». Սամվել Կարապետյանը հստակ չի հերքել տարածվող լուրը և ցինիկ ծիծաղել է
ԲԸՏՄ-ն Արմավիրում և Արագածոտնում կասեցրել է ջերմոցների ապօրինի ջրառն ու կաթսայատան շահագործումը
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Լիտվայի ԱԳ նախարար Կեստուտիս Բուդրիսին
Սամվել Կարապետյանի անձնագրային գործում որպես աշխատանքի վայր նշված է եղել ФСБ տեղեկատվական կենտրոնը․ լուսանկար
Քարոզարշավի ժամանակ Տիգրան Ավինյանը պատահաբար հանդիպել է Մկրտիչ Արզումանյանին․ տեսանյութ
Չնախատեսված կանգառ Բազում բնակավայրում. վարչապետ
Պապիկյանի մասնակցությամբ քարոզարշավը խոչընդոտելու վարույթով կա ևս մեկ մեղադրյալ
Փոփոխություններ և լրացումներ են նախատեսվում ՀՀ հարկային օրենսգրքում
Եթե մեր ենթագիտակցության մեջ լինի, որ պետք է վերադառնանք Վան, Մուշ, Ղարաբաղ, մեր երկրին կնայենք որպես կանգառ
Քրեական պատասխանատվություն միայն խոշոր խախտումների համար․ հարկային վարչարարության բարեփոխումների նոր փուլ
Ամեն ինչ լավ է լինելու. Հայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարները հայտնել են՝ այսօրվանից ռազմավարական գործընկերներ են
Չնախատեսված կանգառ Լեռնապատ բնակավայրում. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Անձրև, ամպրոպ, տեղ-տեղ նաև կարկուտ. ինչպիսին են առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները
Ավտովթար-վրաերթ Նոր Գեղի բնակավայրում. վարորդն ու վրաերթի ենթարկվածը հոսպիտալացվել են
Կալուգացի օլիգարխը 200 հազար տալիս, ուղարկում ա․ Փաշինյանը՝ սադրանքների մասին
1998-ին Քոչարյանը եկել ա, ստեղից «вон» եմ արել, դրա համար ծեծ եմ կերել․ կուրթանեցի տղամարդը՝ Փաշինյանին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT