Երևան
12 °C
Մայիսի 19-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Լիտվայի արտաքին գործերի նախարար Կեստուտիս Բուդրիսը Երևանում ստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Լիտվայի Հանրապետության միջև ռազմավարական գործընկերության մասին» համատեղ հռչակագիրը:
Հռչակագրի ամբողջական տեքստը՝ ստորև․
«Ճանաչելով Հայաստանի Հանրապետության (այսուհետև՝ Հայաստան) և Լիտվայի Հանրապետության (այսուհետև՝ Լիտվա) միջև երկարատև բարեկամական հարաբերությունները, ինչպես նաև երկու երկրների ժողովուրդների միջև մշակութային և սոցիալ-տնտեսական կապերը,
վերահաստատելով Հայաստանի և Լիտվայի անփոփոխ հանձնառությունը միջազգային իրավունքի համընդհանուր ճանաչված սկզբունքների և նորմերի, մասնավորապես ՄԱԿ-ի կանոնադրության մեջ և Հելսինկյան եզրափակիչ ակտում սահմանված սկզբունքների և նորմերի պահպանությանը՝ այդպիսով նպաստելով տարածաշրջանային և միջազգային անվտանգությանը, կայունությանը և խաղաղությանը,
վերահաստատելով Հայաստանի և Լիտվայի միջև գործընկերության հիմքում ընկած հիմնարար արժեքները, այդ թվում՝ ազատության, ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության պահպանման հանձնառությունը,
ողջունելով Հայաստանի առավել ժողովրդավարացման ուղին և Լիտվայի հետևողական աջակցությունը Հայաստանում ժողովրդավարության առաջմղմանը,
ընդունելով Հայաստանի քաղաքացիների եվրոպական ձգտումները, ինչպես դա արտահայտված է 2025 թվականի մարտի 26-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընդունած օրենքում,
ընդգծելով Հայաստանի և Լիտվայի ընդհանուր ցանկությունն ու վճռականությունը՝ ընդլայնելու և խորացնելու իրենց համագործակցությունը Հայաստանի Եվրոպական Միությանը (այսուհետև՝ ԵՄ) ինտեգրման, Հայաստանի՝ հիբրիդային և կիբեռսպառնալիքներին հակազդելու կարողության ամրապնդման, Հայաստանի ժողովրդավարական դիմակայունության, տնտեսական և էներգետիկ բազմազանեցման ամրապնդման ոլորտներում, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում,
վերահաստատելով Հայաստանի անվերապահ հանձնառությունը՝ ամրապնդելու եվրոպական ընտանիքի և ժողովրդավարական պետությունների ավելի լայն համայնքի հետ իր քաղաքական, տնտեսական, անվտանգային և սոցիալական կապերը, ինչի մասին ևս մեկ անգամ վկայում է նաև Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Լիտվայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջև 2024 թվականի հունիսի 20-ին Վիլնյուսում (Լիտվա) ստորագրված «ԵՄ-ին առնչվող հարցերի շուրջ համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիրը,
վկայակոչելով ԵՄ-ի և Ատոմային էներգիայի եվրոպական համայնքի և նրանց անդամ պետությունների՝ մի կողմից, և Հայաստանի՝ մյուս կողմից, միջև 2017 թվականի նոյեմբերի 24-ին Բրյուսելում (Բելգիա) ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով և 2025 թվականի դեկտեմբերի 2-ին Բրյուսելում (Բելգիա) ստորագրված Հայաստան-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգով սահմանված շրջանակը,
ձգտելով Հայաստանի և Լիտվայի միջև երկկողմ հարաբերությունները բարձրացնել որակապես նոր մակարդակի՝
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Լիտվայի արտաքին գործերի նախարար Կեստուտիս Բուդրիսը (այսուհետև՝ Ստորագրող կողմեր) սույնով հայտարարում են Հայաստանի և Լիտվայի միջև ռազմավարական գործընկերության հաստատման մասին։
Քաղաքական երկխոսությունը
1.1. Ստորագրող կողմերը կնպաստեն Հայաստանի և Լիտվայի միջև բարձրաստիճան շփումների ակտիվացմանը։
1.2. Ստորագրող կողմերը նախատեսում են երկու երկրների արտաքին գործերի նախարարությունների միջև անցկացնել ամենամյա քաղաքական խորհրդակցություններ՝ երկկողմ և տարածաշրջանային մակարդակով ընդհանուր գերակայությունները և խնդիրները, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող միջազգային հարցերը դիտարկելու համար։
1.3. Ընդգծելով ԵՄ-ի հետ Հայաստանի գործընկերության խորացման կարևորությունը՝ Ստորագրող կողմերը հայտարարում են ըստ նպատակահարմարության և գործող երկկողմ իրավական շրջանակին համապատասխան Հայ-լիտվական միջկառավարական գործող հանձնաժողովը ԵՄ-ին ինտեգրման հարցերով հայ-լիտվական հանձնաժողովի վերափոխելու մտադրության մասին։ Այս համատեքստում Ստորագրող կողմերը նպատակ ունեն Լիտվայում՝ Վիլնյուսում, 2026 թվականի երկրորդ կեսին անցկացնել ԵՄ-ին ինտեգրման հարցերով հայ-լիտվական հանձնաժողովի առաջին նիստը։
1.4. Ստորագրող կողմերը կնպաստեն Հայաստանի և Լիտվայի ոլորտային նախարարությունների միջև կանոնավոր երկկողմ խորհրդակցությունների անցկացմանը՝ կենտրոնանալով Հայաստանի օրենսդրության՝ ԵՄ օրենսդրությանը մոտարկմանն ուղղված բարեփոխումներին աջակցության և Լիտվայի ԵՄ-ին ինտեգրման փորձի փոխանակման վրա։
1.5. Ստորագրող կողմերն աշխատանքներ կիրականացնեն Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտների, մարդու իրավունքների, հիմնարար ազատությունների, օրենքի գերակայության, արդյունավետ կառավարման և հակակոռուպցիոն ջանքերի խթանման և ամրապնդման ուղղությամբ։
1.6. Ստորագրող կողմերը կնպաստեն Հայաստանի և Լիտվայի միջև ակտիվ համագործակցությանը միջազգային կազմակերպություններում, այդ թվում՝ Միավորված ազգերի կազմակերպությունում, Եվրոպայի խորհրդում, Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությունում, Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպությունում և համապատասխան այլ հարթակներում, ինչպես նաև երկու երկրների արտաքին գործերի նախարարությունների միջև կանոնավոր խորհրդակցությունների անցկացման միջոցով։
1.7. Ստորագրող կողմերը կհամագործակցեն աշխարհի տարբեր տարածաշրջաններում խաղաղության և կայունության խթանման ուղղությամբ «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև Եվրոպական միության ճգնաժամային կառավարման գործողություններում Հայաստանի Հանրապետության մասնակցության շրջանակը սահմանելու մասին» համաձայնագրի շրջանակում։
1.8. Լիտվան վերահաստատում է իր ակտիվ աջակցությունը 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև ձեռք բերված համաձայնություններին՝ հիմնված ինքնիշխանության և տարածքային ամբողջականության փոխադարձ հարգանքի վրա։
Հիբրիդային սպառնալիքների հակազդում և ժողովրդավարական դիմակայունության ամրապնդում
2.1. Ստորագրող կողմերն ընդունում են հիբրիդային և կիբեռսպառնալիքներին հակազդելու, կենսական կարևորության ենթակառուցվածքները պաշտպանելու և իր ժողովրդավարական դիմակայունությունն ամրապնդելու հարցում Հայաստանի կարողությունների ամրապնդման ուղղությամբ համագործակցության ընդլայնման ներուժը, այդ թվում՝ Հայաստանի և ԵՄ-ի միջև հաստատված շրջանակի ներքո։
2.2. Ստորագրող կողմերը վերահաստատում են օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիայի և միջամտության դեմ պայքարի կարևորությունը, այդ թվում՝ երկու երկրների պետական և մասնավոր հաստատությունների միջև փոխգործակցության միջոցով։
2.3. Ստորագրող կողմերը նախատեսում են անցկացնել ոլորտային կանոնավոր խորհրդակցություններ ապատեղեկատվության, հանրային դիվանագիտության և հարակից ոլորտներում՝ լավագույն փորձի փոխանակման և առկա մարտահրավերների հաղթահարման նպատակով։
Համագործակցություն էկոնոմիկայի, բարձր տեխնոլոգիաների և էներգետիկայի ոլորտներում
3.1. Ստորագրող կողմերն ընդունում են տնտեսական և առևտրային կապերի ամրապնդման ներուժը՝ առաջնահերթություն տալով այնպիսի ոլորտների, ինչպիսիք են տեղեկատվական տեխնոլոգիաները, արհեստական բանականությունը, առողջապահությունը, ջրամատակարարման և ջրահեռացման ենթակառուցվածքների կառավարումը, օդի որակը, կենսաբազմազանությունը, հողերի կայուն կառավարումը, խելացի գյուղատնտեսությունը և վերականգնվող էներգիան:
3.2. Ստորագրող կողմերը կնպաստեն բարձր տեխնոլոգիաների ոլորտներում, մասնավորապես կիսահաղորդիչների, արհեստական բանականության, ռոբոտաշինության և ամպային հաշվառման ոլորտներում համատեղ ձեռնարկությունների, հետազոտությունների և այլ նախաձեռնությունների խթանմանը՝ հիմնվելով Լիտվայի՝ որպես ֆինանսական տեխնոլոգիաների, ԱԲ հետազոտությունների և թվային կառավարման տարածաշրջանային առաջատար դերի, ինչպես նաև Հայաստանի արագ ընդլայնվող նորարարական էկոհամակարգի, ինժեներական հմտությունների ամուր հիմքի և զարգացող բարձր տեխնոլոգիական արդյունաբերության վրա։
3.3. Ստորագրող կողմերը կնպաստեն կայուն սննդի, պարենային անվտանգության և գյուղատնտեսության ոլորտներում համագործակցությանը տեխնոլոգիահեն լուծումների և ժամանակակից համակարգերի ներդրման միջոցով՝ պարենի և գյուղատնտեսության, այդ թվում՝ խելացի գյուղատնտեսության ոլորտում ներդրումների խթանման և ագրոբիզնեսի ոլորտում առևտրի դյուրացման նպատակով։
3.4. Ստորագրող կողմերն արտահայտում են տարածաշրջանային և միջազգային առևտրի ու տրանսպորտային կապի խթանմանն ուղղված առավել սերտ համագործակցությանը նպաստելու իրենց մտադրությունը, այդ թվում՝ միմյանց նախագծերին աջակցություն ցուցաբերելու միջոցով, ինչպիսիք են Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության ներառումը Եվրոպական Միության «Համաշխարհային դարպաս» ռազմավարության շրջանակում, ինչպես նաև Հայաստանի մասնակցությունը տարածաշրջանային տնտեսական և ենթակառուցվածքային նախաձեռնություններին։
3.5. Ստորագրող կողմերն արձանագրում են ինչպես Հայաստանում, այնպես էլ Լիտվայում անցկացվող համատեղ գործարար և տեխնոլոգիական համաժողովների կազմակերպմանն աջակցելու իրենց մտադրությունը՝ շահագրգիռ կողմերի համար ապահովելով կապերի հաստատման և համագործակցության խթանման հարթակ։
3.6. Ստորագրող կողմերն արտահայտում են էներգետիկայի ոլորտում համագործակցությունը խրախուսելու իրենց մտադրությունը՝ կենտրոնանալով կանաչ ջրածնի և վերականգնվող էներգետիկայի նախագծերի վրա։ Լիտվայի էներգետիկ անկախության ազգային ռազմավարությունը և ջրածնային հարթակը կծառայեն որպես համագործակցության մոդել, այդ թվում՝ պահեստավորման տեխնոլոգիաների համար, ինչպիսիք են խոշորածավալ մարտկոցային էներգիայի պահպանման համակարգերը և մասնակցությունը ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող, վերականգնվող էներգետիկայի ծրագրերին։
Մարդկանց միջև շփումները, կրթությունը, գիտությունը և մշակույթը
4.1. Ստորագրող կողմերը կշարունակեն նպաստել Լիտվայի կողմից Հայաստանի բարեփոխումներին աջակցության տրամադրմանը Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման համատեքստում, մասնավորապես սահմանային կառավարման և անվտանգային, ինչպես նաև միգրացիոն քաղաքականության ոլորտներում։
4.2. Ստորագրող կողմերը կշարունակեն խթանել համագործակցությունը մասնագիտացված կրթական և հետազոտական կենտրոնների, ինստիտուտների, համալսարանների և դպրոցների միջև իրականացվող փոխանակումների միջոցով, այդ թվում՝ «Հորիզոն Եվրոպա» և «Էրազմուս +» ծրագրերի շրջանակներում:
4.3. Ստորագրող կողմերը կխթանեն Հայաստանի և Լիտվայի համալսարանների միջև ակադեմիական գործընկերությունները, այդ թվում՝ արհեստական բանականության, ռոբոտաշինության, բնական գիտությունների, վերականգնվող էներգետիկայի, քվանտային տեխնոլոգիաների և կիբեռանվտանգության ոլորտներում, և կխրախուսեն հետազոտական նախագծերը, որոնք ընդգրկում են գիտնականների երկու կողմերից։
4.4. Ստորագրող կողմերը նաև կխթանեն ընդհանուր պատմական հիշողության վրա կենտրոնացած նախաձեռնությունները։
4.5. Առաջընթացն ամրապնդելու նպատակով համագործակցությունը կխթանվի համապատասխան երկկողմ և ԵՄ-ի կողմից աջակցվող ծրագրերի միջոցով։
Սույն Համատեղ հռչակագիրը միջազգային պայմանագիր չէ և չի ստեղծում ներպետական կամ միջազգային իրավունքի համաձայն իրավական իրավունքներ և պարտականություններ։ Սույն Համատեղ հռչակագրի համաձայն իրականացվող բոլոր գործողությունները պայմանավորված են ռեսուրսների հասանելիությամբ և կիրականացվեն Ստորագրող կողմերի պետություններում գործող համապատասխան օրենքներին և կարգավորումներին համապատասխան։ Ստորագրող կողմերը կարող են սահմանել և փոխադարձ համաձայնեցնել համագործակցության լրացուցիչ ոլորտներ»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
«Վահագն Վիշապաքաղ» հուշարձանը տեղադրվել է Երևանի կենտրոնում. տեսանյութ
Ռուսաստանում հայ գործարարների վրա ճնշում գործադրելու կոչ անող Չալաբյանը շատ բան կունենա պատմելու իրավապահներին
Կասեցվել է Հրազդանում գործող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Չվճարված հարկային պարտավորությունների համար հուլիսի 1-ից կուղարկվի հիշեցում, ապա կկիրառվեն գանձման մեթոդներ
Հրդեհ է բռնկվել Տիչինայի փողոցի շենքերից մեկում
800 ա քո համար, կարաս ասես՝ 1 ա ըլնում, սարքեն 1. հրապարակվել են ընտրակաշառքի մասին նոր ձայնագրություններ
Իլոն Մասկը զրկվել է տրիլիոնատերի կարգավիճակից
Երևանի գերեզմանատներից մեկում քաղաքացին ընկել է 5 մ խորությամբ ձորակը․ նա հոսպիտալացվել է
Չալաբյանը ձերբակալվել է քննվող քրեական վարույթի շրջանակում. ՔԿ
Ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
Կոտայքի և Գեղարքունիքի էկոպարեկները երդվել են լիազորություններն իրականացնել բարձր պատասխանատվությամբ
Աշխատանքային հանդիպումներ Օփեն ԷյԱյ միջազգային թվային հարթակի պատվիրակության հետ
ՆԳ նախարարը հետևել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության նոր գրասենյակների շինարարության ընթացքին
Երևանում ավտոմեքենաներ են բախվել․ կան տուժածներ
Ֆրանսիայում 40 մարդ է ջրահեղձ եղել՝ փորձելով լողալու միջոցով զովանալ ռեկորդային շոգից
Կարևորվել է ՀՀ-ԵՄ կապակցվածության գործընկերության մասին ստորագրված համատեղ հայտարարությունը
Իրանին թույլ չի տրվի վճար պահանջել Հորմուզի նեղուցով անցման համար․ Ռուբիո
Պայթյուն Թուրքիայի զինամթերքի պահեստավորման և օգտահանման ձեռնարկությունում․ կան զոհեր
Քննարկվել է հայկական ավիափոխադրողներին ԵՄ օդային անվտանգության ցանկից դուրս բերելու գործընթացը
Հոգեվարքի մեջ են, իրենց ողորմաթասը խմված է, 7-ն ու 40-նքն էլ կտանք, վերանան գնան. Հասմիկ Հակոբյան․ տեսանյութ
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ
Պապոյանը ԵՄ դիվանագետների հետ քննարկել է ՀՀ տնտեսական դիմակայունության ամրապնդման և զարգացման ուղղությունները
Ներառական կապակցվածությունը նպաստում է տարածաշրջանային համագործակցությանը և վստահության ամրապնդմանը
Մարդիկ գնացին, ընտրեցին ՔՊ-ին, քանի որ դրսից եկած հայերը գալիս էին Տաշիր Սամոյին ընտրելու. Ադամյան. տեսանյութ
Սևծովյան տարածաշրջանի և Հարավային Կովկասի կապակցվածության համար ԵՄ-ն ակնկալում է ներգրավել մինչև 2 մլրդ եվրո
GRP-ն Հայաստան է բերում ամերիկյան երկու նոր հյուրանոցային բրենդ՝ Super 8 by Wyndham եւ Wyndham Grand Yerevan
Համբարձում Մաթևոսյանը մասնակցում է «Լոնդոնի կլիմայական գործողությունների շաբաթ» համաշխարհային կոնգրեսին
Կանանց մասնակցությունն անվտանգության, խաղաղության գործընթացներին ժողովրդավարական պետության կարևոր նախապայման է
Ներկայացվել են ՄԱԿ շրջանակներում կանխարգելման օրակարգն առաջ մղելուն ուղղված ՀՀ նախաձեռնությունները
Սուրեն Պապիկյանը հետևել է «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության ընթացքին․ տեսանյութ
ՆԳՆ ոստիկանության ներկայացուցիչները Բիշքեկում խորհրդակցության են մասնակցել
3 անձի կողմից 5.5 կգ թմրամիջոցի ապօրինի իրացման փորձի քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Թուրքիայի տրանսպորտի ու ենթակառուցվածքների նախարարի հետ․ ինչ է քննարկվել
Ճանապարհաշինական նոր էջ է բացվում Գյումրիում․ վարչապետի հանձնարարականի պատշաճ կատարումը առաջնահերթություն է
Ալեն Սիմոնյանը հրապարակել է պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը․ այն շուտով կդրվի քվեարկության
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 2-3 աստիճանով․ առանձին շրջաններում հորդառատ տեղումներ կլինեն
Շիրակի մարզպետն ու Ճանապարհային դեպարտամենտի տնօրենը շրջայցով եղել են Գյումրու Շիրակացի փողոցում
Ուրսուլա ֆոն դեր Լայենը պլանավորում է այցելել Հայաստան. Politico
Իջևան համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել 2,4 մլն դրամ արժեքով հերթական հողամասի նկատմամբ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT