Երևան
12 °C
Հարկերը չվճարելու հանցանքի շեմի բարձրացում, հանցանքի վերաբերյալ հաղորդումը ներկայացնելու նոր կանոններ, գույքի արգելադրման ընթացակարգերի լավարկում․ հարկային վարչարարության բարեփոխումներ՝ հօգուտ հարկ վճարողների։ Կառավարության, ի դեմս Պետական եկամուտների կոմիտեի, նախաձեռնությամբ մի շարք փոփոխություններ և լրացումներ են կատարվել Հարկային և Քրեական օրենսգրքերում ու Քրեական դատավարության օրենսգրքում։
Բարեփոխումների նպատակն է ապահովել իրավական հստակությունը, տնտեսավարողների իրավունքների համաչափ պաշտպանությունը, ինչպես նաև նվազեցնել հարկերից խուսափման փոքր դեպքերի քրեականացումը՝ միաժամանակ ապահովելով արդյունավետ հարկային հսկողությունը և կանխատեսելի վարչարարությունը։
Հարկեր չվճարելու հանցանքի նոր շեմ՝ սկսած 30 միլիոն դրամից 10 միլիոն դրամի փոխարեն
Քրեական օրենսգրքի փոփոխություններով վերանայվել են հարկերը չվճարելու հանցագործության շեմերը՝ խոշոր և առանձնապես խոշոր չափերը՝ սահմանելով ավելի բարձր շեմեր։ Միաժամանակ ավելի հստակ տարբերակվել են մեկ կամ մի քանի իրար հաջորդող հարկային տարիներում ձևավորված հարկային պարտավորությունները։ Այսպես․
Սա նշանակում է, որ սահմանված չափերից ցածր հարկեր չվճարելու դեպքերն այլևս չեն համարվի հանցագործություն, իսկ որոշակի պայմանների առկայության դեպքում դրանց վերաբերյալ քրեական ընթացիկ վարույթները ենթակա կլինեն ավարտման:
Հանցանքի վերաբերյալ հաղորդումներ ներկայացման նոր կանոններ
Փոփոխություններով հստակեցվել է հարկերը չվճարելու դեպքով հաղորդումներ ներկայացնելու ընթացակարգը՝ միաժամանակ ապահովելով, որ մինչև հարկային մարմնի կողմից հաղորդում ներկայացնելը պատշաճ կերպով երաշխավորվի հարկ վճարողի լսված լինելու իրավունքը։
Մասնավորապես փոփոխության արդյունքում հարկային մարմնում առկա կամ հարկային մարմնի ձեռք բերած տեղեկությունների հիման վրա իրականացվելու է կամերալ ուսումնասիրություն, որի շրջանակում հարկ վճարողին հնարավորություն է տրվելու արտահայտվելու, իր ապացույցները և դիրքորոշումը ներկայացնելու հարկային մարմնի ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ: Հարկային մարմնի ուսումնասիրության հետ համաձայնելու և հաշվարկ, այդ թվում՝ ճշտված հաշվարկ ներկայացնելու դեպքում, հարկային մարմինը ձեռնպահ է մնալու հետագա գործողություններից: Մինչդեռ հարկ վճարողի կողմից հարկային մարմնի ուսումնասիրությանը չարձագանքելու կամ հիմնավոր բացատրություններ չներկայացնելու դեպքում հարկային մարմինը հնարավորություն է ունենալու իրականացնելու թեմատիկ ուսումնասիրություն և դրա շրջանակում հարկ վճարողին առաջադրելու հարկային պարտավորություն:
Իրականացված հարկային վարչարարության արդյունքներով ի հայտ եկած առերևույթ հանցանքի վերաբերյալ հաղորդում ներկայացվելու է այն դեպքում, երբ՝
Սա նշանակում է, որ հարկային մարմինը հարկերը չվճարելու դեպքով հանցանքի վերաբերյալ հաղորդում չի ներկայացնի իրավասու մարմին, քանի դեռ անձի հարկային պարտավորության վերաբերյալ հարցը հարկային մարմնի ներսում չի պարզվել վերջնականապես:
Նշված ընթացակարգից բացառություն են լինելու միայն այն դեպքերը, երբ վարույթի անհապաղ նախաձեռնումն անհրաժեշտ է ապացույցների պահպանման, թվային տվյալների հայտնաբերման կամ անհետաձգելի ապացուցողական գործողությունների իրականացման նպատակով, և առկա է ողջամիտ կասկած, որ հապաղումը կարող է հանգեցնել ապացույցների կորստի, ոչնչացման կամ թաքցման։ Այս իրավիճակն էլ պետք է հավաստի բացառապես հարկային մարմնի լիազորված պաշտոնատար անձը։
Միաժամանակ հարկային վարչարարության արդյունավետության բարձրացման նպատակով բարելավվել է նաև հարկային հսկողության գործիքակազմը, պարզեցվել են գործընթացները։ Մասնավորապես․
Գույքի արգելադրման այլընտրանք
Գույքի արգելադրման քրեադատավարական ընթացակարգերը լավարկելու նպատակով ներդրվում են այլընտրանքային մեխանիզմներ՝ ուղղված տնտեսավարողների գործունեության անխափան ապահովմանը։
Քրեական վարույթում գույքի արգելադրման փոխարեն ներդրվում է բանկային երաշխիք ներկայացնելու հնարավորություն, այսինքն՝ օրենքով նախատեսված դեպքերում գույքի արգելադրումը կփոխարինվի բանկային երաշխիքով:
Բանկային երաշխիքը նորույթ է, և գույքի արգելադրման ընթացակարգերում այն կիրառելու հնարավորություն երբևէ նախատեսված չէր։ Սա նշանակում է, որ այն դեպքերում, երբ առկա է հարկային պարտավորությունների չկատարման ռիսկ, պետությունը, օրենքով նախատեսված դեպքերում, կարող է հարկ վճարողի գույքը հանել արգելանքից՝ փոխարինելու այն բանկային երաշխիքով: Բացի այդ՝ հստակեցվում է արգելադրման ենթակա գույքի ցանկը՝ դրանում ներառելով որպես ապահովման միջոց, հարկ վճարողը կարող է օգտագործել նաև այլ գործիքներ, այդ թվում՝ արժեթղթերը, ներառյալ պարտատոմսերը, ինչպես նաև գույքային իրավունքները, ներառյալ դրամական շուկայի գործիքներ համարվող կարճաժամկետ պարտատոմսերը։
Գույքի արգելադրումը հաճախ խաթարում է հարկ վճարողի բնականոն գործունեությունը՝ սահմանափակելով տվյալ գույքի օգտագործումը, իսկ այլընտրանքային մեխանիզմները տնտեսավարողներին հնարավորություն կտան խուսափել անհարկի սահմանափակումներից, նվազեցնել ֆինանսական ռիսկերը և ապահովել բիզնեսի անխափան աշխատանքը՝ միաժամանակ բարձրացնելով քրեական վարույթի արդյունավետությունը։
Հարկային վարչարարության բարեփոխման նախագծմանն ակտիվ մասնակցություն են ունեցել մասնավոր հատվածը և պետական կառույցները (Ֆինանսների, Արդարադատության նախարարությունները, Գլխավոր դատախազությունը, Քննչական կոմիտեն, Կենտրոնական բանկը, ինչպես նաև ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը Բաբկեն Թունյանի գլխավորությամբ)։ Բարեփոխման նախագծման ամբողջ գործընթացը համակարգել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Չնախատեսված կանգառ Բազում բնակավայրում. վարչապետ
Պապիկյանի մասնակցությամբ քարոզարշավը խոչընդոտելու վարույթով կա ևս մեկ մեղադրյալ
Փոփոխություններ և լրացումներ են նախատեսվում ՀՀ հարկային օրենսգրքում
Եթե մեր ենթագիտակցության մեջ լինի, որ պետք է վերադառնանք Վան, Մուշ, Ղարաբաղ, մեր երկրին կնայենք որպես կանգառ
Քրեական պատասխանատվություն միայն խոշոր խախտումների համար․ հարկային վարչարարության բարեփոխումների նոր փուլ
Ամեն ինչ լավ է լինելու. Հայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարները հայտնել են՝ այսօրվանից ռազմավարական գործընկերներ են
Չնախատեսված կանգառ Լեռնապատ բնակավայրում. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Անձրև, ամպրոպ, տեղ-տեղ նաև կարկուտ. ինչպիսին են առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները
Ավտովթար-վրաերթ Նոր Գեղի բնակավայրում. վարորդն ու վրաերթի ենթարկվածը հոսպիտալացվել են
Կալուգացի օլիգարխը 200 հազար տալիս, ուղարկում ա․ Փաշինյանը՝ սադրանքների մասին
1998-ին Քոչարյանը եկել ա, ստեղից «вон» եմ արել, դրա համար ծեծ եմ կերել․ կուրթանեցի տղամարդը՝ Փաշինյանին
Փաստորեն կալուգացու ընտրակեղծարարները, ընտրակաշառքից բացի, նաև ուժեղ հայհոյանքներ են տալիս. Պապոյան
Լիտվան լիովին աջակցում է խաղաղության գործընթացին, հուսանք՝ այն նոր տնտեսական հնարավորությունների դռներ կբացի
Չենք պատրաստվում որևէ ապահարզանի. Միրզոյանը՝ ՌԴ նախագահի հայտարարության մասին
2 պատանի կրակ է բացել Սան Դիեգոյի իսլամական կենտրոնի մզկիթում. կան զոհեր և վիրավորներ
Հայաստանը և Լիտվան, այս պահից սկսած, ռազմավարական գործընկերներ են. Միրզոյան
Չնախատեսված կանգառ Ծիլքար բնակավայրում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Ես էն օրը պաչկով 20-հազարանոց ուղարկել եմ Տաշիր՝ արցախցիներին, էդքան փող ենք ծախսում. նոր ձայնագրություններ
«Յունիսպորտ» ակումբը դուրս եկավ Ֆուտզալի Հայաստանի Գավաթի և Հայաստանի Բարձրագույն խմբի եզրափակիչներ
ԱԶԲ-ի հետ համատեղ իրականացվող ծրագրի շրջանակում մեկնարկել են եռօրյա աշխատանքային քննարկումները. ՊԵԿ
Ամբակում Գրիգորյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական
ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Հորդանանի թագավորին
Տեղի է ունեցել «Նոա» ֆուտբոլային ակումբի նոր մարզաբազայի բացման հանդիսավոր արարողությունը
Կառլեն Աբազյանը՝ ՔԿ ութերորդ կայազորային քննչական բաժնի պետ
Որքա՞ն են իրականում բարձրացել կենսաթոշակները. Թորոսյանը թվեր է հրապարակել
Մեկնարկել է Հայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարների առանձնազրույցը
Կարճ կանգառ Ապարանում. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Քարոզարշավի հերթական օրը վարչապետն ու ՔՊ կուսակցականներն ուղևորվել են Լոռու մարզ
Մաֆիայի շերեփուկները պնդումներ են անում՝ մեզ չափելով նույն արշինով, ինչ մինչև 2018-ի հանցագործ իշխանությանը
Բարի լույս, լավ օր, և սիրում եմ բոլորիդ. վարչապետ
Իրավապահները մայրաքաղաքում խոշորամասշտաբ խուզարկություններ են իրականացնում
Պապիկյանի մասնակցությամբ քարոզարշավը խոչընդոտելու վարույթով 10 անձի նկատմամբ սահմանվել են խափանման միջոցներ
Առաջին անգամ Հայաստանից միլիոնավոր դոլարների հասնող հայրենական արտադրության զենք է արտահանվել․ ԲՏԱ նախարար
Թուրքիայի ԱԳ նախարարը պաշտոնական այցով կմեկնի Գերմանիա
Արաբկիր վարչական շրջանի առանձնատներից մեկում և կից շինություններում կեղծ խաղատներ են գործել․ տեսանյութ
Հայաստանի և Վրաստանի միջև մշակույթի ոլորտում համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր են քննարկվել
Զարուհի, Ռոբերտին, Սերժին ծախված ստահակ, դու, Լևոնը, Րաֆֆին, Վազգենը վճարվել եք, որ ժողովրդին տանեք պարտության
Կայացել է COP17-ի կազմակերպման և անցկացման նպատակով ստեղծված կազմկոմիտեի նիստը
Ղարաբաղի պսևդոէլիտան պետք է ծնկի բերվի․ վարչապետը ներկայացրել է առաջիկա քաղաքական օրակարգը․ տեսանյութ
Իրանի ԱՄՆ-ին փոխանցած նոր առաջարկը 14 կետ ունի
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT