«Ինթելլիջենթ Մենեջմենթ» հոլդինգը մեկնարկում է պարտատոմսերի թողարկման 2-րդ փուլը. տեղաբաշխողն է Ամերիաբանկը

18/05/2026 schedule09:25

«Ինթելլիջենթ Մենեջմենթ» հոլդինգը հայտարարում է 3 միլիարդ ՀՀ դրամ ծավալով, տարեկան 11.7% եկամտաբերությամբ պարտատոմսերի թողարկման մեկնարկի մասին։  
Արժեկտրոնների վճարման պարբերականությունը`կիսամյակային, մարման ժամկետը` 36 ամիս։

Տեղաբաշխումից ներգրավված միջոցներն ուղղվելու են «Վարդանանց-Քըրք Քըրքորյան» բժշկական կենտրոնի կառուցման աշխատանքներին, ինչպես նաև` գործող վարկերի վերաֆինանսավորմանը։

Նշենք, որ «Վարդանանց-Քըրք Քըրքորյան» բժշկական կենտրոնի նախագծի իրագործումը բուժառուներին հնարավորություն է ընձեռելու ստանալ համաշխարհային չափանիշներին համապատասխան բուժօգնություն հայրենիքում` առանց արտերկիր մեկնելու անհրաժեշտության: Կենտրոնն ի սկզբանե ստեղծվել է որպես «Ինթելլիջենթ Մենեջմենթ» էկոհամակարգի ինտեգրված բաղադրիչ, այլ ոչ թե առանձին գործող բժշկական կենտրոն։ Բիզնես մոդելը հիմնված է ծառայությունների բարձր ավելացված արժեքի, ապահովագրական և ասիստանս ծառայությունների հետ ինտեգրման, ինչպես նաև Հոլդինգի մակարդակով կենտրոնացված կառավարման վրա։

Նախագծի ռազմավարական նշանակությունը`

  • բարձրակարգ բժշկական ծառայությունների պահանջարկի ամբողջական բավարարման հարթակի ձևավորում,
  • առաջատար բժշկական կենտրոնի գործարկում բարձր պահանջներ ունեցող բուժառուների համար՝ որակի, սպասարկման և գաղտնիության տեսանկյունից,
  • ներգնա բժշկական տուրիզմի և սփյուռքի համար կարևոր ուղղությունների զարգացում,
  • Հոլդինգի գործունեության մասշտաբավորում՝ +55 մահճակալ և օրական շուրջ 1,000 լրացուցիչ այց,
  • Վարդանանց ՆԲԿ-ի գործող հզորությունների բեռնաթափում և բուժառուների հոսքերի առավել արդյունավետ վերաբաշխում։

Պարտատոմսերի այս խմբաքանակի թողարկմամբ «Ինթելլիջենթ Մենեջմենթ» հոլդինգն ավելացնում է իր ներգրավվածությունը կապիտալի շուկաում` ներդրողներին հնարավորություն ընձեռելով պահպանել և բազմապատկել կապիտալը՝ ներդրումներ կատարելով Հայաստանի տնտեսության դինամիկ զարգացող ոլորտներում։ 2025թ.-ի դեկտեմբերին Հոլդինգը հաջողությամբ իրականացրել է իր պարտատոմսերի առաջին խմբաքանակի տեղաբաշխումը` 1 միլիարդ ՀՀ դրամ և 2.5 միլիոն ԱՄՆ դոլար ծավալով:  2026թ.-ի փետրվարի 13-ից նշված պարտատոմսերը շրջանառվում են Հայաստանի ֆոնդային բորսայում։

«Ինթելլիջենթ Մենեջմենթ» ՍՊԸ պարտատոմսերի ծրագրային ազդագիրը և ծրագրային ազդագրի լրացումը գրանցվել են ՀՀ կենտրոնական բանկի նախագահի՝ համապատասխանաբար 2025թ. դեկտեմբերի 3-ի թիվ 1/447 Ա և 2026թ. ապրիլի 28-ի թիվ 1/180 Ա որոշումներով:

Պարտատոմսերի տեղաբաշխումը մեկնարկելու է 2026թ. մայիսի 18-ին և ավարտվելու է 2026 թվականի օգոստոսի 31-ին (կամ ավելի վաղ, եթե ամբողջ ծավալը շուտ վաճառվի): Տեղաբաշխումն իրականացնում է Ամերիաբանկը:

Պարտատոմսերը կարելի է ձեռք բերել`

ուղարկելով լրացված հայտ-հանձնարարականի ձևն Ամերիաբանկի [email protected] էլեկտրոնային հասցեին։Առաջնային տեղաբաշխումից հետո Թողարկողը դիմելու է Հայաստանի ֆոնդային բորսա պարտատոմսերը ցուցակելու նպատակով, ինչից հետո դրանք հնարավոր կլինի ձեռք բերել կամ վաճառել երկրորդային շուկայում։ Պարտատոմսերի ձեռքբերման կարգին, ծրագրային ազդագրի էլեկտրոնային տարբերակին և պարտատոմսերի հրապարակային առաջարկի վերաբերյալ հայտարարություններին կարելի է ծանոթանալ այստեղ: Թողարկողի և առաջարկվող պարտատոմսերի բոլոր մանրամասները, ինչպես նաև դրանց առնչվող ռիսկերը ներկայացված են ծրագրային ազդագրում (ներառյալ՝ ծրագրային ազդագրի լրացումը)։

«Ինթելլիջենթ Մենեջմենթ»-ի մասին

«Ինթելլիջենթ Մենեջմենթ»-ը դիվերսիֆիկացված հոլդինգային ընկերություն է` մասնագիտացված առողջապահության և ապահովագրության էկոհամակարգերում բարձր ներուժ ունեցող ակտիվներում ներդրումների իրականացման, ակտիվների կառավարման և զարգացման մեջ։ Հոլդինգն իր էկոհամակարգում համախմբում է «Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնը, «ԷՖԵՍ» ապահովագրական ընկերությունը և «Բոնուս Ասիստանս» ասիստանս և լոգիստիկ ընկերությունը։ «Ինթելլիջենթ Մենեջմենթ»-ն իր 800-ից ավելի փորձառու մասնագետներով ծառայություն է մատուցում տարեկան մոտ 330,000 հաճախորդի՝ գրանցելով 135,000 կարգավորված ապահովագրական հատուցումներ և 530,000 իրականացված բժշկական միջամտություններ։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
249 դիտում

Շարքային ստախոս է, նա չէր կարող կանգնեցնել պատերազմը, երկրից իր ելքի արգելք էլ չկար. Թորոսյանը՝ Քոչարյանին

Պապիկյանի մասնակցությամբ քարոզարշավը խոչընդոտելու գործով 6 անձ կալանավորվել է, 1-ը՝ ուղարկվել տնային կալանքի

Միլիարդատերերի տգիտության այս արշավը գալիս է վկայելու, որ փողի իշխանությունը Հայաստանում պարտվել է. Կոնջորյան

«Ինթելլիջենթ Մենեջմենթ» հոլդինգը մեկնարկում է պարտատոմսերի թողարկման 2-րդ փուլը. տեղաբաշխողն է Ամերիաբանկը

Բարի լույս, լավ օր և սիրում եմ բոլորիդ. Փաշինյան

Այնթապ բնակավայրում ավտոմեքենաներ են բախվել․ 4 քաղաքացի հոսպիտալացվել է

Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա. Մեծ Բրիտանիայի վարչապետը պլանավորում է հեռանալ, բայց իր սեփական պայմաններով

Որն է Նիկոլ Փաշինյանի հաջողության գաղտնիքը. ով է լինելու նրա քաղաքական ժառանգորդը

Փոքրիկ տղան վարչապետի համար երգել է ՀՀ օրհներգը. տեսանյութ

Փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել ԿԳՄՍ նախարարության, Գորիսի համայնքապետարանի և «Վիննեթ Գորիս» հիմնադրամի միջև

Բելառուսում հայտարարել են, թե Կիևը փորձում է «չեզոք» Մինսկին ներքաշել հակամարտության մեջ

Սեքսի նախարարի հայրը պլինտուսի նոր չափանիշներ է սահմանում. ճարահատյալ վիճակից անհեթեթություններ է հնարում

«Tօyota»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել գետում. կա տուժած

Կարեն Սարգսյանը՝ մարզական սամբոյի Եվրոպայի չեմպիոն, Մայիս Ներսիսյանը՝ փոխչեմպիոն

Ձեր կառավարման շնորհիվ մեր ընտանիքը ձեռքբերումներ է ունեցել, եկամտահարկի հետվերադարձից ենք օգտվել. քաղաքացի

Վարչապետը քաղաքացու հետ զրույցից հետո ձայնային հաղորդագրություն է ուղարկել փոխվարչապետին. տեսանյութ

Տեխնիկական խնդրի պատճառով Երևանի մետրոպոլիտենում առաջացել է խափանում

«Դուք պետականամետություն եք սերմանում, դա մեծ գործ է»․ «նախօրոք շնորհավորում ենք». դավթաշենցիները՝ վարչապետին

Ոստիկանները հայտնաբերել են Երևանում կրակոցներ արձակած 21-ամյա երիտասարդին և ինքնաձիգը

Ըտենց մարդ չկա էս բակում, որ չգնա ու ու N16-ին չընտրի․ քաղաքացիները՝ վարչապետին

Հայաստանի պատմության թանգարանը մայիսի 19-ին փակ կլինի այցելությունների համար

Աղ ու հացը մարդուն տրված ամենամեծ պատիվն է․ Նիկոլ Փաշինյան

ՆԳ նախարարը ծանոթացել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության նոր գրասենյակների շինարարության ընթացքին

Սպասվում է կարճատև անձրև, ամպրոպ և կարկուտ. ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով

Ժաննա Անդրեասյանն այցելել է Բաղաբերդի ամրոց, ծանոթացել իրականացված պեղումներին

Ծառուկյանը փորձել է անդրադառնալ առողջապահական թեմաների, բայց քանի որ հեռախոս չունի, տեղյակ չէ նորություններից

ԱՊՀ մշակութային մայրաքաղաք Մեղրիում անցկացվել է Արհեստների միջազգային փառատոնը

Փաշինյան ջան, չնայես էդ համբալներին, սրտիդ մոտիկ չընդունես. դավթաշենցի կինը՝ վարչապետին

Վթարային ջրանջատում՝ Արարատի մարզի 2 համայնքում

Գեղարքունիքի մարզում մեքենան բախվել է կամրջի երկաթբետոնե արգելապատնեշներին և 10 մետրից ընկել գետը. կա տուժած

Մեկ շնչով եմ կարդացել Ձեր գիրքը. դավթաշենցի տիկինը Փաշինյանի ստորագրությունն է խնդրել. տեսանյութ

Նոր մանկապարտեզ և դպրոց` Շվանիձորում. Ժաննա Անդրեասյանը շրջել է հիմնանորոգված շենքերում

ՌԴ-ից դեպի Հայաստան չեղարկվել է 7 չվերթ, ևս 5-ը՝ հետաձգվել. պատճառն ԱԹՍ-ների hարվածների սպառնալիքն է

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի նախագահի հետ, շնորհավորել նրան

Ազգային ժողովի պատվիրակությունը Սանկտ Պետերբուրգ կգործուղվի

Այրվել է ավտոմեքենա․ տուժածներ չկան

«Ուժեղ Հայաստան»-ի 10 աջակից է ձերբակալվել. նրանք ծրագրված խոչընդոտել են ՔՊ քարոզչությանը, փակել ճանապարհը

Վազգենի կողքին միշտ փոքր ես եղել քաղաքականությամբ և արժեհամակարգով. նա մնաց կանգնած, դու՝ կզած. Խաչատրյան

Շտապօգնության բժշկի ցուցումով էր ձերբակալվածը տեղափոխվել հոգեկան առողջության կենտրոն. ՆԳՆ պարզաբանումը

ԱՆ-ը մանրամասնել է Նուբարաշենի հոգեկան առողջության կենտրոնում ձերբակալվածի կարգավիճակով պացիենտի մահվան դեպքը