Երևան
12 °C
Լոռու մարզում մինչ այս պահը թեպետ կոնավիրուսով վարակման դեպքեր չեն արձանագրվել, 17 քաղաքացի դեռեւս գտնվում է կարանտինի մեջ:
Լոռու մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետի պաշտոնակատար Լուսինե Վարդանյանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց, որ մարզում իրավիճակը վերահսկելի է ոչ միայն կորոնավիրուսով, այլ նաեւ մյուս վիրուսներով պայմանավորված:
«Այս պահի դրությամբ կորոնավիրուսի կասկածով անձ մարզում չունենք: Ունենք միայն կոնտակտային անձինք, որոնք վերադարձել են Իրանից, Իտալիայից եւ Չինաստանից»,- ասաց Լուսինե Վարդանյանը՝ նշելով, որ աշխարհում կորոնավիրուսի հայտնաբերման պահից (նախորդ տարեվերջից) մինչ օրս մարզի տարածք է մտել հիշյալ երկրներից 58 քաղաքացի, որոնցից 41-ն արդեն անցել է 14-օրյա կարանտինը, նրանց մոտ ոչ միայն ջերմության բարձրացում, այլեւ որեւէ այլ խնդիր չի արձանագրվել՝ թե՛ այն ժամանակ, թե՛ հիմա, լիովին առողջ վիճակում են:
«17 հոգի դեռեւս գտնվում են շուրջօրյա հսկողության տակ, սակայն որեւէ կլինիկական ախտանշաններ չունեն: Պարզապես հսկողության տակ են, գտնվում են իրենց տներում: Նրանց նկատմամբ ամենօրյա հսկողություն իրականացնում են ամբուլատոր պոլիկլինիկական հաստատությունների բժիշկները, ինչպես նաեւ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման Լոռու մարզային կենտրոնի բժիշկները»,- հավելեց մեր զրուցակիցը:
Թեհրան-Երեւան վերջին չվերթն իրականացրած ինքնաթիռում, որի ուղեւորներից մեկի մոտ էլ հաստատվեց Հայաստանում առաջին ու առայժմ միակ կորոնավիրուսի դեպքը, եղել են նաեւ կոնտակտային 2 հարազատ քույրեր, որոնցից մեկը Լոռու մարզի բնակիչ է, մյուսը՝ Երեւան քաղաքի: Նրանք տեղափոխվել են Ծաղկաձոր. «Քանի որ գտնվել են բարձր համաճարակաբանական վիճակում, այդ 2 կանանց հատուկ շտապօգնության մեքենաներով տեղափոխել ենք Ծաղկաձորի համապատասխան հյուրանոց: Նրանց մոտ եւս կլինիկական ոչ մի ախտանշան չի եղել, պարզապես նույն ինքնաթիռում են եղել»:
Վարչության պետի պաշտոնակատարը վստահեցրեց՝ մարզի ամբուլատորիաները փետրվարից անցել են ամենօրյա աշխատանքային ռեժիմի, հետեւաբար բոլոր առողջապահական հիմնարկները բաց են:
Ըստ Լուսինե Վարդանյանի՝ մարզի բոլոր հիվանդանոցներն արդեն ունեն համապատասխան մեկուսարաններ, ապահովված են համապատասխան արտահագուստով ու մաքրող նյութերով, ինչը թույլ կտա անհրաժեշտության դեպքում ընդունել կորոնավիրուսով վարակված մարդու: «Նախարարի հրամանով Տաշիրի բժշկական կենտրոնը կցված է նաեւ Գոգավանի մաքսակետին»,- ասաց նա:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Շնորհակալություն 2025. Սուրեն Պապիկյանը ընտանեկան տեսանյութ է հրապարակել
Ճանապարհներին առկա է մերկասառույց. Վերին Լարսը փակ է բեռնատարների համար
Արման Ծառուկյանի և Շարա Բուլետի մենամարտն ավարտվեց ոչ-ոքի
Սիրում եմ բոլորիդ. վարչապետը ամանորյա տրամադրությամբ նոր տեսանյութ է հրապարակել
Լինելու ենք հասանելի տոնական օրերին. Ավանեսյանը մանրամասնել է՝ ինչպես կապ հաստատել
Արարատ Միրզոյանի մոտ տեղի է ունեցել 2025-ի վերջին աշխատանքային քննարկումը
Իսպանիան Թուրքիայից 30 միավոր ռազմաուսումնական ինքնաթիռ է գնել
Նոր նշանակում. վարչապետը որոշում է ստորագրել
Ռուսաստանցի միլիարդատիրոջ մանկապարտեզի սաները այսօր կռիվ են տվել մեր նկարների դեմ. Չախոյան
Խաղաղությունն իրական է. գալիս ենք Կիրանց, որպեսզի ցույց տանք, թե Իրական Հայաստան ասելով ինչ նկատի ունենք
Առաջիկա օրերին հանրապետության առանձին հատվածներում հնարավոր են ամսական նորմայի չափ տեղումներ. Ազիզյան
Հայաստանում Կատարի առաջին ռեզիդենտ դեսպանի նշանակումը կնպաստի հարաբերությունների առավել ընդլայնմանը
Երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով. կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
ՀՀ-ում ինտենսիվորեն աճել է էլեկտրաէներգիայի սպառման ծավալը, իսկ բաշխման ցանցն ու ենթակառուցվածքները հնամաշ են
Խաչիկ Գալստյանը կալանավորվեց
Վաշինգտոնյան համաձայնությունը տարվա լավագույն ձեռքբերումն է. հսկայական քայլ արվեց դեպի խաղաղություն. Վարդանյան
Սամվել Կարապետյանի խափանման միջոցը փոխվել է. դատախազությունը կբողոքարկի որոշումը
Այսուհետ նորակառույց դպրոցները, բացի գրադարանի գույքից, կստանան նաև նոր գրքեր. Ժաննա Անդրեասյան
Սա Իրական Հայաստանն է, որի առաջին կոմպոնենտը լեգիտիմությունն է․ վարչապետը քաղաքացիների հետ այցելել է Կիրանց
Ուրախ եմ, որ վստահ քայլերով գնում ես երազանքիդ հետևից. սիրով՝ Աննա. դատախազի նամակը 13-ամյա աղջնակին
Հայտնի է «Վարդաշեն» ենթակայանի հրդեհի նախնական պատճառը. «Էրեբունի» վարչական շրջանում նոր անջատումներ են արվել
Արայիկ Հարությունյանը Կառավարությունում ընդունել է Երևանի հ. 112 ավագ դպրոցի մի խումբ աշակերտների
ԱԺ նախագահի հրավերով 2025-ին Հայաստան են այցելել մի շարք պատվիրակներ
Շրջել եմ բանակային դիրքերում, հանդիպել հերթապահություն իրականացնող զինծառայողներին և հրամանատարներին. Պապիկյան
Քաղաքացիներին ներկայացվեց վերջին տարիներին գնված սպառազինությունը, եղանք պաշտպանական կառույցներում. վարչապետ
Ուկրաինայի վերաբերյալ խորհրդակցությունների նոր փուլ կլինի. Մերցը հայտնել է ինչ է պահանջվում կողմերից
Հերթական թերլիցքավորման դեպքը «ԱԼԵՔՍ-33» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում. կասեցվել է հեղուկ գազի վաճառքը
Վազգեն Սաղաթելյանը կմնա կալանավորված
36-ամյա հարսը դանակահարել է սկեսուրին ու ամուսնուն, վերջինիս կողմից նաև ինքն է դանակի հարվածներ ստացել
Առաջարկում եմ՝ «Մեր ձևով»-ի վարչապետի թեկնածուն լինի Կտրիճ Ներսիսյանը. Չախոյանն ասել է՝ ինչու. տեսանյութ
Որպես անհետ կորած որոնվում է 44-օրյա պատերազմի հերոս Գոռ Երմալովյանի 26-ամյա քույրը. որտեղ է եղել վերջին անգամ
Կայծակնային շախմատի ԱԱ. Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին. տեսանյութ
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան դեկտեմբերի 30-ին
Վանաձոր-Դիլիջան, Թթուջուր-Նավուր, Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհները ծանր մեքենաների համար փակ են
Նազիկ Ավդալյանը Գևորգ Պապոյանին է ներկայացրել Շիրակի մարզում սպորտային մարզակրթական կենտրոնի ստեղծման ծրագիրը
Անդրազգային հանցավոր կազմակերպության՝ խոշոր չափի հափշտակության դեպքի նախաքննությունը 11 անձի մասով ավարտվել է
ՍԱՏՄ տեսուչները կանխել են ձիու մսի վաճառքը
Դատախազություն են հրավիրվել 2024-ին մահացած գեներալ-մայոր Պողոսյանի ընտանիքի անդամները
Հունվարի 1-ից մետրոպոլիտենի դրամարկղերի աշխատանքը դադարեցվում է. ինչպես ձեռք բերել տոմսեր
Տոնական օրերին մի շարք թանգարաններ հանրության համար բաց կլինեն
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT