Այսպե՞ս եք պատրաստվում դառնալ երկրի ղեկավար. «վախվորած» օլիգարխի «ցինիկ» պատասխանները

26/05/2026 schedule21:04

«Ձեր հարցերին չեմ ուզում պատասխանել». Factor.TV-ի հարցերին ի պատասխան՝ վրա է եկել մի քանի երկրի քաղաքացի, օլիգարխ Սամվել Կարապետյանը, որը փորձում է Հայաստանի վարչապետի աթոռին հասնել:

Լրագրողի ճշտող հարցին՝ ինչու, Կարապետյանը ի ցույց է դրել իր վախերը՝ հանիրավի լրագրողին մեղադրելով և պիտակավորելով:

«Որովհետև զգում եմ՝ դուք Փաշինյանի հետ փայ եք մտել, ուզում եք՝ ամեն անգամ ինքը ինձ մեծ գումարներ կրի»,- ասել է ըստ իրավապահ մարմինների՝ ընտրակաշառքներ բաժանող նորելուկ քաղաքական ուժի ինքնահռչակ «վարչապետը»:

Լրատվամիջոցի ներկայացուցչի սաստող արձագանքին, որ ո՛չ ինքը, ո՛չ իր ներկայացրած լրատվամիջոցը որևէ մեկի հետ «փայ» չեն մտնում, օլիգարխը վախվորած ասել է. «Բա ինչի՞ համար հենց ձեր հարցերին պատասխանում եմ, Փաշինյանը ինձ մեծ գումարներ դատի ա տալիս»:

Լրագրողի արձագանքին, թե այսպե՞ս է ցանկանում դառնալ երկրի վարչապետ՝ խտրականություն դնելով լրագրողների նկատմամբ, Կարապետյանը համաձայնել է պատասխանել հարցին՝ ևս մեկ անգամ վախվորած ասելով. «Փաշինյանին կասեք՝ դատի չտա»: Այս պատասխանին կրկին խիստ տոնով արձագանքել է լրագրողը՝ ասելով. «Ես կորոշեմ իմ վարքագիծը և ասելիքն ու անելիքը», ապա հղել է հարցը:

«Ռուսական The Insider-ը (ոնց որ ձեզ շատ են սիրում) նորից հրապարակում է արել, ասում են, որ...». Կարապետյանը չի թողել, որ լրագրողը հարցն ավարտի՝ ցինիկաբար պատասխանելով, թե «դա ռուսական The Insider չի, հաշվեք «Հայկական ժամանակ»-ն է», ապա լրագրողը շարունակել է. «Ասում են՝ Սամվել Կարապետյանը Ֆրանսիայում վիլայի անվանական սեփականատեր է, որտեղ ապրել է Ալինա Կաբաևան, այն գնվել է «Գազպրոմ» բանկի միջոցներով, ինչ-որ նոր հետաքննություն է ձեր մասին, ասելիք չունե՞ք այս մասով»:

Հայերեն բառերը մի կերպ իրար կապկպող օլիգարխը արձագանքել է՝ ասելով. «Շատ հետաքրքիր հետաքննություն է, ինչ ասեմ»: Արձագանքելով լրագրողը ասել է, որ կարդաց, ապա Կարապետյանը կրկին ցինիկացել է՝ պատասխանելով, թե «Լյուդովիկ 14-ն էլ է այդտեղ ապրել, կռիվ անե՞նք»:

Փաստացի լրագրողների հետ մի քանի րոպե շփված օլիգարխը ոչ միայն հանիրավի թիրախավորել է լրագրողներին և լրատվամիջոցներին, այլ նաև անուղղակի խոստովանել է, որ պարզագույն ստերի համար դատարաններում պարտվում է:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկու հայց է ներկայացրել իշխանությունը զավթելու կոչերի համար տնային կալանքում գտնվող Կարապետյանի դեմ՝ «Փաշինյանը Չինաստանից 1 տոննա հալյուցինագեն սունկ է բերել հետը Հայաստան, ուտում է ամեն նիստից առաջ» հայտարարության և «Փաշինյանը Կանադայում տուն ունի, փախնելու է այնտեղ» հայտարարության համար:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2525 դիտում

Ըմբիշ Սամվել Տերտերյանը՝ ԵԱ Մ20 չեմպիոն

ԲՀԿ-ի այն պնդումը, որ ընդամենը 153 ձայն է պակասել, որպեսզի ԱԺ-ում ներկայացված լինի, բավարար փաստարկ չէ․ ՍԴ

«Մշակութային վերջին զանգ» միջոցառմանը հաղթող է ճանաչվել 22 դպրոց՝ 2-ական դպրոց յուրաքանչյուր մարզից և Երևանից

Նիդեռլանդներն Ուկրաինայի հետ համաձայնագիր է ստորագրել անօդաչու թռչող սարքերի համատեղ արտադրության վերաբերյալ

Շնորհակալ եմ այն պարեկներին, որոնք նպաստում են Ոստիկանության բարեփոխումների իրականացմանը․ ՆԳ նախարար

Սարգիս Խանդանյանը վերընտրվել է ԵԱՀԿ ԽՎ հանձնաժողովի նախագահի պաշտոնում

Ժաննա Անդրեասյանը կմեկնի արձակուրդ․ ով կփոխարինի նախարարին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ

Էնքան պլոճիկ չունեն, որ հրաժարվեն մանդատից. 100 մլն դոլար են ծախսել, որ ՔՊ-ն չդառնա իշխանություն. տեսանյութ

Մանդատները վերցնելով` ընդդիմությունն ընդունեց, որ հունիսի 7-ի ընտրությունները լեգիտիմ են․ Ստեփանյան

Գագիկ Ծառուկյանի գործով հանցավոր խմբի ևս մեկ անդամ կալանավորվել, ևս մեկն էլ ձերբակալվել է

ՔԿ-ն կադրեր է հրապարակել Գագիկ Ծառուկյանի առանձնատան խուզարկությունից և նրա ձերբակալությունից

Գագիկ Ծառուկյանը կալանավորվել է

Հեքիաթ է, թե ՌԴ-ն մեր փրկիչն է. ՔՊ-ի թևերը հնարավոր չէ կտրել. ՔՊ-ի թևերը, զենքը ՀՀ ժողովուրդն է. տեսանյութ

Հայաստանում կարգելվեն պլաստիկե տոպրակներն ու սպասքը

Վերահաստատվել է Լիբանանին աջակցելու ՀՀ կառավարության պատրաստակամությունը

Էգ առյուծի՝ քնեցումից չարթնանալու հանգամանքները կդարձվի քննության առարկա․ ՔԿ

Նախօրեին տեղափոխված էգ առյուծը քնեցումից չի արթնացել․ Կենդանաբանական այգին հայտնել է պատճառը

Ի գիտություն առաջին դասարան հաճախող երեխաների ծնողների․ ԿԳՄՍՆ-ն իրազեկում է

Վարչապետին է ներկայացվել Գյումրիում նախատեսվող ներդրումային առաջնահերթությունների պլանը․ ինչ է քննարկվել

Դատախազությունը միջնորդել է դադարեցնել Սևանա լճի ափամերձ՝ 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքը

Դատախազական ներգործության արդյունքում վերականգնվել է շուրջ 30 միլիոն դրամի վնաս

Քննարկվել են Հայաստան-Ինդոնեզիա առևտրատնտեսական և գործարար համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցերը

Կայծակի հարվածից վնասված կամուրջը վերականգնվել և բացվել է երթևեկության համար․ տեսանյութ

Ծանրացնող հանգամանքներով գողություններ կատարելու համար մեղադրվող անձը հանձնվել է Գերմանիայի իրավապահներին

Դիլիջանում գիշերը գետը վարարել, դուրս է եկել հունից․ քաղաքի ջրամատակարարումը դադարեցվել է․ տեսանյութ

Հայաստանն ու ԱՄԷ-ն վարորդական վկայականները փոխադարձաբար ճանաչում են․ ուժի մեջ է մտել փոխըմբռնման հուշագիրը

Կոնվերս Բանկը ավարտել է ՎԶԵԲ-ի պարտատոմսերի տեղաբաշխումը

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Երևանում և Գյումրիում Կառավարության ներդրումային առաջնահերթությունները

Ծառուկյանի կալանքի հարցով նիստն ավարտվել է․ դատարանը խորհրդակցական սենյակում է

Էդվարդ Ասրյանն այցելել է հատուկ բանակային զորամիավորում, անձնակազմին ներկայացրել նորանշանակ հրամանատարին

Օձունում ավտոգազալցակայանի գործունեություն է կասեցվել

Տեղեկատվություն՝ ի գիտություն մասնագիտական ուսումնական հաստատության դիմորդների

Էդուարդ Սպերցյանը փոխել է ակումբային գրանցումը՝ համալրելով սաուդյան «Ալ-Ահլիի» շարքերը. պաշտոնական

Թրամփը ժամանել է Անկարա. նրան դիմավորել է Էրդողանը. տեսանյութ

Շղթայական ավտովթար Մարտունիում. մեքենաներից մեկը հայտնվել է ծառերի մեջ. կան տուժածներ

Պետությանը կվերադարձվի 2 մլն 490 հազար դրամ. դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել է

ՀՀ-ից բուսասանիտարական ենթահսկման առևտրային խմբի բեռների արտահանումը ֆիզիկական անձանց կողմից արգելվում է. ՍԱՏՄ

Զելենսկին ժամանել է Անկարա՝ ՆԱՏՕ-ի երկօրյա գագաթնաժողովին

Սպասվում են անձրև և ամպրոպ. մի քանի օրից ջերմաստիճանը զգալի կբարձրանա