Երևան
12 °C
Ինչպես հայտնել ենք ավելի վաղ, հուլիսի 4-ին Սահմանադրական դատարանը հրապարակել է 2026 թվականի հունիսի 14-ի՝ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» որոշման հետ կապված վեճի վերաբերյալ որոշումը։ ՍԴ-ն ուժի մեջ է թողել ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ ԿԸՀ որոշումը:
Սահմանադրական դատարանը հուլիսի 7-ին հրապարակել է հունիսի 7-ի ընտրությունների արդյունքների վիճարկման վերաբերյալ որոշումը՝ ամբողջությամբ։
«Դատարանն արձանագրել է, որ ընտրախախտուﬓերի առկայության հնարավորության կամ դրանց ազդեցության մասին ենթադրությունները, ինչպես նաև նման ընտրախախտուﬓերի դրվագային դրսևորուﬓերը չեն կարող բավարար լինել դիմողին առաջադրվող ապացուցման շեմը բավարարված համարելու դատողության, հետևաբար՝ Սահմանադրական դատարանի կողﬕց այդ հանգամանքը քննության առարկա դարձնելու համար:
Սահմանադրական դատարանը նշել է, որ Ազգային ժողովի ընտրությունների արդյունքներով ընդունված որոշման հետ կապված վեճի լուծման դեպքում նախատեսվել է հատուկ կանոն, ըստ որի՝ դիմող կողմի ներկայացրած տեղեկությունները համարվում են հավաստի, որը գործում է բացառապես ներքոնշյալ երկու նախապայմանների միաժամանակյա առկայության պարագայում.
-պատասխանող կողմը հրաժարվում է դրանց վերաբերյալ իր դիրքորոշումն արտահայտելուց,
-դրանք չեն հերքվում Սահմանադրական դատարանի կողմից ձեռք բերված, տվյալ գործով որոշում ընդունելու համար էական նշանակություն ունեցող այլ ապացույցներով:
Այսինքն՝ նշված երկու նախապայմաններից նույնիսկ մեկի բացակայության պարագայում չի գործում դիմող կողմի ներկայացրած տեղեկությունների հավաստիության կանխավարկածը:
ՍԴ-ն անդրադարձել է նաև ընտրական շրջանում հարուցված քրեական վարույթներին, և դրանցով պայմանավորված «հնարավորությունների հավասարության սկզբունքի խախտմանը»։
Որոշման մեջ նշվում է՝ իրավապահ մարմիններին օրենքով վերապահված գործառույթների իրականացումը չի կարող կախվածության մեջ դրվել ընտրությունների և վերջիններիս նախորդող ժամանակահատվածից, ինչպես նաև համապատասխան վարույթով անցնող անձի քաղաքական հայացքներից․ «Մյուս կողմից, խնդրո առարկա հարցի համատեքստում քրեական արդարադատության գործիքակազմը կիրառելիս պետք է բացառվեն օրենքից չբխող հայեցողական դրսևորումները»։
Դատարանն անդրադարձել է նաև ընտրական շրջանում ենթադրյալ կոռուպցիոն դրսևորումներին և Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից հրապարակվող տեսանյութերին։
«Սահմանադրական դատարանը, որևէ հետևություն չանելով ընտրական գործընթացի շրջանակներում առերևույթ կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ հաղորդված դեպքերում ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի, դրանց ղեկավարների կամ համակիրների ներգրավվածության վերաբերյալ, արձանագրում է, որ Հայաստանն ունի տասնամյակների համատարած ընտրական կոռուպցիայի ծանր սոցիալական ժառանգություն։ Սահմանադրական դատարանն այս իրավիճակն ընտրական գործընթացի որևէ մասնակցի չի վերագրում, փոխարենը՝ մատնանշում է համակարգային խնդրի առկայությունը։ Նախընտրական քարոզչության ողջ ժամանակահատվածում (բայց ոչ միայն) իրավապահ մարմինները հրապարակայնորեն և բազմիցս տեղեկացրել ու զգուշացրել են ընտրական միջավայրում ընտրակաշառքի մասին, հրապարակել գաղտնալսված խոսակցություններ և ընտրողներին կոչ արել չներգրավվել հանցավոր գործունեության մեջ։ Այդ առնչությամբ ընտրական գործընթացի մասնակից մի շարք քաղաքական ուժեր որևէ պահի հրապարակայնորեն կոչ չեն արել ընտրողներին մերժել իրենց օգտին կաշառելու ցանկացած փորձ, չեն սահմանազատվել հրապարակված դեպքերից և չեն գործակցել իրավապահ մարմինների հետ համապատասխան պրակտիկայի դեմ։ Այդ կրավորականությունը սահմանադրական արժեքների նկատմամբ հավատարմությունից բխող, ընտրական գործընթացի մասնակից յուրաքանչյուր քաղաքական ուժից ակնկալվող ակտիվ անհանդուրժողականության հակապատկերն է»,-արձանագրել է դատարանը։
Միևնույն ժամանակ ՍԴ-ն գտել է, որ իրավապահ մարմինները, քրեական վարույթի նպատակների տեսանկյունից անհրաժեշտության բացակայության դեպքում, առնվազն մինչև ընտրության օրը ներառյալ պետք է ձեռնպահ մնային հայտնաբերված ենթադրյալ հանցավոր արարքների և դրանց ենթադրյալ կատարողների մասին հաղորդագրություններում ընտրությունների մասնակից քաղաքական ուժի անվանումը հիշատակելուց:
Թիվ 10/51 և 35/65 ընտրատեղամասերում վերաքվեարկության նշանակումը, ըստ դատարանի, ինքնանպատակ չպետք է լինի․ «Օրենքով նախատեսված չափանիշը պահանջում է գնահատել, թե արդյոք արձանագրված խախտուﬓերը կարող էին ազդեցություն ունենալ ընտրությունների ընդհանուր արդյունքի վրա»։
ԲՀԿ-ի այն պնդումը, որ ընդամենը 153 ձայն է պակասել ուժին, որպեսզի այն ԱԺ-ում ներկայացված լինի, ըստ ՍԴ-ի, բավարար փաստարկ չէ, չի կարող բավարար հիմք հանդիսանալ ընտրությունների ընդհանուր արդյունքի վրա Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համապատասխան որոշուﬓերի հնարավոր ազդեցության վերաբերյալ հետևության համար։
«Սահմանադրական դատարանն ընդգծում է, եթե վերաքվեարկությունն անցկացվում է այնպիսի պայմաններում, երբ ընտրողներն արդեն տեղեկացված են քվեարկության նախնական արդյունքների մասին, ապա այն դադարում է ծառայել ընտրողների սկզբնական կամքի վերարտադրմանը և կարող է վերածվել նոր իրավաքաղաքական իրավիճակում նոր կամարտահայտության»։
Որոշումն ամբողջությամբ՝ հետևյալ հղմամբ։
Ըմբիշ Սամվել Տերտերյանը՝ ԵԱ Մ20 չեմպիոն
ԲՀԿ-ի այն պնդումը, որ ընդամենը 153 ձայն է պակասել, որպեսզի ԱԺ-ում ներկայացված լինի, բավարար փաստարկ չէ․ ՍԴ
«Մշակութային վերջին զանգ» միջոցառմանը հաղթող է ճանաչվել 22 դպրոց՝ 2-ական դպրոց յուրաքանչյուր մարզից և Երևանից
Նիդեռլանդներն Ուկրաինայի հետ համաձայնագիր է ստորագրել անօդաչու թռչող սարքերի համատեղ արտադրության վերաբերյալ
Շնորհակալ եմ այն պարեկներին, որոնք նպաստում են Ոստիկանության բարեփոխումների իրականացմանը․ ՆԳ նախարար
Սարգիս Խանդանյանը վերընտրվել է ԵԱՀԿ ԽՎ հանձնաժողովի նախագահի պաշտոնում
Ժաննա Անդրեասյանը կմեկնի արձակուրդ․ ով կփոխարինի նախարարին
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ
Էնքան պլոճիկ չունեն, որ հրաժարվեն մանդատից. 100 մլն դոլար են ծախսել, որ ՔՊ-ն չդառնա իշխանություն. տեսանյութ
Մանդատները վերցնելով` ընդդիմությունն ընդունեց, որ հունիսի 7-ի ընտրությունները լեգիտիմ են․ Ստեփանյան
Գագիկ Ծառուկյանի գործով հանցավոր խմբի ևս մեկ անդամ կալանավորվել, ևս մեկն էլ ձերբակալվել է
ՔԿ-ն կադրեր է հրապարակել Գագիկ Ծառուկյանի առանձնատան խուզարկությունից և նրա ձերբակալությունից
Գագիկ Ծառուկյանը կալանավորվել է
Հեքիաթ է, թե ՌԴ-ն մեր փրկիչն է. ՔՊ-ի թևերը հնարավոր չէ կտրել. ՔՊ-ի թևերը, զենքը ՀՀ ժողովուրդն է. տեսանյութ
Հայաստանում կարգելվեն պլաստիկե տոպրակներն ու սպասքը
Վերահաստատվել է Լիբանանին աջակցելու ՀՀ կառավարության պատրաստակամությունը
Էգ առյուծի՝ քնեցումից չարթնանալու հանգամանքները կդարձվի քննության առարկա․ ՔԿ
Նախօրեին տեղափոխված էգ առյուծը քնեցումից չի արթնացել․ Կենդանաբանական այգին հայտնել է պատճառը
Ի գիտություն առաջին դասարան հաճախող երեխաների ծնողների․ ԿԳՄՍՆ-ն իրազեկում է
Վարչապետին է ներկայացվել Գյումրիում նախատեսվող ներդրումային առաջնահերթությունների պլանը․ ինչ է քննարկվել
Դատախազությունը միջնորդել է դադարեցնել Սևանա լճի ափամերձ՝ 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքը
Դատախազական ներգործության արդյունքում վերականգնվել է շուրջ 30 միլիոն դրամի վնաս
Քննարկվել են Հայաստան-Ինդոնեզիա առևտրատնտեսական և գործարար համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցերը
Կայծակի հարվածից վնասված կամուրջը վերականգնվել և բացվել է երթևեկության համար․ տեսանյութ
Ծանրացնող հանգամանքներով գողություններ կատարելու համար մեղադրվող անձը հանձնվել է Գերմանիայի իրավապահներին
Դիլիջանում գիշերը գետը վարարել, դուրս է եկել հունից․ քաղաքի ջրամատակարարումը դադարեցվել է․ տեսանյութ
Հայաստանն ու ԱՄԷ-ն վարորդական վկայականները փոխադարձաբար ճանաչում են․ ուժի մեջ է մտել փոխըմբռնման հուշագիրը
Կոնվերս Բանկը ավարտել է ՎԶԵԲ-ի պարտատոմսերի տեղաբաշխումը
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Երևանում և Գյումրիում Կառավարության ներդրումային առաջնահերթությունները
Ծառուկյանի կալանքի հարցով նիստն ավարտվել է․ դատարանը խորհրդակցական սենյակում է
Էդվարդ Ասրյանն այցելել է հատուկ բանակային զորամիավորում, անձնակազմին ներկայացրել նորանշանակ հրամանատարին
Օձունում ավտոգազալցակայանի գործունեություն է կասեցվել
Տեղեկատվություն՝ ի գիտություն մասնագիտական ուսումնական հաստատության դիմորդների
Էդուարդ Սպերցյանը փոխել է ակումբային գրանցումը՝ համալրելով սաուդյան «Ալ-Ահլիի» շարքերը. պաշտոնական
Թրամփը ժամանել է Անկարա. նրան դիմավորել է Էրդողանը. տեսանյութ
Շղթայական ավտովթար Մարտունիում. մեքենաներից մեկը հայտնվել է ծառերի մեջ. կան տուժածներ
Պետությանը կվերադարձվի 2 մլն 490 հազար դրամ. դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել է
ՀՀ-ից բուսասանիտարական ենթահսկման առևտրային խմբի բեռների արտահանումը ֆիզիկական անձանց կողմից արգելվում է. ՍԱՏՄ
Զելենսկին ժամանել է Անկարա՝ ՆԱՏՕ-ի երկօրյա գագաթնաժողովին
Սպասվում են անձրև և ամպրոպ. մի քանի օրից ջերմաստիճանը զգալի կբարձրանա
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT