Երևան
12 °C
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի եւ «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն անկեղծ հարցազրույց է տվել ռուս հայտնի վիդեոբլոգեր Եվգենի Սավինի «КраСава» հաղորդմանը: Նա պատմել է, թե ինչու 2019թ. «Արսենալի» կազմում չի մասնակցել Եվրոպա լիգայի 2018-19 մրցաշրջանի «Չելսիի» դեմ եզրափակիչ խաղին: Ասել է, որ չի ցանկացել վտանգել իր կյանքը:
«Չէի կարող վտանգի տակ դնել կյանքս: Ադրբեջանցիները շատ անգամ են սպառնացել: Նամակներ են գրել ինստագրամով, ֆեյսբուքով, եթե հիմա էլ մտնեք, կտեսնեք, բայց ես ուշադրություն չեմ դարձրել: Հպարտ եմ, որ հայ եմ, շնորհակալություն իմ ժողովրդին, իմ ազգին, որն ինձ սիրում ու աջակցում է: Ամեն ինչ նրանց համար եմ անում»,- ասել է նա:
Մխիթարյանը մանրամասն խոսել է իր կարիերայի տարբեր փուլերի մասին: Դրա կարեւոր մասերից են «Մանչեստեր Յուրայթեդում» հանդես գալու ժամանակ այն ժամանակվա գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հետ ունեցած լարված հարաբերությունները: Հայ ֆուտբոլիստը խոսել է այդ մասին՝ հաստատելով, որ ամեն ինչ սկսվել է այն օրվանից, երբ թիմով հանդիպումներից մեկն են վերլուծելիս եղել, եւ Մոուրինյոն, այսպես ասած, կենտրոնացել է իր վրա եւ քննադատել վերլուծության ողջ ընթացքում:
«Այո՛, ճիշտ է: Ամեն ինչ դրանից է սկսվել, եւ հասկացա, որ այլեւս անելիք չունեմ այնտեղ: Եթե պրեսինգի եմ դիմում, պաշտպանվում եմ, գոլ եմ խփում, գոլային փոխանցումներ կատարում եւ ինչ-որ մեկը դժգոհ է, ուրեմն անելիք չունեմ այնտեղ: Ես չէի ցանկանում ժամանակ կորցնել»,- ասել է՝ Մխիթարյանը:
Մխիթարյանը խոսել է նաեւ հայկական ֆուտբոլից: Նա նշել է, որ Հայաստանում հանդես գալու տարիներին նկատել է, որ մարզիչներից ու ֆուտբոլիստներից շատերը ծույլ են: Ըստ նրա՝ դա հայկական ֆուտբոլի հիմնական խնդիրն է:
«Հայկական ֆուտբոլի ամենամեծ խնդիրն այն է, որ մենք չենք ցանկանում սովորել, որ խաղացողներն ու մարզիչները շատ ծույլ են: Չեմ ցանկանում ոչ-ոքի քննադատել, պարզապես դա իմ կարծիքն է այն մասին: Սա բոլորի մասին չէ, այլ շատերի: Այն, թե ինչպես են աշխատում Եվրոպայում, լրիվ այլ է: Պետք է աշխատես, որ հասնես այդ միլիոններին»,- ասել է նա՝ խորհուրդ տալով հայ ֆուտբոլիստներին երբեք չդադարել աշխատել ու ձգտել ավելիին:
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի 31-ամյա ավագը նաեւ կիսվել է կարիերայի զարգացման վերաբերյալ իր մոտեցումներով: Ասել է, որ միանգամից չի վազել մեծ փողերի հետեւից: Խոստովանել է, որ եվրոպական անվանի թիմերում կարիերա ստեղծելու համար ժամանակին հրաժարվել է «Անժիից» ստացած շատ շահավետ առաջարկից: Կոնկրետ թիվ չի նշել, սակայն ընդգծել է, որ տարեկան 20մլն եվրոյից մի փոքր ավելի քիչ են առաջարկել:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել է․ վիճակագրություն
Երբ է սպասվում Եվրոպայում հաջորդ ջերմային գմբեթը
ԻՀՊԿ-ն ոչնչացրել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումը
Ծառուկյանը լկտիացել է. տասովշիկները 40-50 մլն դոլար գողացել են, փողը կորել ա. ռազբիրատներ են․ Մալխասյան
Քննարկվել է Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված համատեղ քայլերը
Աննախադեպ գտածո Էրեբունիի հնավայրում․ ինչ է հայտնաբերել ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբը
Լևոն Արոնյանը՝ «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող
«Արարատցեմենտ»-ը պետք է շարունակի անխափան աշխատանքը․ ՀՀ էկոնոմիկայի նախարարն այցելել է գործարան
Ուզում են զավթեն իշխանությունը և հանձնեն տիրոջը. սա ընդդիմություն չէ, դիվերսիոն խումբ է․ Գիորգի Թումասյան
Հնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղում
Քննարկվել են ՀՀ-ում CIHEAM Bari-ի փորձի կիրառման, երկարաժամկետ ներկայության ձևավորման հնարավորությունները
Մեր սիրելի տղան զորացրվեց խաղաղ պայմաններում 2 տարի ծառայելուց հետո․ Հովհաննիսյան
Ուկրաինան վաղուց պատրաստ է խաղաղության. այն պետք է լինի արժանապատիվ. Զելենսկի
Հանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանություն
Վահան Կոստանյանը հանդիպել է Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ
Մեսրոպ Մեսրոպյանը և Հունաստանի կարգավորող մարմնի նախագահ Ցիմարասը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել
Կայացել է սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը
Առինջի ինքնակամ կառույցները գտնվում են բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի տակ՝ վտանգելով քաղաքացիների կյանքը
Գրտնակով մորը սպանած եղբայրներից մեկն առողջական խնդիր է ունեցել
ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը անձնագրավորման արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել
DipTalk․ ԱԳՆ-ն տեղեկացնում է նոր ձևաչափի մասին, առաջին թողարկումը՝ հուլիսի 23-ին
Մելիքգյուղում 20 և 25-ամյա եղբայրները գրտնակով սպանել են մորը, դիակը թաղել կիսաշինության տարածքում
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
Կկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրները
Արփինե Սարգսյանը 5 օրով արձակուրդ է մեկնում
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Դադարեցվել է Սևանա լճի 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը
Դիլիջանում ոչ սթափ վարորդը «Lixiang L7»-ով գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավnր
Նորակառույց բնակարան գնելը հնարավոր կդառնա հեռավար՝ առանց նոտարի այցելելու. տեսանյութ
Ցեղասպանության հուշահամալիրը ձեզ համար կրկեսի արենան չէ. կրկեսային ձեր ելույթների տեղը «Տաշիր Արենա»-ն է
0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել
Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան
ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք. տեսանյութ
ԱԺ-ում ովքեր կլինեն «Հայաստան» խմբակցության ղեկավարը և քարտուղարը
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը «Նաիրի» ԲԿ-ում անցել է պլանային բուժզննում
Մակունցի արձագանքը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակվելու մասին հարցին
Բագրատաշենից և Ագարակից մեկնող բեռնատարները պետք է անցնեն կուտակային կայանատեղիներով. որքան կլինի վճարը
Արարատում բնակելի համալիրներ կկառուցվեն․ համայնքը կստանա 48 բնակարան և գրադարանի տարածք
Նարեկ Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը և 1 միլիարդ դրամ գրավը
Կապանը ճանաչվել է 2026 թ.-ի ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT