Երևան
12 °C
Լոռու մարզային գրադարանում կրքերը չեն հանդարտվում: Բանն այն է, որ տեւական ժամանակ է, ինչ խոսակցություններ են տարածվել, թե Վանաձորի Վարդանանց փողոցում գտնվող շենքերից մեկի 2-րդ հարկը զբաղեցնող գրադարանից տարածքը վերցվելու է եւ փոխարենն այնտեղ ստեղծվելու է «Լոֆթ» կենտրոն:
Թե որտեղ եւ ինչ պայմաններում է գործելու գրադարանի՝ 2-րդ հարկում տեղակայված մի քանի բաժինները, աշխատակիցները տեղյակ չեն: Չգիտեն նաեւ՝ կմնան իրենց գործին, թե ոչ. «Դեռ մեկ տարի առաջ ասացին, որ ցանկանում են մեր ձեռքից վերցնել 2-րդ հարկը, այն տարածքը, որտեղ մենք ենք աշխատում ու որը հենց գրադարանի տարածքն է՝ իր գրապահոցներով, ընթերցասրահով ու դահլիճով հանդերձ: Տնօրենը կանչել է բաժնի վարիչներին, բաժնի վարիչներն էլ մեզ են ասել, որ ցանկանում են վերջնական վերցնել տարածքը, «Լոֆթ» դարձնել, միջոցառումներ անել, բայց մենք էլ ենք, բացի գրադարան լինելուց, միջոցառումներ անում: Միայն անցած ամիս 25 միջոցառում ենք արել: Ընթերցողները շատ-շատ են մեզ մոտ»,- ՀԺ-ին հայտնեցին մարզային գրադարանի աշխատակիցները:
Նշեցին, որ այլընտրանք իրենց չի առաջարկվել. «Ոչ ասում են՝ մենք ուր ենք գնալու, ոչ ասում են՝ աշխատելու ենք թե ոչ, անորոշ վիճակ է մեզ մոտ, ինչ է թե տարածքը կենտրոն տեղ է… որտեղ են էս հավաքածուն տեղավորելու, ինչ են անելու, մենակ ասել են՝ որ Լոֆթ ա դառնալու»:
Աշխատակիցները նկատում են՝ «Լոֆթը» վճարովի տեղ է լինելու, մինչդեռ մարզային գրադարանը միակ անվճար վայրն է, որտեղ գալիս են ոչ միայն գիրք կարդալու, այլ նաեւ օրվա թերթերը կարդալու, հատկապես տատիկ-պապիկները:
Աշխատակիցներին դժգոհեցրել է նաեւ տնօրենի ոչինչ չասող պատասխանը. «Տնօրենը միայն հայտնեց, որ ԿԳՄՍ նախարարությունը որոշել է «Լոֆթ» դարձնել ու վերջ: Որեւէ այլ պատասխան մեզ չի ասում»:
Խնդրի հետ կապված այսօր գրադարանի 3 աշխատակցի ընդունել է Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը: Նա տեղեկացրել է, որ վաղը ԿԳՄՍ ներկայացուցիչները կայցելեն գրադարան ու տեղում կքննարկեն ստեղծված իրավիճակը:
Լոռու մարզային գրադարանի տնօրեն Կարինե Հակոբյանը ՀԺ-ի հետ զրույցում հաստատեց՝ գրադարանի 2-րդ հարկն ամբողջությամբ ցանկանում են վերցնել ու «Լոֆթ» դարձնել, իսկ թե ինչ է լինելու գրադարանի ու ճակատագիրը՝ չգիտեր. «Ուրբաթ օրը ինձ կանչել են ԿԳՄՍ նախարարություն՝ «Լոֆթ»-ի հետ հուշագիր ստորագրելու, ես էլ խնդրել եմ նախարարության ներկայացուցիչներին գալ ու գրադարանում քննարկել՝ հասկանալու համար մեր հետագա անելիքները, իրենք էլ համաձայնեցին գալ»,- ասաց տնօրենը՝ նշելով, որ իրեն կանչել էին նախարարություն «Լոֆթի» հետ հուշագիր ստորագրելու, որը չի ստորագրվել:
«Աշխատակիցների, գրադարանի հետագա գործունեության, գրապահոցի տեղակայման ու մյուս հարցերը մեծ խնդիրներ են, որոնց պատասխանը ես չունեմ, իրենք կգան վաղը, մանրամասն կքննարկենք, կհասկանանք, որեւէ հարց դեռ քննարկված չի: Ես հույս ունեմ, որ այս ամենը ի շահ բոլորի կլինի, թե գրադարանի ու թե «Լոֆթի»»,- ասաց Կարինե Հակոբյանը:
Գրադարանի շուրջ 3 տարվա տնօրենն ասում է՝ իր կողմից առաջարկվել է մարզային գրադարանի մանկական բաժինն ամբողջությամբ, որը գտնվում է Տիգրան Մեծ փողոցի վրա: «Մենք մի կերպ կարող էինք մանկական բաժինը բերել այստեղ, բայց այստեղի 3 բաժինը տանել մի քիչ բարդ է: Իրենք չեն համաձայնվել, իրենք այս տարածքն են ուզում: Հարցեր կան, որոնք դեռ պատասխաններ չունեն»,-ասաց տնօրենը:
Թե ինչ հանգուցալուծում կստանա ստեղծված իրավիճակը՝ դեռ հայտնի չէ: Թե աշխատակիցների ու թե տնօրենի միակ հույսը վաղվա քննարկումն է:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Կոտայքի և Գեղարքունիքի Էկոպարեկները երդվել են լիազորություններն իրականացնել բարձր պատասխանատվությամբ
Աշխատանքային հանդիպումներ Օփեն ԷյԱյ միջազգային թվային հարթակի պատվիրակության հետ
ՆԳ նախարարը հետևել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության նոր գրասենյակների շինարարության ընթացքին
Երևանում ավտոմեքենաներ են բախվել․ կան տուժածներ
Ֆրանսիայում 40 մարդ է ջրահեղձ եղել՝ փորձելով լողալու միջոցով զովանալ ռեկորդային շոգից
Կարևորվել է ՀՀ-ԵՄ կապակցվածության գործընկերության մասին ստորագրված համատեղ հայտարարությունը
Իրանին թույլ չի տրվի վճար պահանջել Հորմուզի նեղուցով անցման համար․ Ռուբիո
Պայթյուն՝ Թուրքիայի զինամթերքի պահեստավորման և օգտահանման ձեռնարկությունում․ կան զոհեր
Քննարկվել է հայկական ավիափոխադրողներին ԵՄ օդային անվտանգության ցանկից դուրս բերելու գործընթացը
Հոգեվարքի մեջ են, իրենց ողորմաթասը խմված է, 7-ն ու 40-նքն էլ կտանք, վերանան գնան. Հասմիկ Հակոբյան․ տեսանյութ
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ
Պապոյանը ԵՄ դիվանագետների հետ քննարկել է ՀՀ տնտեսական դիմակայունության ամրապնդման և զարգացման ուղղությունները
Ներառական կապակցվածությունը նպաստում է տարածաշրջանային համագործակցությանը և վստահության ամրապնդմանը
Մարդիկ գնացին, ընտրեցին ՔՊ-ին, քանի որ դրսից եկած հայերը գալիս էին Տաշիր Սամոյին ընտրելու. Ադամյան. տեսանյութ
Սևծովյան տարածաշրջանի և Հարավային Կովկասի կապակցվածության համար ԵՄ-ն ակնկալում է ներգրավել մինչև 2 մլրդ եվրո
GRP-ն Հայաստան է բերում ամերիկյան երկու նոր հյուրանոցային բրենդ՝ Super 8 by Wyndham եւ Wyndham Grand Yerevan
Համբարձում Մաթևոսյանը մասնակցում է «Լոնդոնի կլիմայական գործողությունների շաբաթ» համաշխարհային կոնգրեսին
Կանանց մասնակցությունն անվտանգության, խաղաղության գործընթացներին ժողովրդավարական պետության կարևոր նախապայման է
Ներկայացվել են ՄԱԿ շրջանակներում կանխարգելման օրակարգն առաջ մղելուն ուղղված ՀՀ նախաձեռնությունները
Սուրեն Պապիկյանը հետևել է «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության ընթացքին․ տեսանյութ
ՆԳՆ ոստիկանության ներկայացուցիչները Բիշքեկում խորհրդակցության են մասնակցել
3 անձի կողմից 5.5 կգ թմրամիջոցի ապօրինի իրացման փորձի քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Թուրքիայի տրանսպորտի ու ենթակառուցվածքների նախարարի հետ․ ինչ է քննարկվել
Ճանապարհաշինական նոր էջ է բացվում Գյումրիում․ վարչապետի հանձնարարականի պատշաճ կատարումը առաջնահերթություն է
Ալեն Սիմոնյանը հրապարակել է պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը․ այն շուտով կդրվի քվեարկության
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 2-3 աստիճանով․ առանձին շրջաններում հորդառատ տեղումներ կլինեն
Շիրակի մարզպետն ու Ճանապարհային դեպարտամենտի տնօրենը շրջայցով եղել են Գյումրու Շիրակացի փողոցում
Ուրսուլա ֆոն դեր Լայենը պլանավորում է այցելել Հայաստան. Politico
Իջևան համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել 2,4 մլն դրամ արժեքով հերթական հողամասի նկատմամբ
Սաղաթելյանի հայտարարագրի գույքը եղել է առգրավման ենթակա. նրա կնոջ մեքենաներում հայտնաբերվել են զարդեր և փողեր
Յունիբանկը և Unisport ակումբը մասնակցել են «Tricolor» Yerevan Beat Run վազքին
Վերջին 3 ամսում ՀԷՑ-ի վթարային անջատումների միջին տևողության ցուցանիշը բարելավվել է շուրջ 36,7%-ով. Պետրոսյան
Հաստատվել է Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը
BSTDB-ն և IDBank-ը ստորագրել են 10 մլն եվրոյի ֆինանսավորման փաթեթ՝ ՀՀ-ում ՓՄՁ-ներին և առևտրին աջակցելու համար
ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտումներ՝ ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով
Մեր սուր ելույթին պետք է սուր ելույթով պատասխանել. Գրիգորյանը՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի մասին
Ռուս-հայկական համալսարանը փոխել է պաշտոնական անվանումը
Կաշիներդ քերթվելու է, բոլորինդ՝ բոլոր ընտրակաշառք բաժանողներինը. չեք պատկերացնում՝ ինչ է սպասվում. Ավինյան
300 հազար ադրբեջանցու թեզի տակից դուրս չեք գալու, քաղաքական պատասխանատվության ճանապարհ եք անցնելու. Սիմոնյան
Բագրատունյաց 16 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT