Եթերաժամի մեկ րոպեն՝ 6 հազարից մինչեւ 100 հազար դրամ. «Այո»-ի եւ «Ոչ»-ի վերահսկողական եւ քարոզչական հնարավորությունները

Ապրիլի 5-ին կայանալիք Սահմանադրական հանրաքվեին ընդառաջ տեղամասային ընտրական 7 հոգանոց հանձնաժողովներում 2-ական անդամ նշանակելու համար «Այո»-ի եւ «Ոչ»-ի շտաբները մինչեւ մարտի 1-ը ժամանակ ունեին: 

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանից երեկ տեղեկացանք, որ «Այո» քարոզչական կողմը նշանակումներ է կատարել բոլոր՝ 2008 տեղամասային ընտրական հանձնաժողովներում՝ յուրաքանչյուրում ներկայացնելով 2-ական անդամ:

«Ոչ»-ի կողմը, սակայն, 2-ական անդամ նշանակել է 2008 ընտրական տեղամասերից 1975-ում: Տիգրան Մուկուչյանի փոխանցմամբ՝ 31 տեղամասում «Ոչ»-ի շտաբի կողմից կատարվել է 1-ական նշանակում, միայն 2 տեղամասում է, որ «Ոչ»-ի կողմը որեւէ նշանակում չի արել:

Նշված 2 տեղամասերը, ԿԸՀ նախագահի փոխանցմամբ, գտնվում են Լոռու մարզի Պետրովկա եւ Նովոսելցովո բնակավայրերում: 

«Այո»-ի շտաբի մամուլի պատասխանատու Վահագն Ալեքսանյանից տեղեկացանք, որ իրենց կողմից ներկայացված հանձնաժողովականներն ընտրվել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակների կողմից՝ կուսակցության անդամների, համակիրների ու տվյալ համայնքում բնակվող լիցենզավորված այլ անձանց միջից:

«Ոչ»-ի շտաբի ներկայացուցիչ, փաստաբան Ռուբեն Մելիքյանն էլ հայտնեց, որ տեղամասային ընտրական հանձնաժողովների 99 տոկոսում ներկայացուցիչներ ապահովելը համարում են մեծ հաջողություն՝ հաշվի առնելով, որ փորձ չունեին: «3 օր մենք մեր անվճար եթերաժամն օգտագործեցինք, քաղաքացիներին տեղեկացրինք, թե ինչպես պետք է մեզ դիմեն, եթե ուզում են հանձնաժողովի անդամ դառնալ: Մեծաթիվ դիմումներ ստացանք, մեծածավալ աշխատանք կատարեցինք: Մեր հիմնական շահառուն այս քաղաքացիներն էին: Ինչ վերաբերում է կուսակցություններին, ապա մենք  4 կուսակցության էինք դիմել, որից ԲՀԿ-ն չէր ընդառաջել, մյուս 3-ը՝ ՀՅԴ-ն, «Լուսավոր Հայաստանը», ՀՀԿ-ն, ընդառաջեցին, եւ հանձնաժողովներում մեր կողմից նշանակված անդամների բազան ձեւավորվեց այս 4 խմբերից»,- ասաց Մելիքյանը:

Խոսելով 2 տեղամասում ընդհանրապես որեւէ անդամ չնշանակելու պատճառի մասին՝ իրավաբանը հայտնեց, որ «մարդ չունեին»: «Չկար որեւէ մեկը, որ դիմել էր այդ տարածքում հանձնաժողովի անդամ լինելու հարցով»,- հավելեց նա: 

Քարոզարշավը դեռ պասիվ է

Քարոզարշավը մեկնարկել է փետրվարի 17-ից: 14 օր է անցել, սակայն մինչ օրս ո՛չ «Այո»-ի, ո՛չ «Ոչ»-ի շտաբներն աչքի չեն ընկել ակտիվ քարոզարշավով: Ըստ նախօրոք հայտարարվածի՝ «Այո»-ի կողմը երեկ պետք է սկսեր ակտիվ քարոզչությունն ամբողջ հանրապետությունով մեկ: Քարոզարշավը, սակայն, երեկ եւս չսկսվեց: Վահագն Ալեքսանյանից տեղեկացանք, որ պատճառը քարոզչանյութերի տպագրման ուշացումն է. «Այսօր (երեկ.-խմբ.) մենք տպարանից կստանանք նյութերը, կբաշխենք մարզերով եւ Երեւանի շտաբներով, վաղվանից կամ մյուս օրվանից մեր պատգամավորները, մարզային կուսակցական գործիչները կսկսեն քայլել, թռուցիկներ, բրոշյուրներ բաժանել, զրուցել քաղաքացիների հետ»,- ասաց Ալեքսանյանը:

Ի դեպ, երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետի որոշմամբ մարտի 13-ից արձակուրդ է մեկնելու Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը: Մեր զրույցում մարզպետն ասաց, որ արձակուրդը պայմանավորված է քարոզարշավով: Պետրոսյանը կհամակարգի «Այո»-ի Կոտայքի մարզի շտաբի աշխատանքները: Հարցին՝ քարոզարշավը Կոտայքում կսկսվի մարտի 13-ի՞ց, Պետրոսյանը պատասխանեց. «Կարելի է այդպես ասել»:

«Ոչ»-ի կողմն ակտիվ քարոզչություն իրականացնելու մտադրություն չունի: Ռուբեն Մելիքյանը մեր զրույցում հայտնեց, որ իրենք այդպիսի խնդիր չէին էլ դրել: Ըստ նրա՝ իրենց խնդիրը վերահսկողություն իրականացնելն էր, բայց որեւէ բան չի բացառում: 

Նախընտրական շտաբներ

«Այո»-ի քարոզչական կողմն ամբողջ հանրապետության տարածքում կունենա 65 նախընտրական շտաբ: Մեր հարցին ի պատասխան՝ հայտնեց «Այո»-ի շտաբի մամուլի պատասխանատու Վահագն Ալեքսանյանը:

«Ոչ»-ի կողմը նախընտրական շտաբներ չի ունենա: «Կուզենայինք ունենալ տարածքներ, բայց հնարավորություն չունենք: Հիշենք, որ մենք որեւէ կազմակերպություն չենք ներկայացնում, մենք մեկ կարեւոր գաղափարի շուրջ հավաքված իրավաբաններ ենք, իսկ այդ գաղափարը հետեւյալն է՝ առանց այն էլ ի սկզբանե այս հանրաքվեն հակասահմանադրական է, դրան չգումարվի նաեւ քարոզարշավի ընթացքում առաջացող այլ խնդիրներ: Իսկ դրա համար մեզ անհրաժեշտ են վերահսկողական լծակներ: Հանձնաժողովներում անդամներ նշանակեցինք, հիմա կանցնենք նաեւ վստահված անձանց նշանակելու խնդրի լուծմանը, որն ավելի կարեւոր ենք համարում: Մենք 6000 վստահված անձ ունենալու հնարավորություն ունենք օրենքով եւ փորձելու ենք օգտվել այդ հնարավորությունից»,- ՀԺ-ին հայտնեց Ռուբեն Մելիքյանը: 

Վճարովի եթեր եւ քարոզչական պաստառներ

«Այո»-ի եւ «Ոչ»-ի քարոզչական կողմերն առայժմ օգտվում են միայն Հանրային հեռուստաընկերության ընձեռած անվճար եթերաժամանակով իրենց տեսակետները տարածելու հնարավորությունից: Ռուբեն Մելիքյանն ասում է՝ վճարովի եթերներից օգտվելու մասին մտածում են, բայց առայժմ դրա հնարավորությունը չունեն. «Բայց մեզ պարբերաբար դիմում են ուժեր, որոնք առաջարկում են իրենց միջոցներով քարոզչական վահանակների տեղադրման հնարավորություն, քննարկման փուլում է նաեւ վճարովի եթերի վերաբերյալ հարցը: Արդեն հայտարարել ենք, որ «Ազգային օրակարգ» կուսակցությունն է վահանակների առաջարկ արել, քննարկում ենք նաեւ այլ առաջարկներ»:

Ինչ վերաբերում է «Այո»-ի կողմին, ըստ Վահագն Ալեքսանյանի, իրենք արդեն նաեւ «5-րդ ալիք» հեռուստաընկերությանն են դիմել՝ վճարովի եթերաժամի հարցով, իսկ առաջիկայում պատրաստվում են նաեւ այլ հեռուստաընկերությունների վճարովի եթերաժամերից օգտվել:

Տեղեկացնենք, որ, ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացված տվյալների, «5-րդ ալիք»-ով քաղաքական գովազդ հրապարակելու մեկ րոպեի արժեքն ամենաէժաններից է՝ 6900 դրամ: Ամենացածր արժեքն ունի «21TV»-ի 1 րոպեն  (6000 դրամ): Ամենաբարձրը գնահատվել է «Շանթի» եւ «Արմենիայի» եթերաժամանակի արժեքը. այս հեռուստաընկերություններով մեկ րոպե գովազդ հեռարձակելու համար պետք է վճարել 100 հազար դրամ: Հանրայինով 1 րոպե գովազդը կարժենա 50 հազար դրամ, Հ2-ով՝ 60 հազար, «Կենտրոն»- ով՝ 24 հազար, «Երկիր Մեդիայով»՝ 25 հազար դրամ:

Նյութը հրապարակվել է «Հայկական ժամանակ»-ի մարտի 2-ի համարում

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3880 դիտում

Ձեռնարկվում են միջոցառումներ Մուրացանի փողոցում տեղի ունեցած միջադեպի հանգամանքները պարզելու ուղղությամբ

ՆԳՆ ոստիկանությունը ուժեղացված ծառայություն է իրականացնում մայրաքաղաքում

Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում

Գուտերեշը դատապարտել է ԱՄՆ-ի հարձակումները Իրանի քաղաքացիական ենթակառուցվածքների վրա

Էնդի Բերնեմը կդառնա Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը

Ինֆանտինոն 2026 թվականի Աշխարհի առաջնությունը անվանել է պատմության մեջ լավագույնը

«Դաշտոյան Մեդիքլ Գրուպ». Զարգացման ճանապարհ վստահելի գործընկեր Կոնվերս Բանկի հետ

Հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում` կարկուտ

«Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ կատարվում են միջին նորոգման աշխատանքներ

Քամու հետևանքով վնասվել են Արագածոտնի մի շարք բնակավայրեր սնուցող էլեկտրահաղորդման գծերի հենասյուները

Վթարի հետևանքով Նոր Նորքի մի շարք հասցեներում էլեկտրամատակարարումն ընդհատվել է

Պարեկային ծառայությունը 2026 թվականի միայն առաջին կիսամյակում բացահայտել է 2.288 հանցագործություն

ՖԻՖԱ‑ն բացառել է ԱԱ-2026-ի եզրափակչի հետաձգումը անտառային հրդեհների ֆոնին

Թուրքիայում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԱՄՆ զինվшծ ուժերը յոթերորդ գիշերն անընդմեջ հարվшծներ են հասցնում Իրանի տարածքին

Թրամփը uպառնացել է Կանադային բարձր մաքuատուրքերով

Երևանի Կենտրոնում օդում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանը

Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

2026-ին բուհ է ընդունվել 9,620 դիմորդ

Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին

Հաստատվել է ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան և ձկնամթերքի արտահանման «TRACES» համակարգում գրանցման կարգը․ մանրամասներ

Հուլիսի 18-ից Նոր Գեղի-Արգել-Եղվարդ-Արզնի խաչմերուկում լուսացույց կգործի

ԱՄԷ գործարարները դիտարկում են ՀՀ-ից թարմ բանջարեղենի, ծաղիկների, հանքային ջրերի ներմուծման հնարավորությունները

Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը

Կենտրոնական Ասիան բացառիկ ուժեղ շոգի ազդեցության տակ է. ջերմաստիճանը հասել է մինչև +49°C

Ծառուկյանը քանդակագործին գցել էր առյուծի վանդակը, վախից մահացավ. պատժում էին մարդկանց, մնում անպատիժ

Թեհրանի գործողությունները սպառնում են տարածաշրջանային կայունությանը. Քուվեյթի ԱԳՆ

Պապոյանի գլխավորությամբ հասարակական խորհրդի նիստ է տեղի ունեցել․ ինչ հարցեր են եղել օրակարգում

Այս մարդիկ պետք է ձերբակալվեն, հանրությունն է այդպես որոշել. իրավապահները ծառայում են պետությանը

Պտտահողմ, կարկուտ և ավերածություններ Շիրակի մարզում․ որ գյուղերն են տուժել․ տեսանյութ

Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ հուլիսի 17-ին տեղի է ունեցել հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Երևանի Վարշավյան փողոցում

Ուժեղ կարկուտ Լանջիկում․ տեսանյութ

Հայաստան-Ադրբեջան խաղաղությունը եզակի հնարավորություն է ստեղծում տարածաշրջանի բարգավաճման համար․ Բայրամով

Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք

Մեր երկու ժողովուրդների բարեկամությունը Հայաստան-Լիտվա փոխգործակցության ընդլայնման ամուր հիմք է․ վարչապետ

Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 74-ամյա կնոջ մարմինը

Կյանքից հեռացել է «Տանը մենակ 2» ֆիլմում նկարահանված իռլանդացի դերասանուհի Բրենդա Ֆրիքերը

Կոնվերս Բանկը լավագույնն է Euromoney-ի Armenia’s Best Digital Bank for Consumers անվանակարգում

Միսաք Մանուշյանի անվան պուրակում տեղադրվել են քանդակագործ Աշոտ Հարությունյանի հեղինակած 13 քանդակները