Երևան
12 °C
Վրաստանի կառավարությունը փոփոխություններ է կատարել նախորդ շաբաթ կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված իր որոշման մեջ, ինչի շնորհիվ հայ գործարարները կկարողանան տարանցիկ ճանապարհով ՌԴ արտահանել շուրջ 60 բեռնատար իրանական միրգ-բանջարեղենը:
Նշենք, որ նախորդ շաբաթվա որոշմամբ Վրաստանի կառավարությունը որոշել էր արգելել Իրանից Վրաստան արտահանվող ցանկացած բեռ: Բացի այդ, չէր թույլատրվում այն մեքենաների մուտքը, որի վարորդներն Իրանի քաղաքացիներ են: Ինչպես նաեւ արգելվել էր իրանական ապրանքն իրենց տարածքով տարանցիկ արտահանել Ռուսաստան:
Այս պատճառով նախօրեին Իրանից միրգ-բանջարեղեն ներմուծող եւ ՌԴ արտահանող հայ գործարարները խնդրի առաջ էին կանգնել եւ շուրջ 60 բեռնատար իրանական միրգ-բանջարեղեն չէին կարողանում ՌԴ արտահանել:
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ Վրաստանում Հայաստանի դեսպանությունը հետեւողական է եղել խնդրին: Եվ մարտի 2-ին Վրաստանի կառավարությունը փոփոխություններ է կատարել համապատասխան հրամանագրում, ինչի մասին երեկ երեկոյան հրապարակում է եղել: Այս փոփոխություններով արդեն կթույլատրվի Վրաստանի տարածքով տարանցիկ բեռնափոխադրում կատարել այլ երկրներ, սակայն վարորդները չպետք է լինեն ռիսկային խմբերի: Այսինքն՝ այս դեպքում իրանցի վարորդի փոխարեն հայ վարորդը կարող է առանց խնդրի բեռնատարները տեղափոխել:
Արեւադարձային մրգեր ներկրող «Tropica» ընկերության համահիմնադիր Վահրամ Միրաքյանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց, որ hայկական շատ ընկերություններ ու անհատներ Իրանից միրգ ու բանջարեղեն են գնում, մաքսազերծում են Հայաստանում ու ապրանքը վաճառում են ռուսական շուկայում: Իրենց ընկերությունը նույնպես այդպես է անում. միջնորդ են լինում Իրանի ու ՌԴ ի միջեւ, գումար են աշխատում, հարկերն էլ մնում են Հայաստանում: Եվ ստեղծված խնդրի պատճառով շուրջ 60 բեռնատար չէր կարողանում Վրաստանի սահմանով գնալ ՌԴ, քանի որ արգելվում է:
Միրաքյանի խոսքով՝ բեռնատարների մեջ հիմնականում իրանական խնձոր եւ կիվի է, կա նաեւ ծաղկակաղամբ: Անդրադառնալով հարցին, թե ինչքա՞ն ծախս է արվել այդ ապրանքների համար՝ գործարարը պատասխանեց. «Օրինակ՝ կիվին մոտավորապես 1 ֆուռը 15 հազար դոլարի սահմաններում է: Ծաղկակաղամբը՝ ավելի քիչ: Խնձորը մենք չենք բերում, չեմ կարող ասել»:
Նա ասաց, որ Վրաստանի կողմից ի սկզբանե մտցված արգելքն անտրամաբանական էր. «Մրգերի վրա վիրուսների տեւողությունն ընդամենը 48 ժամ է լինում մոտավորապես, այդ ժամանակահատվածում ապրանքը հազիվ հասնում է Հայաստան: Իսկ Հայաստան գալուց իրանական բեռնատարները Երեւան չեն մտնում: Արարատի մարզում տերմինալ կա, իրանական բեռնատարները հավաքվում են այնտեղ, վերահսկողության տակ մաքսազերծում են, տեղափոխում ենք հայկական բեռնատարներ՝ հայ վարորդով ու հայկական բեռնատարներով տեղափոխում ենք Վրաստան: Այսինքն՝ այստեղ ռիսկայնություն չկա, 48 ժամից ավելի է գնում: Իտալիայում էլ կա կորոնավիրուս, երբ Իտալիայից Վրաստան ապրանք է գնում, ուղղակի սահմանի մոտ վարորդին ու մեքենան փոխում են եւ թույլատրում են, որ ապրանքը մտնի Վրաստան»:
Միրաքյանի կարծիքով՝ այստեղ կամայականություն կար Վրաստանի իշխանությունների կողմից Հայաստանի նկատմամբ: «Եթե մեզ նախապես՝ 5 օր առաջ զգուշացնեին, որ այսպիսի խնդիր է լինելու, այդ ապրանքը չէինք պատվիրի, հանգիստ կսպասեինք: Ճիշտ է, կորուստներ կկրեինք չստացած եկամտի տեսքով, բայց գոնե բեռը չէր մնա օդի մեջ»:
Գործարարը 2 տարբերակ էր առաջարկել խնդրի լուծման համար, որոնցից մեկն էլ ի վերջո կիրառվեց. «Քանի որ Վրաստանը չի զգուշացրել նախապես, ապա գոնե հիմա պետք է 3-4 օր հնարավորություն տան այդ ապրանքը Ռուսաստան արտահանելու: Դրանից հետո թող էլի փակեն: Կա եւս մի տարբերակ, որը լավ կլինի թե՛ մեզ, թե՛ ՀՀ-ի համար: Բեռնատարները կլինեն հայկական, հայ վարորդով, շարասյունով, հսկողության տակ կգնան Լարսով կանցնեն: Այդ դեպքում մենք չենք ունենա կորուստներ եւ կշարունակենք բեռնափոխադրումներն ու մատակարարումները դեպի Ռուսաստան: Արդյունքում կշահենք բոլորս»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մոսկվայից դեպի Հայաստան ավտոբուսային երթուղի է գործարկվել
Սերը՝ միասնություն, ջուրը՝ ազատություն․ Կողբ-Վարդավառը միավորեց հազարավոր մարդկանց. լուսանկարներ
Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի վարչապետի հրաժարականի մասին
Իտալացի հանրահայտ DJ Alex Gaudino-ն՝ Հանրապետության հրապարակում. տեսանյութ
Վարդավառը՝ Հանրապետության հրապարակում. համերգային հատվածն ապահովում են հայ աստղերն ու իտալացի DJ-ը
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել
Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում
Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին
Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ
Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել
Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում
ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած
Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը
Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված
Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է
Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով
Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ
Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը
Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին
Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել
Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը
Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի
ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր
Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում
Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում
Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել
Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը
Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև
Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները
24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT