ԵԽ-ի պատգամավորները Բելառուսում են. չեղարկված հանդիպումներ եւ բողոք ԲելԱԷԿ-ի գործարկման դեմ

Եվրոպական խորհրդարանի պատվիրակությունը Բելառուսում է, նախատեսված է, որ երկրում նրանք մնալու էին այս ամբողջ շաբաթվա ընթացքում: ԵԽ-ի անդամները Մինսկ էին մեկնել՝ երկրում տիրող իրավիճակին, համագործակցության հեռանկարներին եւ առկա խնդիրներին ծանոթանալու նպատակով: Այցն առանց սկանդալների չի անցել:

Նախ՝ բելառուս պատգամավորների հետ հանդիպումը չեղարկվել է ամենավերջին րոպեին, քանի որ ԵԽ-ն լեգիտիմ չի համարում Բելառուսի խորհրդարանը: 

Առանց այս հանդիպման էլ, ԵԽ-ի պատվիրակների օրակարգը բավեկան հագեցած է:  Բելառուսի հետ հարաբերությունների գծով Եվրապառլամենտի պատվիրակության ղեկավարների տեղակալներ Վալդեմար Տոմաշեւսկու (Լիտվա) եւ Կարին Կարլսբրոյի (Շվեդիա), ինչպես նաեւ Բելառուսի հարցով Եվրախորհրդարանի մշտական զեկուցող Պյատրաս Ավստրավիչուսին (Լիտվա), հանդիպումներ ունեցան Բելառուսի իշխանությունների եւ ընդդիմության ներկայացուցիչների, փորձագետների հետ, ինչպես նաեւ վերլուծական կենտրոնների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, ինչպես նաեւ ուսանողների հետ: 

Տարեսկզբին Բելառուսը եւ ԵՄ-ն հսկայական առաջխաղացում ունեցան երկկողմ հարաբերություններում. նրանք ստորագրեցին վիզայի ռեժիմի ազատականացման մասին երկար սպասված եւ մեծ ջանքեր խլած համաձայնագիրը, որոնց շուրջ կողմերը բանակցություններ էին վարել ավելի քան 5 տարի: Այժմ, սակայն, պարզ չէ, թե որն է լինելու բելառուսա-եվրոպական կապերի ամրապնդման հաջորդ քայլը: 

Լրագրողների համար ճեպազրույցի ժամանակ Եվրախորհրդարանի պատգամավոր Պյատրա Ավստրավիչուսը ասել է, որ Բելառուսը Արեւելյան գործընկերության բոլոր երկրների մեջ ունի ամենաքիչ զարգացած հարաբերությունները ԵՄ-ի հետ: «Մենք եկել ենք Բելառուս ՝ ավելի շատ տեղեկություններ եւ ապացույցներ ստանալու համար, որ մեր համագործակցությունը կարող է ավելի լավ պտուղներ տալ», - ասել է Ավստրավիչուսը:

Կարին Կարլսբրոն էլ, խոսելով Բելառուսի ու Եվրամիության միջեւ հարաբերությունների զարգացման առաջնահերթությունների մասին, առանձնացրել է 3 ոլորտ ՝ ժողովրդավարության զարգացում, շրջակա միջավայրի պաշտպանություն եւ առեւտրի ընդլայնում: Կարլսբրոն անեւ առանձնացրել է մարդու իրավունքների պաշտպանությունը՝ նշելով, որ դա իրենց համար առաջնային է եւ իրենք բոլոր հանդիպումներում են բարձրաձայնում այդ մասին:

Մինչ Կարին Կարլսբրոն խոսում էր տնտեսական հարաբերությունների զարգացման մասին, մյուս եվրապատգամավորը՝ Պյատրա Ավստրավիչուսն ավելի շատ անհանգստացած էր Օստրովեցում Բելառուսի ատոմակայանի («ԲելԱԷԿ») առաջիկա գործարկման կապակցությամբ: Պատգամավորը Եվրախորհրդարանում ներկայացնում է Լիտվան՝ երկիրը, որը շարունակ դեմ է հանդես գալիս այդ ատոմակայանի շինարարությանը: Ավստրավիչուսը բոլոր հանդիպումների ժամանակ կրում էր կոստյում, որի վրա տարբերանշան կար՝ «Չկա Օստովեցի ԱԷԿ-ը» գրառմամբ: Լիտվայում գտնում են, որ « Օստրովեց » ատոմակայանը ռիսկ է տարածաշրջանի եւ  հաեւետեւաբար, ամբողջ աշխարհի համար:

Ավստրավիչուսի ներկայացրած մոտեցումները ոչ բոլոր ԵԽ պատգամավորներն են կիսում:

Վալդեմար Տոմաշեւսկին, մասնավորապես, ասել է, որ անհնար կլինի քանդել «ԲելԱԷԿ» -ը, որը պատրաստվում է շահագործման հանձնվել, հետեւաբար ԵՄ-ն կշարունակի երկխոսությունը բելառուսական կողմի հետ `ռիսկերը նվազեցնելու եւ երկրում անվտանգության բարձրացման համար:

Եվրոպական պատվիրակության՝ Բելառուս այցի ծրագրի հիմնական կետերից մեկը հանդիպումն էր բելառուս պատգամավորների հետ: Բելառուսի խորհրդարանը մանրակրկիտ պատրաստվել էր դրան. Նրանք հրավիրել էին մամուլի ներկայացուցիչներին, պատրաստել եվրոպական պատգամավորների անուններով թղթեր, կազմել տեղեկանքներ:

Սակայն լրագրողների մոտ դուրս է եկել միայն Բելառուսի Ներկայացուցիչների պալատի միջազգային գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրեյ Սավինյիխը, որը հայտնել է, որ նախատեսված հանդիպումը չեղարկվել է եվրոպական կողմի նախաձեռնությամբ: «Մենք միշտ կողմնակից ենք փոխշահավետ եւ բաց երկխոսության: Բայց, ցավոք, մեր պարզած ձեռքն այսօր օդում է մնացել», - շեշտել է  Սավինյիխը:

DW-ն հայտնում է, որ բելառուս պատգամավորներին հանդիպման չեղարկման մասին հայտնել են հանդիպումը սկսելուց ընդամենը 15 րոպե առաջ: Լրագրողներին պատգամավորներն ասել են, որ ԵԽ-ի ներկայացուցիչները սկսել են առաջ քաշել վաղուց ծեծված խոսքն այն մասին, որ քանի դեռ չեն ընդունում բելառուսական խորհրդարանը, չեն մտնի այնտեղ գլխավոր մուտքից:

Բանն այն է, որ Բելառուսի Ներկայացուցիչների պալատը գտնվում է Կառավարական տան շենքում, որտեղ տեղակայված են իշխանության ներկայացուցիչ մարմինները: Եվրախորհրդարանից DW-ին փոխանցել են, որ հանդիպումը չեղարկել են, քանի որ այն նախատեսված չի եղել խորհրդարանի շենքում, բայց իրենց հրավիրել են այնտեղ: 

Եվրախորհրդարանի պատգամավոր Պյատրաստ Ավստրավիչուսը, ելույթ ունենալով երկրի ընդդիմադիր դաշտի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, ասել է, որ Բելառուսը նման է այն սիրահար տղային, որն իր սիրած աղջկան նայում է միայն շենքի հինգերորդ հարկի պատշգամբից՝ հաճախ տեսնում է նրան, սակայն ինչպես մոտենալ՝ չգիտի:

Ամփոփելով հանդիպումների արդյունքները, պատգամավորը ասել է, որ բելառուսական պաշտոնյաների հետ հանդիպումների ժամանակ եվրոպացի պատգամավորները հետաքրքրվել են բելառուսական սահմանադրության սպասվող փոփոխությունների, «ԲելԱԷԿ» - ի առաջիկա մեկնարկի մասին, երկրում մարդու իրավունքների իրավիճակի մասին, բայց բելառուսական իշխանությունների ներկայացուցիչների կողմից իրենց հարցերին հստակ պատասխաններ չեն ստացվել:

«Մի բան է լսել նախարարությունների պաշտոնյաներին, եւ միանգամայն այլ բան է լսել այն մարդկանց, որոնքպայքարում են մարդու իրավունքների համար երկրում: Հաճախ նրանց տեղեկատվությունը տարբերվում է, ուստի Բելառուսում առկա մառախուղը մեզ համար չի ցրվել», - Բելառուսի հարցով մշտական խոսնակը Եվրախորհրդարանին փոխանցել է իր տպավորությունները:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1788 դիտում

«Բոլորին դեմ եմ»-ը ինքնալուծարվում է

Արմեն Մուրադյանը վերընտրվել է ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում

Վազգեն Սաղաթելյանը ներողություն կխնդրի Ալեն Սիմոնյանից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը

Հայաստանում իրավիճակը կկայունանա, դրա համար կան նախադրյալներ. Լեբեդև

Կաթնառատ գյուղում կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը

Խաչփար և Նոր Կեսարիա գյուղերի տարբեր բնակիչներ աճեցրել և տանը թմրամիջոց են պահել

ՍԴ-ն որոշել է քննարկման առարկա չդարձնել դատավորներ Սաֆարյանի և Խաչատուրյանի մասնակցության անհնարինության հարցը

Մ-2 ճանապարհի՝ Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար

ԱՄՆ գործուն ներգրավմամբ Հայաստանը և Հվ. Կովկասը թևակոխել են խաղաղության, կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան

Վահագն Ալեքսանյանն առաջադրվել է որպես ԱԺ փոխնախագահի թեկնածու

Ինչ խոսք, կրկեսային գործիչների տեղը կրկեսային արենայում է. Չախոյանը՝ ընդդիմության հրավիրած հանդիպման մասին

Ալխաս Ղազարյանն առաջադրվել է ԱԺ փոխնախագահի թեկնածու

Նոր մեղադրանք. Վարդան Ղուկասյանը դատական նիստի ընթացքում միջամտել է պաշտոնատար անձի օրինական գործունեությանը

Կոնվերս Բանկը և ԱԶԲ-ն ընդլայնում են ՄՓՄՁ-ների և կայուն ֆինանսավորման հասանելիությունը Հայաստանում

Յունիբանկը 9,3 մլրդ դրամ կուղղի շահութաբաժինների վճարմանը

Ալեն Սիմոնյանը դատարանում հաղթել է Ռոբերտ Քոչարյանին

«Երևան» բժշկագիտական կենտրոնի լաբորատոր ծառայությունը հիմնովին վերանորոգված և վերազինված է. վարչապետ

Կասեցվել է կեղծ սիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը

ՎՏԲ-Հայաստան Բանկը գրանցում է ագրովարկավորման նկատմամբ պահանջարկի աճ

Յունիբանկն ու «Վանք» հիմնադրամն աջակցել են անվասայլակով բասկետբոլի ցուցադրական խաղի անցկացմանը

ՊԵԿ-ը ներկայացրել է մաքսային ստուգումների նոր պարզեցված կարգավորումները

ԵՄ-ն կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ Մագդալենա Գրոնո

Սահմանադրական դատարանը սկսել է ԱԺ ընտրությունների արդյունքն անվավեր ճանաչելու՝ ընդդիմության պահանջի քննումը

Կասեցվել է Վանաձորում գործող հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել, ժամանակավորապես տեղափոխվել են վերականգնման նպատակով

Հայկական կողմն արդեն երկու տարի է՝ չի վճարում ՀԱՊԿ անդամակցության վճարները. ՌԴ մշտական ներկայացուցիչ

Սրբուհի Գալյանը ՌԴ արդարադատության նախարարին հրավիրել է Հայաստան

Համոզված եմ, որ նա պատվով կշարունակի մեր միասին սկսած գործը. Սիմոնյանը շնորհավորել է Ռուբինյանին

Ադրբեջանից Հայաստան են տեղափոխվում բենզին և դիզելային վառելիք

Բախվել են բուժառուին հիվանդանոց տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու «Տոյոտա»-ն

Իսրայելի ԱԳ նախարարը կառավարության քննարկմանը կներկայացնի Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձև

Ռուսաստանն ամբողջությամբ սահմանափակել է Հայաստանից ձկնային արտադրանքի ներմուծումը

Մոտենում է հերթական տեղումնաբեր ցիկլոնը. հունիսի 27-ին սպասվում են անձրևներ, ջերմաստիճանի անկում. Սուրենյան

Արմեն Մելիքբեկյանը մտադիր չէ առաջադրվել ՀՖՖ նախագահի ընտրություններում

Սերդար Քըլըչը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին

Թրամփի անվան Խաղաղության ինստիտուտում ստորագրվել է ԱԲ ոլորտում Հայաստան-ԱՄՆ համագործակցության հայտարարություն

Ովքեր կարող են օգտվել կաթի արտադրության սուբսիդավորման ծրագրից, ինչպես գրել դիմում․ մանրամասներ

Վարդան Ղուկասյանի փեսան տրտնջում է, փորձում համոզել գյումրեցիներին. ինչու ՔՊ-ն չեկավ ավագանու նիստին

Սիրելի՛ կանայք, լավ նորություն ունեմ ձեզ համար․ Անահիտ Ավանեսյանը տեսանյութ է հրապարակել