Երևան
12 °C
(Հարցազրույց IDBank-ի Վարչության նախագահ Մհեր Աբրահամյանի հետ)
«Բ.Մ.Լ. Արզնի» ընկերությունն ընդդեմ «Անելիք Բանկի» դատական գործընթացը դեռևս շարունակվում է: Գործը վերաքննիչ դատարանում է Բանկի բողոքով, այն է` բեկանել ընդհանուր իրավասության դատարանի` Բանկից հօգուտ ընկերության 22 մլն ԱՄՆ դոլար բռնագանձելու դատական ակտը: Վերաքննիչ դատարանը 3 դատական նիստ անցկացնելուց հետո որոշման հրապարակման օր էր նշանակել փետրվարի 27-ը, սակայն տեղեկացրել է, որ նշանակում է ևս մեկ նիստ` այն կկայանա մարտի 9-ին: Այդ առիթով զրուցել ենք Բանկի վարչության նախագահ Մհեր Աբրահամյանի հետ.
Վերաքննիչ դատարանը գործը քննել է բավականին հանգամանորեն, երկու կողմին էլ ուղղել է հետաքրքրող հարցերն ու լսել փաստարկները: Պետք է ասեմ, որ վերաքննիչ դատարանը սովորաբար աչքի է ընկնում 1-2 դատական նիստով գործը քննելու պրակտիկայով: Սակայն մեր դեպքում, ամենայն հավանականությամբ, դատարանի համար բաց հարցեր են մնացել, որոնց պատասխանները ստանալու ակնկալիքով էլ նշանակվել է ևս մեկ նիստ: Այն կկայանա մարտի 9-ին, որից հետո, հուսով ենք, դատարանը կհրապարակի որոշումը: Մենք լիահույս ենք, որ գործի հանգամանալից քննության արդյունքում վերաքննիչ դատարանը կկայացնի արդար և օրենսդրական բոլոր նորմերը հաշվի առնող որոշում: Անկեղծ ասած, Ընդհանուր իրավասության դատարանի` հենց այդ նորմերի խախտումներով վճռի արդյունքում է գործը հայտնվել վերաքննիչում: Մենք մատնանշել ենք մի շարք դատավարական և օրենսդրական խախտումներ, որոնց վրա էլ հրավիրել ենք վերաքննիչի ուշադրությունը:
Ընթերցողին չծանրաբեռնելու համար երկու բառով նշեմ, որ հայցը 2015 թվականին կնքված համաձայնագրի շուրջ է: Սնանկ ճանաչված «Բ.Մ.Լ. Արզնի» ընկերությունը, որի նախկին սեփականատերն ու այս գործընթացի իրական շահառուն Գևորգ Աֆանդյանն է, պնդում է, որ Բանկը խախտել է կնքված համաձայնագիրը, իսկ մենք ունենք բոլոր ապացույցները, որ Բանկը չի խախտել այդ համաձայնագրի որևէ պայման:
Համաձայնագրով Բանկը պարտավորվել էր «Արզնի» հանքային ջրերի գործարանի շենքը. երկու տարվա ընթացքում վաճառել «Բ.Մ.Լ. Արզնի» ընկերությանը կամ նրա կողմից նշված անձին: Բանկը վաճառել է գույքը մինչև երկու տարին լրանալը մի ընկերության, որը Գ. Աֆանդյանի հետ բանակցությունների արդյունքում ստեղծվել է հենց այդ նպատակով, և այդ ընկերության 33% բաժնեմասը տրվել է, շեշտում եմ` առանց որևէ ներդրման տրվել է Գ.Աֆանդյանի որդուն` Վահե Աֆանդյանին: Առկա է այդ բոլոր բանակցությունները հիմնավորող նամակագրությունը: Եվ հիմա Գ. Աֆանդյանը պնդում է, որ Բանկը գործարանի շենքը վաճառել է երրորդ ընկերության, և ինքը տեղյակ չի եղել:
Գործն աննախադեպ է ոչ միայն հայցադիմումում նշված գումարի չափի, այլ նաև փաստերի յուրովի մեկնաբանման և իրավական մանիպուլյացիայի առումով։ Ընդհանրապես, համաձայնագիրը, որով անցկացվում է դատական ամբողջ գործընթացը իրավաբանների մոտ տարաբնույթ հարցեր է առաջացնում․ տույժի գումարը, որը տվյալ համաձայնագրով սահմանված է գույքի արժեքի հնգապատիկի չափով, արդեն իսկ վիճելի է։ Իսկ եթե հաշվի առնենք, որ համաձայնագիրը կնքելու պահին գույքը տարբեր գնահատողների կողմից գնահատվել է առավելագույնը 2,5 մլն ԱՄՆ դոլար, ապա տույժի գումարն արդեն ծիծաղելի է դառնում։ Բանկային համակարգի և մեր երկրի ներդրումային միջավայրի համար վտանգը բացատրվում է առաջին հերթին այն հանգամանքով, որ մեր երկրում, ցավոք, օտարերկրյա ներդրումները պաշտպանված չեն եղել, և այսօր էլ, չնայած դատաիրավական համակարգի բարեփոխումներին, մենք գալիս ենք մի իրավիճակի, երբ դատարանները կայացնում են կամայական վճիռներ առանց անգամ հաշվի առնելու տվյալ դեպքում հայցադիմումը ներկայացնողի գործելաոճն ու մոտեցումները։ Քանի որ այս անգամ վերաքննիչ դատարանը բավականին հանգամանալից քննել է գործը, հուսով ենք, որ այնուամենայնիվ իրականությունը կպարզվի և որոշումը կբխի դրանից ։ Համենայդեպս, Բանկն իր կողմից ձեռնարկում է անհրաժեշտ բոլոր միջոցառումները, որպեսզի ապահովի իր բնականոն գործունեությունն ու կայունությունը ու դատական գործընթացները որևէ կերպ չանդրադառնան իր հաճախորդների վրա։ Գլոբալ առումով սա փաստորեն մի գործընթաց է, որը սանձազերծվել է Հայաստանում մեծ ծրագրեր ունեցող ներդրողի նկատմամբ, ու դատարանի ոչ արդար որոշումը կարող է բացասաբար անդրադառնալ երկրի ներդրումային միջավայրի վրա։
Հստակ պատասխան ստանալու համար հարցն ավելի ճիշտ կլիներ ուղղել հասցեատերերին, սակայն կոնկրետ այս գործում մեր իրավաբանները որոշակի հանցակազմ են տեսնում։ Մենք արդեն իսկ ունենք փաստաթղթերի գրեթե պատրաստ փաթեթ, որոնց հիման վրա պատրաստվում ենք հաղորդում ներկայացնել ԱԱԾ։ Ինչ վերաբերում է Գ․ Աֆանդյան գործարարի և նրա հետ փոխկապակցված ընկերությունների պարտքերին, ապա, այո, դրանց վերաբերյալ թե մամուլում, թե այլ բաց աղբյուրներում կգտնեք բազմաթիվ տեղեկություններ, իսկ «Դատալեքս» տեղեկատվական համակարգում գրանցված են մի շարք դատական գործընթացներ, որոնք նույնպես հյուսված են նրա կամ նրա հետ փոխկապակցված ընկերությունների շուրջ։ Ընդ որում՝ կան դատական գործեր, որոնք Գ․ Աֆանդյանի երկու ընկերությունների միջև է կամ ասենք նույն դատական գործով հայց է ներկայացված մի ընկերության և նրա սնանկության կառավարչի կողմից։ Նման արհեստական դատական հայցերով կոնկրետ ԱյԴի Բանկի դեմ հայցերի թիվը 7-ն է։ Սա ոչ միայն ծանրաբեռնում է դատական համակարգը, այլ նաև խոսում է տվյալ գործարարի՝ անպատասխանատու վերաբերմունքի մասին։ Այդ է պատճառը, որ ունենալով կասկածներ այս գործում հանցավոր տարրերի առկայության վերաբերյալ՝ մենք դիմելու ենք ԱԱԾ, ընդ որում անկախ վերաքննիչ դատարանի որոշումից, սակայն այդ որոշումից են կախված մեր հետագա քայլերը․ Բանկի վարկանիշն ու մեր հաճախորդների նկատմամբ պարտավորությունները մեզ համար առաջնային են։
*Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին
Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել
Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը
Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի
ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր
Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում
Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում
Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել
Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը
Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև
Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները
24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային
«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել
Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից
Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ
Starlink-ը ՀՀ-ին նվիրաբերել է արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունության ամրապնդման ևս 56 սարքավորում
Հիմնանորոգվում է Սառնաղբույր բնակավայր տանող ճանապարհը. Խուդաթյան․ տեսանյութ
Վարչապետը հայցեր է ներկայացրել Էդմոն Մարուքյանի և նախկին պատգամավոր Սոֆիա Հովսեփյանի դեմ
Դեյվիդ Ալենը ամառային պրակտիկայի ծրագրի մասնակիցներից տեղեկացել է Հայաստանում ձեռք բերած նրանց փորձի մասին
«Արարատցեմենտ»-ն աշխատում է ողջ հզորությամբ․ Պապոյանը տեսանյութ է հրապարակել
Նախատեսվում է միավորել Վանաձոր և Փամբակ համայնքները, ձևավորել մեկ համայնք՝ 22 բնակավայրով
ՄԻՊ-ը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի լիագումար նիստին
Մայակովսկի բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել
Պատրաստվում եմ դատական հայցեր ներկայացնել․ հետո չասեք մամուլին ճնշում են, դուք եք սկսել․ Հարությունյան
Օրը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Եղեգնաձորում մեքենաներ են բախվել․ կան վիրավորներ
Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում
Անդալուզիա նահանգում եռօրյա սուգ է հայտարարվել. Իսպանիայում անտառային հրդեհը 12 մարդու մահվան պատճառ է դարձել
Ֆրանսիայի ամենաերկար գետը շոգի պատճառով գրեթե չորացել է․ լուսանկար
Մարկո Ռուբիոյի գլխավորությամբ ահաբեկչության դեմ պայքարի գագաթնաժողով կանցկացվի
Սալոնիկ-Մեմինգեն չվերթի օդանավի ապակին կոտրվել է, ուղևորները փրկել են կիսով չափ բաց օդում հայտնված տղամարդուն
Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում
Կայացել է COP17-ի կազմակերպման և անցկացման նպատակով ստեղծված կազմկոմիտեի նիստը
ՊՆ ռազմական ոստիկանությունում տեղի է ունեցել խորհրդակցություն․ Աշոտ Զաքարյանը հանձնարարականներ է տվել
Փարիզում քննարկվել են Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները
Հրաժարվել եմ պատգամավորի մանդատից. Լոռու մարզպետ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT