Քաղաքապետարանի մոտ ինքնահրկիզման փորձ կատարած Սայաթը 4 երեխա ունի. նա այդ քայլին դիմել է կուտակված վարձերի պատճառով

Երեւանի քաղաքապետարանի դիմաց երեք երեխաների ներկայությամբ ինքնահրկիզման փորձ արած 28-ամյա Սայաթ Հայրապետյանը այդ քայլին է դիմել բնակարանի վարձն ու կոմունալ ծախսերը վճարել չկարողանալու պատճառով: Սայաթն ապրում է Երրորդ մասում գտնվող սեփական տներից մեկում, ամուսնացած է, ունի 4 անչափահաս երեխա:

«Հայկական ժամանակին» հաջողվեց գտնել նրա վարձակալած բնակարանն ու զրուցել ընտանիքի անդամների հետ: Մեզ դիմավորեց Սայաթի կինը՝ 28-ամյա Արմինեն, որը զարմացած ու հուզված էր ամուսնու կատարած այդ քայլից: Ասաց՝ չի իմացել, որ նա նման մտադրություններ ունի, առավոտյան երեք երեխաներին վերցրել եւ արագ դուրս է եկել: Մեծը 8 տարեկան է, միջնեկը՝ 6, փոքրը՝ 4: Կրտսեր աղջիկը 8 ամսական է: Երեխաների մայրը պատմեց, որ արդեն երկրորդ ամիսն է՝ չեն կարողացել վճարել տան վարձը, ինչի պատճառով տան տերը մեկ օր ժամանակ է տվել այն ազատելու համար: Վարձավճարի հետ մեկտեղ պահանջում է կոմունալ վճարների բոլոր կտրոնները, որոնք ոչ բոլորն են այս պահին վճարված:

Ընտանիքի ընդհանուր պարտքը մոտ 200 հազար դրամ է: Մեր այցելության պահին անջատված էր Հայրապետյանների գազը, տունը ցուրտ էր, մանկահասակ աղջիկն արթուն էր օրորոցի մեջ, իսկ երեք արու զավակները վազվզում էին առանձնատան փոքրիկ այգում: Արմինե պատմեց, որ լույսի վարձը մի կերպ վճարել են, որ չանջատեն, գազի համար գումարը չի բավականացրել: «Գազ չկա, մի քանի կարտոշկա մաքրեցի այս փոքր պլիտային դրեցի, բայց առավոտից չի եռացել», -կես-կատակ, կես-տխուր ասաց Արմինեն:

Նշեց, որ ամուսինը միշտ էլ նորմալ աշխատել է: Պարզապես ծանր ֆիզիկական գործեր չի կարողանում անել: Սայաթը տաքսու վարորդ է: Բարեկամներ ունեն, բայց, ինչպես երիտասարդ տանտիկինը նկատեց, ամեն մեկն իր հոգսերն ու խնդիրները ունի, չեն կարող ամեն անգամ ինչ-որ մեկից օգնություն խնդրել: Սայաթը մայր ունի, որը իրենց հետ է ապրում, սակայն այդ պահին տանը չէր: Արմինեի խոսքով՝ նա հիվանդ է, չի կարողանում աշխատել:

«Ծախսերը շատ-շատ են, երկու երեխաներս դպրոցական են, փոքրս մանկապարտեզ է գնում: Ի՞նչ ենք արել, խնդրել ենք թաղապետարանից, որ մի փոքր ներողամիտ գտնվեն ու մեզ աջակցեն: Հույս ունեինք տանտերը կսպասի մի փոքր, թաղապետարանից էլ խոստացել էին, բայց որ առավոտյան զանգեցին ասեցին ոչնչով չեն կարող օգնել, ամուսինս կատաղած երեխեքին վերցրեց ու գնաց: Հետո զանգեց ասեց թաղապետարանում ոչինչ էլ չի լուծվում, գնում է քաղաքապետարան»,- պատմեց նա:

Արմինեն կատարվածի մասին ոստիկաններից է իմացել, որոնք պատասխանել են ամուսնու հեռախոսահամարին: Ասաց, որ երեխաները վախեցել են: «Մեծս ու միջնեկս շատ էին վախեցել, լալիս էին»,-պատմեց նա: Այդ պահին ներս մտավ միջադեպին ներկա երեխաներից փոքրն ու վրա բերեց՝ ես էլ էի վախեցել:

Երեք փոքր սենյակներ ունեցող այս տան մեջ պայմանները վատն էին, բայց երեխաները խնամված էին, մաքուր ու բավականին լավ հագնված: Մայրը թույլ չտվեց նկարել նրանց:

Պատրաստվում էինք դուրս գալ, երբ դռների մոտ հայտնվեց Սայաթ Հայրապետյանը: Նրա ձեռքին քաղցրավենիքներով տոպրակ կար, դրեց սեղանին ու մեզ հրավիրեց կողքի սենյակ զրուցելու: Սայաթը պատմեց, որ կատարվածից հետո իրեն տարել են նախ ոստիկանություն, ապա Նուբարաշենի հոգեբուժարան, հետո նորից ոստիկանություն եւ ապա քաղաքապետարան: Այդ ամենից հետո դուրս էր եկել մի քանի բան գնել երեխաների համար ու վերադարձել տուն:

Սայաթ, իսկապե՞ս մտադիր էիք ինքնահրկիզվել, թե սա ուշադրություն գրավելու հեշտ մեթոդ էր:

- Անկեղծ արդեն 4-րդ նմանատիպ հարցն է, որն ինձ այսօր տալիս են: Ես պատրաստվում էի ինքնահրկիզվել, բայց ոչ ինքնասպանության նպատակով, այլ այն բանի համար, որ ձայնս լսելի դարձնեմ: Ինչպես ուզում են, թող հասկանան, ինչ որակումներ ուզում են, տան իմ այս քայլին: Իրականությունը մեկն է. եթե միայն փետրվար ամսին 6 միլիարդ դրամ պարգեւատրում ստացած տվյալ հիմնարկը (քաղաքապետարանը) սովորական քաղաքացուն 2-3 րոպե լսելու եզրերը քոռացնում է, ապա ես կարող եմ այդ քայլին դիմել: Իսկ թե ես դրանից կմահանայի կամ հաշմանդամ կդառնայի, այդ պահին ինձ չէր հետաքրքրում:

Իսկ նախքան այդ քայլին դիմելը քանի՞ անգամ եք գնացել քաղաքապետարան եւ կոնկրետ ինչ խնդիր եք ներկայացրել, որ չի լուծվել:

- Բազմիցս: Խնդիրս մեկն է եղել՝ ես 9 տարի է՝ ամուսնացած եմ, Երեւանի բնակիչ եմ, միշտ ձմռանը խնդիրներ եմ ունեցել, բայց լուծելի է եղել, իսկ այս տարի չի ստացվում լուծել այդ խնդիրը: Ուրիշ ոչ մեկը չունեմ, միակ հույսս այն էր, որ իմ քաղաքի քաղաքապետը կաջակցի, այս ձմեռը կհաղթահարեմ կշարունակեմ իմ կյանքը: Խնդրանքս շատ փոքրիկ էր:

Ի՞նչ էր:

- Խնդրում էի, որ ինձ օգնեն այս երկու ամսվա տանս վարձն ու կոմունալները վճարեմ: Ամեն տարի խնդիր ունեցել եմ, բայց լուծելի է եղել: Այս տարի լուծել չկարողացա: Թող բարձր պաշտոն զբաղեցնող մեկն ինձ ասեր՝ չէ, չենք օգնում, թո՛ղ գնա, ես կգնայի: Բազմիցս սուտ խոստումներ են եղել, որոնք այդպես էլ չեն լուծվել:

Իսկ երեխաներին ինչու՞ տարաք ձեզ հետ: Արժե՞ր:

- Չէ, չարժեր: Մի 40 րոպե մտածում էի, երեխաներին ճանապարհեմ, ինչ անեմ, ոնց անեմ: Նեղվում էի արդեն վիճակից, մի քիչ երեխաներիցս հեռացա, նրանց մեջքի հետեւից էի ուզում... որ հեռու լինեմ...

Ինչն էր պատճառը, որ այս տարի չստացվեց հաղթահարել խնդիրները, ի՞նչն է փոխվել:

- Այս տարի Նոր տարվա շեմին ունեցա վթար եւ քանի որ մեքենայիս ապահովագրությունը տաքսու չէր, ապահովագրող ընկերությունը չփոխհատուցեց, ստիպված ինքս հանձն առա այդ գումարը փակել, այդպես էլ սկսվեց:

Ինչքա՞ն գումար էր:

- Մոտ 1 միլիոն դրամի կարգի: Արդեն 700 հազարը փակել եմ: Ձմեռվա միայն հունվար-փետրվար ամիսներն են, որ կաղում եմ, բայց երբեք այս ձեւով չէի ընկել: Գործն էլ թույլ էր, եթե այդ պարտքը չփակեի, նման խնդրի առաջ չէի կանգնի: Ով տաքսի է քշում, գիտի՝ ձմռան եղանակին գիշերները ժամը 9-ից 10-ից հետո կարելի է ձեռքերը լվանալ տուն գնալ:

- Օրական ինչքա՞ն եք վաստակում, եթե կարելի է իմանալ:

- Օր կա՝ 8 հազար դրամ, օր կա՝ 7, նայած:

- Իսկ այլ աշխատանքով երբեւէ զբաղվել եք:

-Չէ, ժամանակին փոքրիկ ինչ-որ գովազդային ընկերությունում գործակալ եմ եղել, բայց շատ շուտ դուրս եկա:

Միջնակարգ կրթութուն ունե՞ք:

- Այո, 10-ամյա: Կինս էլ հաշվապահական քոլեջ է ավարտել, բայց աշխատանքային փորձ չունի:

Որպես բազմազավակ ընտանիք պետությունից ինչքա՞ն գումար եք ստանում: Արդյո՞ք դա մի փոքր չի թեթեւացնում ֆինանասական բեռը:

- 45 հազար դրամ «Փարոս» ենք ստանում, 50 հազար փոքրիկիս համար ենք ստանում: Ուղղակի, որ գործ չկար, երեխայիս գումարից էի տալիս պարտքատերերին:

Լավ, հիմա ձեր այս քայլն օգնե՞ց: Քաղաքապետարանից մեզ ասել են, որ Խարբերդում ձեզ հողատարածք են առաջարկել:

- Ես հիմա քաղաքապետարանից եմ գալիս: Ինչ վերաբերում է Խարբերդին, ասեմ՝ իրենք շատ գեղեցիկ եռագույն են սարքում: Առավոտյան գնացի թաղապետարան, որ իմանամ ինչ կլինի: Փոխթաղապետն ինձ լսելուց հետո ասեց՝ մտքովս հենց նոր բան անցավ, ես քեզ համար Խարբերդում էժան տուն կգտնեմ: Տեղում զանգահարեց:

Էժան տուն վարձո՞վ: Այլ ոչ թե հողատարածք կամ այլ...

- Ոչ, ինչ հողատարածք: Վարձով տուն: Ինձ ասացին, որ ֆինանսական օգնություն չի լինի երբեւէ: Փոխքաղաքապետն ասաց՝ 5 րոպե սպասի աշխատասենյակում, ես չսպասեցի, դուրս եկա երեխաներիս հետ ու գնացի քաղաքապետարան: Հիմա եթե հնարավորություն լինի, կտեղափոխվեմ, որ դուրսը չմնամ: Բայց այստեղ ինձ շատ ավելի հարամար էր, եւ հետո երեխաների դպրոցի ու մանկապարտեզի հարցն էլ լուրջ թեմա է, որով պիտի զբաղվեմ: Ինձ խոստացել են լուծել ինչ-որ կերպ աջակցել: Հաստատ թուքումուրներ շատ կուտեմ:

- Ինչո՞ւ, որ երեխաներին տարել էիք ու նման քայլի էիք դիմել:

- Դե, նախ, տան տերը կասի, այն մյուս պարտքատերերը... Փոխթաղապետը խոստացել է տան տիրոջ հետ խոսել, որ մի քանի օր սպասի: Եթե Խարբերդում հարմար տարբերակ լինի՝ կտեղափոխվեմ, ամեն ինչի էլ պատրաստ եմ:

ՀԳ. Նախքան Սայաթ Հայրապետյանի տուն մեր այցը Երեւանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունից «Հայկական ժամանակին» հայտնել էին, որ այսօր նա որեւէ պահանջով քաղաքապետարան չի դիմել, պարզապես եղել է այդ տարածքում: Բայց նախապես մի քանի անգամ դիմել է կացարանի ու աջակցության խնդրով: Քաղաքապետարանից նաեւ հայտնել էին, որ Սայաթին Խարբերդում հողակտոր է առաջարկվել, սակայն վերջինս հրաժարվել է: «Նա ասում է, որ իր տան կոմունալ ծախսերն ու վարձավճարն էլ փակեք, նոր կորոշի՝ մնալ, թե չէ: Դրամական աջակցություն մեր կանոնադրությամբ նախատեսված չէ»,-հայտնել էին քաղաքապետարանից:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
6685 դիտում

ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին

Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին

Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան

Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն

Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ

Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ

ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում

Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ

Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա

Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը

Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից

ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ

Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ

Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում

Եթե Եվրոպան hակամարտություն սկսի Մոսկվայի հետ, դա արդեն ոչ կոնվենցիոնալ պատերազմ կլինի. Լավրով

Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի

2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ-անոթային դեղերին

Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի

Գագիկ Ծառուկյանին կրկին տեղափոխեցին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ

Մարմարաշենում «Մերսեդես»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարե պատնեշին և փլուզել այն․ կա վիրավոր

Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին

Հաստատությունները համալրել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի մեծ ընտանիքը. ՊՆ

Քոլեջների ընդունելության էլեկտրոնային հայտագրումը մեկ շաբաթով երկարաձգվել է. ԿԳՄՍՆ

Ինչպիսին է ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը

Տեղի են ունեցել ՀՀ-ի և Կանադայի ԱԳՆ-երի միջև հերթական քաղաքական խորհրդակցությունները

Մեկնարկել է Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը

Անահիտ Մանասյանը Մեղրի համայնքի ղեկավարի հետ քննարկել է համայնքում մարդու իրավունքների հետ կապված հարցեր

Աննա Հակոբյանն այցելել է Ադիս Աբեբայի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցի. տեսանյութ

ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու համար

Աշխատատեղերի թիվը 2017 թվականի հունիսի համեմատ աճել է 301 հազար 978-ով․ Գևորգ Պապոյան

Արփինե Սարգսյանը հանձնարարել է պարբերաբար իրականացնել ուժեղացված ծառայություններ. նախարարը այցելել է Տավուշ

«Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար». «Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանը 1 մլն դրամից ավելի տուգանք կմուծի

ՔԿ-ի ներկայացուցիչները Շանհայում մասնակցել են կիբեռանվտանգության վերաբերյալ վերապատրաստման դասընթացներին

Հունիսին եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 829 հազ. 748. այն գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը

Օգոստոսի 2-ին մեկնարկում են ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող ամենամյա բանակային խաղերը. ՊՆ

Հայաստանի ամենագեղեցիկ և ամենահազվագյուտ գիշատիչներից մեկը՝ Կովկասյան ընձառյուծը. տեսանյութ