Երևան
12 °C
Հայաստանում 2020 թվականից դեռահաս աղջիկները նախապես կանցնեն անհրաժեշտ հետազոտություններ, որպեսզի հետագայում կանխվեն անպտղության հետ կապված լուրջ խնդիրները: Կառավարությունն այսօր հաստատեց ծնելիության բարելավմանն ուղղված 2020-2023 թվականներին իրականացվող միջոցառումների ցանկը, որի նպատակն առողջապահական գործոնով պայմանավորված ծնելիության ու բնական աճի բարձրացումն է:
Կառավարության նիստի ընթացքում առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարեց, որ նախագծի համար ծախսվելիք ֆինանսական միջոցներն արդեն նախատեսված են Բյուջեի մասին օրենքով: Նախարարության ֆինանսավորումը 2020 թվականին կավելանա 1,9 մլրդ դրամով: Թորոսյանը ներկայացրեց նոր որոշմամբ ծախսերի հիմնական ուղղությունները, որոնք 3-ն են:
«Առաջինը 15 տարեկան աղջիկների հավելյալ ստուգումն է, որպեսզի ի սկզբանե հայտնաբերելով վերարտադրողական տարիք մտնող աղջիկների առողջական խնդիրները՝ կարողանանք բուժել եւ խուսափել առաջնային չբերությունից: Երկրորդն ամուսնության գրանցումից հետո զույգերի՝ պետության կողմից երաշխավորված հետազոտությունների անցկացումն է, որպեսզի հղիություն պլանավորելիս դեպքերի մեծ մասում եղած խնդիրները հայտնաբերվեն եւ բուժվեն: Երրորդը վերաբերում է հղիության ժամանակ կատարվող հետազոտությունների ծավալին, այն էականորեն կընդլայնվի, ինչը կբերի բնական վիժումների թվի իջեցմանը: Դրա մեջ ներառվելու է մոտ 10 հազարից ավելի կին»,- ասաց Թորոսյանը:
Ներկայում 1 տարվա ընթացքում 15 տարեկան 14.000 աղջկա հետազոտության համար ծախսվում է շուրջ 42 մլն դրամ, որոնցից միջինում 8-9%-ի մոտ հայտնաբերվում է ախտաբանություն, բայց դրանց բուժումն ու հետազոտումը ներառված չեն պետպատվերի մեջ:
Նախատեսվում է 15 տարեկան բոլոր աղջիկների՝ այժմ իրականացվող մանկաբույժի զննությանն եւ որովայնի ու փոքր կոնքի օրգանների գերձայնային հետազոտություններին ավելացնել նաեւ վահանաձեւ գեղձի գերձայնային հետազոտություն, ըստ ցուցումների՝ նաեւ հորմոնների հետազոտություններ:
Արդյունքում ակնկալվում է վերարտադրողական ֆունկցիայի իրականացման փուլում առաջնային անպտղության եւ վերարտադրողական կորուստների նվազեցում՝ առնվազն 5 տոկոսով, ինչը վերարտադրողական խանգարումներ ունեցած եւ բուժման ենթարկվածների շրջանում վերարտադրողական տարիքում կապահովի հղիություն եւ հղիության բարեհաջող ելք՝ տարեկան շուրջ 150 ծնվող երեխա:
Նախարարությունը ներկայացրել է նաեւ վերջին 3 տասնամյակների ընթացքում ծնելիության թվի մասին ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները: Ըստ դրա՝ ծնելիության ցուցանիշը շարունակաբար նվազել է. 1990 թվականին այն եղել է 22.5‰, 2000-ին՝ 10.6‰, 2010-ին՝ 13.8‰, 2018-ին՝ 12.3‰)՝ կրճատվելով 1.8 անգամ:
Ծնելիության անկման հետեւանքով 1990 թվականի համեմատությամբ 2018 թվականին արձանագրվել է 0-14 տարեկան երեխաների թվի կրճատում 1/3-ով՝ կազմելով 20,2%, իսկ անաշխատունակ բնակչության թվի կրկնապատկում մինչեւ 11.6%, ինչը վկայում է բնակչության ծերացման մասին:
Ծնելիության անկման ֆոնին շարունակում են օրակարգային խնդիր լինել զույգերի մինչամուսնական հետազոտումը, նախաբեղմնավորման խնամքի ռազմավարությունն ու ծառայությունները: Բացակայում է վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների անհասանելիությունը բնակչության համարյա բոլոր խմբերի համար: Ներկայումս յուրաքանչյուր 6-7-րդ ամուսնական զույգը Հայաստանում տառապում է անպտղությամբ եւ կարիք ունի նպատակային միջամտության:
Ներկայումս յուրաքանչյուր 6-7-րդ ամուսնական զույգը Հայաստանում տառապում է անպտղությամբ եւ կարիք ունի նպատակային միջամտության: Անպտուղ զույգերի բուժման եւ հաղթահարման ծրագրի ֆինանսավորման ավելացմամբ շահառուների թիվը կեռապատկվի, ակնկալվող արդյունքը՝ առնվազն 350 նորածնի ծնունդ:
Հղիների ախտաբանությունների ոչ բավարար մակարդակով վաղ հայտնաբերման ու բուժման հետեւանքով արձանագրվում է հղիության անբարենպաստ ելքով պայմանավորված վերարտադրողական կորուստների բարձր մակարդակ (ինքնաբեր վիժում, մեռելածնություն, չզարգացող հղիություն: Չնայած վերջին տարիներին զգալի նվազմանը, այնուամենայնիվ, տարեկան 2500-ից 3000 վաղաժամ ծննդաբերություն է գրանցվում:
Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության սահմանման՝ անպտղության 15% մակարդակը համարվում է ճգնաժամային եւ անդրադառնում է ժողովրդագրության, ծնելիության վրա: Հայաստանում անպտուղ ամուսնության թիվը 14.9%-ից բարձր է: Այս ցուցանիշը ենթադրում է, որ երկրում առկա է շուրջ 71 հազար 500 անպտուղ զույգ, որից մոտ 1/3-ը տառապում է առաջնային անպտղությամբ եւ անզավակ է: Ըստ նույն աղբյուրի՝ երկրորդային անպտղություն ունի շուրջ 50.700 ամուսնական զույգ: Այս խումբ մարդկանց համար առկա են հետազոտման եւ բուժման սահմանափակ միջոցներ, մինչդեռ այն մեծ ռեզերվ է ծնելիության ավելացման համար:
Ծնելիության անկման առկա միտումների պահպանման դեպքում, ըստ Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ)-ի կանխատեսումների, 2024 թվականին կարձանագրվի ընդամենը 25.000 ծննդաբերություն՝ ներկայում շուրջ 37.000-ի փոխարեն:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՏԿԵ նախարարը Ջրային կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախագահին
Փարիզի Հաղթական կամարի մոտ տեղի ունեցած միջոցառման ընթացքում Էմանուել Մակրոնը հանդես է եկել ուղերձով
Բոլորս Աստծո սիրելի զավակներն ենք, ուրեմն եկեք լինենք միասնական, քայլենք միասին․ Հռոմի նորընտիր պապի ուղերձը
Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել կարատեի Եվրոպայի մեծահասակների 60-րդ առաջնության բացմանը
Քննարկվել են հայ-իրանական սահմանային անցակետերում մաքսային ստորաբաժանումների փոխգործակցության հարցերը
Դեմ առ դեմ թող խոսի վարչապետի հետ, հակառակ դեպքում՝ համակերպվի շպիոնի իր կարգավիճակի հետ. Չախոյանը՝ Քոչարյանին
Ով է Հռոմի նոր պապը. ինչ անուն է նա ընտրել
Ռոբերտ Քոչարյանը «յուղ է վառում», թույնը շատ է մեջը, ո՛չ հայերեն սովորեց, ո՛չ տրամաբանել. Քոչարյան. տեսանյութ
«Գյումրի» բժշկական կենտրոնի բաժնի վարիչը կալանավորվել է
Ինչպես է Պուտինը Կրեմլում դիմավորում Նիկոլ Փաշինյանին. տեսանյութ
Վարչապետը շատ լավ արեց, որ գնաց Մոսկվա. ՀՀ-ն ունի իր շահը. Խաչատուր Սուքիասյան. տեսանյութ
Նիկոլ Փաշինյանը ժամանել է Ռուսաստանի Դաշնություն. լուսանկարներ, տեսանյութ
Սպիտակ ծուխ Սիքստինյան կապելլայից. ընտրել են Հռոմի նոր պապին. տեսանյութ
Ծիածան. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Կարատեի Եվրոպայի 60-րդ առաջնության բացումն է. Արայիկ Հարությունյան
Վիճաբանություն, ծեծկռտուք, դանակահարություն և վրաերթ՝ Աբովյանում. կան վիրավորներ
Ստեղծվել են տարածաշրջանում խաղաղության և համագործակցության հասնելու պատմական պայմաններ. Ալիև
Հրդեհ է բռնկվել ընթացքի մեջ գտնվող «Գազել»-ի խցիկում
Հաստատվել են բուհերի 2025-2026 ուստարվա մագիստրատուրայի ընդունելության անվճար տեղերը
Փող էին տալիս դեսպան նշանակվելու համար, մենք ոտնակոխ ենք անում քո էդ արժեհամակարգը. Արայիկ Հարությունյան
Նպատակն է ՀՀ-ում բացահայտել լրագրողին, որ արժանացել է հանրային վստահությանը ազնիվ աշխատանքի շնորհիվ. Հակոբյան
Տեղի է ունեցել Պարգի երկրորդ բեմական փորձը. լուսանկարներ
Հոկտեմբերի 27-ը մի ոճրագործություն էր, որի չբացահայտումը մեզ ոչ մի լավ տեղ չի տանելու. Անդրանիկ Քոչարյան
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Սյունիքի Խնածախ բնակավայրի ուղղությամբ, բնակելի տան տանիք է վնասվել
Նիկոլ Փաշինյանը մեկնել է Ռուսաստանի Դաշնություն
ԱԱԾ պադվալը խոնավ տեղ է, կարող է հանգեցնել ռևմատիզմի․ 5 ռևմատոլոգների նախաձեռնություն․ Արայիկ Հարությունյան
Բանավեճը՝ «դագաղի» վերջին մեխ. Քոչարյանը փորձում է պահպանել քաղաքական լեշը
Պուտինը Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Փաշինյանին
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է 2026-2028 թթ. ՄԺԾԾ հարկաբյուջետային և ծախսային շրջանակը
Ինչպե՞ս խնայել գումար ճանապարհորդելու համար
Խճապատել են ճանապարհը, խախտել բարեգործության արգելքը. 3 անձի վերաբերյալ վարույթի նյութերն ուղարկվել են դատարան
Հնդկաստանը արգելք է դրել Ադրբեջանից ապրանքների ներմուծման վրա. Պակիստանի դեսպան
ՆԳՆ-ն թվայնացնում է մեքենայի առուվաճառքի համակարգը, համարանիշն էլ փոստային համակարգով կուղարկվի
Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի Հնդկաստան
Քանաքեռավան-Մրգաշեն ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած
Վարդապետյանը մանրամասներ է հայտնել ԱՆԻՖ-ի աշխատակիցների կողմից ենթադրյալ չարաշահումների վերաբերյալ գործից
Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել Ռադիկ Մարտիրոսյանի հիշատակին. լուսանկարներ
Անհետ կորած 34-ամյա տղամարդը հայտնաբերվել է. որտե՞ղ է եղել նա
Կրկին սև ծուխ. կոնկլավը երկրորդ անգամ չի կարողացել ընտրել Հռոմի նոր պապին
Դատարանը գույքային և դրամական ի՞նչ պահանջ է ներկայացրել Ռոբերտ Քոչարյանի ընտանիքին․ դատախազը մանրամասնել է
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT