Երևան
12 °C
ՀՀԿ ոչ պաշտոնական խոսնակը, քարոզչառեսուրսների հիմնական փայատերն ու Սերժ Սարգսյանի փեսան՝ Միքայել Մինասյանը, որի անունը կապվում է մի քանի աղմկահարույց քրեական գործերի հետ, հեռվից հերթական «դիրեկտիվներն» է ուղարկել հայ հանրությանը: Մարդը կոչ է անում մարտի 31-ին Արցախում կայանալիք նախագահական ընտրություններում իրենց ձայնը տալ Վիտալի Բալասանյանին:
Բայց նախ՝ այդ կոչին նախորդած դատողությունների մասին: «Այսօր, երբ Հայաստանում համատարած ու համապետական քաոս է ու աղմուկ, Արցախն է ֆիլտրում կարեւորն ու անկարեւորը»,- գրում է նա: Իսկապե՞ս: Իրականում այսօր Հայաստանում ոչ մի համատարած ու համապետական քաոս չկա: Ուրիշ բան, որ հենց ինքն է փորձում իր քարոզչական ռեսուրսներով այդ տպավորությունն ստեղծել, բայց ինչ արած, քարոզչական տեխնոլոգիաներն են այդպիսին: Նույն հաջողությամբ կարելի է, օրինակ, փողոցներում մի քանի դույլ աղբ շաղ տալ ու հետո քաղաքական ճառերը սկսել «այսօր, երբ Երեւանի փողոցները թաղված են աղբի մեջ...» բառերով: Անցնենք առաջ: Վտարանդի հայրենասերը խոսում է նաեւ Արցախի կարեւորության մասին՝ «Արցախը 21-րդ դարի մեր անցաթուղթն է», «Արցախը մեր միջնաբերդն է, նրա ամրությամբ կկարողանանք գոյատեւել ու նվաճել ապրելու մեր իրավունքը», եւ այլն: Ճիշտ է ասում, իհարկե: Ու խնդիրը նույնիսկ այն չէ, որ ցանկացած մարդ նրա այս խոսքերը լսելով՝ առաջին հերթին կհարցնի՝ «բա եթե այդքանը հասկանում էիր, ինչպե՞ս պատահեց, որ ընտանիքիդ ընդհանուր հարստությունը Արցախի բյուջեից մեծ է, ինչպե՞ս ստացվեց, որ տարիներ շարունակ գերդաստանդ միլիոններ էր կուտակում, իսկ միջնաբերդի կայազորը, որ պիտի ապրելու մեր իրավունքը նվաճեր, մինչեւ կոկորդը թաղված էր կոռուպցիայի մեջ եւ 80-ականների զենքերով էր կռվում», եւ այսպես շարունակ: Այս հարցերի պատասխաններն, իհարկե, վաղ թե ուշ կտրվեն, բայց այստեղ շատ ավելի լուրջ խնդիրներ կան:
Իհարկե Արցախը մեր միջնաբերդն է, եւ իհարկե, արցախյան պատերազմում տարած մեր հաղթանակի շնորհիվ է նաեւ, որ այսօր աշխարհում մեզ հետ հաշվի են նստում կամ առնվազն ընկալում են որպես տարածաշրջանային լուրջ գործոն: Բայց այդ հաղթանակը ձեռք է բերվել ու միջնաբերդն էլ անառիկ է պահվում բացառապես մեր միասնության եւ այն բանի շնորհիվ, որ Արցախի թիկունքում Հայաստանն է, անհրաժեշտության դեպքում՝ նաեւ աշխարհասփյուռ հայությունը: Վստահաբար՝ որեւէ մեկը սրա դեմ չի առարկի: Ուրեմն այդ ինչպե՞ս է պատահում, որ միջնաբերդի անառիկության ու ապրելու մեր իրավունքի մասին խոսողը կոչ է անում Արցախի նախագահական ընտրություններում բոլոր թեկնածուների մեջ ձայն տալ այն միակ թեկնածուին, որը Հայաստանի լեգիտիմ իշխանությունների մասին ինչ ասես ասում է ու չի էլ թաքցնում, որ այդ իշխանություններին ու պետության ղեկավարին ընկալում է որպես թշնամի: Որոշումն, իհարկե, Արցախի ժողովուրդն է կայացնելու, բայց հետաքրքիր է՝ մարմնի ո՞ր մասով է մտածում այն «հեռակա հայրենասերը», որը կարծում է, որ եթե Արցախի նախագահ դառնա Հայաստանի իշխանություններին որպես դավաճան ու թշնամի ընկալողը, դա կնպաստի մեր միասնությանն ու դրանով իսկ ավելի ամուր կդարձնի մեր միջնաբերդը:
Թե՞ նախկին թիվ մեկ փեսան պատրաստ է անգամ այդ միասնությունը վտանգել՝ հույս ունենալով, որ դա կարող է թեթեւացնել գերդաստանի մշուշոտ ճակատագիրը եւ հետագայում բարենպաստ պայմաններ ստեղծել իշխանությունը վերազավթելու համար: Հասկանալի է, որ դրա համար անհրաժեշտ է Հայաստանում «համընդհանուր ու համապետական քաոս» հրահրել, ինչով էլ ըստ էության զբաղված է ինքը: Միայն թե այդ նպատակով Արցախի թեման շահարկելը, մեղմ ասած, անթույլատրելի է: Ու բարեբախտաբար, Արցախում եւս շատ լավ գիտակցում են դա:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Օգտագործում են և դեն նետում, չպետք է գործակալ դառնային. Փաշինյանը զգուշացնում էր՝ պատժվելու են․ Հայկ Հովյան
Քննարկվել են Երևան-Փարիզ համագործակցության զարգացմանն ու խորացմանը վերաբերող հարցեր
Պուտինի նկարները վրեքները խփած քարոզարշավ էին անում, ասում են՝ ԵՄ-ն միջամտում է ՀՀ գործերին․ Յուրի Ավագյան
Նարեկ Կարապետյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
Այս հաղթանակը կարելի է նաև պատմական համարել․ Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Մ16 տարեկանների բասկետբոլի թիմին
Բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Nissan Rogue»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում, բախվել այլ մեքենայի
Սիսիանի տարածաշրջանի Ծղուկ բնակավայրի մոտ անվտանգային սյուներ են տեղադրվել
Ընդգծվել է տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության կարևորությունը․ Փաշինյան-Մերց հեռախոսազրույց է կայացել
Հնարավորություն ունեցա ձեռք բերել նոր գիտելիքներ և վերադառնալ բազմաթիվ նոր գաղափարներով ու մտահղացումներով
Դատարան են հանձնվել «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու համար ընտրակաշառքի վերաբերյալ քրվարույթի նյութերը
Սուրբ Հովհաննես մատուռում հրդեհ է բռնկվել․ սրբապատկերներ են այրվել
Երևանի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել
Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ
Տեղի է ունեցել Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ինստիտուտի շրջանավարտների ավարտական միջոցառումը
Վառելիքի շուկայում Ռուսաստանի առջև ծառացած դժվարությունները ժամանակավոր են․ Պուտին
ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին
Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին
Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան
Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն
Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ
Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ
ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում
Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ
Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա
Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը
Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից
ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ
Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ
Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում
Եթե Եվրոպան hակամարտություն սկսի Մոսկվայի հետ, դա արդեն ոչ կոնվենցիոնալ պատերազմ կլինի. Լավրով
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ-անոթային դեղերին
Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի
Գագիկ Ծառուկյանին կրկին տեղափոխեցին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
Մարմարաշենում «Մերսեդես»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարե պատնեշին և փլուզել այն․ կա վիրավոր
Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT