«Վստրեչի Ապերը» իր մերձավորներին ցուցում է տվել հափշտակել 25.000 ԱՄՆ դոլարանոց «BMW X6». ՔԿ-ն մանրամասներ է հայտնում

09/03/2020 schedule20:12

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով 2020թ. մարտի 6-ին որոշում է կայացվել Ա.Վ.-ին ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, 38-131-րդ հոդվածի 1-ին մասով և 38-176-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով որպես մեղադրյալ ներգարվել այն առերևույթ հանրորեն վտանգավոր արարքները կատարելու համար, որ նա իր մերձավորներ Ս.Կ.-ին, Ե.Ե.-ին, և Ա.Խ.-ին և ոմն Ա.-ին 2016թ. ամռանը ցուցում է տվել նախկին մերձավոր Է.Ա.-ին պատկանող առանձնապես խոշոր չափերով՝ 11.900.000 ՀՀ դրամին համարժեք, 25.000 ԱՄՆ դոլար արժողությամբ «BMW X6» մակնիշի ավտոմեքենան խմբով, բռնության գործադրմամբ բացահայտ հափշտակել, որից հետո հիշյալ անձինք, Ա.Վ.-ի կողմից նախապես կազմված  խմբով, նախնական համաձայնությամբ, Երևան քաղաքի Էրեբունի համայնքի Բուռնազյան և Սասունցի Դավիթ փողոցների խաչմերուկում արգելափակել են նշված ավտոմեքենան, այնուհետև Է.Ա.-ի կյանքի համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով, հարվածներ են հասցրել վերջինիս, գցել գետնին, ապա, բացահայտ հափշտակելով հիշյալ ավտոմեքենան, հեռացել են: Այս մասին տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի լրատվական ծառայությունը:

Այնուհետև՝ 2019թ. ամռանը, Ա.Վ.-ն եղբոր որդուն՝ Ա.Վ.-ին, հանձնարարել է իր նախկին մերձավոր Է.Ա.-ին բացահայտ առևանգել և բերել իր տուն, որի կատարման նպատակով Ա. Վ.-ն Է.Ա.-ի բնակության վայրի մոտ հանդիպել է վերջինիս և խաբեությամբ Ա.Վ.-ի հետ զրուցելու նպատակով նրա տուն գնալու վերաբերյալ առաջարկ կատարելով, մոլորեցրել է Է.Ա.-ին և չարաշահելով նրա վստահությունը ու վերջինիս բացահայտ առևանգելով՝ տեղափոխել է Ա.Վ.-ի՝ Երևան քաղաքի Արցախի փողոցում գտնվող առանձնատուն, որտեղ Ա.Վ.-ի ցուցումով նա իր կամքին հակառակ տևական ժամանակ պահվել և բռնության է ենթարկվել:

Բացի այդ, Ա.Վ.-ն, Է.Ա.-ի հետ տևական ժամանակ ունենալով թշնամական հարաբերություններ, հանձնարարել է ապօրինաբար դիտավորությամբ Է.Ա.-ին զրկել կյանքից, որի կատարման նպատակով նա 2020թ. մարտի 04-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Բուռնազյան փողոցով երթևեկող ավտոմեքենայի սրահից, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, Է.Ա.-ին ապօրինաբար կյանքից զրկելու ուղղակի դիտավորությամբ, մոտ տարածությունից, հրազենից կրակոցներ են արձակել Բուռնազյան փողոցում գտնվող արհեստանոցի դիմաց կանգնած Է.Ա.-ի ուղղությամբ, որի հետևանքով արձակված գնդակից  վնասվածքներ են ստացել վերջինս և արհեստանոցում գտնվող Մ.Մ.-ն, ինչպես նաև իրական վտանգ է ստեղծվել նույն արհեստանոցում գտնվող այլ անձանց կյանքի համար, սակայն կրակոցներ արձակած անձը, իր կամքից անկախ հանգամանքներով,  հանցագործությունն ավարտին չի հասցրել ու նշված մեքենայով հեռացել է:

2020թ. մարտի 8-ին Ա.Վ.-ի նկատմամբ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի կողմից որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, և նրան հայտնաբերելու նպատակով հայտարարվել է հետախուզում:

2020թ. մարտի 5-ին առերևույթ հանցագործություններ կատարելու համար վերջինիս եղբոր որդի Ա.Վ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի (մարդուն  առևանգելը) 1-ին մասով, իսկ Ս.Կ.-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի (կողոպուտ)  3-րդ մասի 1-ին կետով, և նույն օրը վերջիններիս նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց  կիրառելու վերաբերյալ միջնորդություններ են ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, սակայն դատարանի կողմից ներկայացված միջնորդությունները մերժվել են, որի հիման վրա նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
11288 դիտում

Մոսկվայում վարչապետ Փաշինյանը ոչ ֆորմալ շփումներ է ունեցել արտերկրի գործընկերների հետ. լուսանկարներ

ՏԿԵ նախարարը Ջրային կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախագահին

Փարիզի Հաղթական կամարի մոտ տեղի ունեցած միջոցառման ընթացքում Էմանուել Մակրոնը հանդես է եկել ուղերձով

Բոլորս Աստծո սիրելի զավակներն ենք, ուրեմն եկեք լինենք միասնական, քայլենք միասին․ Հռոմի նորընտիր պապի ուղերձը

Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել կարատեի Եվրոպայի մեծահասակների 60-րդ առաջնության բացմանը

Քննարկվել են հայ-իրանական սահմանային անցակետերում մաքսային ստորաբաժանումների փոխգործակցության հարցերը

Դեմ առ դեմ թող խոսի վարչապետի հետ, հակառակ դեպքում՝ համակերպվի շպիոնի իր կարգավիճակի հետ. Չախոյանը՝ Քոչարյանին

Ով է Հռոմի նոր պապը. ինչ անուն է նա ընտրել

Ռոբերտ Քոչարյանը «յուղ է վառում», թույնը շատ է մեջը, ո՛չ հայերեն սովորեց, ո՛չ տրամաբանել. Քոչարյան. տեսանյութ

«Գյումրի» բժշկական կենտրոնի բաժնի վարիչը կալանավորվել է

Ինչպես է Պուտինը Կրեմլում դիմավորում Նիկոլ Փաշինյանին. տեսանյութ

Վարչապետը շատ լավ արեց, որ գնաց Մոսկվա. ՀՀ-ն ունի իր շահը. Խաչատուր Սուքիասյան. տեսանյութ

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Ռուսաստանի Դաշնություն. լուսանկարներ, տեսանյութ

Սպիտակ ծուխ Սիքստինյան կապելլայից. ընտրել են Հռոմի նոր պապին. տեսանյութ

Ծիածան. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Կարատեի Եվրոպայի 60-րդ առաջնության բացումն է. Արայիկ Հարությունյան

Վիճաբանություն, ծեծկռտուք, դանակահարություն և վրաերթ՝ Աբովյանում. կան վիրավորներ

Ստեղծվել են տարածաշրջանում խաղաղության և համագործակցության հասնելու պատմական պայմաններ. Ալիև

Հրդեհ է բռնկվել ընթացքի մեջ գտնվող «Գազել»-ի խցիկում

Հաստատվել են բուհերի 2025-2026 ուստարվա մագիստրատուրայի ընդունելության անվճար տեղերը

Փող էին տալիս դեսպան նշանակվելու համար, մենք ոտնակոխ ենք անում քո էդ արժեհամակարգը. Արայիկ Հարությունյան

Նպատակն է ՀՀ-ում բացահայտել լրագրողին, որ արժանացել է հանրային վստահությանը ազնիվ աշխատանքի շնորհիվ. Հակոբյան

Տեղի է ունեցել Պարգի երկրորդ բեմական փորձը. լուսանկարներ

Հոկտեմբերի 27-ը մի ոճրագործություն էր, որի չբացահայտումը մեզ ոչ մի լավ տեղ չի տանելու. Անդրանիկ Քոչարյան

Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Սյունիքի Խնածախ բնակավայրի ուղղությամբ, բնակելի տան տանիք է վնասվել

Նիկոլ Փաշինյանը մեկնել է Ռուսաստանի Դաշնություն

ԱԱԾ պադվալը խոնավ տեղ է, կարող է հանգեցնել ռևմատիզմի․ 5 ռևմատոլոգների նախաձեռնություն․ Արայիկ Հարությունյան

Բանավեճը՝ «դագաղի» վերջին մեխ. Քոչարյանը փորձում է պահպանել քաղաքական լեշը

Պուտինը Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Փաշինյանին

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է 2026-2028 թթ. ՄԺԾԾ հարկաբյուջետային և ծախսային շրջանակը

Ինչպե՞ս խնայել գումար ճանապարհորդելու համար

Խճապատել են ճանապարհը, խախտել բարեգործության արգելքը. 3 անձի վերաբերյալ վարույթի նյութերն ուղարկվել են դատարան

Հնդկաստանը արգելք է դրել Ադրբեջանից ապրանքների ներմուծման վրա. Պակիստանի դեսպան

ՆԳՆ-ն թվայնացնում է մեքենայի առուվաճառքի համակարգը, համարանիշն էլ փոստային համակարգով կուղարկվի

Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի Հնդկաստան

Քանաքեռավան-Մրգաշեն ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած

Վարդապետյանը մանրամասներ է հայտնել ԱՆԻՖ-ի աշխատակիցների կողմից ենթադրյալ չարաշահումների վերաբերյալ գործից

Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել Ռադիկ Մարտիրոսյանի հիշատակին. լուսանկարներ

Անհետ կորած 34-ամյա տղամարդը հայտնաբերվել է. որտե՞ղ է եղել նա

Կրկին սև ծուխ. կոնկլավը երկրորդ անգամ չի կարողացել ընտրել Հռոմի նոր պապին