Երևան
12 °C
Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը «Ձորահէկ»-ի գործով առերեսվել է ՊՆ երկու աշխատակիցների հետ, որոնք գործով ունեն վկայի կարգավիճակ:
Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում տեղեկացրեց Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը՝ նշելով, որ տեղեկություն չունի՝ նրանք այժմ էլ աշխատում են ՊՆ-ում, թե ոչ:
Մեժլումյանի խոսքով՝ նշված երկու անձինք, ըստ էության, ասել են նույնը, ինչ իրենք, եւ այդ առերեսումով հիմնավորվել է, որ Օհանյանը իրեն վերագրված մեղադրանքի հետ որեւէ առնչություն չունի: Հարցին, թե գլխավոր հակասությունը, որ հիմք է հանդիսացել առերեսման համար, որն է եղել, պաշտպանը պատասխանեց. «Որեւէ հակասություն չի եղել, պարզապես առերեսել են՝ առերեսելու համար»: Դիտարկմանը, որ առերեսումը ցուցմունքների հակասության դեպքում է իրականացվում, Մեժլումյանը պատասխանեց. «Դե, մենք էլ էինք այդպես մտածում, բայց որեւէ հակասություն չկար»:
Պաշտպանի հետ մեր հարցազրույցը՝ ստորեւ.
-Պարո՛ն Մեժլումյան, Սեյրան Օհանյանը հարցաքննվե՞լ է, մեղադրանքի վերաբերյալ դիրքորոշում հայտնե՞լ է:
-Այո՛, հարցաքննվել է, եւ մեր դիրքորոշումն այն է, որ պարոն Օհանյանը որեւէ առնչություն չունի իրեն վերագրված մեղադրանքին, մեղադրանքը ե՛ւ փաստական, ե՛ւ իրավական առումով անհիմն է:
-Նախաքննական մարմինը մեղադրանքի հիմքում ի՞նչ է դրել, նրա դեմ ցուցմունք կա՞:
- Չէ՛, որեւէ ցուցմունք պարոն Օհանյանի դեմ չկա, պարզապես քանի որ «Ձորահէկ»-ի բաժնետոմսերը մինչ դրա մասնավորեցումը ՊՆ-ի կառավարմանն են հանձնված եղել, դրա համար պարոն Օհանյանին մեղադրանք է առաջադրվել: Ընդամենը դա է. պարոն Օհանյանի առնչությունը ձեւական է եղել, նա ոչ մեկի հետ ո՛չ հանդիպել է, ո՛չ նախաձեռնել է այդ գործընթացը, նախաձեռնողը այլ նախարարություն է եղել, եւ պայմանագիրն էլ կնքվել է կառավարության որոշման հիման վրա:
- Ըստ ՀՔԾ-ի՝ Սեյրան Օհանյանի անունից կառավարության որոշման նախագծի առաքման վերաբերյալ գրություն է կազմվել: Ի՞նչ բովանդակություն է այն ունեցել:
- Տեսեք, քանի որ այդ նախագիծը Պաշտպանության նախարարության հաշվեկշռում է եղել, ձեւական առումով հենց ՊՆ-ի կողմից է ուղարկվել, եւ հետագայում էլ կառավարության հաստատմամբ որոշում դարձել, բայց այդ նախագծի կազմելու հետ ո՛չ պարոն Օհանյանը, ո՛չ ընդհանրապես ՊՆ-ն առնչություն չեն ունեցել: Այսինքն՝ ՊՆ-ի առնչությունը ավելի պակաս է եղել, քան զուտ տեխնիկականը:
- Այդ դեպքում ո՞ր մարմինն է առնչություն ունեցել:
- Էներգետիկայի ոլորտի մարմինը, որն այդ դաշտը ղեկավարողն է եղել:
- Իսկ որեւէ փորձաքննական մարմնի կողմից գնահատական տրվե՞լ է այն գնային արժեքին, որով «Ձորահէկ»-ը օտարվել է:
- Ես չեմ կարող ասել, թե ինչից ելնելով է այդ գումարը ընտրվել, որովհետեւ, ինչպես նշեցի, ՊՆ-ն չի այն նախաձեռնել, ով նախաձեռնել է, նա կարող է ասել՝ պաշտոնապես գնահատվել է, թե ոչ, մենք գործի նյութերին ամբողջությամբ ծանոթ չենք, որ իմանանք, բայց, ամեն դեպքում, այսօրվա տվյալներով որ նայում եմ, կարծես թե 2010 թվականի համար ողջամիտ գումար է եղել:
- Պարոն Օհանյանն էլ վերջերս լրագրողների հետ զրույցում նշել էր, որ առավելապես առնչություն են ունեցել Էներգետիկայի նախարարությունը եւ կառավարությունը: Նշված կառույցներից նախկին կամ ներկա պաշտոնյաներ կա՞ն, որոնք այս գործով կարգավիճակ ունեն, կամ հնարավո՞ր է՝ նրանց միջեւ եւս առերեսումներ եղած լինեն…
- Չէ՛, կառավարությունից կամ այլ նախարարությունից կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ ունեցող անձի մասին տեղեկություն չունեմ, եւ նման անձանց հետ առերեսում չի եղել:
- Քննչական այլ գործողություններ պարոն Օհանյանի մասնակցությամբ կատարվո՞ւմ են:
- Պարոն Օհանյանի մասնակցությամբ՝ ո՛չ:
- Իր վերջին հարցազրույցում նա նշել էր՝ քանի որ նախագծի ընդունման ժամանակ ՀՀ-ում չի եղել, այդ գործընթացներին մասնակցություն է ունեցել իր տեղակալը: Իհարկե, չի հստակեցվում, թե կոնկրետ որ տեղակալի մասին է խոսքը, բայց գուցե տեղեկություն ունեք՝ հիշյալ տեղակալը գործով հարցաքննվե՞լ է, կարգավիճակ ունի-չունի…
- Հավանաբար հարցաքննվել է, դե, հարցաքննված կլինի, բայց ասում եմ՝ ՊՆ-ի առնչությունը ընդամենը դա է, բաժնետոմսերն ընդամենը ՊՆ-ի հաշվեկշռում են եղել, բայց նույնիսկ կառավարության նիստին պարոն Օհանյանը չի մասնացել, քանի որ ՀՀ-ում չի եղել:
- Որո՞նք են լինելու Ձեր հաջորդ գործողությունները, բողոքարկելո՞ւ եք մեղադրանք առաջադրելու որոշումը:
- Հիմա սպասողական վիճակում ենք. առերեսումներից հետո ենթադրում էինք, թե գուցե քննչական մարմինն ինքը գործը կարճի: Դրանից բացի, ես փաստաբանական հարցումներ էի արել, հիմա որոշակի նյութեր ենք ուսումնասիրում, չեմ կարող բացահայտել, թե ինչի հետ կապված, բայց, ամեն դեպքում, բաներ կան, որ ակնհայտ ճչացող են մեղադրանքի անհիմն լինելու իմաստով: Պետք է փորձեմ նաեւ ցույց տալ, որ նշվածը կարծես ողջամիտ գումար է եղել, թեպետ ասում ենք, որ դա մեզ հետ կապ չունի, բայց պարոն Օհանյանին, մեղադրանք առաջադրելով, ստիպում են, որ իր պաշտպանական թիմը փորձի նաեւ դա հիմնավորել:
Հիշեցնենք՝ մարտի 2-ին Հատուկ քննչական ծառայությունը հայտարարեց, որ ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը որպես կասկածյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցավոր արարքի՝ առանձնապես խոշոր չափերի՝ 1,046,400,000 ՀՀ դրամ արժողությամբ գույքի վատնում կատարելու կասկածանքով: Երկու օր անց նույն հոդվածով նրան մեղադրանք առաջադրվեց, եւ որպես խափանման միջոց ընտրվեց երկրից չհեռանալու մասին ստորագրությունը: Ըստ ՀՔԾ-ի՝ քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2010 թվականի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարության կողմից մշակված ՀՀ կառավարության գաղտնի որոշման նախագծով, առանց օրենքի մի շարք պահանջների պահպանման, մասնավորապես՝ առանց գույքի պարտադիր գնահատման, առաջարկվել է թույլատրել ՀՀ ՊՆ-ին՝ որպես «Ձորահէկ» ՓԲԸ պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի փաթեթի կառավարման լիազորություններն իրականացնող մարմնի, հավանություն տալ 3,6 միլիարդ ՀՀ դրամ գումարով ընկերության գույքի օտարմանը «Ձորագետ Հիդրո» ՍՊ ընկերությանը, մինչդեռ դրա շուկայական գինը կազմել է 4.6 միլիարդ դրամ: Արդյունքում, այն իրացվել է իրական արժեքից 1,046,400,000 ՀՀ դրամ պակաս գումարով:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է
Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին
24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց
Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը
Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը
Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT