Գյումրու աղմկահարույց ծեծի դեպքով ծառայողական քննություն է իրականացվել, որն ավարտական փուլում է. Ահարոնյան

Օրեր առաջ՝ մարտի 5-ին Գյումրիի Պռոշյան 14 հասցեում տեղի ունեցած աղմկահարույց ծեծի դեպքի հետ կապված հանգամանքները, նաեւ ահազանգերը ստուգելու նպատակով ՀՀ ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանի հանձնարարությամբ ծառայողական քննություն է սկսվել, որն ավարտական փուլում է: Քննության արդյունքում պարզվել է, որ ոստիկանությունը բռնության վերաբերյալ ահազանգեր նախկինում այդ հասցեից չի ստացել: Ո՛չ գրավոր, ո՛չ բանավոր: Այս մասին ՀԺ-ի հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:

Հիշեցնենք՝ հենց վերը նշված հասցեում դաժան ծեծի հետեւանքով մահացել էր 43-ամյա Մարինեն, իսկ նրա 13-ամյա դոսւտրը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում: Դեպքից հետո կալանավորվել է կնոջ մտերիմներից մեկը՝ 28-ամյա մի երիտասարդ, որը խոստվանել էր, որ ինքն է ծեծել մորն ու նրա դստերը:

Աշոտ Ահարոնյանը մեր զրույցում ասաց, որ Ներքին անվտանգության վարչությունում ծառայողական քննությամբ միայն պարզվել է, որ ոստիկանությունն ընդամենը մեկ ահազանգ է ստացել 2018 թվականի հունվարի 7-ին: «Ահազանգը բռնությանը չի վերաբերել»,-ասաց Ահարոնյանը, ապա հավելեց. «Աղջնակի ազգականներից մեկը զանգահարել է ոստիկանություն եւ ասել, թող ոստիկան գա, ապա բողոքել է, որ նշված հասցեում անձ կա, եւ ինքը դեմ է, որ նա գտնվի այդ տանը: Ոստիկանները ժամանել են տուն, տանտիրուհին, այսինքն հանգուցյալը, նշել է, որ որեւէ խնդիր չկա, եւ տանը գտնվողն իր հյուրն է: Ինքն է որոշում իր տանը ով գտնվի: Բայց, կրկնում եմ, ահազանգը բռնության մասին չի եղել, ընդամենը տանը գտնվող անձի ներկայության»,-պարզաբանեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության պետը:

Ներքին անվտանգության վարչությունում իրականացված ծառայողական քննության ընթացքում, ըստ Աշոտ Ահարոնյանի, լսվել են եւ հարեւանները, եւ տարածքի պատասխանատու ոստիկանության ծառայողները: Փաստվել է, որ բացի այդ մեկ ահազանգից, այլ զանգ, հաղորդում կամ բանավոր տեղեկություն ոստիկանությանը չի հաղորդվել:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2774 դիտում

Ծիրանով բարձված 50 ավտոմեքենա ունենք, որ պետք է դեպի նոր երկիր գնա, ամեն օր ծավալը մեծանում է. ՍԱՏՄ ղեկավար

«Արդեն դու զզվցրեցիր», «Ախ, մեռա». մանկապարտեզում երեխային դաժան ծեծած դաստիարակի գործն ուղարկվեց դատարան

Երևանում հուլիսի 17-18-ի երեկոյան ժամերին հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ

Պետությանը պատճառվել է մոտ 870 մլն դրամի վնաս. ՊԵԿ-ը Ծառուկյանին առնչվող վարույթով նոր մանրամասներ է հայտնել

Կադաստրի կոմիտեի Հրազդանի ստորաբաժանման նախկին ղեկավարը մեղադրվում է փողերի լվացման համար

Համայնքային ոստիկանները բացահայտել են թմրամիջոց պատրաստելու նպատակով կանեփ աճեցնելու դեպքեր

Բյուրեղավան համայնքում աղիքային վարակի դեպքեր են արձանագրվել. 6 հոգի հոսպիտալացվել է

Տեխասում hորդառատ անձրևների հետևանքով ջրհեղեղ է սկսվել. կան զոհեր

«Ոդիսևս» հեռուստասերիալը կնկարահանվի նաև Հայաստանում և Հունաստանում

Ucom-ը և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը նպաստում են դպրոցականների կիբեռանվտանգության գիտելիքների զարգացմանը

91 տարեկան հասակում կյանքից հեռացել է Քիմ Քարդաշյանի տատիկը՝ Մերի Ջո Քեմփբելը

Ուգանդայում դպրոցական ավտոբուսի վթարի հետևանքով զոհվել են 20 երեխա և 1 մեծահասակ

Կոբախիձեն կարևորել է Հայաստանի հետ հարաբերությունները Վրաստանի տարանցիկ դերի զարգացման համատեքստում

Մալաթիայի ջրանցքից դուրս են բերել տղամարդու, որը հայտնել է՝ իր հետ ևս 2 մարդ է ընկել ջրանցքը

ԲՏԱՆ-ում քննարկվել են COP17-ի նախապատրաստական աշխատանքների շրջանակում համագործակցության ուղղությունները

Վարդապետյանի հոդվածը՝ Դատախազների միջազգային ասոցիացիայի պարբերականում. ինչ հարցեր է նա բարձրացրել

Գորշ արջը և քոթոթները. ֆոտոթակարդը ֆիքսել է ՀՀ-ի կենդանական աշխարհի արժեքավոր ներկայացուցիչներին. տեսանյութ

Բացահայտվել են վառելիքի առևտրի խոշոր իրավախախտման դեպքեր. պետությանը պատճառվել է շուրջ 870 մլն դրամի վնաս

Հուլիսի 17-ի դրությամբ ՀՀ փոխանակման կետերում որքան են գնվում և վաճառվում դոլարը, եվրոն և ռուբլին

Միջազգային բիզնեսի ԱՄՆ խորհուրդը գործարար պատվիրակություն կգործուղի Հայաստան՝ մասնակցելու COP17-ին

Թատերական դահլիճները լեփ-լեցուն են․ Երևանում շատ բուռն մշակութային կյանք կա. Նիկոլ Փաշինյան. տեսանյութ

Երևանի և մարզերի բազմաթիվ բնակավայրերում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ

Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին

Ում հորդորով է Ծառուկյանը նորից մտել «խաղի մեջ». գաղտնի պլան չունեն, հազիվ մանդատ են ձեռք բերել. տեսանյութ

Ֆրանսահայ դերասան, դրամատուրգ և թատրոնի ռեժիսոր Սիմոն Աբգարյանը պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍՆ ոսկե մեդալով

Իրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնել․ Mehr

Պարզվում է՝ մեր իմացած ճայը իրականում որոր է․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Դեսպան Ներսեսյանը ՎԶԵԲ-ի նախագահին է փոխանցել ՀՀ կառավարության հրավերը՝ մասնակցելու COP17-ին

Պակիստանը ԱՄՆ-ին և Իրանին կոչ է արել վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ

Մանդատների արդյունավետ իրականացումը սկսվում է դրանց արդյունավետ ձևակերպումից․ Հովհաննիսյանի ելույթը ՄԱԿ-ում

ՆԳ նախարարը ողջունել է Հայաստանում Եվրոպական Միության գործընկերության նոր առաքելության գործունեության մեկնարկը

Չի բացառվում, որ ՌԴ-ն ՀՀ-ում ռազմաբազան գործի դնի. պետք է լինենք սառնասիրտ. Աբրահամյան

Իկիգայ՝ երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը․ կուզենայի, ովքեր չեն կարդացել, անպայման կարդան․ վարչապետ

Գետնի վրա TRIPP-ի աշխատանքների սկսումը կարևոր ազդակ կլինի Թուրքիայի համար. կբացվի՞ արդյոք սահմանը․ տեսանյութ

Երևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում է

Լևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթող

Երևանի քաղաքապետարանը խնդրում է Տիգրան Պետրոսյան փողոցում հուլիսի 17-ին ավտոմեքենաներ չկայանել

Ալեք Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում բախվել են «Ֆորդ»-ը և էլեկտրական հեծանիվը․ կա վիրավոր

Նյու Յորքում հանդիպել են ԱԳ փոխնախարարը և Իռլանդիայի կլիմայի, էներգետիկայի և շրջակա միջավայրի պետքարտուղարը

ՀՀ վարչապետի հովանու ներքո կանցկացվի «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավը․ ինչպես գրանցվել և մասնակցել