Երևան
12 °C
Հայաստանի ազգային կինոկենտրոնի 6 աշխատակիցներ սույն թվականի փետրվարի 21-ն աշխատանքից ազատվելու ծանուցագրեր են ստացել: Կինոկենտրոնում կատարվել են կառուցվածքային փոփոխություններ, եւ նոր հաստիքացուցակն ուժի մեջ է մտնելու մայիսի 1-ից, որտեղ այս աշխատակիցները տեղ չունեն. նոր հաստիքներ իրենց չի առաջարկվել:
Աշխատանքից ազատվածները «Հայկական ժամանակի» խմբագրություն են դիմել՝ հայտնելով, որ Կինոկենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Շուշանիկ Միրզախանյանն ակնհայտ դավադիր մտադրությամբ է իրականացրել կառուցվածքային փոփոխությունները: Նրանք դիտավորություն են համարում այն, որ, ի տարբերություն իրենց, որոշ աշխատողների ծանուցագրով առաջարկվել են նոր հաստիքներ՝ առանց մրցույթի հայտարարման եւ առանց ատեստավորման: Կինոկենտրոնը նաեւ պայման է դրել, որ ծանուցվողները երեք օրվա ընթացքում համաձայնություն տան, այլապես ապրիլի 30-ով նրանք էլ կհամալրեն վերը նշված 6 անձանց շարքերն ու կմնան առանց աշխատանքի:
Հայաստանի ազգային կինոկենտրոնում աշխատանքից, ըստ էության, ազատվել են ֆինանսական գծով տեղակալ Մարինե Անտոնյանը, կինոճարտարագետ Սաթիկ Ստեփանյանը, խմբագիրներ Ռազմիկ Աբրահամյանն ու Մարտին Հուրիխանյանը, տնտեսական բաժնի աշխատող Ռուբեն Ստեփանյանը եւ ֆիլմաֆոնդի պահեստապետ Վարդանուշ Շողիկյանը:
Կինոկենտրոնի՝ շուտով նախկին խմբագիր Մարտին Հուրիխանյանը ՀԺ-ին հայտնեց, որ ծանուցագրերն իրենց են տրվել առանց հիմնարկի կառուցվածքային փոփոխությունների մասին վկայող փաստաթղթի: Աշխատակիցները զրկված են եղել դրան հանգամանալից ծանոթանալու, փոփոխությունների անցկացման տրամաբանությունը հասկանալուց: Նշեց, որ այն հաստիքացուցակը, որն ուժի մեջ է մտնելու մայիսի 1-ից, չի պարունակում հաստատման ամսաթիվը, ինչը վիճարկելի է դարձնում ժամկետից շուտ 2020 թվականի փետրվարի 21-ին աշխատողներին տրված ծանուցագրերի օրինականությունը:
Նախկին աշխատակիցները նաեւ հայտնեցին, որ նոր հաստիքացուցակը կազմվել է գլխավոր հաշվապահի կողմից, որը չունի դրա իրավունքը: Նրանք նաեւ մեծ բացթողում են համարում եւ մատնանաշում այն փաստը, որ Շուշանիկ Միրզախանյանն արդեն 3 տարի է՝ Կինոկենտրոնի տնօրենի պաշտոնակատար է, եւ տնօրենի ընտրության մրցույթ այդպես էլ չի կայանում:
Շուշանիկ Միրզախանյանը «Հայկական ժամանակի» հետ զրույցում, անդրադառնալով առաջ քաշված հարցերին ու բողոքներին, նշեց, որ կառուցվածքային փոփոխություններում որեւէ դիտավորություն չկա: Նկատեց, որ երբ 2017 թվականի ամռանն անցել է աշխատանքի, Կինոկենտրոնն աշխատել է կինոստուդիայի ձեւաչափով, այսինքն՝ կինոարտադրությունն իրականացվել է հենց Կինոկենտրոնում, որն անընդունելի է միջազգային կանոններով: «Շատ կարեւոր է, որ այն օղակը, որը կարգավորում է պետական գումարների բաշխումը, իրավունք չունենա իրականացնել արտադրություն, այլապես ինքը կարտադրի, ինքն էլ գումարը կտա»,- ասաց նա:
Ըստ Միրզախանյանի՝ «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ը իր ստեղծման օրվանից (2006 թվական) սկսած՝ ՀՀ պետական բյուջեից սուբսիդիայի պայմանագրերի հիման վրա ֆիլմարտադրության համար ստացել է ֆինանսավորում, եւ կինոարտադրության ողջ պրոցեսը (սցենար, նախապատրաստական աշխատանք, նկարահանում, մոնտաժ, ձայնագրում, գունաշտկում եւ ցանկացած ֆորմատի փոփոխություններ) իրականացվել է Կինոկենտրոնում: Այդ գործընթացներն իրականացնելու համար Կինոկենտրոնն ունեցել է համապատասխան կառուցվածք՝ իր բաժիններով եւ հաստիքներով: Այսօր այդ գործընթացներն այլեւս չեն իրականացվում, ուստի չկա համապատասխան հաստիքների կարիքը:
«Եթե 2006 թվականից կենտրոնը խախտումներով է աշխատել, ինչ անենք, չշտկե՞նք: Իմ նշանակումից հետո ուսումնասիրելով Եվրոպական կինոյի աջակցման՝ Եվրիմաժ հիմնադրամի (ի դեպ, որին մենք անդամակցում ենք) ֆինանսավորման պայմանները, ինչպես նաեւ Եվրոպական տարբեր ֆոնդերի եւ համարտադրողների պայմաններն ու պահանջները՝ պարզ դարձավ, որ պետական կառույցը չի կարող հանդիսանալ համատեղ արտադրության կողմ, եւ չի կարող ֆինանսավորվել այդ ֆոնդերից։ Ըստ միջազգային կանոնների՝ ֆինանսավորող կառույցը չի կարող միաժամանակ ե՛ւ ստանալ ֆինանսավորում, ե՛ւ իրականացնել արտադրություն իր կառույցի ներսում, քանի որ դա պարունակում է կոռուպցիոն ռիսկեր»,- ասաց նա:
Տնօրենի ԺՊ-ն նկատեց՝ Կինոկենտրոնն արդեն 2 տարի է՝ արտադրությամբ չի զբաղվում: Խոսելով համատեղ կինոարտադրության մասին՝ նշեց, որ սա եւս նպատակ ունի ավելի հեշտ ճանաչելի դարձնել ու բացառել կոռուպցիոն ռիսկերը: Այսինքն՝ այսօր կինոարտադրության գլխավոր նպատակը համաարտադրությունն է:
Ինչ վերաբերում է պաշտոնից ազատվող աշխատողների բարձրաձայնած հարցին, թե առանց մրցույթ հայտարարելու եւ առանց ատեստավորման մի շարք աշխատողների առաջարկվել է նոր հաստիքներ, նա նշեց, որ դա օրենքով կարգավորվում է, եւ բոլորովին պարտադիր չէ իր ներքին աշխատողին նշանակել ատեստավորման կամ մրցույթի միջոցով. «Ամեն ինչ արվել է օրենքի կետով»:
Միրզախանյանից հետաքրքրվեցինք, թե ինչու նոր ստեղծված հաստիքները չեն առաջարկվել աշխատանքից ազատված աշխատակիցներից որեւէ մեկին: Տնօրենի ժՊ կարծում է, որ նրանք չեն համապատասխանում դրանց: «Սրանք բացարձակ նոր հաստիքներ են, ստեղծել ենք ժառանգության բաժին, որը շատ կարեւոր է Կինոկենտրոնի համար: Բավականին մեծ աշխատանք ենք տանում միջազգային տարբեր կազմակերպությունների հետ, եւ մեզ պետք է միջազգային մակարդակի, հատուկ իմացություններ ունեցող մասնագետ, որը կղեկավարի այդ բաժինը: Նրանց մեջ չկար»,- ասաց նա:
Իսկ այն դիտարկմանը, թե ինչո՞ւ է հաշվապահը կազմել կառուցվածքային փոփոխությունները, նա արձագանքեց, որ հաշվապահը պարզապես ստորագրել է, բայց փաստաթուղթը չի կազմել. «Հիմա Արայիկ Հարությունյանն էլ համաձայնություն է դրել, կարո՞ղ է ասենք՝ նա է կազմել կառուցվածքը»:
Միրզախանյանը չժխտեց, որ աշխատանքից ազատելուց առաջ ժողով կամ քննարկում չի եղել նախկին աշխատակիցների հետ, սակայն ասաց, որ փոփոխությունները պատշաճ ծանուցվել են գրեթե 3 անգամ, դեռեւս 2018 թվականից: Անդրադառնալով 6 աշխատակցի այն հայտարարություններին, թե իրենք նախկին տնօրենի ժամանակից եկած կադրերն են եւ դրա համար են ազատվում՝ ասաց, որ դա բացարձակ սուտ է: Ավելին՝ նշեց, որ իր նշանակման օրից մինչեւ այսօր բոլոր աշխատողները նախկին տնօրենի ժամանակներից են Կինոկենտրոնում: Իսկ ինքը փորձել է աշխատել ու լեզու գտնել բոլորի հետ: «Իմ տնօրինման ժամանակահատվածում աշխատել եմ նույն թիմի հետ, աշխատում եմ մինչեւ օրս: Եվ երբեք ինձ համար չի եղել չափանիշ «նախկինի կադր», իմ կադր» ասվածը, ո՛չ խոսնակ եմ փոխել, ո՛չ էլ՝ ոչինչ»,- ասաց նա:
Կառուցվածքային փոփոխությունների արդյունքում Կինոկենտրոնի հաստիքների թիվը դարձել է 62 նախկին 72-ի փոխարեն: «Փոքր, չնչին գումարներով կարողացել ենք մարդկանց աշխատավարձերն ավելացնել, որովհետեւ շատ ցածր էին»,- ասաց Միրզախանյանը: Նկատենք՝ Կինոկենտրոնի հաստիքացուցակի մեջ մտնում է նաեւ Մալյան թատրոնի հաստիքները, որոնք ամբողջովին պահպանվել են: 62-ից 21 հաստիքը թատրոնինն է:
ՀԳ. Աշխատանքից ազատված աշխատակիցները մատնանաշում են նաեւ Շուշանիկ Միրզախանյանի՝ 2017 թվականից մինչ օրս պաշտոնակատար լինելու փաստը: Սրա հետ կապված ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի փոխնախարար Արա Խզմալյանը «Հայկական ժամանակին» հայտնել է, որ նախատեսում են Կինոկենտրոնը «Հայք» կինոստուդիայի հետ վերակազմավորել, դա, իհարկե, Կառավարության որոշմամբ, իսկ մինչ այդ նպատակահարմար են գտնում, որ այնտեղ շարունակի պաշտոնավարել ԺՊ-ն:
«Պաշտոնակատար լինելով՝ ես բացարձակ չեմ աշխատել՝ որպես ժամանակավոր ղեկավար: Ընդհակառակը, բոլոր պլաններս, ծրագրերեը միշտ գծել եմ հեռահար ժամկետներով: Աշխատել եմ այն մտածողությամբ, որ պետք է ամեն ինչ արվի»,- ասաց Շուշանիկ Միրզախանյանը:
Հավելեց, որ եթե թափուր պաշտոնի մրցույթ հայտարարվի, անպայման մասնակցելու է, որովհետեւ այս ընթացքում մեծ աշխատանք է արել եւ ունի բազմաթիվ պայմանավորվածություններ, որոնց շնորհիվ բազմաթիվ լավ ծրագրեր են սպասվում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ռոբերտ Քոչարյանը նստելու է, Սամվել Կարապետյանը նստելու է, Գագիկ Ծառուկյանը նստելու է. Փաշինյան
Բացառում եմ հետընտրական զարգացումները, բացառում եմ, որ ՀՀ քաղաքացին թույլ տա՝ եռագլուխ կուսակցությունը թպրտա
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հաղթել է և միանձնյա կձևավորի կառավարություն. վարչապետ
Շնորհավորանքներ, ծափահարություններ ու վանկարկումներ. վարչապետը ժամանել է ՔՊ շտաբ
ԿԸՀ-ն մշակել և հրապարակել է 404 ընտրական տեղամասից ստացված նախնական արդյունքները
ՔՊ-ն Գյումրիում առաջատար է Վարդան Ղուկասյանի և Մարտուն Գրիգորյանի թաղամասերի ընտրատեղամասերում
Հայտնի են Դավթաշեն վարչական շրջանի բոլոր 19 տեղամասի նախնական արդյուքնները
Ամփոփվել են 332 ընտրական տեղամասից ստացված նախնական արդյունքները. ՔՊ-ն շարունակում է մնալ առաջատար
Սարուխան, Քաջարան․ ՔՊ-ն կրկին առաջատար է
Երևանի Ավան և Աջափնյակ վարչական շրջաններ․ արդյունքներ մի քանի տեղամասից
Հայտնի են 269 ընտրատեղամասից ստացված նախնական արդյունքները
Աչաջուր․ «Քաղաքացիական պայմանագիր»՝ 70,85%
Բագրատաշենի 2 ընտրատեղամասերի արդյունքներով ՔՊ-ն առաջատար է
ԿԸՀ-ն մշակել է 191 ընտրատեղամասից ստացված նախնական արդյունքները. որ ուժը քանի ձայն է ստացել
ԿԸՀ-ն հրապարակել է 159 ընտրական տեղամասից ստացված նախնական արդյունքները. ՔՊ-ն բացարձակ առաջատար է
Բջնի, Քաջարան, Բերքաբեր․ հայտնի են նախնական արդյունքները
ԿԸՀ-ն հրապարակել է 131 ընտրական տեղամասից ստացված նախնական արդյունքները
Նիկոլ Փաշինյանը հանդես կգա մամուլի ասուլիսով
ՔՊ՝ 60.7%․ հրապարակվել են Շիրակի մարզի 93 ընտրատեղամասերի արդյունքները
ԿԸՀ-ն հրապարակել է 110 ընտրական տեղամասից ստացված նախնական արդյունքները
Ինչպե՞ս գեներացնել հետընտրական զարգացումներ. հերթական տեխնոլոգիան՝ ըստ հյուսիսից ուղարկված методичка-յի
Ինձ, Հայկոյին, Արթուրին օբշի 900 տվավ, էլի․ ընտրակաշառքի նոր ձայնագրություն «Ուժեղ Հայաստան»-ից
Հայաստանն ընտրություն է կատարել հօգուտ ազատ, անկախ և եվրոպական ապագայի. Սալոմե Զուրաբիշվիլի
Տվյալներ Արտաշատից. ՔՊ-ն առաջատար է
Գագարինում ՔՊ-ն ջախջախիչ հաղթանակ է տարել
Իշխանասարում առաջատարը ՔՊ-ն է
Արագածոտնում հաշվարկված 6118 քվեի արդյունքում ՔՊ-ն բացարձակ առաջատար է՝ 65.2%
Հրապարակվել են 82 ընտրական տեղամասից ստացված նախնական արդյունքները
Հայտնի են ևս մի քանի ընտրատեղամասից ստացված նախնական արդյունքները. ՔՊ-ն առաջատար է
Անգեղակոթ գյուղում ՔՊ-ն առաջատար է
Նախնական արդյունքները շատ գոհացուցիչ են. Հարությունյանը ՔՊ շտաբից տեսանյութ է հրապարակել
Էլեկտրոնային քվեարկության արդյունքները հայտնի են. ՔՊ-ն ստացել է ձայների ճնշող մեծամասնությունը
ՔՊ-ն պահպանում է առաջատարի դիրքերը․ Վանաձոր 23/17
Հայտնի են Շիրակի մարզի Բասեն և Ոսկեհասկ համայնքների նախնական արդյունքները
Ինչպիսին է նախնական պատկերը Տանձավեր համայնքում. արդյունքներ
Վերջ խուլիգան ու հանցագործ օլիգարխներին, վերջ ուռած, խոշոր, բայց դատարկ գլուխներին. Մադլենյան
Երևանի ընտրատեղամասերից արդյունքներ. ՔՊ-ն առաջատար է
ՔՊ-ն շարունակում է մնալ առաջատար․ Ազատան 32/1
Հայտնի են ԱԺ ընտրությունների նախնական արդյունքները Այնթափ, Մարց, Ջրաշեն, Մելիքգյուղ բնակավայրերում
Կապանում նույնպես ՔՊ-ն առաջատար է
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT