Երևան
12 °C
Ինչպես հայտնի է, Հայաստանում այսօր, ժամը 18:30-ից սկսած, մինչեւ ապրիլի 14-ը՝ ժամը 17:00-ն, գործելու է արտակարգ դրություն սահմանելու մասին որոշումը:
Հայկական լրատվադաշտը ողողված է որոշման մասին պաշտոնական տեղեկատվության, տարատեսակ վերլուծական հոդվածներով, հետեւանքների եւ ընթացքի մասին լուրերով:
Հայաստանի Հանրապետության կառավարության ոչ սովորական որոշմանն անդրադարձել են նաեւ աշխարհի հեղինակավոր մի շարք պարբերականներ:
Ամերիկյան Bloomberg-ը, օրինակ, գրում է, որ փոքրիկ կովկասյան երկիրը սահմանափակել է իր եկիր ելումուտը բոլոր կողմերից: Թվարկելով երկրում մտցված մի շարք սահմանափակումները, պարբերականը նշում է, որ Հայաստանում արտակարգ դրություն է սահմանվել 30 հաստատված հիվանդի առկայության պայմաններում, սահմանափակվել են օդային եւ ցամաքային փոխադրումները, վերահսկվում են սահմանները, փակ են կրթական հաստատությունները:
Արաբական Alarabiya-ն նշում է, որ արտակարգ դրությունը գործելու է 30 օր եւ շեշտում, որ կորոնավիրուսի դեմ պայքարում Հայաստանն առաջին հաջողությունն է գրանցել՝ 1 առողջացած հիվանդի պատմությամբ:
«Եվրասիանեթ» կազմակերպության պաշտոնական կայքում տեղադրված անդրադարձում նշվում է, որ արտակարգ դրության պայմաններում ՀՀ կառավարությունը սահմանափակելու է նաեւ մամուլի անդրադարձը երկրում կորոնավիրուսային իրավիճակի մասին, թույլատրվելու է միայն պաշտոնական աղբյուրների տվյալների հրապարակումը՝ այդ աղբյուրների հղումների պահպանմամբ: Սա արվելու է խուճապային տրամադրություններից խուսափելու համար:
Վրացական Georgiatoday-ը, 1TV-ն ու Interpressnews-ը ու մի շարք այլ լրատվամիջոցներ եւս հրապարակել են ՀՀ կառավարության որոշումը՝ վրացերեն եւ անգլերեն լեզուներով:
Բրիտանական Reuters գործակալությունը՝ գրելով ՀՀ-ում 30-օրյա արտակարգ դրության մասին, նշում է, որ այդ պայմաններում հետաձգվում է նաեւ ապրիլի սկզբին սպասվող հանրաքվեն:
«3 միլիոն բնակչություն ունեցող երկիրը 30 հաստատված դեպքի եւ 300 մեկուսացված քաղաքացու պայմաններում արտակարգ դրություն է սահմանել»,-գրել է Reuters-ը (մեկուսացվածների թիվն ավելի ուշ կայքում փոփոխվել է՝ դառնալով 380): Պարբերականը գրում է, որ թեեւ Հարավային Կովկասում ամենամեծ ցուցանիշը Վրաստանում է՝ 33 հաստատված դեպք, սակայն Հայաստանն է նման որոշում ընդունել՝ անվտանգության նկատառումներից ելնելով:
Հայաստանում արտակարգ դրություն սահմանելու մասին որոշմանն անդրադարձել է նաեւ թուրքական Anadolu պետական լրատվական գործակալությունը, ռուսական, ուկրաինական, արաբական, բելառուսական եւ ադրբեջանական տասնյակ լրատվամիջոցներ, ինչպես նաեւ COE-ն՝ Եվրախորհրդի պաշտոնական կայքը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին
Հաստատվել է ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան և ձկնամթերքի արտահանման «TRACES» համակարգում գրանցման կարգը․ մանրամասներ
Հուլիսի 18-ից Նոր Գեղի-Արգել-Եղվարդ-Արզնի խաչմերուկում լուսացույց կգործի
ԱՄԷ գործարարները դիտարկում են ՀՀ-ից թարմ բանջարեղենի, ծաղիկների, հանքային ջրերի ներմուծման հնարավորությունները
Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը
Կենտրոնական Ասիան բացառիկ ուժեղ շոգի ազդեցության տակ է. ջերմաստիճանը հասել է մինչև +49°C
Ծառուկյանը քանդակագործին գցել էր առյուծի վանդակը, վախից մահացավ. պատժում էին մարդկանց, մնում անպատիժ
Թեհրանի գործողությունները սպառնում են տարածաշրջանային կայունությանը. Քուվեյթի ԱԳՆ
Պապոյանի գլխավորությամբ հասարակական խորհրդի նիստ է տեղի ունեցել․ ինչ հարցեր են եղել օրակարգում
Այս մարդիկ պետք է ձերբակալվեն, հանրությունն է այդպես որոշել. իրավապահները ծառայում են պետությանը
Պտտահողմ, կարկուտ և ավերածություններ Շիրակի մարզում․ որ գյուղերն են տուժել․ տեսանյութ
Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ հուլիսի 17-ին տեղի է ունեցել հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Երևանի Վարշավյան փողոցում
Ուժեղ կարկուտ Լանջիկում․ տեսանյութ
Հայաստան-Ադրբեջան խաղաղությունը եզակի հնարավորություն է ստեղծում տարածաշրջանի բարգավաճման համար․ Բայրամով
Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք
Մեր երկու ժողովուրդների բարեկամությունը Հայաստան-Լիտվա փոխգործակցության ընդլայնման ամուր հիմք է․ վարչապետ
Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 74-ամյա կնոջ մարմինը
Կյանքից հեռացել է «Տանը մենակ 2» ֆիլմում նկարահանված իռլանդացի դերասանուհի Բրենդա Ֆրիքերը
Կոնվերս Բանկը լավագույնն է Euromoney-ի Armenia’s Best Digital Bank for Consumers անվանակարգում
Միսաք Մանուշյանի անվան պուրակում տեղադրվել են քանդակագործ Աշոտ Հարությունյանի հեղինակած 13 քանդակները
Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են ուսումնական «Տոյոտա»-ն, «Նիսսան»-ը, «Լադա»-ն և FAW-ը. կան տուժածներ
Միրաք գյուղ տանող ճանապարհին և Արտաշատի արձանի հարակից տարածքում քաղաքացիները զենք-զինամթերք են թողել
Աբովյան քաղաքից մինչև Արզնու տրանսպորտային հանգույց ճանապարհը ժամանակավորապես փակ կլինի
Վարդան Ղուկասյանի խափանման միջոցը փոխվել է․ դատախազությունը կքննարկի որոշումը բողոքարկելու հարցը
Հույս ունենք՝ Ադրբեջանի և ՀՀ գործընկերները կհամաձայնեցնեն հանդիպումների ժամանակացույցը․ Լավրովը՝ «3+3»-ի մասին
Ոստիկանության ծառայողների կողմից երեք տարի առաջ տեղի ունեցած սպանությանն օժանդակելու դեպքը բացահայտվել է
4 նոր ֆիլմ․ Հայաստանը կդառնա Կաննի «Քննադատների շաբաթ» ծրագրի «Next Step Studio» նախաձեռնության պատվո երկիրը
Սբ Սիոն եկեղեցու որմնանկարների ամրակայման ու մաքրման աշխատանքները շարունակվում են
Բենզինի ճգնաժամը նոր նվազագույնի է հասցրել Պուտինի վարկանիշը
Ռոբերտ Քոչարյանը կրկին որոշել է չգնալ ԱԺ
Չի կարող լինել դեպք, երբ սննդամթերքը ճանաչվի վտանգավոր և վաճառվի ՀՀ տարածքում, բայց չթույլատրվի արտահանումը
Ռոսսելխոզնադզորը Իրանից պահանջում է կասեցնել հավաստագրումը. կասկածում են՝ ՌԴ են ներկրվում հայկական ծաղիկներ
Խմելու ջրի որակի շեղումներ չեն արձանագրվել. «Վեոլիա ջուր»-ը՝ Բյուրեղավանի դեպքի մասին
«Ջերմուկ»-ում որևէ խախտում չի հայտնաբերվել, ձկնամթերքի մեջ ևս հիվանդություններ չկան․ ՍԱՏՄ ղեկավար
Ընդամենը մեկ քաղաքացի է ընկել ջրանցքը. ՆԳՆ-ից հերքում են տարածված տեղեկատվությունը
Դատարան են հանձնվել Կողբ համայնքի նախկին ղեկավարի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
Սպիտակի երկրաշարժը դարձավ սեյսմիկ անվտանգության նոր մտածողության մեկնակետ. ՆԳ նախարարը ուղերձ է հղել
Մկրտչյանը Կոնգրեսի անդամ Ջեյմի Ռասկինին է ներկայացրել ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների ընթացիկ զարգացումները
Խաչատուրյանը հատուկ կարևորել է ՀՀ-ԵՄ ռազմավարական գործընկերության առաջընթացում Ֆրանսիայի դերակատարությունը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT