Ես ձեզ ցուցումներ տալու ցանկություն չունեմ․ Հայկ Սարգսյանը՝ Մերի Գալստյանին

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դեմ քվեարկեց Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծին։ Ինչպես նշեց հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը, հանձնաժողովն իր կարծիքը կմեկնաբանի մի փոքր ավելի ուշ։

Ըստ նախագծի՝ առաջարկվում էր դադարեցնել մետաղական օգտակար հանածոների արդյունահանման նոր թույլտվությունների տրամադրումը մինչեւ 2021 թվականի դեկտեմբերի 31-ը նախքան վերոնշյալ ժամկետի ավարտը լիազոր մարմնի կողմից ընդերքօգտագործման ոլորտի ռազմավարության, ռազմավարությունից բխող ընդերքօգտագործման օրենսդրական փոփոխությունների եւ դրանով պայմանավորված ենթաօրենսդրական ակտերի մշակման եւ ընդունման նպատակով:

Նախագծի հեղինակ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մերի Գալստյանի հիմնավորմամբ՝ օր առաջ պետք է դադար վերցնել նոր թույլտվությունների տրամադրման, քանի որ գործող օրենսդրության սահմաններում ցանկացած նոր ձեւավորվող իրավահարաբերություն հղի է այնպիսի ռիսկերով պետության համար, ինչպիսին որ հիմա մի հանքի շահագործման շրջանակներում են։ Նա նշեց, որ արդեն բավականին երկարատեւ կոնֆլիկտի մեջ են, հիմնականում իրավական խոցելիության պատճառով։

Պատգամավորների մեծ մասը բացասական կարծիք հայտնեց օրինագծի վերաբերյալ։ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն էլ առաջարկեց ետ վերցնել նախագիծը, քանի որ հրատապություն չի տեսնում տվյալ օրինագծի հետ կապված։ Նա մասնավորապես շեշտեց, որ եթե այն հետ չկանչվի, դեմ կքվեարկի, ինչից հետո էլ Մերի Գալստյանը կոչ արեց ցուցումներ չտալ իրեն՝ հավելելով, որ չի պատրաստվում նախագիծը ետ վերցնել։

Այնուհետեւ երկարատեւ քննարկումներից հետո Հայկ Սարգսյանը կրկին հորդորեց զերծ մնալ քվեարկությունից։ «Ինձ հորդորում էիք ցուցումներ չտալ, ես ձեզ ցուցումներ չեմ տալիս, ոչ էլ ցանկություն ունեմ։ Ես ձեզ հորդորեցի, որ զերծ մնանք քվեարկությունից, որպեսզի նախագիծը չգնա լիագումար նիստ, բայց, ինչպես հասկանում եմ, դուք նպատակ ունեք բացասական եզրակացությամբ այն տանել լիագումար նիստ եւ փորձել այնտեղ դրական ձայներ ապահովելով՝ հարցը մտցնել քննարկման փուլ»,- ասաց Սարգսյանը։

Պատգամավորներից շատերը դեմ քվեարկեցին նախագծին կամ ձեռնպահ մնացին։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3506 դիտում

Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին

Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար

Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել

Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա

ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին

Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին

Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին

ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ

ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով

Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան

Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում

Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները

Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին

Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է

Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը

Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները

Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու

Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը

«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ

«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին

Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը

Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել

Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են

«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն

Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները

Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել

Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է

Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին

24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց

Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ

Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը

Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը

Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան

17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով

Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում