Մելանյա Թրամփը ողջունել է Աննա Հակոբյանի այցը ԱՄՆ և կարևորել նրա մասնակցությունը մրցանակաբաշխությանը

20/03/2020 schedule12:01

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի գրասենյակը մանրամասներ է ներկայացնում մարտի 4-ին ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփի հետ հանդիպումից: «Արմենպրես»-ի հետ զրույցում Աննա Հակոբյանի խոսնակ Հասմիկ Հարությունյանը նշել է, որ հանդիպումը կայացել էր Կանանց խիզախության միջազգային մրցանակի ամենամյա մրցանակաբաշխությունից առաջ:

«Մրցանակաբաշխությունից առաջ տեղի է ունեցել Աննա Հակոբյանի և Մելանյա Թրամփի կարճատև առանձնազրույցը: Մելանյա Թրամփը ողջունել է Աննա Հակոբյանի այցը ԱՄՆ և կարևորել նրա մասնակցությունը մրցանակաբաշխությանը: Աննա Հակոբյանն անդրադարձել է իր գործունեությանը՝ կապված հիմնադրամների հետ: Երկու կողմերն էլ խոսել են երկու երկրների ղեկավարների տիկինների դերի ու առաքելության մասին, այդ համատեքստում՝ կարևորել կանանց դերն ու նշանակությունը: Աննա Հակոբյանն ու Մելանյա Թրամփը քննարկել են մրցանակաբաշխության անցկացումը, նշել, որ նման միջոցառումները կենսական նշանակություն ունեն ու մեծ օրինակ են ծառայում, ոգեշնչում են մյուս կանանց»,- ասել է Հասմիկ Հարությունյանը:

Մարտի 4-ին ԱՄՆ Պետքարտուղարության հրավերով ՀՀ վարչապետի տիկինը մասնակցել է Կանանց խիզախության միջազգային մրցանակի ամենամյա մրցանակաբաշխությանը:

Տպել
554 դիտում

Տավուշում կորոնավիրուսով հիվանդ մարդ չկա. ո՞վ է գոհ այս վիճակից

Բանակը ապաղաքականացված կառույց է, յուրաքանչյուր զինծառայող՝ ազատ իր ընտրության մեջ. հայտարարություն

Արցախի զորամասերից մեկում սննդի ապահովման նոր համակարգով ճաշարան է բացվել (լուսանկարներ)

Կառավարությունում քննարկվել են սոցիալական առանձին խմբերին միանվագ աջակցության միջոցառումները

Հայաստանի 3 մարզերում ձյուն է տեղում. ճանապարհներն հիմնականում անցանելի են

Կորոնավիրուսը կապ չունի մարդկային գործոնի հետ, «չի փախել» ոչ մի լաբորատորիայից. ռուս պրոֆեսորի դիտարկումները

Վանաձորի, Սիսիանի, Արմավիրի, Գորիսի, Երեւանի մի շարք սուպերմարկետներ փակվել են 6 ժամով. ներկայացվում են պատճառները

Հրդեհ Զաքարիա Քանաքեռցու փողոցում. այրվել է մեքենայի շարժիչի հատվածը

Արցախում ժամանակավորապես դադարեցվել է մի շարք երթուղիների սպասարկումը

Պատրիկ Դևեջյանի մահն անամոքելի վիշտ է հայ-ֆրանսիական բարեկամության համար․ Ն. Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել

Այսօր 158 անձի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն. ոստիկանություն

Այս մեկ շաբաթը փորձություն կլինի բոլորիս համար

Երևանի քաղաքապետարանը ԱԻՆ-ի հետ համատեղ ամենօրյա ռեժիմով կատարում է ախտահանիչ միջոցառումներ

ՀՀ որոշ տարածքներում ձյուն է տեղում. Լարսը բաց է միայն բեռնատարների համար

ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանը հանձնարարել է ստուգել քաղաքացուն խոշտանգելու ահազանգի մանրամասները. ՄԻՊ

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի 14 աշխատակցի մոտ եւս կորոնավիրուս է հայտնաբերվել

3 ավիաընկերություններ այսօր կիրականացնեն Մոսկվա-Երեւան չվերթներ՝ տեղափոխելով ՀՀ քաղաքացիների

Ով ինչպես է օգտագործում կորոնավիրուսը

Վիշտն անսահման է. Ֆրանսիայում ՀՀ դեսպանը ցավակցել է Պատրիկ Դևեջյանի մահվան կապակցությամբ

Մահացել է լեհ մեծանուն կոմպոզիտոր, դիրիժոր և մանկավարժ Քշիշտոֆ Պենդերեցկին