Երևան
12 °C
Կոորոնավիրուսի դեմ պայքարի գործողությունների առաջին փուլը մենք սկսել էինք դեռեւս փետրվարի 23-ից։ Այս մասին այսօր կառավարությունում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Հայկ Մհրյանը։ Նա նշեց, որ այդ ժամանակ ոստիկանության պետի կողմից ստորագրվել է հրաման, որով կարգավոորվում էին միջոցառումները եւ այն ուժերը, որոնք պետք է դա իրականացնեն։
«Մենք սկսկեցինք Իրանի Իսլամական Հանրապետությունից բեռնատար մեքենաների ուղեկցումը ՀՀ տարբեր տարածքներ, եւ խնդիրն այն էր, որ թույլ չտայինք Իրանի բեռնատարների վարորդների մտնելը կոնտակտի մեջ ՀՀ քաղաքացիների հետ»,- ասաց Մհերյանը՝ հավելելով, որ այս ժամանակահատվածում ուղեկցել են մոտ 459 տրանսպորտային միջոց։ «Դրանք կատարվում էին խմբերով եւ նշված վայրից՝ նշված վայր, այսինքն՝ սահմանից դեպի տերմինալ»,- ասաց նա։
Ինչպես ներկայացրեց Մհրյանը, հաջորդ փուլով իրենք իրականացնում են այն անձանց մեկուսացումը, որոնք կարող էին լինել վարակակիր։ «Դրանից հետո իրականացր արդեն «Զվարթնոց» օդանավակայանի մասնաշենքի եւ «Ռենկո» ընկերության աշխատակիցների մեկուսացումը»,- ասաց նա։
Մհրյանը նշեց, որ երկրորդ փուլի գործողություններն սկսվեցին, երբ ՀՀ-ում հայտարարվեց արտակարգ դրություն։ Նա շեշտեց, որ այդ պահից սկսած՝ իրենց կայուն պահակակետերի ցանկն ավելացավ եւս 10-ով։
«Մենք իրականացնում ենք նաեւ ինքնամեկուսացման ենթարկված քաղաքացիների հսկողությունը՝ դա անելով հեռախոսակապի միջոցով. օրը մի քանի անգամ հատ-հատ կապվում ենք նրանց հետ, եւ եթե նրանք այդ զանգերի ընթացքում ունենում են բողոքներ, մենք անմիջապես կապվում ենք Առողջապահության նախարարություն, եւ մասնագետը մոտենում է տվյալ հասցեին»,- ասաց Մհրյանը՝ հավելելով՝ եղել են դեպքեր, որ ինքնամեկուսացման ռեժիմը խաղտողներ են եղել։ Նա շեշտեց, որ նմանատիպ դեպքերի ժամանակ կապվել են այդ քաղաքացու հետ եւ խնդրել, որ նա կատարի ինքնամեկուսացման պահանջները։
«Պարետի ցուցումով մենք հանձնարարություն ստացանք հսկողություն իրականացնել նաեւ հուղարկավորության կազմակերպման տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ եւ սերտ համագործակցություն իրականացնելով տարածքային կառավարման մարմինների հետ՝ 12 ժամ առաջ սկսեցինք տեղեկություն հավաքել այն տնտեսվարողներից, որոնք իրականացնում են տարբեր միջոցառումներ, եւ պահպանեցինք եւ պահպանում ենք 20 հոգուց ոչ ավելի հավաքվելու պահանջը»,- ասաց նա՝ հավելելով, որ Ոստիկանությունը ցուցումն ստսնալուց հետո 1351 իրազեկում է ուղարկել նմանատիպ օբյեկտների, որոնցից 1133-ը զվարճանքի եւ ժամանցի վայրեր էին, իսկ 126-ը՝ հոգեհանգստի սրահներ։
Փոխոստիկանապետը ներկայացրեց, որ երեկվա դրությամբ 115 հոգեհանգստի եւ հուղարկավորության միջոցառումներ են սպասարկվել, եւ պահպանվել է 20 հոգու սահմանափակման ռեժիմը։
«Պարետի հաջորդ ցուցումն օբյեկտների ցանկն էր, որոնք պետք է դադարեցնեին իրենց գործունեությունը։ Մենք արդեն 370 իրազեկում ենք ուղարկել այդ տնտեսվարող սուբյեկտներին, որ իրենք դադարեցնեն իրենց գործունեությունը»,- հայտարարեց փոխոստիկանապետը։
Ինչպես նշեց Մհրյանը, ՀՀ ոստիկանության հոսպիտալում եւս կազմակերպվել է կորոնավիրուսով հիվանդ քաղաքացիների բուժման պրոցես եւ այժմ այնտեղ 59 բուժվող քաղաքացի կա։
Նա շեշտեց, որ առավոտյան Ոստիկանության բոլոր բաժինների աշխատակիցներն ամբողջությամբ ստուգում են անցնում, եւ երբ հայտնաբերվում է տաքության առկայություն, տվյալ աշխատակցին ուղղորդում են բուժվարչություն եւ ինքնամեկուսացման ։
«Այժմ մենք ցուցում ունենք, որ Իրանից ստացած բեռները, որոնք ունեն խիստ անհրաժեշտության պահանջ ՀՀ-ի համար, նորից ուղեկցումները սահմանված կարգով ՃՈ-ի եւ այլ ստորաբաժանումների միջոցով են արվում»,- նշեց նա։
Ինչ վերաբերում է լրատվամիջոցներին, փոխոստիկանապետն ասաց, որ պարետի ցուցումի համաձայն՝ սոց ցանցերի կամ անհատ օգտատերերի հետ ունեցել են որոշակի գործառույթներ, որի արդյունքում հորդորել եւ խնդրել են, որ օգտատերերը կամ լրատվամիջոցները հեռացնեն այն տեղեկությունները, որոնք չեն բխում պաշտոնական տեղեկատվությունից։ Վերջում նա հավելեց նաեւ, որ այս գործողությունները ոստիկանությունն իրականացնում է 24 ժամյա ռեժիմով։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Գործընթացն իրականացվել է որպես խաղաղության գործնական արդյունք. ԱԱԾ-ն՝ Բաքվից վերադարձվածների մասին
«ԱՐՄՊԵՏՐՈԼ»-ի լցակայանում թերլիցքավորման դեպք է հայտնաբերվել. կասեցվել է հեղուկացված գազի վաճառքը
Ասաց՝ Հայաստանում եմ՝ լավ եմ. Ավանեսյանը տեսակցել է Վագիֆ Խաչատրյանին, մանրամասներ հայտնել վիճակից. տեսանյութ
Ավարտվել է ԱՄՆ փոխնախագահի և պետքարտուղարի հանդիպումը Դանիայի և Գրենլանդիայի արտգործնախարարների հետ
Բաքվի բանտից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը Երևանի «Նորք Մարաշ» ԲԿ-ում է. Ավանեսյան
Որպես անհետ կորած որոնվում է Արթուր Հայրապետյանը
Շուտով երիտասարդներին կհրավիրենք դիսկոտեկի. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Ոչ գերիների վերադարձն են մարսում, ոչ էլ՝ կայացած խաղաղությունը. Չախոյանը՝ ընդդիմությանը
Քննարկվել են ՀՀ-ԱՄՆ փոխըմբռնման հուշագրերի իրականացմանն ուղղված քայլերը
Ասում էին՝ ուր եք փախչելու, իսկ հիմա չեն համակերպվում, ասում են՝ ոնց, դե էդ դեպքում կհարձակվենք ձեզ վրա
ԱՄՆ-ն կարող է հարձակվել Իրանի վրա առաջիկա 24 ժամվա ընթացքում. Reuters
Վարչապետը ծանոթացել է Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի բարելավված պայմաններին
Քիչ պետություններ կարող են ոչ միայն ձևակերպել խաղաղությանն ուղղված օրակարգ, այլ այն վերածել գործընթացների
ՆԳՆ-ն արձագանքել է Իրանի դեսպանի՝ բողոքի ակցիաների անցկացմանը վերաբերող հայտարարությանը
TRIPP-ի իրականացման շրջանակային փաստաթուղթը կարևոր քայլ է. Հաջիզադե
Սոլովյովի հայտարարության մեջ տեռորիզմի հատկանիշ կա, պետության համը պետք է զգան. Բլեյան. տեսանյութ
Խաղաղությունն աշխատում է, պտուղները տեսնում ենք ամեն օր. Թորոսյան. տեսանյութ
Սրբուհի Գալյանը Եգիպտոսի դեսպանին է ներկայացրել Սահմանադրական բարեփոխումների գործընթացը
Սուրեն Պապիկյանը հետևել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորման կրակային փուլին
Շարունալելու ենք աշխատել նույն պատասխանատվությամբ. Ղազարյանը՝ Բաքվից վերադարձածների մասին
Դիլիջանի ոլորանները՝ թռչնի թռիչքի բարձրությունից. տեսանյութ
Եթե Իրանում TRIPP-ի տեքստը լավ կարդան, կտեսնեն՝ այնտեղ հակաիրանական ոչինչ չկա. Ներսիսյան. տեսանյութ
Առավելագույն պատասխանատվությամբ և զգայունությամբ մոտենալ Ադրբեջանից վերադարձված անձանց թեմային. Բաղդասարյան
Մարդիկ, որոնք պայքարում են խաղաղության դեմ, պայքարում են, որ Հայաստանը լինի փակուղային պետություն. Առաքելյան
Նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավոր Նշան Խաչատրյանի երդման արարողություն. տեսանյութ
ՀՀ-ն դառնում է տարանցիկ երկիր, լուրջ նախագծի մաս. ինչ կլիներ, եթե ՀՀ-ն չմիանար TRIPP-ին. տեսանյութ
Մեր ժողովուրդը հավատացած է՝ խաղաղությունն այս տեսքն ունի, չնայած բոլոր գուժակներին՝ գնալու ենք միայն առաջ
Երանի բոլորը վերադարձած լինեին. Վագիֆ Խաչատրյանի դուստրը հոր վերադարձի մասին ընկերուհուց է իմացել
Մարմարաշեն գյուղում 14 տրանսպորտային միջոց է բախվել
Վիճաբանություն-ծեծկռտուք, կրակոց Երևանում. կան տուժածներ
Հարգելի՛ վարորդներ, եղեք զգոն. Գագիկ Սուրենյան
Անմոռանալի պահեր ու շահավետ առաջարկ Myler-ում․ Idram&IDBank
Ինչ վիճակում են Բաքվից վերադարձածները. վարչապետը մանրամասներ է հայտնել
Հայտնաբերվել է զինվորի դի՝ հրազենային վնասվածքով. ՊՆ
Գևորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքջյանը և Վագիֆ Խաչատրյանը քիչ առաջ հանձնվեցին ՀՀ-ին. վարչապետ
Վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության ղեկավարի հետ
Զորամասերում հոգևոր ծառայություն մատուցող քահանաներին դրամական աջակցություն խոստանալու մասին լուրը սուտ է. ՊՆ
Ապահովագրության շրջանակում 8-ից ավելի կանչ տվողների համար ծառայությունը վճարովի կլինի․ «Շտապօգնության» տնօրեն
TRIPP-ի շրջանակում անվտանգային բոլոր հարցերը լուծելու են հայ իրավապահները, այլ ուժեր չեն լինելու. Խանդանյան
Երևանի շքամուտքերից մեկում 14-ամյա տղան 15-ամյա աղջկա կամքին hակառակ uեռական գործողություններ է կատարել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT