ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել դադարեցնել կրակն աշխարհի բոլոր հակամարտող կետերում

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կոչ է անում դադարեցնել կրակը աշխարհի բոլոր կոնֆլիկտային հատվածներում, բոլոր պատերազմող երկրներում՝ աշխարհի առաջ ծառացած կորոնավիրուսային համաճարակի պատճառով:

«Մեր աշխարհը կանգնած է ընդհանուր թշնամու՝ COVID-19 վարակի առաջ: Վարակը խոցում է բոլորին՝ անկախ էթնիկ կամ խմբային պատկանելությունից, ազգությունից կամ կրոնից: Այն անողոքաբար հարվածում է բոլորին՝ անկախ տարիքից: Այս ամենի ֆոնին ամբողջ աշխարհում շարունակվում են զինված հակամարտությունները»,-ասել է Գուտերեշը՝ այսօր տված ասուլիսի ժամանակ:

Նա շեշտել է, որ վիրուսը չի ընդունելու պատերազմ կամ խաղաղություն, ահա թե ինչի համար է ամբողջ աշխարհում այժմ պետք պատերազմների ավարտ ու կրակի դադար:

Գուտերեշի խոսքով, պատերազմների արդյունքում առավել խոցելի են կանայք ու երեխաները, հաշմանդամություն ունեցող անձինք, որոնք վճարում են ամենաթանկ գինը: Հենց նրանք են նաեւ, ըստ գլխավոր քարտուղարի, կորոնավիրուսային վարակի զոհ դառնալու վտանգի տակ նաեւ:

Մեկնաբանելով իր խոսքերը, Գուտերեշն ասել է, որ պատերազմող երկրներում առողջապահական համակարգը գտնվում է կատարյալ շրջափակման մեջ, առողջապահական համակարգի աշխատողները հաճախ են ենթարկվում հարձակումների: Այդ պայմաններում անհնար կլինի պատերազմող երկրներում պայքար կազմակերպել վիրուսի տարածման դեմ, հետեւանքներն էլ անդառնալի կլինեն:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել խելամտորեն գնահատել իրավիճակը եւ անհապաղ դադարեցնել կրակը բոլոր հակամարտող գոտիներում:

Առոջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին COVID-19 կորոնավիրուսի բռնկումն աշխարհում ճանաչեց որպես համաճարակ: ԱՀԿ-ի վերջին տվյալներով, աշխարհում այսօրվա դրությամբ ավելի քան  292 հազար մարդ է վարակվել կորոնավիրուսով, մահացել է մոտ 12.700 մարդ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1674 դիտում

Մոսկվայից դեպի Հայաստան ավտոբուսային երթուղի է գործարկվել

Սերը՝ միասնություն, ջուրը՝ ազատություն․ Կողբ-Վարդավառը միավորեց հազարավոր մարդկանց. լուսանկարներ

Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի վարչապետի հրաժարականի մասին

Իտալացի հանրահայտ DJ Alex Gaudino-ն՝ Հանրապետության հրապարակում. տեսանյութ

Վարդավառը՝ Հանրապետության հրապարակում. համերգային հատվածն ապահովում են հայ աստղերն ու իտալացի DJ-ը

Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել

Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում

Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին

Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ

Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ

Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ

Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել

Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում

ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը

Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած

Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը

Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված

Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է

Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով

Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն

Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը

Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ

Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը

Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին

Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել

Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը

Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի

ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը

Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր

Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին

Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում

Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում

Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել

Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը

Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև

Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները

24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային