Երևան
12 °C
Ամառային 32-րդ օլիմպիական խաղերը հետաձգվեցին 1 տարով: Այս մասին այսօր՝ մարտի 24-ին, պաշտոնապես հայտարարեց Միջազգային օլիմպիական կոմիտեն: ՄՕԿ-ը նման որոշում է կայացրել այսօր՝ մարտի 24-ին, հյուրընկալող երկրի՝ Ճապոնիայի իշխանությունների հետ քննարկումներից հետո:
«Հաշվի առնելով ներկա իրավիճակը եւ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալները՝ ՄՕԿ-ի նախագահը եւ Ճապոնիայի վարչապետը եկան եզրակացության, որ ամառային 32-րդ օլիմպիական խաղերը Տոկիոյում պետք է կայանան 2020 թվականից հետո, սակայն ոչ ավելի ուշ, քան 2021 թ. ամռանը՝ ի բարօրություն մարզիկների, խաղերում ներգրավված բոլոր մարդկանց ու միջազգային հանրության»,- գրված է հայտարարության մեջ:
ՄՕԿ-ը նաեւ հայտնում է, որ այս ընթացքում օլիմպիական կրակը մնալու է Ճապոնիայում: Բացի այդ՝ որոշվել է, որ խաղերը կշարունակեն կրել Տոկիո 2020 անվանումը, թեեւ կայանալու են 2021 թ:
Տեւական ժամանակ ՄՕԿ-ը եւ Ճապոնիայի իշխանությունները փորձում էին խուսափել կտրուկ որոշումից, սակայն օլիմպիական խաղերը հետաձգելու հավանականությունն օրեցօր ավելանում էր ու անխուսափելի էր դարձել հատկապես այն բանից հետո, ինչ աշխարհում ստեղծված իրավիճակի պատճառով իրար հետեւից հետաձգվում էին վարկանիշային մրցաշարերը: Մինչեւ դրանց հետաձգումը մարզիկների 57%-ն էր հասցրել օլիմպիական ուղեգրեր նվաճել, մյուս ուղեգրերի տերերը դեռ պարզ չէին: Բացի այդ՝ այս օրերին աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, բազմաթիվ մարզիկներ զրկված են մարզվելու սովորական պայմաններից, նրանց մարզումների բնականոն ընթացքը խաթարված է:
Այս պայմաններում մի շարք երկրների օլիմպիական կոմիտեներ իրար հետեւից հանդես էին գալիս կոչերով ու հորդորներով: Օրինակ՝ Ավստրալիան ու Կանադան հրաժարվել էին իրենց մարզիկներին ուղարկել խաղեր, եթե դրանք չհետաձգվեն: Մի շարք երկրների, այդ թվում՝ Շվեյցարիայի, Բրազիլիայի օլիմպիական կոմիտեներն էլ խնդրել էին հետաձգել:
Սա մարզական հերթական խոշոր իրադարձությունն է, որը հետաձգվում է: Ավելի վաղը 1 տարով հետաձգվել էին ֆուտբոլի Եվրոպայի 2020 թ. առաջնությունը՝ Եվրո 2020-ը, եւ Հարավային Ամերիկայի 2020 թ. գավաթի խաղարկությունը՝ «Կոպա Ամերիկա 2020»-ը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Պարեկային ծառայությունը 2026 թվականի միայն առաջին կիսամյակում բացահայտել է 2.288 հանցագործություն
ՖԻՖԱ‑ն բացառել է ԱԱ-2026-ի եզրափակչի հետաձգումը անտառային հրդեհների ֆոնին
Թուրքիայում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
ԱՄՆ զինվшծ ուժերը յոթերորդ գիշերն անընդմեջ հարվшծներ են հասցնում Իրանի տարածքին
Թրամփը uպառնացել է Կանադային բարձր մաքuատուրքերով
Երևանի Կենտրոնում օդում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանը
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
2026-ին բուհ է ընդունվել 9,620 դիմորդ
Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին
Հաստատվել է ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան և ձկնամթերքի արտահանման «TRACES» համակարգում գրանցման կարգը․ մանրամասներ
Հուլիսի 18-ից Նոր Գեղի-Արգել-Եղվարդ-Արզնի խաչմերուկում լուսացույց կգործի
ԱՄԷ գործարարները դիտարկում են ՀՀ-ից թարմ բանջարեղենի, ծաղիկների, հանքային ջրերի ներմուծման հնարավորությունները
Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը
Կենտրոնական Ասիան բացառիկ ուժեղ շոգի ազդեցության տակ է. ջերմաստիճանը հասել է մինչև +49°C
Ծառուկյանը քանդակագործին գցել էր առյուծի վանդակը, վախից մահացավ. պատժում էին մարդկանց, մնում անպատիժ
Թեհրանի գործողությունները սպառնում են տարածաշրջանային կայունությանը. Քուվեյթի ԱԳՆ
Պապոյանի գլխավորությամբ հասարակական խորհրդի նիստ է տեղի ունեցել․ ինչ հարցեր են եղել օրակարգում
Այս մարդիկ պետք է ձերբակալվեն, հանրությունն է այդպես որոշել. իրավապահները ծառայում են պետությանը
Պտտահողմ, կարկուտ և ավերածություններ Շիրակի մարզում․ որ գյուղերն են տուժել․ տեսանյութ
Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ հուլիսի 17-ին տեղի է ունեցել հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Երևանի Վարշավյան փողոցում
Ուժեղ կարկուտ Լանջիկում․ տեսանյութ
Հայաստան-Ադրբեջան խաղաղությունը եզակի հնարավորություն է ստեղծում տարածաշրջանի բարգավաճման համար․ Բայրամով
Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք
Մեր երկու ժողովուրդների բարեկամությունը Հայաստան-Լիտվա փոխգործակցության ընդլայնման ամուր հիմք է․ վարչապետ
Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 74-ամյա կնոջ մարմինը
Կյանքից հեռացել է «Տանը մենակ 2» ֆիլմում նկարահանված իռլանդացի դերասանուհի Բրենդա Ֆրիքերը
Կոնվերս Բանկը լավագույնն է Euromoney-ի Armenia’s Best Digital Bank for Consumers անվանակարգում
Միսաք Մանուշյանի անվան պուրակում տեղադրվել են քանդակագործ Աշոտ Հարությունյանի հեղինակած 13 քանդակները
Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են ուսումնական «Տոյոտա»-ն, «Նիսսան»-ը, «Լադա»-ն և FAW-ը. կան տուժածներ
Միրաք գյուղ տանող ճանապարհին և Արտաշատի արձանի հարակից տարածքում քաղաքացիները զենք-զինամթերք են թողել
Աբովյան քաղաքից մինչև Արզնու տրանսպորտային հանգույց ճանապարհը ժամանակավորապես փակ կլինի
Վարդան Ղուկասյանի խափանման միջոցը փոխվել է․ դատախազությունը կքննարկի որոշումը բողոքարկելու հարցը
Հույս ունենք՝ Ադրբեջանի և ՀՀ գործընկերները կհամաձայնեցնեն հանդիպումների ժամանակացույցը․ Լավրովը՝ «3+3»-ի մասին
Ոստիկանության ծառայողների կողմից երեք տարի առաջ տեղի ունեցած սպանությանն օժանդակելու դեպքը բացահայտվել է
4 նոր ֆիլմ․ Հայաստանը կդառնա Կաննի «Քննադատների շաբաթ» ծրագրի «Next Step Studio» նախաձեռնության պատվո երկիրը
Սբ Սիոն եկեղեցու որմնանկարների ամրակայման ու մաքրման աշխատանքները շարունակվում են
Բենզինի ճգնաժամը նոր նվազագույնի է հասցրել Պուտինի վարկանիշը
Ռոբերտ Քոչարյանը կրկին որոշել է չգնալ ԱԺ
Չի կարող լինել դեպք, երբ սննդամթերքը ճանաչվի վտանգավոր և վաճառվի ՀՀ տարածքում, բայց չթույլատրվի արտահանումը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT