ՀՀ-ում հաշվառված 2419 մեկուսացված ու ինքնամեկուսացված անձանցից ոչ մեկը վերջին 24 ժամում չի խախտել մեկուսացման ռեժիմը

25/03/2020 schedule13:10

Հայաստանում հաշվառված 2419 մեկուսացված ու ինքնամեկուսացված անձանցից ոչ մեկը վերջին 24 ժամվա ընթացքում չի խախտել մեկուսացման ռեժիմը: Այս մասին այսօր ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում ասաց ՀՀ փոխոստիկանապետ Հայկ Մհրյանը։

«Երեկվա դրությամբ մենք ոչ մի արձագանք չենք ունեցել թե՛ քաղաքացիներից, որոնք մեզ այդ հարցում շատ օգնում են եւ տեղեկություններ են փոխանցում, թե՛ Առողջապահության նախարարությունից: Բայց երեկ չէ, առաջին օրը, օրինակ, ունեցել ենք եւ կարգավորել ենք»,- ասաց Մհրյանը։

Նրա խոսքով՝ այսօր՝ ժամը 16։00-ից սկսած, սահմանափակման ռեժիմը խախտողների նկատմամբ կկիրառվի վարչական պատասխանատվություն՝ տուգանք:

Հավելենք, որ ասուլիսին մասնակցում էր նաև ԱՆ հակակոռուպցիոն եւ քրեակատարողական քաղաքականության մշակման վարչության պետ Արփինե Սարգսյանը, որն էլ նշեց, որ վարչական պատասխանատվության տուգանքի չափ է սահմանվել 100-ից 250 հազար դրամը:

Անդրադառնալով հարցին՝ եթե, օրինակ, քաղաքացին տնից դուրս գա աղբը թափելու նպատակով, արդյոք պե՞տք է տեղաշարժման թերթիկ ունենա, փոխոստիկանապետը պատասխանեց. «Ես կարծում եմ՝ եթե ոստիկանության աշխատակիցը տեսնի, որ քաղաքացին աղբն է տանում թափելու, ըմբռնումով կմոտենա եւ կխնդրի ուղղակի արագ թափել ու գնալ տուն»։

Մհրյանն ասաց, որ ոստիկանությունն իր քանակական ուժերի սահմաններում ամբողջ հանրապետության տարածքում իրականացնում է ծառայություն եւ փորձում է հնարավորինս ամբողջական փակել շղթաները, որպեսզի կարողանան կատարել պարետի որոշումների պահանջները։

Տպել
9087 դիտում

Վերջին 1 ժամում Նորքի հիվանդանոցում կորոնավիրուսից 2 մահվան դեպք է արձանագրվել. նախարար

Ժամը 21:00-ի դրությամբ Հայաստանում հաստատված է կորոնավիրուսի 407 դեպք

Երևանում հարբած վարորդը մարմնական վնասվածք է պատճառել ոստիկանին. տղամարդը ձերբակալվել է

ՌԴ նոր սահմանափակումների որոշումը Հայաստանի վրա չի ազդի. Նիկոլ Փաշինյան

Ժամը 19:30-ի դրությամբ թոքաբորբով 13 պացիենտ է գտնվում ինֆեկցիոն հիվանդանոցի ինտենսիվ թերապիայի բաժանմունքում

Գյուրջյան փողոցում ծառը վնասվել է. առկա է եղել ընկնելու վտանգ

«Սոցիալական շտապօգնություն». Գյումրիում պարենի ծանրոցներ կստանան ստեղծված իրավիճակում օրվա հացից զրկված ընտանիքները

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Հանրապետական մաղթանք է կատարվում. դուրս է բերվել Սուրբ Գրիգոր Լուսավորչի Աջը (ուղիղ)

Պարետի որոշմամբ՝ վեց ժամով արգելվել է սուպերմարկետների մի շարք խոշոր ցանցերի որոշ մասնաճյուղերի գործունեությունը

Մոտ կես միլիոն դրամի հագուստի գողության դեպքը բացահայտվել է. (տեսանյութ)

Նուբար Աֆեյանը գարնանը կորոնավիրուսի պատվաստանյութի փորձարկումից արդյունք ստանալու հույս հայտնեց

Ոստիկանները վարդերի փնջերը ձեռքերին գողերի են բռնել

Մարտի 28-ի ժամը 15-ի դրությամբ ոստիկանությունը 361 արձանագրություն է կազմել

Ալաշկերտում «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենա է այրվել

Վաղն Արցախում ըտրարշավի վերջին օրն է. Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Բակո Սահակյանի հետ

ԱԻՆ-ը վարակազերծման միջոցառումներ է իրականացրել հանրապետության 666 հանրային վայրերում (տեսանյութ)

Հայ խաղաղապահները ներկայացնում են զորախմբերի ներկա վիճակն ու կորոնավիրուսի հետ կապված առկա տվյալները (ուղիղ)

Ոստիկանությունը փողոցում ոչ թե դիմակ ու ձեռնոց է պահանջում, այլ՝ անձնագիր ու տեղաշարժման թերթիկ

ՃՏՊ Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհին. կա տուժած

«COVID-19. առերեսվելով համաշխարհային վախին». առցանց քննարկմանը նաեւ Արսեն Թորոսյանն է մասնակցում (ուղիղ)