Դատախազությունը դիմել է դատարան՝ վիճարկելով Երեւանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանի 12 տարի առաջվա որոշումները

ՀՀ դատախազությունը դատի է տվել կառավարությանը՝ Երեւանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանի 2008 թվականին կայացրած 2 որոշումները վերացնելու պահանջով։

Հայցը Վարչական դատարան է ներկայացվել մարտի 25-ին եւ մակագրվել դատավոր Արծրուն Միրզոյանին։

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության դատախազ Աղավնի Մադոյանը՝ որն այս գործով դատախազության ներկայացուցիչն է, ՀԺ-ի հետ զրույցում պարզաբանեց, թե ինչու է Երեւանի քաղաքապետարանի փոխարեն հայցը ներկայացվել ՀՀ կառավարության դեմ:

Նրա խոսքով՝ 2008 թվականին Երեւանը դեռեւս մարզի կարգավիճակ ուներ եւ Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշման համաձայն՝ Երեւանի ներկայիս քաղաքապետը իրավահաջորդ չի հանդիսանում. «Իրավահաջորդ է հանդիսանում Հայաստանի Հանրապետությունը՝ ի դեմս կառավարության»։

Անդրադառնալով հայցին՝ Մադոյանն ասաց, որ 2018 թվականին «Հետք» լրատվականում հրապարակվել է «Ընտրյալների թաղամաս» վերտառությամբ հոդված, որի հիման վրա ՀՔԾ-ում հարուցվել է քրեական գործ. «2020 թվականի հունվարի 23-ին որոշում կայացվեց վաղեմության հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու մասին եւ հաստատվեցին որոշ հանգամանքներ»։

Նրա խոսքով՝ 2008 թվականին Երևանի քաղաքապետարանի բարձրաստիճան պաշտոնատար անձանց, մասնավորապես այդ ժամանակ գործող քաղաքապետ՝ Երվանդ Զախարյանի եւ ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչության պետ Արսեն Լալայանցի կողմից պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու արդյունքում «Հաղթանակ» զբոսայգու զբաղեցրած տարածքը իբրեւ վերաճշտվել է, որի արդյունքում զբոսայգու մաս կազմող 10 հազար քառակուսի մետր հողատարածքը դուրս է թողնվել գլխավոր հատակագծից. «հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակման տակ գտնվող հողամասը փաստացի դուրս է եկել սահմանափակումից՝ դառնալով օտարման ենթակա։ Հաշվի առնելով այն, որ այդ ամենը կատարվել է քաղաքապետի կողմից կայացված վարչական ակտի հիման վրա, ուստի անհրաժեշտություն է առաջացել  հանրային իրավահարաբերության տիրույթում վիճարկել վարչական ակտը»։

Երկրորդ որոշումը, որը վիճարկում են՝ «Ազատության պողոտայի 2/5 հասցեում կառուցապատման իրավունքով տրամադրված հողամասն օտարելու մասին» թիվ 1619-Ա որոշումն է, որի հետ մեկտեղ ներկայացվել են ածանցյալ այլ պահանջներ: Մադոյանն ասաց, որ իրենք միջնորդել են, որպեսզի Երեւանի քաղաքապետարանին, «Գոլդեն Փելիս»-ին եւ «Արդշինբանկ»-ին ներգրավվեն՝ որպես 3-րդ կողմ։

Հարցին՝ եթե իրենց վիճարկման արդյունքում որոշումները վերացվեն՝ ի՞նչ է սպասվում, դատախազը պատասխանեց. «Հայցը բավարարվելու դեպքում «Հաղթանակ» զբոսայգու զբաղեցրած հողամասի մասը կազմող, հասարակական նշանակության կանաչ տարածքների գոտում գտնվող եւ ներկայումս «Գոլդեն Փելիս» Հյուրանոց» ՍՊ ընկերությանը պատկանող 10000 քմ մակերեսով հողամասը կվերադարձվի պետական սեփականություն եւ կծառայի հանրությանը որպես զբոսայգի»:

Նա նշեց, որ հողատարածքը «Գոլդեն Փելիս»-ին է օտարվել՝ 164 միլիոն 760 հազար դրամով՝ ուղղակի վաճառքով, քանի որ արդեն իսկ այդ տարածքը «Գոլդեն Փելիս» հյուրանոցին էր տրամադրվել կառուցապատման իրավունքով եւ այդ պայմաններում պետք է օտարվեր կադաստրային արժեքով, սակայն տարածքի գնահատված արժեքը մոտ 3 մլրդ դրամ է։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
8462 դիտում

Ջերմաստիճանը ցերեկային ժամերին կնվազի 3-5 աստիճանով

Հանցավոր կազմակերպությունը հափշտակել է 538 մլն դրամ, կատարել փողերի լվացում. նախաքննության ավարտ՝ մեկ անձի մաս

Պատրաստ ենք պահանջված աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի և ՀՀ-ի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորմանը

Պետական անտառներում հրդեհային անվտանգության վերահսկողությունը վերապահվեց էկոպարեկային ծառայությանը

Իրանը թույլ է տվել 2024 թվականին ձերբակալված ամերիկուհուն լքել հանրապետությունը. Թրամփ

Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ

Իսրայելը շանտաժի չի ենթարկում Թրամփին. Վենս

«Արարատցեմենտ»-ը հանձնվել է Հայաստանի Հանրապետության կառավարմանը

ԵՄ երկրներ սառեցված ձուկ ու ձկնամթերք արտահանելու հնարավորություն ենք ստացել. Գևորգ Պապոյան

Եվրոպայում շոգի ալիքը կարծես ավարտվում է․ Ազիզյան

Խոչընդոտել են պարեկների գործողությունները, դրսևորել անհարգալից վերաբերմունք. ՆԳՆ-ն՝ Գյումրու միջադեպի մասին

Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4829-ի

Արմավիրում 3-ամյա երեխան անզգուշությամբ քաշել է մանղալը, ինչի հետևանքով այն ընկել է նրա վրա

Գիշերվա ընթացքում ԱՄՆ-ն և Իրանը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց

ՌԴ-ն գիշերվա ընթացքում hարվածել է Կիևին. կան զոհեր և վիրավորներ. Ուկրաինայի ԱԻՊԾ

Կառավարությունը հաստատեց ՀՀ-ի ու ԱՄՆ-ի միջև TRIPP-ի վավերացման գործընթացը. որոշումը կուղարկվի ՍԴ

ՀՀ կառավարությունը «Հարավկովկասյան երկաթուղուն» լրացուցիչ 65,2 մլն դրամ սուբսիդիա կհատկացնի

«5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են. ՆԳՆ-ն զգուշացնում է

Ժաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր

Ջրանջատումներ որոշ բնակավայրերում

«Հայանտառ»-ի Ստեփանավանի անտառտնտեսության պաշտոնատար անձինք մեղադրվում են հափշտակություն կատարելու համար

Քննարկվել են հայկական գյուղատնտեսական արտադրանքի՝ ԱՄՆ շուկա արտահանման հնարավորությունները

2026 թվականի առաջին կիսամյակում հանրապետությունում հայտնաբերվել է 315 օձ, որոնցից 50-ը եղել են թունավոր

Կան ձերբակալվածներ. ինչու էին Գյումրու Սայաթ-Նովա փողոցում մեծաթիվ ոստիկանական ուժեր հավաքվել

Կրկեսում ելույթ ունեցողները դուրս են եկել փողոց. գնացեք օգնեք էն մարդկանց, որ ճաղերի հետևում են ձեր պատճառով

Կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության հարցերը ՄԻՊ հաստատության համար ունեն առաջնահերթ նշանակություն

Աշնանը կմեկնարկի նոր սերնդի անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրումը. որտեղ կարելի է ստանալ դրանք

Ինչ իրավիճակ է հանրապետության ավտոճանապարհներին

Երևանում՝ բարձրահարկ շենքի բակում, հայտնաբերվել է տնային կալանքի տակ գտնվող 27-ամյա տղամարդու մարմինը

Առաջիկա 10 օրերին սաստիկ շոգեր չեն կանխատեսվում. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է

Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական Միության պատվիրակության ներկայացուցիչներին

ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց 1-դոլարանոց մետաղադրամ կթողարկվի

«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան

Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ

Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել

Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան

Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա

Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած

Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար

Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ