Երևան
12 °C
Ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու մեջ մեղադրվող 28-ամյա երիտասարդը 1.5 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել:
«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նրա պաշտպան Գուրգեն Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Ռոբերտ Պապոյանի նախագահությամբ, բավարարել է իր պաշտպանյալին կալանավորելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը՝ միաժամանակ բավարարելով իր գրավի միջնորդությունը: Որոշումը հրապարակվել է այս գիշեր՝ 04:30-ի սահմաններում:
Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ իր պաշտպանյալին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ կետով (իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնությունը՝ կապված նրանց կողմից իրենց ծառայողական պարտականությունները կատարելու հետ): Առաջադրված մեղադրանքում 28-ամյա քաղաքացին իրեն մեղավոր չի ճանաչել. «Բնականաբար, չի ընդունում մեղադրանքը: Նրա լուսանկարները համացանցում արդեն կան, ես պահանջում եմ, որ կանգնեցնեն նրան ու ոստիկանին եւ համեմատեն, թե ով է տուժել: Եթե ոստիկանությունը համարում է, որ իր գործողությունները՝ անձին խոշտանգելը, նվաստացնելը իրավաչափ են եղել… Մանրամասներ կան, որ Տիգրանը ամաչում է պատմել, բայց նրան նվաստացրել են Մալաթիայի բաժնում»:
Հարցին՝ Ոստիկանության գործողությունների վերաբերյալ հաղորդում ներկայացնելո՞ւ է, Գուրգեն Հովհաննիսյանը պատասխանեց, որ արդեն իսկ ներկայացրել է Հատուկ քննչական ծառայությանը, միաժամանակ դիմել է նաեւ Մարդու իրավունքների պաշտպանին. «Արդեն ակնկալում ենք ՀՔԾ դիրքորոշումը. իրավաչափ կհամարի՞, թե՞ կգտնի, որ հանցակազմը բացակայում է»:
Դիտարկմանը, որ Ոստիկանությունն իր հաղորդագրության մեջ նշում է, որ քաղաքացին դիմադրություն է ցույց տվել, պաշտպանը պատասխանեց. «Չորս հոգի ոստիկանին դիմադրություն ցույց տալը ո՞րն է: Ոստիկանությունից ուրիշ բան չէինք սպասում, ոստիկանությունը ե՞րբ է ասում, որ ոստիկանը մեղավոր է, մի դեպք ցույց տվեք, որ քաղաքացին ոստիկանությունում խոշտանգվել է, ու վերջինս համաձայնել է դրան: Ես նման դեպք չեմ տեսել: Դատարաններն անգամ չեն համաձայնում դրան, եթե համաձայնեին, տուժողները չէին սպառի ներպետական ատյանները եւ միջազգային ատյաններում չէին գրանցի Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում»: Ինչ վերաբերում է Ոստիկանության տեսանյութին, պաշտպանը նշեց, որ դա դեռեւս չի տեսել, բայց եթե ամբողջական տեսանյութն է, ուրեմն Մալաթիայի ոստիկանության բաժնի տեսագրությունները եւս պետք է ցույց տան. «Այսինքն՝ դա այն է, ինչ իրենք ցույց են տալիս, իսկ այնտեղ երեւում է նաեւ, որ ծեծելուց, հայհոյելուց հետո, երբ պաշտպանյալս է սկսում հայհոյանքներ տալ, միանգամից սկսում են նկարել. դրա մասին նաեւ Տիգրանն է բարձրաձայնում»,- նշեց Գուրգեն Հովհաննիսյանը:
ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը մեր հարցին ի պատասխան նշեց, որ հաղորդումը ստացել են, ընթացքի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
Հիշեցնենք, որ, ըստ Ոստիկանության, մարտի 27-ին՝ ժամը 05-ի սահմաններում, ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները Շերամի և Օհանովի փողոցների խաչմերուկում ստուգման նպատակով մոտեցել են բարձր արագությամբ ընթացող «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենային, ներկայացել եւ վարորդից պահանջել տրամադրել փաստաթղթերը: Վարորդն ու ուղևորը ակնհայտ եղել են ոգելից խմիչքի ազդեցության տակ, եւ չունենալով վարորդական իրավունքի վկայական՝ դրսևորել են ագրեսիվ վարքագիծ, չեն ենթարկվել ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին, դիմադրել են, հնչեցրել հայհոյանքներ: Պաշտպանական կողմը, սակայն, պնդում է, որ քաղաքացու երեխան վատ է զգացել, այդ պատճառով էլ թեեւ մի երկու բաժակ խմած է եղել, առանց փաստաթղթերի դուրս է եկել տնից, շտապել դեղատուն: Ըստ պաշտպանի՝ քաղաքացուն ծեծելով, քարշ տալով են տարել Ոստիկանություն:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՍևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Հնդկաստանը հայտարարել է Պակիստանում ահաբեկիչների պատրաստման վայրերին հարվածներ հասցնելու մասին
Վարչապետը Կապանում ներկա է գտնվել գեղանկարիչ Հրանտ Դանիելյանի տուն-թանգարանի բացմանը. լուսանկարներ, տեսանյութ
Կապանում մասնակցեցի գեղանկարիչ Հրանտ Դանիելյանի արվեստանոց-թանգարանի բացմանը. վարչապետ. տեսանյութ
Հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացն ունի մի քանի ուղղություն, հետևում ենք ընթացքին, կան շփումներ. Բայրամով
ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ չեն բացել, Ադրբեջանը ապատեղեկատվություն է տարածել. ՊՆ
Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել «Աստղիկ» բժշկական կենտրոնից
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 10-ին
Հայաստանի առաջին եվրոպական մեդալը. Գոռ Ներսիսյանը` Կարատեի Եվրոպայի մեծահասակների առաջնության մեդալակիր
Եւ կրկին ուրախ ենք վերադառնալ Կապան. վարչապետը տեսանյութ է հրապարկել
Փողոցում՝ քարերի և երկաթե խողովակների արանքում, 18-ամյա տղա է հայտնաբերվել. նա տեղափոխվել է հիվանդանոց
«Մշակութային ճամփորդություն Հայաստանում» ծրագրի երեխաները բացահայտեցին գեղանկարչության ժանրերը. «Իմ քայլը»
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում. կա փակ ավտոճանապարհ
Ֆրանսիայի նախագահը, Մեծ Բրիտանիայի, Լեհաստանի վարչապետները և Գերմանիայի կանցլերը Կիևում են. տեսանյութ
Պակիստանը լայնամասշտաբ ռազմական գործողություն է սկսել Հնդկաստանի դեմ
Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել Սյունիքի Խնածախ բնակավայրի ուղղությամբ, բնակելի տան տանիք է վնասվել. լուսանկարներ
ՀՀ-ն միշտ եղել է եվրոպական քաղաքակրթության մաս՝ կիսելով ընդհանուր պատմական ժառանգությունը և արժեքային հիմքերը
Արմավիրում մեքենաներ են բախվել. կան վիրավորներ. պարեկները կասկածներ ունեն, որ վարորդներից մեկին փոխել են
Հիբրիդային հարձակումներից եկավ հերթականը՝ մի անհայտ ռուսական ֆոնդից. Թորոսյանը՝ «London Times»-ի հոդվածի մասին
Էստոնիայում՝ Ռուսաստանի հետ սահմանին, Հիտլերի կերպարով Պուտինի պաստառն է փակցվել
Վանաձորում մեքենաներ են բախվել․ կա 11 վիրավոր
2020-ի նոյեմբերի 9-ին դժոխքում էի, ՌԴ-ում էի, ասում էի՝ գնամ ում ոտքերը ընկնեմ՝ կանգնեցվի պատերազմը. Սիմոնյան
London Times-ը հղում է անում մի հիմնադրամի, որի կայքի ուսումնասիրությամբ ՀՀ-ի մասին վերջին տարիների հոդված չկա
Ի՞նչ տեխնոլոգիա են մտածել Քոչարյանի և Սերժ Սարգսյանի թիմերը և ինչո՞ւ. մանրամասնում է Մինասյանը. տեսանյութ
Հոդվածում հիշատակված տվյալները բացարձակապես մտացածին են. Ավանեսյանը՝ «London Times»-ի հրապարակման մասին
Պատրաստ էինք անցնելու ամբողջ ճանապարհը՝ առանց շեղվելու նպատակից. «Նոան»-ն՝ Հայաստանի չեմպիոն
«Վեստ Արմենիան» չի ներկայացել «Արարատ-Արմենիայի» հետ հանդիպմանը
Ղազարյանի և Մալյանի նամակը կարդացել եմ ու գցել աղբամանը, որովհետև իմպիչմենտի հիմք չկա. Պարսիլյան. տեսանյութ
The «London Times» կայքի ստահոդ հրապարակումը վարչապետի հանձնարարությամբ ուղարկվել է իրավապահներին. Բաղդասարյան
Վանաձորում բեռնատար է հրդեհվել
Իրանը համաձայնել է ԱՄՆ-ի հետ միջուկային բանակցությունների նոր փուլի անցկացմանը
Ուտելու և թունավոր սունկը տարբերակելու համար հիմք չընդունել ժողովրդական մոտեցումները. թունավորման ախտանշաններ
Երևան-Գյումրի ավտոճանապարհին մեքենան բախվել է քարերին և գլխիվայր շրջվել․ կան վիրավորներ
Վարդան Ղուկասյանի նախկին խոսնակ Լիլիթ Աղեկյանը կալանավորվել է
Կանխվել է հրդեհի տարածումը հարակից ավտոտնակներ
«ՍԱ Էջմիածինը» գալիք մրցաշրջանում կվերադառնա Սիրողական Ա լիգա
Եվրոպական միություն-Հայաստան հարաբերությունները երբևէ այսքան սերտ չեն եղել. Վասիլիս Մարագոսի ուղերձը
Պուտինն ու Թրամփը օգնականների միջոցով շնորհավորանքներ են փոխանակել
Այս դժվարին ժամանակներում խաղաղության ձեր ձայնը առավել կարևոր է, քան երբևէ. վարչապետի ուղերձը Հռոմի պապին
Նկարներով լուրջ վերլուծություններ անողները խնդիր ունեն տարրական տրամաբանության հետ. Ղազարյան
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT