Մի քանի օր առաջ նկարահանեցինք, 4 հոգով էինք, ամբողջ օրը հակագազով եմ եղել. Հայկ Ստվերը նոր տեսահոլովակ է թողարկել

Երաժիշտ Հայկ Ստվերը նոր երգ ու տեսահոլովակ է թողարկել: Երգը կոչվում  է «Վերադարձ»: Տեսահոլովակում երգիչը ներկայանում է հակագազով ու պաշտպանիչ հագուստով: «Հայկական ժամանակը» Հայկ Ստվերի հետ զրուցել է նոր տեսահոլովակի, նրա արտասովոր կերպարի եւ նոր կորոնավիրուսի հետ համընկնումների մասին: Երգիչը նաեւ կիսվել է առօրյան արդյունավտ անցկացնելու մի քանի գաղտնիքներով:

Հա՛յկ, տեսահոլովակում անսովոր հագուստով եք, դիմակով: Այս կերպարը դիտավորյա՞լ է ընտրված՝ ներկայիս իրավիճակին համահունչ:

- Ո՛չ: Այս գաղափարն ինձ մոտ վաղուց կար, եւ սա իմ այն երգերից է, որ սկզբից տեսահոլովակն եմ պատկերացրել, հետո՝ նոր գրել երգի բառերը: Տեսհոլովակի սցենարի հեղինակը ես եմ, հերոսը՝ եւս: Ես սիրում եմ դերեր տանել եւ իմ բոլոր տեսահոլովակներում ինձ եմ պատկերացնում:

Փաստորեն այս անգամ եւս խոսքերի ու երաժշտության հեղինակը դուք եք:

- Այո՛, բառերը, երաժշությունը, գործիքավորումը, ձայնագրությունը, միքսը ես եմ արել: Ռեժիսորը Նաիրի Հակոբյանն է: Երգը գրել եմ անցած տարվա սկզբին: Առիթը Եվրատեսիլն էր, ներկայացրել էի դեկտեմբերին, բայց չհաղթահարեցի եւ լավագույն տասնյակում չընդգրկվեցի:

Այսինքն՝ նոր կոնորանվիրուսը չէ այս երգի ու տեսահոլովակի «մուսան»:

- Կարող է շատերը մտածեն, որ այս վիրուսի մասին է, բայց՝ չէ: Իհարկե, վիրուսն էլ է սրա մեջ մտնում, քանի որ ամայություն է, դատարկություն, կյանքը կարծես կանգ է առել, բայց թեման ընդլայնված է, այն կարող է լինել միջուկային պատերազմ, քիմիական պատերազմ, կարող է նաեւ լինել բիոլոգիական պատերազմ: Կատարումն այն մասին է, որ մարդկությունը վերացման վտանգի առաջ է, բնությունն աղտոտված եւ այլն:

Դժվա՞ր չէր այս օրերին նկարահանում իրականացնելը: Մե՞ծ թիմով եք աշխատել:

- Երեւի մի տասը օր առաջ նկարահանեցինք: Թիմը փոքր էր՝ չորս-հոգի էինք: Անկեղծ ասած՝ նպատակադրվել էինք փետրվարին իրականացնել, բայց մեջտեղ եկավ «Ասում եմ՝ այո»-ի մասին երգը: Հետո պետք է հասցնեինք սա նկարել, քանի դեռ ծառերը չէին ծաղկել, այդպես էլ արեցինք:

Միմյանց հետ շփվելիս պարետի սահմանած կանոններին հետեւո՞ւմ էիք:

- Ես համարյա ամբողջ օրը հակագազի մեջ եմ եղել, իսկ իրենք կարող էին դնել, բայց չեն դրել: Մինչեւ հիմա կարծես թե ոչ մեկս չենք հիվանդացել: Եվ հետո, սա այն նեղ շրջանակն է, որին մենք ամեն օր ենք առնչվում, անգամ սովորական խանութ գնալիս:

Ձեր արտահագուստն ո՞վ էր տրամադրել:

- Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ուսումնարանից են տրամադրել:

Տեսահոլովակի մասին կարծիքներն ինչպի՞սն են, հանդիսատե՞սն էլ զուգահեռներ է անցկացնում:

- Այո՛, ասել են, բայց կարծիքները հիմնականում դրական են։ Ամենակարեւորը՝ տեսահոլովակը լավ ավարտ ունի:

Հա՛յկ, այս օրերին Դուք ինչպե՞ս եք հաղթահարում տանը մնալն ու մեկուսացումը եւ ինչ խորհուրդ կտայիք սեղծագործող կոլգաներին եւ առհասարակ մեր քաղաքացիներին:

- Այսպես թե այնպես իմ աշխատանքը տնային էր, այսինքն՝ տանը ստեղծագործելով եմ միշտ զբաղված: Բացի դրանից, սպորտով եմ զբաղվում, օրվա ընթացքում պարում եմ, երգում: Իհարկե, մի փոքր դժվար է, բայց պիտի որ լավ լինի: Քանի որ սահմանափակ է շարժը, պետք է բոլորս տանը շատ շարժվենք, որպեսզի չգիրանանք:

«Վերադարձ» երգը

Երազ տեսա, որտեղ մեր տունը էլ չկար,

Ու կար կյանքի մահվան պայքար,

Զրկվել էր մեր աշխարհը գույներից,

Այն, ինչ մնացել էր պատերազմներից:

Նրանք ծնվել են՝ սպանելու համար,

Կարծես փախել են դժոխքից,

Մարդկային կյանքը ի՞նչ է նրանց համար՝

Իշխել, լինել բարձր ամենքից:

Վերադարձ մեր իմացած աշխարհը,

Վերադարձ. գտնել այդ ճանապարհը,

Գուցե մեզ մոտ կրկին ստացվի.

Այս մոլորակը երկար պիտի ապրի:

Իսկ մենք փորձենք մեր մոլորակը պահպանել

ՈՒ տունը մեր նորից մաքրենք:

Միթե զենքով կարելի է հիանալ

Գուցե, այո, եթե ուրիշ ոչինչ չունես:

Նրանք ծնվել են՝ սպանելու համար,

Կարծես, փախել են դժոխքից,

Պատերազմները խաղ է նրանց համար

Հետո դիտել այն բարձունքից: 

 

Տեսահոլովակ՝

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2676 դիտում

Խիստ անհասկանալի են զինվորների քվեարկության առնչությամբ ընդդիմության հիստերիան և դրանից բխած ԿԸՀ որոշումները

Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել ՀԱՊՀ հիմնադրամի Երևանի ԳՏՃԱՄ հիմնական դպրոցի տարեվերջյան միջոցառմանը

Մեքսիկայում մեկնարկել է ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման արարողությունը․ տեսանյութ

Սյունիքի մարզի 35/65 ընտրական տեղամասի ընտրական արդյունքներն անվավեր են ճանաչվել

Անվավեր են ճանաչվել Երևանի 10/51 ընտրատեղամասի քվեարկության արդյունքները. ԿԸՀ նախագահ

Աշխատանքներ են տարվում կայծակից կամրջի փլուզման հետևանքների վերացման ուղղությամբ․ տուժածներ չկան

Չեղարկել եմ Իրանում նախատեսված հարվածները, ռմբակոծությունները․ Թրամփը բանակցություններից մանրամասներ է հայտնել

Բուլղարիայում ափամերձ գոտում հայտնաբերված ԱԹՍ-ի մնացորդներ են ոչնչացվել

Անձրև․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Ուժեղ կարկուտ Գավառում․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Սուսուփուս մանդատները վերցնելու են, գնան ԱԺ. դրսից գալ ընտրել գնալը անբարոյականություն է. տեսանյութ

Կայծակի հարվածից Երևան-Սևան ճանապարհին կամուրջ է փլուզվել․ վնասվել են ավտոմեքենաներ

Նարեկ Կարենովի՞չ, ուզուք եք արդարացնե՞լ ձեր մանդատ վերցնելը․ Ալեն Սիմոնյանը տեսանյութ է հրապարակել

Փորձում են յուրայիններին հավատացնել՝ իբր պայքարում են, թե բա դիմել ենք ԿԸՀ, որ չեղյալ հայտարարեն արդյունքները

Առաջիկա ժամվա ընթացքում որ քաղաքներում կդիտվեն հորդառատ անձրևներ և կարկուտ

Մոսկվան նոկաուտի մեջ է, պլան Բ չունեն. ճանապարհ են փնտրում իրավիճակից դուրս գալու. Հոխիկյան. տեսանյութ

Առանձնահատուկ ուշադրության են արժանի քրեակատարողական համակարգում գենդերազգայուն մոտեցումների զարգացման հարցերը

Աղբատար «Կամազ»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին և բախվել թիվ 6 երթուղին սպասարկող ավտոբուսին

Բուլղարիայի վարչապետը սերտ համագործակցության ակնկալիք է հայտնել․ Ռումեն Ռադևը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի ևս մեկ թեկնածու կկալանավորվի․ Թավաքալյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել

Բելգիան շարունակում է հանձնառու մնալ ՀՀ-ի հետ գործընկերության ամրապնդմանը․ վարչապետը շնորհավորել է Փաշինյանին

Քաղաքական հաշվեհարդար չկա․ ինչու են ԵՊՀ-ում ամբիոնները խոշորացվում

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը հրաժարական է տվել

Հունիսի 10-11-ը Գյումրու օդերևութաբանական կայանում 1 ժամում գրանցվել են 17 մմ տեղում և 10 մմ տրամագծով կարկուտ

Կոնվերս Բանկի և Mastercard-ի նոր առաջարկը՝ մինչև 10% քեշբեք և 5000 դրամի պրոմոկոդ Yandex Go-ում

«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանին կալանավորելու որոշում է կայացվել

Ամիօ փաթեթները համալրվել են ևս մեկ առավելությամբ

Որ երկրների առաջնորդներն են արդեն շնորհավորել Նիկոլ Փաշինյանին հաղթանակի առիթով

Գագիկ Խաչատրյանի կալանքի մերժման ակտը ստանալուց հետո Գլխավոր դատախազությունը կբողոքարկի

Կրկին ստացած այս մանդատը արտացոլում է Ձեր առաջնորդության նկատմամբ Հայաստանի ժողովրդի վստահությունը․ Գեորգիևա

Ձեր վերընտրությունն արտացոլում է ՀՀ ժողովրդի հավատն ու վստահությունը. Պակիստանի վարչապետը՝ ՀՀ գործընկերոջը

«Ուժեղ Հայաստանի» պատգամավորի թեկնածու Հայկ Ավագյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում

Լիովին հավատացած եմ՝ խաղաղության ռազմավարական Ձեր տեսլականը հաջողությամբ ավարտին կհասցվի. Էրդողանը՝ Փաշինյանին

Զինծառայության համար ոչ պիտանի ճանաչված զինծառայողները կկարողանան կրկին դիմել պայմանագրային ծառայության համար

Դատարանը մերժել է ՊԵԿ նախկին նախագահին կալանավորելու միջնորդությունը

«Մարգարա» անցակետը 10 օրով կբացվի. Հայաստանից Լիբանան մարդասիրական բեռներ են ուղարկվելու

Քաղաքացիները մտահոգվելու առիթ չունեն. Խուդաթյանը՝ գազի սակագնի հնարավոր բարձրացման մասին

Գագիկ Ծառուկյանի քրգործը կապված է վառելիքի ներմուծման ոլորտում թաքցրած հարկերի հետ. ՊԵԿ նախագահ

Վիգեն Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը, հայտարարվել է հետախուզում

Եթե մանդատները չվերցնեն, գոնե կունենանք 100 տոկոս լեգիտիմ խորհրդարան. Փաշինյան