Մասնավոր կլինիկայում COVID-2019-ի արագ թեստ են անում․ գինը՝ 25․000 դրամ

Կորոնավիրուսի նոր ենթատեսակի լաբորատոր թեստ անցնելու համար համապատասխան ախտանիշներ, վարակվածի հետ սերտ շփում եւ վերջին ժամանակներում ճամփորդական պատմություն է պետք ունենալ, մինչդեռ մասնավոր կլինիկաներում կարող են սպասարկել նաեւ առանց ախտանիշի առկայության՝  ընդամենը ցանկություն հայտնելու դեպքում։ Նրանց առաջարկվում է իրականացնել արագ (ռապիդ) թեստ սակայն դրանց արդյունավետությունն էլ կարծես թե 100%-անոց չէ։

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում տարածվող մեկնաբանությունների հիման վրա զանգահարեցինք «Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոն, որտեղից պատասխանեցին, որ իրենց մոտ վճարովի հիմունքներով կարելի է թեստ անցնել։ Խոսքը Չինաստանից բերված արագ թեստերի մասին է։

Այս կենտրոնում արդեն քանի օր է՝ նման ստուգումներ են իրականացվում, գինը՝ 25․000 դրամ։

Կենտրոնի վարակաբան, Կլինիկա 1 ծառայության ղեկավար Արմեն Օհանյանի խոսքով՝ մարդկանց հոսքն այս օրերին նորմալ է, թեստեր դեռ ունեն, սակայն հնարավոր է՝ սպառվեն, պլանավորում են՝ նորերը եւս ստանալ։

Կորոնավիրուսային հիվանդության ախտանիշներ ունեցողների եւ չունեցողների համար էլ առանձին մուտքեր են սահմանել։ Իրականացվում է ֆիլտր, պացիենտներին տրվող հարցերից ելնելով՝ որոշվում է՝ որ կողմից է ավելի ճիշտ մուտք գործելը։ Արդեն հիմնական մուտքի մոտ կագնած աշխատակիցն իրականացնում է ջերմաչափում եւ հարցաթերթիկ լրացնում, եթե ինչ-որ բան բաց է թողնվել, նորից ուղղորդում է մյուս մուտք, որտեղ բժիշկն է գնահատում ռիսկը։

Նշենք, որ օրերս ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ասուլսի ժամանակ նշել էր, որ Հայաստանում լաբորատոր թեստեր իրականացվում են միայն ԱՆ Հիվանդություների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնում (ՀՎԿԱԿ)։ Ստացվում է, որ արագ թեստերը դրանց մեջ չե՞ն մտնում։

Ինչպես նշեց Օհանյանը, ՀՎԿԱԿ-ն իրականացնում է ՊՇՌ թեստեր (պոլիմերազային շղթայական ռեակցիա), իսկ իրենց կենտրոնն այսօր չունի նման հնարավորություն։ Ընդհանրապես այն այսօր Հայաստանում արվում է միայն ՀՎԿԱԿ-ում, որովհետեւ իրենք ունեն այդ լիցենզիան եւ պայմանները՝ աշխատելու այդ փորձանմուշի՝ կենդանի վիրուսի հետ։

«Վարդանանց» կենտրոնը կիրառում է արագ թեստը, որի համար, ըստ Օհանյանի, առանձին լաբորատոր հնարավորություններ անհրաժեշտ չեն, տնային պայմաններում էլ կարելի է ստուգել։ Դրանք արագ են որոշում, սակայն ոչ թե անորակ են, այլ գաղափարն է ուրիշ․ արյան միջոցով որոշում են հակամարմինները։

Այս թեստերի մասին օրերս խոսել էր նաեւ Թորոսյանը։ Նրա խոսքով՝ դրանք հայտնաբերում են վիրուսի վրա եղած անտիգենը կամ օրգանիզմում վիրուսի նկատմամբ սինթեզած հակամարմինը, բայց ոչ վիրուսը։ Ավելին՝ դրանք միայն կողմնորոշիչ են եւ վերջնական ախտորոշում չեն դնում, արդյունավետությունն ապացուցված չէ։

ԱՆ-ի լրատվական բաժնից մեզ հայտնեցին, որ վճարովի նման թեստեր իրականացնելը տվյալ կենտրոնի քաղաքականությունն է։

ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գեւորգյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ տեղյակ է մասնավոր կլինիկայի մասին։ Թեստերն այդ կենտրոնինն են, հետեւաբար կարող են վաճառել կամ վերավաճառել։ Չնայած եւս մեկ անգամ հիշեցրեց, որ դրանց արդյունավետությունը 100 %-անոց չէ։

Հիշեցնենք, որ Կառավարության մարտի 26-ի նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ մեր երկրում արդեն կան կորոնավիրուսի հայտնաբերման արագ թեստեր։ Քանի որ Արցախում մարտի 31-ին սպասվում են ընտրություններ, անհրաժեշտ է, որ այստեղից մեկնող դիտորդական կազմակերպությունների ներկայացուցիչները, լրագրողները թեստավորվեն եւ նոր գնան։

Մանե Գեւորգյանի խոսքով՝ այսօր մի շարք պետական հաստատություններում դրանք կան եւ օգտագործվում են ըստ անհրաժեշտության, ի տարբերություն մասնավորի՝ անվճար։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
9132 դիտում

Կապան քաղաքի Դավիթ Բեկի հուշարձանի հարակից հանգստյան գոտին կառուցված է. վարչապետ

Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է, 19-ը՝ ստացել մարմնական վնասվածքներ

Ինչ է IMEI համարների գրանցման համակարգը․ Կառավարությունը մանրամասնել է՝ ինչ է փոխվելու, և ինչու է դա կարևոր

Իրանը, ԱՄՆ-ն և Լիբանանը կստեղծեն համատեղ կոմիտե հրադադարի պահպանման համար. Ղալիբաֆ

Արթուր Հովհաննիսյանն առաջադրվել է որպես ՔՊ խմբակցության ղեկավարի թեկնածու

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի նախկին տնօրենը մեղադրվում է խոշոր չափի հափշտակության մեջ. 30 մլն դրամը վերականգնվել է

ՌԴ-ն դադարեցնում է Ֆինլանդիայի, Էստոնիայի և Լատվիայի հետ սահմանի երկաթուղային անցակետերով երթևեկությունը

Սպիտակ տունը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմն արժեցել է մոտ 30 միլիարդ դոլար

Արտադրվել է վտանգավոր սննդամթերք. Հագվիում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը

Դեսպան Բաղդասարյանը և Լիբանանի ԱՍՀ նախարարն անդրադարձել են երկրում պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակին

Հուլիսի 1-ից ուժի մեջ են մտնում մի շարք կարևոր ծրագրեր և օրենսդրական փոփոխություններ

Ճամփորդիր առանց սահմանների․ Ucom-ը ներկայացնում է նոր uTravel փաթեթները

Հասմիկ Ավագյանն ու Դանիել Դանիելյանն ազատվել են ԿԳՄՍ փոխնախարարի պաշտոններից

Տիգրան Վիրաբյանը նշանակվել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ

Վրաստանի ներքին գործերի նախարարն այցելել է ՀՀ պարեկային ծառայություն և օպերատիվ կառավարման կենտրոն. տեսանյութ

Հայաստանը մեծապես կարևորում է Կանադայի հետ բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացումը. Փաշինյան

Արուսյակ Մանավազյանն առաջադրվել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարի պաշտոնում

Խոշոր ավտովթար Լանջազատ գյուղում․ 9 վիրավորից 2-ն անչափահաս են

Պարեկները Երևանում կանխել են մի խումբ անձանց միջև վիճաբանություն-ծեծկռտուքը․ կան վիրավորներ

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունն ահազանգել է՝ կտրել են 400մ պղնձե հաղորդալար. կասկածյալը ձերբակալվել է

16-ամյա պատանիները Երևանում հարձակվել են ՌԴ քաղաքացու վրա, հարվածներ հասցրել, բռնել ձեռքերը և գումար հափշտակել

Հաշմանդամություն ունեցող անձանց տրվող աջակցող միջոցների ցանկը համալրվել է 37 նոր ապրանքով

Բարի լույս, լավ օր, և սիրում եմ բոլորիդ. վարչապետն ավանդական առավոտյան ողջույն է հրապարակել

Աննա Հակոբյանը Նյու Յորքում մասնակցում է Առաջին տիկնանց և առաջին պարոնների համաշխարհային ամենամյա ակադեմիային

Օրենքի գերակայություն և պետական շահերի պաշտպանություն. ՀՀ գլխավոր դատախազությունը 108 տարեկան է

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին ընդառաջ հանդիպել են Կայա Կալասն ու Էրդողանը

Մոսկվայի օդանավակայաններում թռիչքների սահմանափակումներ են մտցվել

Պարույր Հովհաննիսյանը մասնակցել է ՄԱԿ խաղաղաշինության հանձնաժողովի տարեկան նստաշրջանին

«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Վահե Թավաքալյանը հայտնաբերվել և կալանավորվել է

Եթե ՌԴ-ն հույս ունենար, որ ՀՀ ընտրություններում կհաղթեր, ինտելեկտի տեսակետից լուրջ առաջնորդ կընտրեր. տեսանյութ

Հայաստան ժամանած Սուլխան Թամազաշվիլին ՆԳՆ պատվիրակությանը Արփինե Սարգսյանի գլխավորությամբ հրավիրել է Վրաստան

Սյունիքում փրկարարները փրկել են Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակ՝ վիրավոր անգղի

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ

ՌԴ-ն «հրաժեշտ» կտա Սամվելին, Գագիկին և Ռոբերտին. մեր ու ՌԴ-ի միջև ախպերություն չկա. Ազատ Արշակյան. տեսանյութ

Բունդեսթագի պատվիրակության հետ Հայաստան-Գերմանիա երկկողմ օրակարգի հարցեր են քննարկվել

Միգուցե ՍԴ-ն որոշում է, որ ես եմ վարչապետը, մի քիչ էլ, որ Վարդևանյանը «գազ» տա, տենց էլ կլինի․ Կարապետյան

Արմավիր քաղաքում ավտոմեքենա է այրվել

Արարատյան դաշտում և Երևանում գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները

Սահմանադրական դատարանը փակ նիստից հետո աշխատանքը շարունակում է բաց ռեժիմով

Եվրոպայում սպասվում է շոգի նոր ալիք