Հայաստան ժամանած Սուլխան Թամազաշվիլին ՆԳՆ պատվիրակությանը Արփինե Սարգսյանի գլխավորությամբ հրավիրել է Վրաստան

30/06/2026 schedule21:15

Հունիսի 30-ին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած Վրաստանի ներքին գործերի նախարար Սուլխան Թամազաշվիլիի գլխավորած պատվիրակությանը։ ՆԳ նախարարությունում կայացել է դիմավորման հանդիսավոր արարողություն, հնչել են երկու երկրների օրհներգերը։

734008893_1558230642618017_3000699368459043456_n.jpg (165 KB)734152606_1545694327209251_2858210533391049971_n.jpg (294 KB)

Ինչպես հայտնել է ՆԳՆ-ն, Հայաստանի և Վրաստանի ՆԳ նախարարները ծաղիկներ են խոնարհել հանուն հայրենիքի և ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանների հիշատակը հավերժացնող հուշապատին։

735150093_2084707859134781_7604805167731623892_n.jpg (371 KB)

Պաշտոնական հանդիպմանը ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը շնորհավորել է Սուլխան Թամազաշվիլիին Վրաստանի ներքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ մաղթելով արդյունավետ գործունեություն։

Արփինե Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանի և Վրաստանի բարեկամական հարաբերությունները հիմնված են փոխադարձ վստահության և երկարամյա արդյունավետ համագործակցության վրա։

ՆԳ նախարարը բարձր է գնահատել երկու երկրների իրավապահ մարմինների միջև հաստատված սերտ փոխգործակցությունը։

732733418_1343967810400720_2375142984960596102_n.jpg (229 KB)

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Վրաստանի ներքին գործերի նախարար Սուլխան Թամազաշվիլին նշել է, որ սա իր առաջին այցն է Հայաստան Վրաստանի ներքին գործերի նախարարի պաշտոնում, և ընդգծել, որ բարձր է գնահատում Հայաստանի և Վրաստանի միջև ձևավորված բարեկամական ու գործընկերային հարաբերությունները։ Նա վստահություն է հայտնել, որ երկու երկրների ներքին գործերի նախարարությունների միջև համագործակցությունը շարունակվելու է ամրապնդվել և զարգանալ։

Հայաստանի և Վրաստանի ՆԳ նախարարները ընդգծել են նաև Հարավային Կովկասում կայուն խաղաղության պահպանման կարևորությունը։

736235907_2313368626156113_24941021824881268_n.jpg (264 KB)

Սուլխան Թամազաշվիլին, ի նշան բարեկամության, Արփինե Սարգսյանի գլխավորությամբ ՀՀ ՆԳ նախարարության պատվիրակությանը հրավիրել է Վրաստան՝ ընդգծելով երկկողմ շփումների կարևորությունը։ Նախարար Սարգսյանն ընդունել է հրավերը՝ նշելով, որ փոխայցերը նոր խթան կհաղորդեն համագործակցության ընդլայնմանը։

Հանդիպմանը քննարկվել են երկկողմ համագործակցության լայն շրջանակ, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
405 դիտում

ՌԴ-ն դադարեցնում է Ֆինլանդիայի, Էստոնիայի և Լատվիայի հետ սահմանի երկաթուղային անցակետերով երթևեկությունը

Սպիտակ տունը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմն արժեցել է մոտ 30 միլիարդ դոլար

Արտադրվել է վտանգավոր սննդամթերք. Հագվիում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը

Դեսպան Բաղդասարյանը և Լիբանանի ԱՍՀ նախարարն անդրադարձել են երկրում պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակին

Հուլիսի 1-ից ուժի մեջ են մտնում մի շարք կարևոր ծրագրեր և օրենսդրական փոփոխություններ

Ճամփորդիր առանց սահմանների․ Ucom-ը ներկայացնում է նոր uTravel փաթեթները

Հասմիկ Ավագյանն ու Դանիել Դանիելյանն ազատվել են ԿԳՄՍ փոխնախարարի պաշտոններից

Տիգրան Վիրաբյանը նշանակվել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ

Վրաստանի ներքին գործերի նախարարն այցելել է ՀՀ պարեկային ծառայություն և օպերատիվ կառավարման կենտրոն. տեսանյութ

Հայաստանը մեծապես կարևորում է Կանադայի հետ բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացումը. Փաշինյան

Արուսյակ Մանավազյանն առաջադրվել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարի պաշտոնում

Խոշոր ավտովթար Լանջազատ գյուղում․ 9 վիրավորից 2-ն անչափահաս են

Պարեկները Երևանում կանխել են մի խումբ անձանց միջև վիճաբանություն-ծեծկռտուքը․ կան վիրավորներ

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունն ահազանգել է՝ կտրել են 400մ պղնձե հաղորդալար. կասկածյալը ձերբակալվել է

16-ամյա պատանիները Երևանում հարձակվել են ՌԴ քաղաքացու վրա, հարվածներ հասցրել, բռնել ձեռքերը և գումար հափշտակել

Հաշմանդամություն ունեցող անձանց տրվող աջակցող միջոցների ցանկը համալրվել է 37 նոր ապրանքով

Բարի լույս, լավ օր, և սիրում եմ բոլորիդ. վարչապետն ավանդական առավոտյան ողջույն է հրապարակել

Աննա Հակոբյանը Նյու Յորքում մասնակցում է Առաջին տիկնանց և առաջին պարոնների համաշխարհային ամենամյա ակադեմիային

Օրենքի գերակայություն և պետական շահերի պաշտպանություն. ՀՀ գլխավոր դատախազությունը 108 տարեկան է

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին ընդառաջ հանդիպել են Կայա Կալասն ու Էրդողանը

Մոսկվայի օդանավակայաններում թռիչքների սահմանափակումներ են մտցվել

Պարույր Հովհաննիսյանը մասնակցել է ՄԱԿ խաղաղաշինության հանձնաժողովի տարեկան նստաշրջանին

«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Վահե Թավաքալյանը հայտնաբերվել և կալանավորվել է

Եթե ՌԴ-ն հույս ունենար, որ ՀՀ ընտրություններում կհաղթեր, ինտելեկտի տեսակետից լուրջ առաջնորդ կընտրեր. տեսանյութ

Հայաստան ժամանած Սուլխան Թամազաշվիլին ՆԳՆ պատվիրակությանը Արփինե Սարգսյանի գլխավորությամբ հրավիրել է Վրաստան

Սյունիքում փրկարարները փրկել են Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակ՝ վիրավոր անգղի

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ

ՌԴ-ն «հրաժեշտ» կտա Սամվելին, Գագիկին և Ռոբերտին. մեր ու ՌԴ-ի միջև ախպերություն չկա. Ազատ Արշակյան. տեսանյութ

Բունդեսթագի պատվիրակության հետ Հայաստան-Գերմանիա երկկողմ օրակարգի հարցեր են քննարկվել

Միգուցե ՍԴ-ն որոշում է, որ ես եմ վարչապետը, մի քիչ էլ, որ Վարդևանյանը «գազ» տա, տենց էլ կլինի․ Կարապետյան

Արմավիր քաղաքում ավտոմեքենա է այրվել

Արարատյան դաշտում և Երևանում գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները

Սահմանադրական դատարանը փակ նիստից հետո աշխատանքը շարունակում է բաց ռեժիմով

Եվրոպայում սպասվում է շոգի նոր ալիք

ՀԷՑ-ը մի քանի լրատվամիջոցի ընտրության օրվան առնչվող հրապարակված տեղեկատվության հերքման պահանջ է ներկայացրել

Իսրայելը ճանաչեց իմ տատիկ-պապիկների ցեղասպանությունը․ ամենասարսափելին, որ կարող էին անել մեր ժողովրդի համար

Աննա Վարդապետյանը ընդունել է Լատվիայի դատախազ Արմինս Մեյստերսի գլխավորած պատվիրակությանը

Որպես անհետ կորած որոնվում է 1992թ. ծնված Վահագ Մարտիրոսյանը

Աշխատանքներ կատարելիս Երևանի շենքերից մեկից 24-ամյա տղամարդն անզգուշաբար վայր է ընկել, մահացել

Առկա է փոխգործակցության մեծ ներուժ․ վարչապետն ընդունել է Վրաստանի ներքին գործերի նախարարին