Երևան
12 °C
Աշխարհում ստեղծված իրավիճակը կարող է հանգեցնել նրան, որ համաշխարհային ֆուտբոլի աստղերն այլեւս աստղաբաշխական աշխատավարձեր չստանան: Միջազգային մամուլը նման կանխատեսումներն աստիճանաբար ավելի ու ավելի իրական է համարում: Կարծիքներ են հնչում, որ գոնե մոտ ապագայում չենք տեսնելու այն բազմաթիվ զրոներով աշխատավարձերը, որոնցով հարուստ ակումբները (այդ թվում նրանք, որոնց սեփականատերերը շեյխեր են) գրավում են գերաստղերին:

Իսպանական հայտնի Marca պարբերականը, հղում կատարելով ֆրանսիական France Football-ին, ներկայացրել է աշխարհում ամենաբարձր աշխատավաձներն ստացող 20 ֆուտբոլիստներին: Նրանց թվում կան մի շարք այնպիսի ճանաչված անուններ, որոնք հայտնի են նույնիսկ ֆուտբոլով չհետաքրքրվող մարդկանց: Նրանց չհարկված աշխատավարձերն այսքան են.
1. Լեո Մեսսի («Բարսելոնա») – 131 մլն եվրո
2. Կրիշտիանու Ռոնալդու («Յուվենտուս») – 118 մլն եվրո
3. Նեյմար (ՊՍԺ) – 95 մլն եվրո
4. Գարեթ Բեյլ («Ռեալ Մադրիդ») – 38.7 մլն եվրո
5. Անտուան Գրիզման («Բարսելոնա») – 38.5 մլն եվրո
6. Էդեն Ազար («Ռեալ Մադրիդ») – 35 մլն եվրո
7. Անդրես Ինյեստա («Վիսել Կոբե») – 34 մլն եվրո
8. Ռահիմ Ստերլինգ («Մանչեստեր Սիթի») – 33.8 մլն եվրո
9. Ռոբերտ Լեւանդովսկի («Բավարիա») – 29 մլն եվրո
10. Կիլիան Մբապե (ՊՍԺ) – 27.6 մլն եվրո
11. Լուիս Սուարես («Բարսելոնա») – 27 մլն եվրո
12. Ժերար Պիկե («Բարսելոնա») – 27 մլն եվրո
13. Տոնի Կրոս («Ռեալ Մադրիդ») – 26.4 մլն եվրո
14. Ֆիլիպո Կոուտինյո («Բավարիա») – 26 մլն եվրո
15. Օսկար («Շանհայ») – 26 մլն եվրո
16. Ալեքսիս Սանչես («Ինտեր») – 25.8 մլն եվրո
17. Մեսութ Օզիլ («Արսենալ») – 25.7 մլն եվրո
18. Քեւին դե Բրույնե («Մանչեստեր Սիթի») – 25.65 մլն եվրո
19. Սերխիո Ագուերո («Մանչեստեր Սիթի») – 25.3 մլն եվրո
20. Դավիդ դե Խեա («Մանչեստեր Յունայթեդ») – 24.8 մլն եվրո

Այս ֆուտբոլիսներն արդեն իսկ հիմա ստիպված են լինելու որոշակի զիջումների գնալ աշխատավարձերի հարցում: Ֆուտբոլի դադարի պատճառով ակումբները միլիոնավոր եվրոներ են կորցնում, խնդիրներ են ունենում տարատեսակ հովանավորչական պայմանագրերի հարցում: Բացի այդ՝ նրանք աշխատավարձեր պետք է վճարեն ոչ միայն աստղային ֆուտբոլիստներին ու մարզիչներին, որոնք մշտապես մեր հեռուստաէկրաններին են, այլեւ տվյալ ակումբի հարյուրավոր այլ աշխատակիցների:
Ըստ մամուլի՝ բոլոր ակումբներն էլ այս կամ այն չափով կրճատելու են աշխատավարձերը: Օրինակ, «Բարսելոնան» համաձայնության է եկել ֆուտբոլային թիմի խաղացողների հետ աշխատավարձերը 70%-ով կրճատելու հարցում: Բացի այդ՝ ֆուտբոլիստները որոշել են ֆինանսական աջակցություն ցույց տալ ակումբին, որպեսզի մյուս աշխատակիցներն այս ընթացքում ամբողջությամբ՝ 100%-ով, ստանան իրենց աշխատավարձերը: Աշխատավարձի կրճատման ճանապարհով է գնում նաեւ «Յուվենտուսը»: Օրինակ, թիմի պորտուգալացի աստղ Կրիշտիանու Ռոնալդուի աշխատավարձը կրճատվելու է 10.36 մլն եվրոյով ու դառնալու է 2.59 մլն եվրո: Լոնդոնի «Թոթենհեմն» էլ անորոշ ժամանակով արձակուրդի է ուղարկել 550 աշխատակցի, ու նաեւ աշխատավարձերի կրճատում է սպասվում:

Կան ֆեդերացիաներ, որոնք նույնպես ստիպված են կտրուկ որոշումներ կայացնել: Օրինակ, Ուրուգվայի ֆեդերացիան հեռացրել է բոլոր աշխատակիցներին՝ շուրջ 400 հոգու՝ այդ թվում ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Օսկար Տաբարեսին, որն այդ պաշտոնը զբաղեցնում էր 14 տարի:
Ֆուտբոլում պատկերը կփոխվի ոչ միայն ֆուտբոլիստների աշխատավարձերի, այլեւ նրանց տրանսֆերային արժեքների հարցում: Սպորտի հետազոտությունների միջազգային կենտրոնը հաշվարկել է, որ թոփ 5 առաջնությունների՝ Անգլիայի, Իսպանիայի, Գերմանիայի, Իտալիայի եւ Ֆրանսիայի ակումբների կազմերի ընդհանուր արժեքը կնվազի 28%-ով:

Ընդհանրապես ընթացիկ իրադարձությունները, ըստ մամուլի ու ֆուտբոլային աշխարհի ներկայացուցիչների, լուրջ վերադասավորումների պատճառ կարող են դառնալ: «Բավարիայի» նախկին նախագահ Ուլի Հյոնեսը նշել է, որ առաջիկա տարիներին մեզ նոր ֆուտբոլային իրականություն է սպասվում: Նմանատիպ հայտարարություն է արել նաեւ ՖԻՖԱ-ի նախագահ Ջիանի Ինֆանտինոն: Համաշխարհային ֆուտբոլի ղեկավարը, որը սովորաբար կողմ է եղել մրցաշարերի ավելացմանը, կանխատեսումներ չի արել, թե կոնկրետ ինչ փոփոխություններ կարող են տեղի ունենալ, սակայն նշել է, որ մրցաշարերն ու հանդիպումները կարող են կրճատվել, ինչը հավասարակշռություն կապահովի ու կնպաստի նրան, որ դրանք ավելի դիտարժան ու մրցունակ լինեն:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած կրակոցների դեպքով ևս երկու անձ է ձերբակալվել
Էստոնիայի միջազգային մրցաշարում հայ հրաձիգները շարունակում են հաջող մրցելույթները
Գնդապետ Սթիվեն Գարմորին ավարտական վկայականներ է հանձնել 27 հայ զինծառայողի
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Փյունիկ»-ը զիջել է «Դեբրեցեն»-ին
ՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել է․ վիճակագրություն
Երբ է սպասվում Եվրոպայում հաջորդ ջերմային գմբեթը
ԻՀՊԿ-ն ոչնչացրել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումը
Ծառուկյանը լկտիացել է. տասովշիկները 40-50 մլն դոլար գողացել են, փողը կորել ա. ռազբիրատներ են․ Մալխասյան
Քննարկվել է Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված համատեղ քայլերը
Աննախադեպ գտածո Էրեբունիի հնավայրում․ ինչ է հայտնաբերել ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբը
Լևոն Արոնյանը՝ «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող
«Արարատցեմենտ»-ը պետք է շարունակի անխափան աշխատանքը․ ՀՀ էկոնոմիկայի նախարարն այցելել է գործարան
Ուզում են զավթեն իշխանությունը և հանձնեն տիրոջը. սա ընդդիմություն չէ, դիվերսիոն խումբ է․ Գիորգի Թումասյան
Հնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղում
Քննարկվել են ՀՀ-ում CIHEAM Bari-ի փորձի կիրառման, երկարաժամկետ ներկայության ձևավորման հնարավորությունները
Մեր սիրելի տղան զորացրվեց խաղաղ պայմաններում 2 տարի ծառայելուց հետո․ Հովհաննիսյան
Ուկրաինան վաղուց պատրաստ է խաղաղության. այն պետք է լինի արժանապատիվ. Զելենսկի
Հանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանություն
Վահան Կոստանյանը հանդիպել է Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ
Մեսրոպ Մեսրոպյանը և Հունաստանի կարգավորող մարմնի նախագահ Ցիմարասը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել
Կայացել է սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը
Առինջի ինքնակամ կառույցները գտնվում են բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի տակ՝ վտանգելով քաղաքացիների կյանքը
Գրտնակով մորը սպանած եղբայրներից մեկն առողջական խնդիր է ունեցել
ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը անձնագրավորման արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել
DipTalk․ ԱԳՆ-ն տեղեկացնում է նոր ձևաչափի մասին, առաջին թողարկումը՝ հուլիսի 23-ին
Մելիքգյուղում 20 և 25-ամյա եղբայրները գրտնակով սպանել են մորը, դիակը թաղել կիսաշինության տարածքում
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
Կկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրները
Արփինե Սարգսյանը 5 օրով արձակուրդ է մեկնում
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Դադարեցվել է Սևանա լճի 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը
Դիլիջանում ոչ սթափ վարորդը «Lixiang L7»-ով գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավnր
Նորակառույց բնակարան գնելը հնարավոր կդառնա հեռավար՝ առանց նոտարի այցելելու. տեսանյութ
Ցեղասպանության հուշահամալիրը ձեզ համար կրկեսի արենան չէ. կրկեսային ձեր ելույթների տեղը «Տաշիր Արենա»-ն է
0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել
Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան
ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք. տեսանյութ
ԱԺ-ում ովքեր կլինեն «Հայաստան» խմբակցության ղեկավարը և քարտուղարը
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը «Նաիրի» ԲԿ-ում անցել է պլանային բուժզննում
Մակունցի արձագանքը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակվելու մասին հարցին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT