Բելառուսը ռուսական նավթը կգնի բարելի դիմաց 4 դոլար արժեքով. հավելավճարներ չեն լինի

Ապրիլին Բելառուսը ծրագրում է Ռուսաստանից ստանալ 2 միլիոն տոննա նավթ՝ մեկ բարելի դիմաց մոտ 4 դոլար գնով: Այսօր այդ մասին հայտարարել է Բելառուսի վարչապետ Սերգեյ Ռումասը: «Այսօր ես կարծում եմ, որ «Բելնեվտոքիմ»-ը կավարտի բանակցությունները ռուսաստանյան ընկերությունների հետ ՝ ապրիլ ամսվա ընթացքում նավթի մատակարարման վերաբերյալ», - ավելացրել է նա:

БЕЛТА բելառուսական գործակալության փոխանցմամբ, Ռումասը հաստատել է, որ ռուսական նավթային ընկերությունների կողմից առաքումները կլինեն առանց հավելավճարների: «Կառավարության խիստ եւ հետեւողական քաղաքականությունը ՝ առանց հավելավճարների ռուսական նավթ գնելու մասին, պահպանում է մեր կառավարությունը: Այս կոշտ դիրքորոշման արդյունքն այն գինն է, որով մենք ապրիլին ՌԴ-ից կստանանք նավթ ՝ մեկ բարելի դիմաց 4 դոլար արժեքով», - պարզաբանել է Բելառուսի վարչապետը:

2020 թ.-ի հունվարի 1-ից Բելառուսին ռուսական նավթի մատակարարումը գործնականում դադարեցվել է պայմանագրերի բացակայության պատճառով, քանի որ Բելառուսը չի ցանկանում մատակարարներին վճարել հավելյալ գումարներ՝ Ռուսաստանի Դաշնությունում հարկային մանեւրի իրականացման շնորհիվ եւ այն դեպքում, երբ գնում է կատարվում ռուսական հումքի թանկացումների պայմաններում: Ռուսաստանի վառելիքի եւ  էներգետիկ համալիրի Կենտրոնական դիսպետչերական կենտրոնի գործառնական զեկույցի համաձայն, առաջին եռամսյակում ռուսաստանյան ընկերությունները 77 տոկոսով կրճատել են Բելառուսին մատակարարվող նավթը: Մարտին ռուսաստանյան նավթային ընկերությունները Բելառուսին մատակարարեցին 258 հազար տոննա նավթ:

Ռուսական կողմի հետ պայմանագրերի բացակայության պատճառով Բելառուսը սկսեց այլընտրանքային նավթի ներկրում Քլայպեդի  եւ Օդեսա նավահանգիստների միջոցով: Մարտին Բելառուսի համար տանկերային նավթի առաքումների ծավալը կազմել է 570 հազար տոննա: Ըստ «Բելնեվտոքիմ» կոնցեռնի, առաջին եռամսյակում բելառուսական վերամշակման գործարաններում նավթի վերամշակման ծավալը կազմել է մոտ 3 միլիոն տոննա:

Այս տարվա հենց սկզբին՝ հունվարի 10-ին, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ստորագրել է հրամանագիր, որով այս տարվանից հարկ է սահմանվել նավթի տարանցման համար: 

«Նավթատարի խողովակաշարի վթարի դեպքում հնարավոր տնտեսական հետեւանքները չեզոքացնելու համար անհրաժեշտ ֆինանսական աղբյուրների ձեւավորման կամ Բելառուսի տարածքով նավթի եւ նավթամթերքի տեղափոխման այլ չնախատեսված իրավիճակներով պայմանավորված, ինչպես նաեւ նավթի տարանցման կազմակերման նպատակով ստեղծվել է եկամտահարկի 50%-ի չափով հարկ»,-ասված էր հունվարին կազմված փաստաթղթի մեջ:

Բացի այդ, նավթի եւ նավթամթերքի ուղղակի տարանցումը Բելառուսի տարածքով, հիմնական խողովակաշարով, եւս հունվարից դարձել է հարկման առարկա:

Բացի այդ, փետրվարի 1-ից Բելառուսի տարածքով ռուսական նավթի եւ նավթամթերքների տարանցման սակագինը բարձրացել է ավելի քան 6% -ով: Նման որոշում էր կայացվել, քանի որ ռուս գործընկերների հետ նավթային թեմայի  շուրջ վարած բանակցություններն ավարտվել էին անարդյունք, ինչի հետեւանքով ուժի մեջ էր մտել հրահանգի հոդվածը, որի համաձայն կիրառվում է նավթի տարանցման սակագների բարձրացման կարգը: Սա Ռուսաստանի Դաշնության կանխատեսմամբ սահմանված գնաճի միջին տարեկան տոկոսադրույքն էր, որը բարձրացվել է 3 տոկոսային կետով:

Հիշեցնենք, որ 2019 թվականի ապրիլի վերջին «Դռուժբա» կոչվող մագիստրալի խողովակներից մեկի համակարգում, որով ռուսական նավթը Բելառուսի տարածքով տարանցվում էր դեպի Եվրոպա, քլորով աղտոտված հումք էր հայտնաբերվել: Պոմպերի գործունեությունը ստիպված էին եղել ամբողջությամբ դադարեցնել:

Ամբողջ ծավալով նավթը նորից սկսել էր Եվրոպա մատակարարվել հուլիսի 1-ից միայն:

Բացի կրած վնասից, «Տրանսնեֆտը» «Դռուժբայում» նավթի աղտոտվածության պատճառով փոխհատուցման համար պահեց 23 միլիարդ ռուբլի, որին հաջորդեցին «նավթային անհամաձայնությունները»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2752 դիտում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս