Ֆուտբոլը լրիվ այլ տեսք կունենա կորոնավիրուսից հետո. ՖԻՖԱ-ի նախագահ. Reuters

Ֆուտբոլն այլեւս նախկինը չի լինի: Նման կարծիք է արտահայտել ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն: Ինչպես փոխանցում է Reuters լրատվական գործակալությունը, Հարավային ամերիկայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի տարեկան համաժողովի ընթացքում, որը տեսակապով կայացել է երեկ՝ ապրիլի 2-ին, նա հերթական անգամ խոսել է այն մասին, թե ինչ է լինելու մարզաձեւի հետ կորոնավիրուսից հետո:

«Ֆուտբոլը կվերադառնա, եւ երբ դա տեղի ունենա, բոլորս միասին կնշենք այս մղձավանջի ավարտը: Մի դաս կա, որը բոլորս պետք է հասկանանք. այն ֆուտբոլը, որը գալու է վիրուսից հետո, լրիվ այլ տեսք է ունենալու. ավելի ներառական, ավելի սոցիալական, աջակցող, ավելի շատ նպատակաուղղված դեպի առանձին երկրներ եւ միեւնույն ժամանակ ավելի գլոբալ, ավելի քիչ գոռոզ ու ավելի ջերմ: Մենք ավելի լավը կլինենք, ավելի մարդկային ու ուշադիր իսկապես կարեւոր արժեքների նկատմամբ»,- ասել է նա:

Ավելի վաղ Ինֆանտինոն խոսել էր ֆոտբոլային օրացույցի խտության մասին: Ասել էր, որ դա գուցե պետք է վերանայել, գուցե մրցաշարերն ու խաղերը պետք է լինեն ավելի սակավ, ինչը կնպաստի դրանց ավելի դիտարժան ու մրցունակ լինելուն եւ կխնայի ֆուտբոլիստների առողջությունը: Նաեւ նշել էր այն խնդրի մասին, որ ֆինանսական ռեսուրսները կենտրոնացած են հիմնականում քիչ թվով էլիտար ակումբների ձեռքին: Երեկվա կոնֆերանսի ժամանակ նա կրկին անդրադարձել է այդ թեմաներին:

«Մեր՝ որպես ադմինիստրատորների պարտականությունն է այնպես անել, որ ֆուտբոլը վերապրի այս ամենից եւ կրկին առաջ շարժվի: Մենք, պետք է համագործակցության ու համերաշխության ոգի դրսեւորելով, միջազգային հանդիպումների օրացույցի վերաբերյալ գլոբալ լուծումներ գտնենք: Ամեն մեկն իր շահն ունի, բայց մենք պետք է խոսենք ու քննարկենք խնդիրներ, որոնք գուցե նախկինում չենք քննարկել»,- ասել է նա:

Այս շրջանում գրեթե ողջ աշխարհում ֆուտբոլային բոլոր մրցաշարերը դադարեցված են: Առանձնանում է Բելառուսի առաջնությունը, որն ընթացքի մեջ է: Ավելի վաղ ՖԻՖԱ-ն նաեւ հայտարարել էր, որ ֆոնդ է հատկացնելու ֆինանսական լուրջ խնդիրների առաջ կանգնած ասոցիացիաների համար: Համաշխարհային ֆուտբոլի ղեկավար մարմինը 2.74 միլիարդ դոլար պահուստային գումար ունի:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2243 դիտում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս