«Գյումրի» ԲԿ-ի 29 աշխատակիցներ մեկուսացված են, կորոնավիրուսով հիվանդ որսորդի հետ շփված մարալիկցիները՝ ևս

Քիչ առաջ «Գյումրի» բժշկական կենտրոնի 29 աշխատակից մեկուսացվել են և 14 օր կմնան հյուրանոցում: Մեկուսացման պատճառը կորոնավիրուսով հիվանդի հետ շփումն է: Ըստ ԲԿ տնօրեն Արմեն Իսահակյանի, իր աշխատակիցները հիվանդի հետ շփվել են առանց կորոնավիրուսով վարակվածության մասին իմանալու:

Կորոնավիրուսով հիվանդը Շիրակի մարզի Անի խոշորացված համայնքի Մարալիկ քաղաքի 68-ամյա բնակիչ է: Մշտապես ապրել է Մարալիկում:

«Քանի որ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում նրան զննել են, փաստացի նրա մոտ էպիդեմիոլոգիական անամնեզ չի եղել: Այսինքն՝ արտերկրում չի եղել, վիրուսակրի հետ չի շփվել։ Այս ամենից հետո մենք նոր ընդունել ենք  հիվանդին՝ ապահով լինելով, որ վիրուսակիր չէ, այլապես չէինք ընդունի, քանի որ  «Գյումրի» բժշկականը ընդգրկված չէ կորոնավիրուսով վարակվածներին բուժող հաստատությունների ցանկում: Բայց քանի որ հիվանդն ուներ ուղեկցող հիվանդություններ՝ շաքարային դիաբետ և KT-ով հետազոտված գլխուղեղային արյան շրջանառության խանգարում, արդեն կարիք եղավ տեղափոխելու Երևան։ Այնտեղ էլ նոր պարզվել է, որ վարակված է կորոնավիրուսով»,- ՀԺ-ի հետ զրույցում ասաց Արմեն Իսահակյանը։

«Գյումրի» ԲԿ գլխավոր բժիշկ Արմեն Խաչատրյանը ՀԺ-ի հետ զրույցում պատմեց, որ հիվանդին Մարալիկի շտապօգնությունը ԲԿ է բերել մարտի 29-ին: Քանի որ օրը եղել է կիրակի, կենտրոնը հիվանդին հետազոտել, տուն է ուղարկել, և ընդունել երկուշաբթի: Հետազոտել են, առկա հիվանդություններից բացի նաեւ թոքաբորբ է ախտորոշվել:

«Մենք սկսել էինք բուժումը, հետո ապրիլի 1-ին հարազատների ցանկությամբ տեղափոխվեց Երևան, էնտեղ էլ հաստատվեց կորոնավիրուս: Հիմա մենք էլ մեկուսացրել ենք բոլոր էն բուժաշխատողներին, որոնք որ նրա հետ շփում են ունեցել»,-ասաց Խաչատրյանը:

Մեկուսացվածներին ոչ մեկը դեռ որեւէ գանգատ չունի, նրանց մեջ նաև մեծահասակներ չկան: Արմեն Խաչատրյանն ասաց, իրենք կենտրոնի համեմատաբար մեծ տարիք ունեցող աշխատակիցներին թույլատրել են տանը մնալ:

 

Անիի համայնքապետ Արտակ Գևորգյանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց կորոնավիրուսով վարակվածը Մարալիկի որսորդն է: Շատ շփվող մարդ չէր, հիմնականում բնության գրկում էր: Վերջին 10-15 օրը, նախքան Գյումրի տեղափոխվելը հիվանդ է եղել, տանը բուժումներ է ստացել: Կա՞ն արդյոք Մարալիկից մեկուսացվածներ: Գևորգյանն ասաց՝ կան: «Ով որ գնացել է իրենց տուն կաթիլայինները միացրել է, էդ հարսն է մեկուսացվել, իրեն հիվանդանոց տարած-բերած մարդիկ կան եւ բարեկամներից մեկը, որը որպես ազգական շատ է շփում ունեցել: Ինչքան գիտեմ, սրսկումներն արած կինը մեկուսացվել է Գյումրիում, մյուսները երևի Ծաղկաձորում են: Վաղը նոր հնարավոր կլինի ավելի հստակ ճշտել»:

Կան տեղեկություններ, որ կորոնավիրուսով վարակված տղամարդը բակում նարդի էլ է խաղացել, հուղարկավորության էլ է մասնակցել: Համայնքապետն ասաց, Մարալիկում վերջին շրջանում հուղարկավորություններ չեն ունեցել, եթե անգամ եղել է, շատ փոքր կազմով են  դրանք կազմակերպվել:

«Մենք Մարալիկում հուղարկավորություններ վերջին շրջանում չենք ունեցել, շատ հուղարկավորություններ կային Ձորակապում, ինչքան ես գիտեմ շրջանառվող խոսակցություններից, ինքը հենց Ձորակապում հուղարկավորության է մասնակցել»,-ասաց Արտակ Գևորգյանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
10907 դիտում

Վաղարշակ Հարությունյանը ևս չի մասնակցի հեռուստաբանավեճին

Գալստանյանի խափանման միջոցը փոխվել է․ դատախազությունը կբողոքարկի որոշումը

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Վերահաստատվել է Իտալիայի աջակցությունը ՀՀ քաղաքացիների՝ Շենգենյան մուտքի արտոնագրերի ազատականացման գործընթացին

Ալեքսանյանին օժանդակելու, ընտրակաշառքի, փողերի լվացման քրվարույթով 37 անձի նկատմամբ հարուցվել է քրհետապնդում

Ասում էին՝ 155 մմ-ը որտեղի՞ց եք գտնելու, ո՞վ է ձեզ վաճառելու, մենք ենք վաճառելու․ վարչապետ․ տեսանյութ

Տարբեր կուսակցությունների համակիրները պատրաստվել են ընտրակաշառք փոխանցել քաղաքացիներին լռության օրվա գիշերը

Ռոբերտ Քոչարյանը և Գագիկ Ծառուկյանը չեն մասնակցի նախընտրական մեծ բանավեճին

Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ անձրևային եղանակը կպահպանվի

Փաշինյանն ու Ֆոն դեր Լայենը քննարկել են հայկական արտադրանքի համար եվրոպական շուկաների նոր հնարավորությունները

2026 թվականի 1-ին կիսամյակում տրամադրվել է օտարերկրյա պետություններում ՀՀ քաղաքացու վավերական 334 անձնագիր

Ինչքան շատ գան Հայաստանը Նիժնի Տապռ դարձնել փորձող մարդիկ, այնքան շատ են լինելու նրանց ո՛չ ասողները. վարչապետ

ՌԴ-ից եկող ՀՀ քաղաքացին պարտականություններ չունի՞. Պապիկյանը՝ հավաքներին մասնակցելու ծանուցագրեր տալու մասին

Կստեղծվի իրավական տարբերակ՝ սահմանված ժամկետի խախտմամբ կառուցված ինքնակամ կառույցների օրինականացման համար

Կառավարությունը Ղարաբաղից տեղահանված հազարավոր քաղաքացիների կազատի մի շարք վարկային պարտավորություններից

Անհետ կորած քաղաքացիների ընտանիքները ևս 3 ամիս կստանան սոցիալական աջակցություն

Հայաստանին են վերադարձվել Կենտրոն վարչական շրջանում գտնվող գույքեր

ԵՄ-ն Հայաստանին 50 մլն եվրո ֆինանսական աջակցություն կտրամադրի. հեշտացվում է հայկական ապրանքների ներմուծումը

Ընտրակաշառք տալու և ստանալու վարույթի շրջանակում ձերբակալվել է 2 անձ

Ռուսաստանը կլուծի Հայաստանից եկող արտադրանքն այլ տեսակներով փոխարինելու հարցը. Գալուզին

ԵՄ-ն լրացուցիչ աջակցություն կտա Հայաստանին ՌԴ-ի կողմից հայկական ապրանքների ներմուծման սահմանափակումների ֆոնին

Ադրբեջանից Հայաստան կուղևորվեն 42 վագոն դիզելային վառելիք, ինչպես նաև հացահատիկ ու պարարտանյութ

Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը մասնակցել է RISE Powered by Silicon Mountains -ի պանելային քննարկմանը

Քննարկումներ կան ԵՄ գործընկերների հետ մաքսատուրքերի հարցում դեպի ՀՀ արտադրողին ուղղված քայլերի շուրջ. Միրզոյան

Մարտունու դպրոցը նորոգելիս հատակի տակից հայտնաբերել են 1998-ին Կարեն Դեմիրճյանի օգտին քվեարկված քվեաթերթիկները

ՌԴ-ն ընդհանրապես որևէ սահմանափակում չի մտցրել. ստուգումները սովորական, նորմալ գործընթացներ են. Օվերչուկ

Գաս երգես, որ մենք գնանք դեպի Ռուսաստան, ու ռադդ քաշես ԱՄՆ ապրելու. Ղազարյան

ԱՄՆ Միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիան հավանություն է տվել TRIPP-ի զարգացման ընկերության հիմնմանը

Հետ են գնալու ու հեռվից հայրենասիրական կենացներ են խմելու, ստատուսներ են գրելու կաշառքով ընտրողները. Ռուբինյան

Փողը 150 ա դառել. ամենակարևորը՝ դրանց բերեք ընտրության, զոռով, քարշ տալով. հրապարակվել է նոր ձայնագրություն

Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունն ավարտվել է. Ռուբիո

Շուրջ 7,12 մլրդ դրամ կուղղվի ճանապարհահատվածների հիմնանորոգման և կառուցման աշխատանքներին

Lոլիկ, պղպեղ, ելակ, ծաղիկ արտահանողներին կտրվի փոխհատուցում այլ երկրների շուկաներում մրցունակության համար

Ռեկորդային թվով զբոսաշրջային հոսք՝ հունվար-մայիս ամիսների համար

Սերժ Սարգսյանի՝ ՊՆ նախարար աշխատած տարիներին կնքված պայմանագիրը անվավեր է ճանաչվել. կբռնագանձվի 131 մլն դրամ

Հայտնի է՝ երբ կմեկնարկի ամառային զորակոչը և որքան կտևի

Միրզոյանն ու Ռուբիոն ստորագրել են TRIPP-ի վերաբերյալ ՀՀ-ԱՄՆ համաձայնագիրը. այն պատրաստ է վավերացման. տեսանյութ

Հունիսի 5-ին Երևանի Հանրապետության հրապարակում սպասում եմ մեկ մարդու, այդ մեկ մարդը դու ես. Փաշինյան

17 հազար մարդ ականջները կախ ադրբեջանական խոսք ու երաժշտություն է լսում, ու իրենք էլ մնացածին ասում են՝ թուրք

50-ից ավելի հասցեներում խուզարկություններ են իրականացվում