Կորոնավիրուսի պայքարը դժվար է. Human Rights Watch-ը ԱՄՆ-ին կոչ է արել մեղմել Իրանի պատժամիջոցները

ԱՄՆ-ի կողմից կիրառվող լայնածավալ տնտեսական պատժամիջոցները բացասաբար են անդրադառնում Իրանի կառավարության կարողության վրա՝ կորոնավիրուսի ահագնացող համաճարակի հետեւանքներին արձագանքելու եւ ստեղծված իրավիճակի դեմ արդյունավետ պայքարելու համար: ԱՄՆ-ը պետք է անհապաղ գործողություններ ձեռնարկի պատժամիջոցները մեղմելու եւ պատժամիջոցներից ազատված լիցենզավորված արտադրանքների արտահանման ընդլայնման համար՝ ապահովելու համար համավարակի ժամանակ Իրանի հասանելիությունը հիմնական հումանիտար ռեսուրսներին:

Այս մասին ասվում է Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպության հայտարարության մեջ, որով կազմակերպությունը ԱՄՆ-ին կոչ է արել մեղմել Իրանի դեմ  սահմանված պատժամիջոցները:

Քանի որ առանց այն էլ թույլ առողջապահական համակարգ ունեցող երկիրը հսկայական բեռի տակ է հայտնվել, ԱՄՆ-ի կողմից սահմանված լայնամասշտաբ տնտեսական պատժամիջոցները, որոնք անգամ միջազգային բանկային սահմանափակումների առաջ են կանգնեցրել երկիրը, կտրուկ սահմանափակել են երկիր մտնող հումանիտար օգնության կամ ապրանքների ներմուծման ֆինանսավորելու ունակությունը, ներառյալ դեղամիջոցներն ու բժշկական սարքավորումները: Այս իրավիճակում Իրանի առողջապահական համակարգը չափազանց բարդ խնդրի առաջ է կանգնած կորոնավիրուսի դեմ պայքարում՝ կա բժշկական միջոցների խիստ սղություն:

Human Rights Watch-ի տնօրեն Քեննեթ Ռոթն իր հայտարարության մեջ նշել է, որ «բավականին վատ է այն, որ իրանցիներին կառավարությունը տխրեցնում է՝ հրաժարվելով լեփ-լեցուն բանտերից ազատել նույնիսկ ապօրինի ձերբակալված մարդկանց՝ չնայած կորոնավիրուսի սարսափեցնող վտանգին»:

«Թրամփի վարչակազմը է՛լ ավելի է խորացնում իրանցիների՝ առանց այն էլ առողջապահական համակարգի խարխլման պատճառով ստեղծված տառապանքը՝ նրանց զրկելով չափազանց անհրաժեշտ բժշկական ռեսուրսներին հասանելիությունից, իսկ այդ ամենի կարիքը նրանք շտապ ունեն, դրանք հարկավոր է բնակչությանը հասցնել հնարավորինս շուտ»,- ընդգծված է կազմակերպության ղեկավարի հայտարարության մեջ:

2018 թվականից Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների հետեւանքով երկրի ազգային դրամը զգալի արժեզրկվել է, այդ արժեզրկումն էլ հանգեցրել է խիստ սահմանափակումների իրանական ընկերությունների եւ հիվանդանոցների կողմից Իրանի տարածքից դուրս անհրաժեշտ դեղեր եւ բժշկական սարքավորումներ գնելու առումով: Իսկ այս պահին Իրանի բնակիչների համար արտեկրից սպասվող բուժօգնությունն ու բուժպարագաները կրիտիկական նշանակություն ունեն:

Ավելին, ըստ իրավապաշտպան կազմակերպության, ԱՄՆ-ի նոր պատժամիջոցներն ուղղակիորեն ազդել են իրանցի ընտանիքների գնողունակության վրա՝ նպաստելով վերջին մեկ տարվա ընթացքում շուրջ 30 տոկոս գնաճին:

Թեեւ ԱՄՆ կառավարությունը բացառություններ է մշակել իր պատժամիջոցների ռեժիմի ժամանակ մարդասիրական ապրանքների եւ օգնության ներմուծման համար, սակայն 2019-ի հոկտեմբերին Human Rights Watch-ի հետազոտությունը պարզել է, որ գործնականում այդ բացառությունները չեն գործում եւ այնքան էլ հաշվի չեն առնվում:

Մարտի 6-ին ԱՄՆ Գանձապետարանի արտաքին ակտիվների վերահսկման գրասենյակը (OFAC) ցուցում է տվել, որ արտասահմանում պահվող իրանական արտարժույթի ակտիվների ներգրավմամբ գործարքները, որոնք կիրառվելու են մարդասիրական եւ առողջապահական նշանակության իրեր գնելու համար, չեն բախվի ԱՄՆ պատժամիջոցներին ու սահմանափակումներին: Սակայն քանի որ իրանական նավթը գնելու հնարավորություն այլեւս չկա եւ իրանական Կենտրոնական բանկի նկատմամբ սահմանափակումներ են գործում, միջազգային շուկայում անհրաժեշտ բժշկական պարագաներ գնելու Իրանի մուտքի համար արտարժույթն ավելի է խստացվել:

Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ 2020 թվականի ապրիլի 3-ի դրությամբ Իրանում 53,183 մարդ վարակվել է կորոնավիրուսով, իսկ 3294-ը՝ մահացել՝ չնայած իրական թիվը, տարբեր աղբյուրների պնդմամբ ամենայն հավանականությամբ ավելի մեծ է: Մարտի 19-ին Իրանի առողջապահության նախարարության խոսնակը գրառում էր կատարել, որ ամեն ժամ գրեթե 50 մարդու մոտ հաստատվում է վիրուսի առկայությունը, եւ յուրաքանչյուր 10 րոպեն մեկ մարդ է մահանում ամբողջ երկրի տարածքում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1500 դիտում

Նախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ

Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում

Ավինյանը պարգևատրել է 2026-ի Եվրոպայի և աշխարհի գավաթների առաջնություններում հաղթած մարզիկներին և մարզիչներին

«Մեծանուն հայեր. Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակ»․ շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ

Վարչապետն AMAA-ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր

Ներկայացվել է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ընթացքը

«Բայրաքթարի» գործընկերը ճանաչվել է ՀՀ կառավարության մրցույթի հաղթող» հոդվածը ապատեղեկատվություն է․ ՆԳՆ

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք

ՓԾ տնօրենը պարգևատրել է Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած մի խումբ փրկարարների

ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից

«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը կալանավորվել է

Նիդերլանդների ծաղիկ արտադրող ընկերություններում քննարկվել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Ազգային ժողովն արտահերթ նստաշրջան կգումարի

Վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը Երևանի Նուբարաշեն 11-րդ փողոցի հողատարածքի նկատմամբ․ վարչապետ

Կոտայքի մարզում 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին նախազգուշացումը կեղծ է․ ՆԳՆ

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա․ անձրևային եղանակը կպահպանվի

«Բոլորին դեմ եմ»-ը ինքնալուծարվում է

Արմեն Մուրադյանը վերընտրվել է ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում

Վազգեն Սաղաթելյանը ներողություն կխնդրի Ալեն Սիմոնյանից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը

Հայաստանում իրավիճակը կկայունանա, դրա համար կան նախադրյալներ. Լեբեդև

Կաթնառատ գյուղում կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը

Խաչփար և Նոր Կեսարիա գյուղերի տարբեր բնակիչներ աճեցրել և տանը թմրամիջոց են պահել

ՍԴ-ն որոշել է քննարկման առարկա չդարձնել դատավորներ Սաֆարյանի և Խաչատուրյանի մասնակցության անհնարինության հարցը

Մ-2 ճանապարհի՝ Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար

ԱՄՆ գործուն ներգրավմամբ Հայաստանը և Հվ. Կովկասը թևակոխել են խաղաղության, կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան

Վահագն Ալեքսանյանն առաջադրվել է որպես ԱԺ փոխնախագահի թեկնածու

Ինչ խոսք, կրկեսային գործիչների տեղը կրկեսային արենայում է. Չախոյանը՝ ընդդիմության հրավիրած հանդիպման մասին

Ալխաս Ղազարյանն առաջադրվել է ԱԺ փոխնախագահի թեկնածու

Նոր մեղադրանք. Վարդան Ղուկասյանը դատական նիստի ընթացքում միջամտել է պաշտոնատար անձի օրինական գործունեությանը

Կոնվերս Բանկը և ԱԶԲ-ն ընդլայնում են ՄՓՄՁ-ների և կայուն ֆինանսավորման հասանելիությունը Հայաստանում

Յունիբանկը 9,3 մլրդ դրամ կուղղի շահութաբաժինների վճարմանը

Ալեն Սիմոնյանը դատարանում հաղթել է Ռոբերտ Քոչարյանին

«Երևան» բժշկագիտական կենտրոնի լաբորատոր ծառայությունը հիմնովին վերանորոգված և վերազինված է. վարչապետ

Կասեցվել է կեղծ սիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը

ՎՏԲ-Հայաստան Բանկը գրանցում է ագրովարկավորման նկատմամբ պահանջարկի աճ

Յունիբանկն ու «Վանք» հիմնադրամն աջակցել են անվասայլակով բասկետբոլի ցուցադրական խաղի անցկացմանը

ՊԵԿ-ը ներկայացրել է մաքսային ստուգումների նոր պարզեցված կարգավորումները

ԵՄ-ն կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ Մագդալենա Գրոնո

Սահմանադրական դատարանը սկսել է ԱԺ ընտրությունների արդյունքն անվավեր ճանաչելու՝ ընդդիմության պահանջի քննումը