Երևան
12 °C
Անկախ ֆինանսական վիճակից, մակարդակից ու հարուստ ֆուտբոլային պատմությունից՝ աշխարհի գրեթե բոլոր առաջնությունները եւ ակումբներն այս շրջանում գոյատեւման պայքար են մղում: Տասմանյակների ընթացքում կառուցված ֆուտբոլային մեծ արդյունաբերությունը փլուզման եզրին է, ու շատ ակումբներ՝ այդ թվում գրանդերը, որոնք տրանսֆերներ անելիս ֆուտբոլիստի արժեքի 0-ների քանակին չէին նայում ու ցանկացած թիվ կարող էին վճարել, ստիպված են կտրուկ քայլերի գնալ ֆինանսական վիճակը փրկելու համար, որպեսզի հաջորդ մրցաշրջանը հնարավոր լինի գոնե զրոյից սկսել:
Չնայած ֆինանսական բաղադրիչը հիմա ամենակարեւորն է՝ թե ակումբները, թե խաղացողները, եւ թե երկրպագուները չեն կարող մոռանալ նաեւ մարզական երազանքների մասին: Նրանցից շատերը վերելքի վրա էին, երբ կորոնավիրուսի պատճառով ամեն ինչ կանգ առավ: Եթե 2019-20 մրցաշրջանն այդպես էլ ավարտին չհասցվի, «Լիվերպուլը», ՊՍԺ-ն, «Լացիոն», «Ատալանտան», «Խետաֆեն» եւ «Ատլետիկո Մադրիդը» կլինեն այն թիմերի շարքում, որոնք ոչ միայն ֆինանսական, այլեւ սպորտային առումով լուրջ կորուստներ կկրեն:
Իսպանիայի առաջնություն՝ Լա լիգա
«Խետաֆեն» այս պահին ազգային առաջնությունում զբաղեցնում է 5-րդ տեղը՝ 4-րդ տեղում ընթացող «Ռեալ Սոսիեդադի» հետ ունենալով հավասար՝ 46, միավոր: Եթե առաջնությունն այդպես էլ չվերսկսվի, ապա այս թիմը կզրկվի հաջորդ մրցաշրջանում Չեմպիոնների լիգայում հանդես գալու ուղեգրի համար պայքարից: Բացի այդ՝ ընթացիկ մրցաշրջանում «Խետաֆեն» հասել էր Եվրոպա լիգայի 1/8 եզրափակիչ՝ 1/16 եզրափակչում շրջանցելով «Այաքսին», ու նաեւ եվրագավաթներում չի կարողանա զարգացնել հաջողությունը:
«Ատլետիկոյի» գործերը Լա լիգայում այս տարի այնքան էլ լավ չէին ընթանում, սակայն Չեմպիոնների լիգայում այլ էր: Մադրիդցիները 1/8 եզրափակչում պայքարից դուրս թողեցին գործող գավաթակրին՝ «Լիվերպուլին», ու մեծ հույսեր էին կապում մրցաշարի հետ:
Մրցաշրջանի չեղարկման դեպքում իսպանական ֆուտբոլի սիրահարները նաեւ կկրոցնեն գավաթի խաղարկությունում «Ռեալ Սոսիեդադ»-«Ատլետիկ» պատմական հանդիպումից: Մրցաշարի պատմության մեջ, սա առաջին բասկյան դերբին էր լինելու եզրափակչում:
Անգլիայի Պրեմիեր լիգա
«Լիվերպուլը» հավակնում է դառնալ Եվրոպայի գլխավոր անհաջողակը: Թիմը 30 տարի անց ավելի քան մոտ էր երկրի չեմպիոն դառնալուն: «Մերսիսայդցիներն» 82 միավորով գլխավորում են մրցաշարային աղյուսակն ու հսկայական առավելություն ունեն 2-րդ տեղում ընթացող «Մանչեստեր Սիթիի» նկատմամբ. գերազանցում են 25 միավորով: Ընդամենը 6 միավոր՝ 2 հաղթանակ, ու «Լիվերպուլը» կնվաճեր տիտղոսը, որին սպասում էր 3 տասնամյակ:
«Առաջնությունը պետք է չեղարկվի: «Լիվերպուլի» շատ երկրպագուներ կմտածեն, որ այսպես եմ ասում, քանի որ խաղացել եմ «Մանչեստեր Յունայթեդում», սակայն այդպես չէ: Պարզապես այլ եղանակ չեմ տեսնում»,- օրեր առաջ ասել էր Ռիո Ֆերդինանդը: Անգլիայում արդեն չեղարկել են 5-6-րդ դիվիզիոններից ցածր առաջնությունները, եւ եթե Պրմիեր լիգան էլ փրկել չհաջողվի, ապա գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի ու նրա սաների աշխատանքը ջուրը կընկնի:
«Լեստերը» նույնպես կորցնելու շատ բան ունի: Թիմը բավական մեծ ջանքեր է գործադրել՝ այդ թվում ֆինանսական լուրջ ներդրումներ է արել: 53 միավորով 3-րդն է ու փորձում էր իր պատմության մեջ 2-րդ անգամ Չեմպիոնների լիգայի ուղեգիր ձեռք բերել: Բացի այդ՝ թիմի առանցքային խաղացողներից Ջեյմի Վարդին «Ոսկե խաղակոշիկի» համար պայքարող ֆուտբոլիստներից էր: 19 գոլով 7-րդն է:
Իտալիայի առաջնություն՝ Ա Սերիա
«Լացիոն» պայքարում էր 20 տարվա դադարից հետո կրկին առաջնության չեմպիոն դառնալու համար: Գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագիի թիմն ընթանում է 2-րդ տեղում, ունի 62 միավոր եւ ընդամենը 1 միավորով է զիջում առաջատար «Յուվենտուսին»: Թիմի առառատար Չիրո Իմոբիլեն էլ «Ոսկե ծաղակոշիկի» համար պայքարում առաջինն է 27 գոլով:
Մրցաշրջանի չեղարկման դեպքում Սիմոնե Ինձագիի եղբոր՝ Ֆիլիպո Ինձագիի թիմը նույնպես կտուժի: «Բենեվենտոն», որն այս պահին գլխավորում է Բ Սերիան, կզրկվի Ա Սերիա բարձրանալու հնարավորությունից:
«Ռոման», որտեղ հանդես է գալիս Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, նույնպես կորցնելու բան ունի: 45 միավորով 5-րդն է ու 3 միավորով հետ է մնում Չեմպիոնների լիգայի ուղեգիր տվող 4-րդ տեղից, որը զբաղեցնում է «Ատալանտան»:
Ֆրանսիայի առաջնություն՝ Լիգա 1
Այստեղ ՊՍԺ-ն վստահորեն գլխավորում է աղյուսակը: Ունի 68 միավոր՝ 13-ով ավելի, քան 2-րդ տեղում ընթացող «Մարսելը», եւ դա այն դեպքում, որ 1 հանդիպում էլ պակաս է անցկացրել: Ամենայն հավանականությամբ հերթական անգամ հանգիստ չեմպիոն կդառնար:
Իսկ գավաթի խաղարկությունում կարեւոր հաջողության ճանապարհի էր «Սենտ Էտիենը»: Եզրափակիչ էր հասել ու ՊՍԺ-ի դեմ խաղում պետք է փորձեր 43 տարվա դադարից հետո նվաճել գավաթը:
Գերմանիայի առաջնություն՝ Բունդեսլիգա
Այստեղ ոչ մի անակնկալ չկա. առաջատարը «Բավարիան» է: Ունի 55 միավոր, ու թեեւ 4 միավորի առավելությունը, որն ունի Դորտմունդի «Բորուսիայի» նկատմամբ այնքան էլ մեծ պաշար չէ, քչերի մոտ կասկածներ կլինեն, որ հենց մյունխենցիներն էին ի վերջո չեմպիոն դառնալու:
Չեմպիոնների լիգա
Դեռ հայտնի չէ՝ ինչ ձեւաչափով, երբ ու ինչպես է խաղացվելու ընթացիկ մրցաշրջանի մնացած հատվածը: Իսկ այստեղ իրենց համար պատմություն էին կերտում իտալական «Ատալանտան» ու գերմանական «Լայպցիգը: Առաջին անգամ խաղացին 1/8 եզրափակչում, շրջանցեցին մրցակիցներին ու պետք է առաջին անգամ մասնակցեին քառորդ եզրափակչին: 1/8 եզրափակչում «Ատալանտան» 2 խաղերի արդյունքում ընդհանուր 8:4 հաշվով առավելության էր հասել «Վալենսիայի», իսկ «Լայպցիգը»՝ 4:0 հաշվով Ժոզե Մոուրինյոյի «Թոթենհեմի» նկատմամբ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT