Աննախադեպ իրավիճակը թելադրեց շտապ լուծումներ գտնել. դատավորը՝ էլեկտրոնային դատավարության մասին

 

Վերաքննիչ քաղաքացիական դատարանը առաջիններից էր, որ կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով անցում կատարեց էլեկտրոնային դատավարության: Դա, բնականաբար, որոշակի խոչընդոտներ առաջ բերեց, բայց ինչպես նշում է դատավոր Նորա Կարապետյանը, աննախադեպ իրավիճակը, որ ճգնաժամային կառավարման անհրաժեշտություն էր ստեղծել, թելադրեց շտապ լուծումներ գտնել:

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի տարածման կանխարգելման միջոցառումների շրջանակում Բարձրագույն դատական խորհուրդը նախ քաղաքացիներին հորդորեց զերծ մնալ դատական նիստերին մասնակցելուց, իսկ փաստաբաններին՝ հնարավորինս օգտվել էլեկտրոնային հաղորդակցության միջոցներից: Ավելի ուշ ԲԴԽ-ն տեղեկացրեց նաեւ, որ ՀՀ բոլոր դատարաններին քաղաքացիական գործերով նիստերի հեռահար անցկացման համար հատկացվել են տեսախցիկներ եւ պրոյեկտորներ: Մարտի 24-ին արդեն կայացավ տեսակապի միջոցով առաջին դատական նիստը:

Էլեկտրոնային դատավարության թեմայի շուրջ «Հայկական ժամանակ»-ը զրուցել է Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Նորա Կարապետյանի հետ:

- Տիկին Կարապետյան, քաղաքացիական գործերով դատավորներն առաջիններից էին, որ անցան էլեկտրոնային դատավարությանը՝ հաշվի առնելով, որ օրենքը նման հնարավորություն տալիս է: Որքանո՞վ դա օգնեց խուսափել վարակով պայմանավորված հնարավոր խնդիրներից:

- Հիմնական խնդիրը մարդկանց հետ շփման նվազեցումն էր, այսինքն՝ այն դատավարական գործողությունները, որ կարելի էր կատարել առանց անմիջական շփման, կատարել էլեկտրոնային միջոցները օգտագործելով: Իհարկե, Վերաքննիչ քաղաքացիական դատարանում դատավարությունը փոքր-ինչ առանձնահատկություն ունի, էլեկտրոնային միջոցների կիրառումը շատ ավելի դյուրին է, քան առաջին ատյանների դատարաններում, որտեղ ապացույցների հետազոտման հետ կապված որոշակի խնդիրներ կարող են առաջանալ, բայց կարծում եմ՝ վարակով պայմանավորված այս աննախադեպ իրավիճակը թելադրեց շտապ լուծումներ գտնել, որպեսզի հնարավորինս նվազեցվեն վարակի տարածման ռիսկերը ե՛ւ քաղաքացիների, ե՛ւ դատավորների համար: Առաջին դատավարությունը, որ անցկացրինք էլեկտրոնային եղանակով, երեխայի հետ կապված վեճ էր, որով մեկ շաբաթ հետո երկրորդ նիստն արեցինք, եւ հիմա կարող եմ ուրախությամբ արձանագրել, որ արդյունք ունեցանք. մեր հիմնական նպատակը կողմերի միջեւ հաշտության եզրեր գտնելն էր, ու դա մեզ հաջողվեց: Հիմնական սկզբունքներն ամրագրվեցին, եւ մնաց, որ նրանք գրավոր ձեւակերպում տան եւ ուղարկեն դատարան: Այսինքն՝ կարողացանք առանց անմիջական շփման հասնել այն նպատակին, որը հետապնդում էինք: Այս առումով ամենակարեւորն այն է, որ դատարանները կարողանան ապահովել արդար դատաքննության երաշխիքները, իհարկե, կան գործեր, որոնցով էլեկտրոնային միջոցները օգտագործել հնարավոր չէ, պետք է անմիջականորեն դատական նիստի դահլիճում անցկացվի, բայց կան գործեր, որոնցով դատավորները հնարավորություն ունեն հեռահար կարգով ապահովել դատավարական բոլոր երաշխիքները:

- Այնուամենայնիվ, ի՞նչ խոչընդոտներ, գուցե զուտ տեխնիկական, կազմակերպչական խնդիրներ եղան:

- Խնդիրներ, իհարկե, կան, որովհետեւ կարող է կապը ընդհատվել կամ վատ որակի լինել: Օրինակ՝ երեկ մեկ այլ գործով ոչ միայն դատարանի, այլեւ կողմի կապի վատ լինելու պատճառով ձայնը սկսեց կտրտվել, ինչն ամբողջ դատավարությունը կանգնեցրեց, եւ մենք փորձեցինք արդեն հեռախոսային կապի միջոցով ձայնն ապահովել: Իհարկե, սա շատ ավելի բարդ է, քան անմիջական դատավարությունը, բայց այս պահին դատարանը երեւի թե այլ տարբերակ չունի:

- Կմանրամասնե՞ք՝ ինչ ընթացակարգով է հրավիրվում էլեկտրոնային նիստը:

- Կարծում եմ՝ հետո կարող են այլ եղանակներ էլ օգտագործվել, բայց այս պահին օգտագործվում է դատարանի ֆեյսբուքյան էջը: Կողմերի միջեւ ստեղծվում է ժամանակավոր խումբ, եւ դատարանի աշխատակազմը, մասնավորապես՝ դատավորի գործավարը կամ օգնականը, նախապես փորձում են հասկանալ՝ որքանով է հնարավոր, որ կապը հաստատվի, որ կազմի բոլոր դատավորները, դահլիճի բոլոր ատրիբուտները՝ գերբը, դրոշը երեւան, եւ երբ կապի հաստատումը խնդիր չէ, մենք մտնում ենք նիստերի դահլիճ, կապը միացնում ենք եւ նիստերը վարում ենք այնպես, ինչպես՝ երբ քաղաքացիները ներկա են դահլիճում: Կողմերին ե՛ւ նախապես, ե՛ւ նիստի ժամանակ ենք հարցնում՝ արդյո՞ք իրենք առարկում են դատավարությունն այդ տարբերակով անցկացնելուն:

- Առարկելու դեպքում նիստը հետաձգվո՞ւմ է:

- Այո, որովհետեւ կողմը կարող է ասել, որ այսինչ գործողությունը կարող է անել միայն դատարանի հետ դեմ առ դեմ, կամ հարցաքննությունը ուզում է անել՝ միայն մարդու աչքերի մեջ նայելով, որ կարողանա հասնել ճիշտ պատասխաններ հնչեցնելուն: Այդ դեպքում մի փոքր բարդ է քաղաքացուն հակառակը համոզելը: Ունեցել ենք դեպք, երբ, օրինակ, կողմերից մեկն առարկել է, եւ մենք այդ կարգով չենք անցկացրել նիստը՝ հասկանալով, որ կարող են ռիսկեր առաջանալ, բայց եթե երկու կողմերը որեւէ խնդիր չեն տեսնում, կարծում եմ՝ դատարանները առանձին գործերով հնարավորություն ունենում են ապահովելու արդար դատաքննության բոլոր երաշխիքները:

- Տիկին Կարապետյան, նշեցիք,  որ գործերից մեկով արդեն իսկ հասել եք ցանկալի արդյունքի: Ընդհանուր առմամբ, այս եղանակով դատավարության արդյունավետությունը որքանո՞վ եք բավարար համարում:

- Եթե, օրինակ, վկայի ցուցմունք կամ երեխայի կարծիք անմիջական լսելու խնդիր չկա, իսկ այդ դեպքում հեռահար հարցաքննությունը կարող է խոչընդոտ հանդիսանալ դատարանի համար՝ իրապես տեսնելու՝ այդ պահին երեխայի վրա համակարգչից այն կողմ ինչ-որ մեկը ազդեցություն ունենում է, թե ոչ, մնացած գործերով, որոնցով իրավունքի մեկնաբանման կամ գրավոր ապացույցների հետազոտման հարցեր են, կարծում եմ, արդյունավետությունը կարող է բավականին բարձր լինել, եթե նաեւ տեխնիկական խնդիրները մի կողմ դնենք: Ինչ վերաբերում է առաջին ատյանի դատարաններին, էլի կախված է գործի տեսակից. իմ կոլեգաների մտահոգությունն այն է, որ գործեր կան, որոնցով հեռահար դատավարությունն ուղղակի անհնարին է:

- Հաշվի առնելով այդ գործերը եւ նաեւ դատավորների ծանրաբեռնվածությունը՝ այս իրավիճակն  ի՞նչ հետեւանքներ կարող է ունենալ դատարանների համար:

- Ես կարծում եմ, որ իրականում կարող է շատ ծանր հետեւանքներ ունենալ ոչ միայն դատավորների համար, այլ նաեւ քաղաքացիների, ովքեր դիմել են դատարան եւ ակնկալում են արդար դատաքննություն: Յուրաքանչյուրի համար իր հարցը կենսական նշանակության է, իսկ յուրաքանչյուր հետաձգում առանձին գործերով խնդիր է առաջացնում: Եվ հաշվի առնելով, թե ինչ ծանրաբեռնվածություն է Քաղաքացիական դատարաններում եւ Վերաքննիչ դատարանում, հետաձգված գործերը կուտակվում են արդեն իսկ նշանակված նիստերի հետ, եւ ստացվում է մի այնպիսի գերծանրաբեռնվածություն, որի տակից մենք գուցե տարիներով չկարողանանք դուրս գալ: Բայց ես կարող եմ ասել, որ այս արտակարգ դրությունը պարզապես սրել է եղած իրավիճակը, այսինքն՝ գերծանրաբեռնվածության թիվն է ավելացել, բայց այդ խնդիրը միայն արտակարգ դրության խնդիրը չէ:

-Ի՞նչ լուծում եք տեսնում դրա համար:

- Այդ լուծումը երկար ժամանակ է՝ փնտրում է եւ գործադիր իշխանությունը, եւ դատական իշխանությունն է անընդհատ բարձրաձայնում՝ դատավորների թվի ավելացման կամ այլ տարբերակներով արդյունքի հասնելու համար:

- Ունե՞ք  արտակարգ դրությունից հետո հետաձգված եւ կայացած դատական նիստերի թվային պատկեր:

- Թվային պատկեր՝ ոչ, երեւի ոչ մեկս չի ամփոփել, ավելի շատ փորձել ենք մեր աշխատանքով ամեն հնարավորը անել: Ընդհանուր տենդենցն ասեմ. բոլոր դատավորները փորձ են արել ժամկետների առումով խնդիր, հետաձգումներ չունենալ. եթե օրինակ, դատարանը տեսել է, որ նիստ է նշանակվել, որովհետեւ կողմն է միջնորդել, բայց ինքը որեւէ հարց չունի եւ կարող է գործը քննել գրավոր ընթացակարգով, մեծամասամբ որոշում է կայացրել վերադառնալ այդ ընթացակարգին: Իսկ այն գործերը, որոնցով դրա հնարավորությունը չի եղել, փորձել են պարզել՝ կողմերը համաձա՞յն են էլեկտրոնային եղանակին թե՞ ոչ: Եթե դա էլ է բացառվել, նոր միայն նիստը հետաձգվել է:

 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4563 դիտում

Ոչ մի հոգևորական եկեղեցին հետը օժիտ չի բերել ու չի տանելու. Չախոյան

Հայ-ֆրանսիական պատմության մեջ առաջին անգամ բացվելու է հյուպատոսական գրասենյակ, այն Սյունիքում է. Վարդանյան

Այն, ինչ կառուցում ենք միասին, պարզապես բարեկամություն չէ, այլ Հայաստանին աջակցելու իսկական լծակ. Դըկոտինյի

Ադրբեջանում և Իրանում երկրաշարժեր են տեղի ունեցել

Կասեցվել է ցլիկների անվան տակ անհայտ ծագման կենդանիների մուտքը ՌԴ-ից Հայաստան

Իտալիան մեզ համար բարեկամ երկիր է և կարևոր գործընկեր. Փաշինյանը՝ Ջորջա Մելոնիին

Հանցավոր կազմակերպության անդամները փորձել են իրացնել խոշոր չափերով թմրամիջոց. նրանք կալանավորվել են

«Air Arabia Abu Dhabi» ավիաընկերությունը գործարկել է Աբու Դաբի-Երևան-Աբու Դաբի երթուղով չվերթերը

Լեհաստանի նախագահական ընտրություններում հաղթել է Ռուսաստանի կողմից հետախուզվող թեկնածուն

Պատռվում են դիմակները «թքած ունեցող» սքեմավորների. Հակոբյանը՝ Մարմաշենի հոգևոր հովվի հայտարարությունների մասին

Ավտոմեքենան կողաշրջվել և ընկել է ձորը. մոտակայքում հայտնաբերվել է վարորդի դին

Մասիսի տներից մեկում հրդեհի հետևանքով քաղաքացին հոսպիտալացվել է

Երևան-Մեղրի ավտոճանապարհին մեքենաներ են բախվել. կան տուժածներ

Դու նրանց հալածական կանես, նրանց երեսը կուղղես քո հաւատարիմների կողմը. Փաշինյանը սաղմոսից մեջբերում է արել

Կոնսենսուս ունենք՝ սրբապիղծ «սրբազանների» հարցը պետք է լուծել. վարչապետն անդրադարձել է աղմուկ հանած գրառմանը

Ծանրամարտի տղամարդկանց թիմի անդամներն անակնկալ են մատուցել մանկատներից մեկի փոքրիկներին

Հայաստանում 4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Փարիզն այժմ Եվրոպայի մայրաքաղաքն է․ Մակրոն

ՖԻԴԵ-ի հունիսի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 6 ներկայացուցիչ

Տաթևի վանքի մոտակայքում մեքենան բախվել է ժայռին. կա 5 տուժած

Օրվա հերոսները փոքրիկներն են․ ՆԳՆ-ն երեխաների տոնին ուսուցողական արշավ էր կազմակերպել. լուսանկարներ

Հունիսի 1-ը՝ Երևանի կենդանաբանական այգում. տեսանյութ

Գնացի դիրեկտորի մոտ, ասի՝ ո՞ր գործն է ամենադժվարը. ինչպես Արմավիրից Գյումրի հարս եկած Ջուլիետան դարձավ գրաշար

Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Գյումրիի և Մեծամորի մի շարք հատվածներում

Վարչապետի՝ Մարսելում առանձնատուն գնելու մասին տեղեկությունը կեղծ է, տարածող կայքը՝ անհայտ. fip

Մեծահասակներն ամենօրյա վարքագծով պետք է նպաստեն համերաշխ միջավայրի ձևավորմանը. ՄԻՊ-ի ուղերձը

Ռուսական բանակը հրթիռային հարված է հասցրել Ուկրաինայի ԶՈՒ ցամաքային զորքերի ուսումնական կետին. կան զոհեր

Բախվել են ավտոմեքենան և մոտոցիկլետը․ կա տուժած

Պարտավոր ենք կառուցել մի քաղաք, որտեղ յուրաքանչյուր երեխա կզգա իրեն պաշտպանված, սիրված ու գնահատված. Ավինյան

Երեխաների պաշտպանության համակարգի բարելավումն առաջնահերթություն է. Նարեկ Մկրտչյան

Մաղթում եմ՝ ուրախ և զվարճալի օր ունենաք` չչարաշահելով պաղպաղակը, քաղցր հյութերն ու կոնֆետները. Ավանեսյան

Պուտինը երկաթուղում տեղի ունեցած պատահարների մասին ողջ գիշեր ԱԴԾ-ից և ԱԻՆ-ից հաղորդումներ է ստացել

Մեծ Բրիտանիան մտադիր է ԱՄՆ-ից միջուկային զենքով կործանիչներ գնել

ՌԴ-ն հայտնել է՝ պայթեցվել են Բրյանսկի և Կուրսկի շրջանների երկաթուղային կամուրջները. կան զոհեր և տուժածներ

Առաջիկա օրերին ջերմաստիճանը կնվազի. սպասվում են կարճատև անձրևներ, առանձին վայրերում՝ հորդառատ

Արդեն քանի տարի է՝ ստով, ուժով, սպառնալիքով, դրսից ու ներսից ուզում են քեզ կուլ տալ. Սիմոնյանը՝ Փաշինյանին

Միշա Ջորկաեֆֆը՝ Հայաստանի Մ-19 հավաքականի գլխավոր մարզիչ

Բախվել են բեռնատար «Գազելն» ու «Օպել»-ը․ 6 հոգի տեղափոխվել է հիվանդանոց

ՌԴ կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինը շնորհավորել է ՀՀ վարչապետին

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ