Երևան
12 °C
Ի՞նչ ընդհանուր բան ունեն Բելառուսը, Բուրունդին, Նիկարագուան ու Տաջիկստանը: Սրանք Երկիր մոլորակի 4 աշխարհամասերի այն 4 երկրներն են, որոնց, ինչպես փոխացնում է Reuters լրատվական գործակալությունը, կորոնավիրուսը չի խանգարել ֆուտբոլային առաջնություններ անցկացնել: Այն բանից հետո, ինչ աշխարհի գրեթե բոլոր երկրներում գրեթե բոլոր մազաձեւերի հետ կապված միջոցառումները դադարեցվեցին, հետաձգվեցին կամ չեղարկվեցին, շատ մարզասերներ, հատկապես ֆուտբոլասերները մնացին այս առաջնությունների հույսին: Ֆուտբոլային առումով սովորաբար լուսանցքում մնացող այս երկրները հայտնվեցին ուշադրության կենտրոնում, եւ նրանց մասին պատմությունները լուսաբանվում են աշխարհի առաջատար պարբերականներում:
Հայաստանում հատկապես շատ քննարկվեց Բելառուսի առաջնությունը: Ոմանք զայրանում կամ զարմանում են այս երկրի համարձակության վրա, ոմանք հումորով են վերաբերվում թե՛ դրա անցկացման գաղափարին, թե՛ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ կորոնավիրուսի վերաբերյալ հայտարարություններին, սակայն, եթե ֆուտբոլ նայելու ցանկություն կա, ապա մնացած առաջնություններից ամենաբարձրակարգը հենց սա է:

Բելառուսի 2020թ. առաջնությունը մեկնարկել է մարտի 19-ին: Այնտեղ կայացել է 3 տուր: Մասնակցում է 16 թիմ: Եվրագավաթներին մասնակցելու շնորհիվ այս առաջնությունից առավել հայտնի են ԲԱՏԷ Բորիսովը եւ Մինսկի «Դինամոն»: Այս պահին 9 միավորով միանձնյա առաջատարն է «Էներգետիկը»: «Նեմանը», որտեղ հանդես է գալիս հայ ֆուտբոլիստ Գեղամ Կադիմյանը, 8-րդն է: Ունի 4 միավոր: 27-ամյա հարձակվողը թիմի 3 խաղերին էլ մասնակցել է ու նաեւ գոլի հեղինակ է դարձել: Աչքի է ընկել 2-րդ տուրի «Վիտեբսկի» դեմ խաղում: «Նեմանը» հաղթել է 2:0 հաշվով, իսկ Կադիմյանի գոլը ճանաչվել է լավագույնը 2-րդ տուրում:
«Ավելի լավ է մեռնել կանգնած, քան ապրել ծնկի եկած»,- սա է Լուկաշենկոյի մոտեցումը, եւ Բելառուսում չի արգելվում նաեւ երկրպագուների ներկայությունը: Արդյունքում ֆուտբոլային «սովի» պայմաններում, այս երկրի առաջնության նկատմամբ հետաքրքրությունը բավական մեծացել է եւ ոչ միայն հետխորհրդային տարածքում: Միջազգային լրատվամիջոցները հայտնում են, որ ավելի քան 10 երկրներ գնել են մրցաշարի հեռարձակման իրավունքները: Դրանց թվում են Ռուսաստանը, Իսրայելը, Բուլղարիան, Հնդկաստանը:
Եթե Բելառուսը ֆուտբոլային որոշակի ավանդույթներ ունի, ապա Տաջիկստանի մասին նման բան ասել հնարավոր չէ: Այս երկիրը երբեւիցե Ասիայում կամ աշխարհում լուրջ հաջողություններ չի ունեցել թե՛ հավաքականների եւ թե՛ ակումբային մակարդակով մրցաշարերում: 2020թ. ֆուտբոլային մրցաշրջանն սկսել է՝ ժամանակացույցի համապատասխան: Ապրիլի 4-ին Սուպերգավաթի խաղարկությունում «Իստիկլոլը» հաղթել է «Խուջանդին» (2:1): Երկրի առաջնությունը մեկնարկել է հաջորդ օրը, առաջին տուրի շրջանակներում կայացել է 3 խաղ, եւ եւս 2-ը նախատեսված է վաղը՝ ապրիլի 8-ին: Մրցաշարին մասնակցում է 10 թիմ:
Տաջիկստանի Սուպերգավաթի խաղարկությունը
Բուրունդին, որը նույնպես ոչ մի կերպ ֆուտբոլային չի կարող համարվել, եւս տարբերվում է աշխարհում ստեղծված իրավիճակի նկատամբ իր մոտեցմամբ: Այստեղ ոչ մի տեսակ մասսայական միջոցառում արգելված չէ, կյանքն ընթանում է այնպես, ինչպես նախկինում: Ֆուտբոլի ազգային առաջնությունն ընթացքի մեջ է: Մասնակցում է 16 թիմ, ու արդեն 27 տուր կայացել է:

Բուրունդիում առաջնությունն ընթաացքի մեջ է
Նիկարագուայի առաջնության մասին էլ դժվար թե ինչ-որ մեկը մտածեր, եթե հանգամանքները չստիպեին: Առաջնությանը մասնակցում է 10 թիմ: Արդեն կայացել է 14 տուր: Թեեւ սահմանափակումներ կան. երկրպագուներ չեն հաճախում, սակայն Կենտրոնական Ամերիկայի այս երկրում, որտեղ բեյսբոլն ավելի սիրված մարզաձեւ է, ֆուտբոլի առաջնությունը դադարեցնելու մասին չեն մտածում: Ֆեդերացիայի գլխավոր քարտուղարը նշել է, որ նույնիսկ մեծացել է հետաքրքրությունը ֆուտբոլի նկատմամբ:
Ամեն դեպքում, ֆուտբոլիստները որոշակի մտավախություններ ունեն: Թիմերից մեկի՝ «Դեպորտիվո Լաս Սաբանասի» դարպասապահ Կարլոս Մոսկերան խոստովանել է, որ այն, ինչ տեղի է ունենում աշխարհում, թույլ չի տալիս լիարժեք կենտրոնանալ խաղի վրա, խաղացողներն աշխատում են խուսափել միմյանց դիպչելուց եւ ոչ մեծ խանդավառությամբ են պայքարում գնդակի համար:
Քանի որ այս առաջնություններն այնքան էլ հայտնի չեն, հետաքրքրությունը նրանց նկատմամաբ մեծացել է միայն, որովհետեւ այլ տարբերակ չկա, ու ամենայն հավանականությամբ թոփ առաջնությունների վերսկսումից հետո նրանց մասին նորից կմոռանան, համացանցում նրանց խաղերի հեռարձակումը գտնելն այնքան հեշտ չէ, որքան հայտնի առաջնություններինը: Ամեն դեպքում, կան ինտերնետ որոշ ռեսուրսներ, որոնք որոշակի հնարավորություն տալիս են: Դրանցից են, օրինակ, gooool.org-ը, livetv.sx-ը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած կրակոցների դեպքով ևս երկու անձ է ձերբակալվել
Էստոնիայի միջազգային մրցաշարում հայ հրաձիգները շարունակում են հաջող մրցելույթները
Գնդապետ Սթիվեն Գարմորին ավարտական վկայականներ է հանձնել 27 հայ զինծառայողի
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Փյունիկ»-ը զիջել է «Դեբրեցեն»-ին
ՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել է․ վիճակագրություն
Երբ է սպասվում Եվրոպայում հաջորդ ջերմային գմբեթը
ԻՀՊԿ-ն ոչնչացրել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումը
Ծառուկյանը լկտիացել է. տասովշիկները 40-50 մլն դոլար գողացել են, փողը կորել ա. ռազբիրատներ են․ Մալխասյան
Քննարկվել է Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված համատեղ քայլերը
Աննախադեպ գտածո Էրեբունիի հնավայրում․ ինչ է հայտնաբերել ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբը
Լևոն Արոնյանը՝ «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող
«Արարատցեմենտ»-ը պետք է շարունակի անխափան աշխատանքը․ ՀՀ էկոնոմիկայի նախարարն այցելել է գործարան
Ուզում են զավթեն իշխանությունը և հանձնեն տիրոջը. սա ընդդիմություն չէ, դիվերսիոն խումբ է․ Գիորգի Թումասյան
Հնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղում
Քննարկվել են ՀՀ-ում CIHEAM Bari-ի փորձի կիրառման, երկարաժամկետ ներկայության ձևավորման հնարավորությունները
Մեր սիրելի տղան զորացրվեց խաղաղ պայմաններում 2 տարի ծառայելուց հետո․ Հովհաննիսյան
Ուկրաինան վաղուց պատրաստ է խաղաղության. այն պետք է լինի արժանապատիվ. Զելենսկի
Հանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանություն
Վահան Կոստանյանը հանդիպել է Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ
Մեսրոպ Մեսրոպյանը և Հունաստանի կարգավորող մարմնի նախագահ Ցիմարասը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել
Կայացել է սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը
Առինջի ինքնակամ կառույցները գտնվում են բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի տակ՝ վտանգելով քաղաքացիների կյանքը
Գրտնակով մորը սպանած եղբայրներից մեկն առողջական խնդիր է ունեցել
ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը անձնագրավորման արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել
DipTalk․ ԱԳՆ-ն տեղեկացնում է նոր ձևաչափի մասին, առաջին թողարկումը՝ հուլիսի 23-ին
Մելիքգյուղում 20 և 25-ամյա եղբայրները գրտնակով սպանել են մորը, դիակը թաղել կիսաշինության տարածքում
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
Կկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրները
Արփինե Սարգսյանը 5 օրով արձակուրդ է մեկնում
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Դադարեցվել է Սևանա լճի 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը
Դիլիջանում ոչ սթափ վարորդը «Lixiang L7»-ով գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավnր
Նորակառույց բնակարան գնելը հնարավոր կդառնա հեռավար՝ առանց նոտարի այցելելու. տեսանյութ
Ցեղասպանության հուշահամալիրը ձեզ համար կրկեսի արենան չէ. կրկեսային ձեր ելույթների տեղը «Տաշիր Արենա»-ն է
0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել
Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան
ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք. տեսանյութ
ԱԺ-ում ովքեր կլինեն «Հայաստան» խմբակցության ղեկավարը և քարտուղարը
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը «Նաիրի» ԲԿ-ում անցել է պլանային բուժզննում
Մակունցի արձագանքը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակվելու մասին հարցին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT