Երևան
12 °C
Համաշխարհային այս համաճարակի տարածման առաջին օրերին մի բժիշկ համաճարակաբան հայտարարեց, որ կորոնովիրուսը պատիժ է մարդկանց իրենց սխալների համար։
«Միլիոններ եք վճարում Մեսիին, Ռոնալդուին, իսկ ահա բժիշկները, համաճարակաբանները, գիտնականները աշխատում են կոպեկներով։ Դե հիմա թող այդ ֆուտբոլիստները գտնեն համաճարակի դեմ դեղամիջոցները»՝ մոտավորապես այսպիսին էր բժիշկ համաճարակաբանի խոսքերը։ Իհարկե սա չի նշանակում, թե «կոպեկներով աշխատող» առողջապահության համակարգի աշխատողները չեն փորձում դեղամիջոցներ գտնել ընդդեմ կորոնովիրուսի, բայց արտահայտված միտքը ինչ-որ տեղ կարող է ահազանգ հանդիսանալ․ մարդկանց հսկայական էմոցիաներ պարգեւող սպորտի համաշխարհային աստղերը ահռելի գումարներներ են ստանում, բայց նրանք չեն կարող մարդկանց օգնել օրհասական պահերին։
Հիմա ամբողջ ֆուտբոլային աշխարհում քննարկվում է ֆուտբոլիստների աշխատավարձերի կրճատման հարցը, ընդ որում ֆուտբոլի միջազգային կառույցները, ազգային ֆեդերացիաները, ակումբների սեփականատերերը տարբեր կարծիքներ, մոտեցումներ են ցուցաբերում։ Մասնավորապես Անգլիայում, Ռուսաստանում առաջարկել են ֆուտբոլիստների աշխատավարձերը կրճատել 30 տոկոսով, Իտալիայում՝ մինչեւ 50 տոկոս եւ այլն։ Բավական հետաքրքիր է, իհարկե, հենց ֆուտբոլիստների արձագանքը։
Անգլիացի հանրահայտ ֆուտբոլիստ Ուեյն Ռունին, որը ներկայումս հանդես է գալիս Անգլիայի նշանակությամբ 2-րդ դիվիզիոնի՝ Չեմպիոնշիփի «Դերբի Քաունթի» թիմում, հայտարարել է, որ սխալ է բոլորի աշխատավարձերը կրճատել նույն չափով։ «Կան ֆուտբոլիստներ, որոնք կարող են իրենց թույլ տալ աշխատավարձի 30 տոկոս եւ անգամ ավելի շատ կրճատումներ, բայց կան մեծ թվով ֆուտբոլիստներ, որոնք նման կրճատման դեպքում չեն կարող ապահովել իրենց, իրենց ընտանիքների նվազագույն ծախսերը։ Եվ ի՞նչ է նշանակում աշխատավարձերի կրճատում։ Այս դեպքում ուղղակի կրճատվում են ակումբների սեփականատերերի ծախսերը, բայց այն օգուտ չէ համաճարակի դեմ պայքարին։ Ես ինքս պատրաստ եմ մեծ ներդրումներ անել առողջապահության համակարգում։ Ֆուտբոլիստները նույնպես պատրաստ են իրենց աշխատավարձերից մեծ ներդրումներ անել։ Բայց ոչ թե հօգուտ ակումբների սեփականատերերի, այլ հօգուտ առողջապահության համակարգի։ Մենք պատրաստ ենք փոխանցել մեր աշխատավարձերի մինչեւ 30 տոկոսը համաճարակի դեմ աշխատող բուժհաստատություններին», - հայտարարել է Ռունին։
Ֆուտբոլի, սպորտի համաշխարհային աստղերը՝ Լիոնել Մեսին, Կրիշտիանու Ռոնալդուն, Ռոջեր Ֆեդերերը, Պեպ Գարդիոլան եւ այլք, արդեն իսկ հսկայական գումարներ են փոխանցել կրոնովիրուսի դեմ պայքարող տարբեր կազմակերպությունների։ Ակնհայտ է, որ Համաշխարհային պատերազմ հիշեցնող այս համաճարակը դեռ իր էական ազդեցություն է ունենալու տնտեսության տարբեր ճյուղերի, այդ թվում՝ ֆուտբոլի վրա։ Սա դեռ ապագայում։ Բայց ամեն դեպքում հետաքրքիր է կրկին այն բժիշկ համաճարակաբանի հարց-պնդումը՝ ինչո՞ւ են սպորտի համաշխարհային աստղերը ահռելի գումարներ ստանում, ի՞նչն է դրդում մարդկանց վճարել անհավանական գումարներ ֆուտբոլիստներին, թենիսիտներին, բռնցքամարտիկներին, այլ մարզաձեւերի ներկայուցիցչներին։
Վերջերս «Forbes» հանրահայտ ամսագիրը հրապարակել է իր նոր վերլուծությունները համաշխարհային աստղերի եկամուտների վերաբերյալ եւ կանխատեսել, որ պորտուգալացի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռանալդուն մինչեւ տարեվերջ կկարողանա իր կարիերայի ընթացքում վաստակած եկամուտներով հատել 1 միլիարդ դոլարի սահմանը։ Ընդ որում, անգամ այն դեպքում, եթե Կրիշտիանուն համաճարակի հետեւանքով հրաժարվի իր աշխատավարձի 50 տոկոսից։ Այսպիսով Կրիշտաինու Ռոնալդուն կդառնա պատմության ընթացքում առաջին ֆուտբոլիստը, որը կարիերայի ընթացքում կարողացել է վաստակել 1 միլիարդ դոլար։ Մինչ այժմ նման ցուցանիշ արձանագրել էին ընդամենը մի քանի մարզիկներ՝ գոլֆիստ Թայգեր Վուդսը, բռնցքամարտիկ Ֆլոյդ Մեյվեզերը եւ բասկետբոլիստ Մայքլ Ջորդանը։ «Միլիարդ» մարզիկին, «կոպեկներ» բժիշկներին, ուսուցիչներին․ ի՞նչ է սա՝ վերջին հարյուրամյակի համաշխարհային պսիխո՞զ, թե՞ մարդկային թուլություն։
Պարզվում է, սակայն, որ նման իրավիճակը նոր երեւույթ չէ մարդկության պատմության մեջ եւ որ էլ ավելի զարմանալի է՝ ներկայիս համաշխարհային աստղերը իրենց վաստակով չեն էլ կարող մոտ լինել նախկինում հայտնի մարզիկների եկամուտներին։ Նույն «Forbes»-ը վերջերս մի ուսումնասիրություն էր հրապարակել, համաձայն որի մարդկության պատմության ընթացում ամենաշատ գումար աշխատած մարզիկը Հին Հունաստանում մեծ մասսայականություն վայելող ձիակառքերով մրցավաքի վարպետ Գայ Ապուլայ Դիոկլն է։ Հիշեցնեմ, որ ձիակառքերով մրցավազքը համարվում է Հին Աշխարհի գլխավոր մարզաձեւերից մեկը, եղել է Օլիմպիական խաղերի ծրագրում, իսկ Հռոմի ամենամեծ մրցատեղիում՝ «Circus Maximus»-ում, ձիակառքերով մրցավազքին հետեւում էին մինչեւ 250 հազար հանդիսական։
Մեր թվարկության 104 թվականին ծնված Դիոկլը բավական երկար՝ 24 տարի մասնակցել է ձիակառքերով մրցավազքերի։ Միայն նման երկարակեցությունը արդեն իսկ յուրահատուկ նվաճում պետք է համարել, քանի որ ձիակառքերով մրցավազքը բավական ռիսկային մարզաձեւ էր եւ շատ ու շատ նշանավոր կառապաններ շատ ավելի կարճ կարիերա են ունեցել․ գրեթե յուրաքանչյուր մրցավազքի ընթացքում արձանագրվել է կառքերի վթար, ինչի հետեանքով կառապանները խեղվել, անգամ մահացել են ձիերի սմբակների տակ ընկնելով։ Իսկ ահա Դիոկլը 24 տարի կարողացել է դիմանալ եւ այդ ընթացքում մասնակցել է 4257 մրցավազքի, որոնցից հաղթել է 1462-ում, 861 անգամ գրավել է 2-րդ տեղը, 576 անգամ՝ 3-րդ տեղը։
Իր յուրահատուկ տեխնիկայի, սառնասրտության, պահվածքի համար Դիոկլը նվաճել էր Հին Հռոմի բնակչության սերն ու հարգանքը եւ նրա մասնակցությամբ մրցավազքերը մշտապես անցնում էին լեփ-լեցուն ձիարշավարաններում։ Գրեթե 1 միլիոն բնակչություն ունեցող Հին Հռոմի կուռքերից է եղել Դիոկլը։ Արհեստավորները, բնակչության աղքատ խավերը ուղղակի խենթանում, կանայք՝ խելագարվում էին նրա համար, հարուստները իրենց պարտք էին համարում կարեւոր տոներին մարզիկին հրավերք ուղարկել, նրան տեսնել իրենց կողքին։ Դիոկլը Հին Հռոմի խորհրդանիշներից էր, ամենաճանաչված մարդկանցից մեկը, որը ձիակառքերի մրցաշարերի միջոցով մեծ հույզեր էր պատճառում բոլորին։
Մարզիկի մահից հետո նրա տաղանդի երկրպագուները ի պատիվ իրենց կուռքի հուշարձան են կանգնեցրել եւ վրան փորագրել այն գումարի չափը, որը Դիոկլը վաստակել է իր կարիերայի ընթացքում՝ ուղիղ 35 միլիոն 863 հազար 120 սեստերցես։ «Forbes»-ի մասնագետների հաշվարկով այս գումարը համապատասխանում է 2600 կգ ոսկու, ինչը ժամանակակից գներով կազմում է․․․ 19 միլիադ դոլար»։ Իսկ «Bloomberg»-ի մասնագետները հաշվել են Հին Հռոմի ՀՆԱ-ի նկատմամբ Դիոկլի եկամուտը եւ այն կազմել է 29 միլիարդ ժամանակակից ԱՄՆ դոլար։
Պատմաբանների կարծիքով Դիոկլը իր հարստությամբ մի քանի անգամ գերազանցում էր այն ժամանակների ամենահարուստ մարդկանց, կարող էր մի քանի ամիս հոգալ Հին Հռոմի ամբողջ բնակչության ապրուստի ծախսերը, կարող էր անգամ ավելի մեծ բանակ հավաքագրել, քան ուներ Հին Հռոմը։ Ընդ որում հաշվի առնենք, որ Դիոկլը իր գումարները վաստակել է բացառապես մարզական միջոցառումների հաշվին՝ մրցավազքերից, իսկ ներկայիս համաշխարհային աստղերի եկամուտների մեծ մասը կազմում են գովազդներից, տարատեսակ ապրանքանիշներից ստացած գումարները։
Էմոցիան, մարզական հույզը, մրցակցության տենդը մարդու էության անբաժանելի մասն են ու այն չի կարող վերանալ։ Սպորտն էլ, ֆուտբոլն էլ դեռ կվերադառնան մեր առօրյան, բայց հիմա էլ ավելի կարեւոր է ուղղակի վերաիմաստավորել մեր կյանքը, փորձել վեր կանգնել սեփական հույզերից, նկրտումներից։ Ամեն ինչ լավ է լինելու։
Արմեն Նիկողոսյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցում է Հարկային մարմինների ներեվրոպական կազմակերպության 30-րդ Գլխավոր համաժողովին
Պուտինը և Թուրքիայի արտգործնախարարը քննարկել են երկու երկրի միջև հարաբերությունները
ԿԸՀ-ն բավարարել է Ասատուր Քոչարյանի և Աշոտ Եղիազարյանի վերաբերյալ դատախազության միջնորդությունները
Զելենսկին և Պուտինը ցանկանում են խոսել, բայց չգիտեն՝ ինչպես. Թրամփ
Մուսալեռում բախվել են «Օպել»-ն ու բեռնատար «Գազել»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է դաշտում
Կալանավորված, դատապարտված և տնային կալանքի տակ գտնվող անձանց փոխադրումների կարգը կհստակեցվի. մանրամասներ
Կկատարելագործվի ֆինանսական հաշիվների միջազգային փոխանակման գործող համակարգը
Դավիթ Ղազինյանը կալանավորվել է
Խոպանից եկել էին, ուզում էին այստեղ լուրջ դերակատարում ունենալ. փողի տոպրակը հանես՝ տակները բան չկա. տեսանյութ
ԿԸՀ-ն համաձայնել է «Հայաստան» դաշինքի թեկնածու Ռուսլան Բարսեղյանի նկատմամբ քրհետապնդում հարուցել
Մոսկվայում և մի շարք այլ շրջաններում կսահմանափակվեն թեթև ինքնաթիռների թռիչքները
Թրամփը սպառնացել է վերսկսել Իրանի դեմ հարվածներն ու «ռումբեր նետել գլխներին», եթե դժգոհ մնա համաձայնագրից
Նողկալի է այլասերվածների ներգրավվածությունը խորհրդարանում. նրանց բոլորի տեղը բանտն է. Սաֆարյան. տեսանյութ
Ողբերգական ավտովթար Երևան-Մեղրի ճանապարհին. վարորդներից մեկը մահացել է
Գիտեք՝ ովքեր են մեղադրում. ովքեր հայաթներում եկեղեցիներ են սարքել, վրան դրել իրենց քեռու կնկա, սիրուհու անունը
Կայացել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը
Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխան. վարչապետը տեսանյութ է հրապարակել
300 հազար ադրբեջանցիների թեման ֆեյք, մտացածին, հորինովի թեմա է, նման բան չի եղել, չկա և չի լինելու. վարչապետ
ՊՆ-ն հայտարարում է ԶՈՒ պատվո պահակային վաշտում ծառայության համար զորակոչիկների ընտրություն անցկացնելու մասին
Ոստիկանները ձերբակալել են գիշերվա ժամը 3:40-ին դրիֆթ կատարած երիտասարդին. տեսանյութ
Դավիթ Ղազինյանը ձերբակալվել է
Այն ուժը, որն ասում է՝ մենք 29.743 քկմ-ով չպետք է բավարարվենք, հայտարարում է պատերազմ հարևաններին. Փաշինյան
ԿԸՀ-ն Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն է տվել
Ո՞ւմ ձայնն է կեղծված. տանը վեր ընկած լիդերներին կոչ եմ անում դուրս գալ փողոց․ ինչի՞ են ձեր դրած դրոշները անտեր
Ռոբերտ Քոչարյանի և իր շրջապատի հարսը, փեսան, աներձագը, բոլորը դատավորներ են ՀՀ-ում մինչև հիմա. Փաշինյան
Քոչարյան, կալուգացի օլիգարխ, բելառուսամետ օլիգարխ, ջախջախելու եմ. ովքեր համաձայն չեն, թող հեղափոխություն անեն
ՎՏԲ-Հայաստան Բանկ․ ակնթարթային փոխանցումները դեպի Ռուսաստան դառնում են առավել պահանջված
2021-ից հետո ընտրակաշառքի գործերով ոչ մի մեղադրյալ բանտում չէ․ դատաիրավական համակարգը պիտի սրա պատասխանը տա
Moody’s Ratings-ը վերահաստատել է Յունիբանկի B1 վարկանիշը՝ կայուն հեռանկարով
Դպրոցական երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուսի վթարի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
ՀԾԿՀ-ն ազատականացնում է 6(10) կՎ լարմամբ սպառման համակարգերի, բազմաբնակարան շենքերի՝ ցանցին միացման գործընթացը
Ընդդիմությանը դաժան իրականություն է սպասվում, բայց տուրուդմփոց չի լինելու. Հովհաննիսյան
Ընդդիմադիր պատգամավորները գին են ունենալու, գինը մեխվելու է նրանց ճակատին, սուպերմարկետի բաժիններ են լինելու
Դավիթ Ղազինյանը զրկվեց անձեռնմխելիությունից
Հայաստանում ազդարարվել է «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության մեկնարկը․ տեսանյութ
Վերականգնվել է Լոռի Բերդ համայնքի սեփականության իրավունքը Կողեսի 1,3 հա մակերեսով հողամասի նկատմամբ․ վարչապետ
ԱԱԾ շենքի վրա պայթուցիկ նետելու գործով հարցաքննվել է Ալիկ Ալեքսանյանը
Վերանայել և խստացնել գործող կարգավորումները․ ՔԿՀ-ներում արգելված իրերի շրջանառության կանխարգելման նոր նախագիծ
Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալը բավարարել է ՀԷՑ-ի գործով Հայաստանի Կառավարության առանցքային միջնորդությունը
Դպրոցականներին տեղափոխող ավտոբուսը կողաշրջվել է. ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել պատահարից
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT