Թոքերի արհեստական օդափոխման սարքերի նախագծումը 1-2 ամսվա գործընթաց չէ. միանալու պատրաստակամություն են հայտնել շատերը

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը, ի պատասխան թոքերի արհեստական օդափոխման սարքերի նախագծման հայկական արտադրությանն աջակցելու կոչին, ստացել է 280-ից ավելի նամակ: Դրանք, ըստ նախարար Հակոբ Արշակյանի, ուսումնասիրվել և դասակարգվել են:

«Կարող ենք արձանագրել, որ տարբեր տեղերից հայտնաբերված և տրամադրված 10 սարք ունենք այս պահին, որ վերականգնվել են և ենթակա են շահագործման. անհրաժետության դեպքում կարող ենք տրամադրել Առողջապահության նախարարությանը: Այս գործընթացը շարունակական է. ամեն օր զանգեր են ստացվում դուրս գրված, չշահագորվող սարքերի մասին, որ տրամարդվում են ինժեներական ասոցիացիային, նրանք վերանորոգում են և բերում աշխատանքային վիճակի»,- նշեց նա՝ շնորհակալություն հայտնելով բոլոր նրանց, ովքեր տրամադրում են այդ սարքերը, նորոգում դրանք:

Այս ընթացքում նախարարությունն ստացել է տասնյակ նամակներ, նաեւ՝ արտերկրից՝ Լիբանանից, ԱՄՆ-ից, Գերմանիայից, Ռուսաստանից: Մեր հայրենակիցներն առաջարկում են իրենց օգնությունը տեղի ինժեներներին՝ փորձանմուշներ ստանալու մասնագիտական խորհրդատվություն:

Արշակյանը նշեց, որ թոքերի արհեստական օդափոխման տարբեր սարքերի առկայության մասին բազմաթիվ տեղեկություններ են ստանում: Այդ սարքերի մի մասը կարող է նաեւ գործող լինել, բայց մեծ մասը 3D տպիչով ստացված սարքեր են, որ մեծ մասամբ չեն լուծում բժշկական խնդիրները:

«Սարքերն իրականում պիտի ունենան արձագանքման համակարգեր, տարբեր տպիչներ, սենսորներ, որ գնահատում են հիվանդի վիճակը և ըստ դրա են գործում, այսինքն՝ արձագանքման և չափման համակարգեր պիտի ունենան այս սարքերը, որպեսզի ավելի չվատթարացնեն հիվանդների վիճակը, կյանքին վտանգ չսպառնան: Այս սարքերը միայն պոմպի դեր չեն կատարում, դրանք պիտի անհրաժեշտության դեպքում կանգ առնեն, կամ միանա որևէ ինդիկատոր՝ բժիշկներին տեղեկացնի այս կամ այն իրավիճակի մասին: Այսպիսի սարքերի նախագծումը բարդ գործընթաց է, և ես կխնդրեմ, որ այս հարցին լուրջ վերաբերվենք: Սա մեկ շաբաթում կամ նույնիսկ մեկ ամսում լուծվող հարց չէ: Նույնիսկ ոչ փորձարկված (սերտիֆիկացված), բայց աշխատող և արդյունավետ սարք ունենալու համար մեծ աշխատանք պիտի տարվի»,- ասաց նա:

Հայաստանում առկա արտադրական հզորությունները՝ գործարաններ, ինժեներական կայացած ընկերություններ, համալսարաններ, գիտահետազոտական խմբեր, ըստ նախարարի, պատրաստակամություն են հայտնել միանալ թոքերի օդափոխման սարքերի նախագծման, թեստավորման, պահեստամասերի և այլ բաղադրիչների արտադրության կամ ներկրման հարցերին օժանդակելուն, պատրաստ են մեծացնել որոշակի արտադրական ծավալներ և ներգրավել նոր մասնագետներ: «Այս ուղղությամբ հավելյալ կներկայացվի, թե որ ուղղությամբ են նախատեսում առաջ գնալ»,- նշեց Հակոբ Արշակյանը:  

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2779 դիտում

ՆԳՆ ծառայողների կատարողականի գնահատման համակարգը պետք է հիմնված լինի չափելի թիրախային ցուցանիշների վրա

Կալուգացու խմբակցությունը գերազանցում է բոլոր ռեկորդները, այս արագությամբ դեռ ոչ մի խմբակցություն չեն լքել

Հնդկաստանում ջրհեղեղներից ավելի քան 170 հազար մարդ է տուժել

Ծառուկյանը քրեաօլիգարխիկ ենթամշակույթի կրող է. նա գործիք է, այլ երկրի շահերի պաշտպան. Ազատ Արշակյան. տեսանյութ

Ինքնաբացարկների նոր դիմումներ «Ուժեղ Հայաստան»-ից

Քիչ մարդիկ կգտնվեն, որ ասեն՝ Ծառուկյանին ձերբակալելու կամ ունեցվածքը վերադարձնելու հիմքեր չկան. տեսանյութ

Apple Pay-ը և Google Pay-ն արդեն հասանելի են հանրային տրանսպորտում․ Ավինյան

Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել

Հայաստանը հետևողականորեն նախապատրաստվում է COP17-ին՝ նպատակ ունենալով ապահովել բարձր մակարդակի համաժողով

Լիլիթ Մակունցը չի վերցնի պատգամավորական մանդատը

Իրականացվել են ջրի և կենսաբանական նմուշառումներ․ ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից

Հաստատվել են ՀՀ լեզվական պետական քաղաքականության հիմնադրույթները

Եղվարդի Երևանյան 3/47 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը

ՀԿԱԾ 2026-ի առաջին կիսամյակի արդյունքները գերազանցել են նախորդ տարվա համադրելի ցուցանիշը․ հաշվետվություն

1 արծաթե և 1 բրոնզե մեդալ Կենսաբանության 37-րդ միջազգային օլիմպիադայում

Վաղարշապատի համայնքապետարանի հարակից հատվածում երթևեկության փոփոխություն է կատարվել

Ալավերդիում 12 ժամ ջուր չի լինի․ հասցեներ

17-ամյա տղան «Տելեգրամ»-ով ձեռք է բերել թմրանյութ, օգտագործել, իրացրել՝ տեղադրելու միջոցով․ նա ձերբակալվել է

Ես հպարտ եմ ձեզանով․ Շակիրան դիմել է Մեսսիին և Արգենտինայի հավաքականին

Աննա Հակոբյանը Եթովպիայում է, մասնակցում է միջազգային համաժողովի․ տեսանյութ

COP17-ին ընդառաջ ՔԿ փորձաքրեագիտական կենտրոնի փորձագետները մասնակցել են դաշտային վարժանքի

Ի գիտություն բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդների․ ԳԹԿ հայտարարությունը

Մենք վերջ ենք դնում միջnւկային hրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ

ՆԳ նախարարը անտառային հրդեհների կանխարգելման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

ՄԻՊ-ն ու Գորիսի ղեկավարը քննարկել են համայնքում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր

Սերժ Սարգսյանի կողմից Սև բերդն օտարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Կոտայքի Ալափարս գյուղում բախվել են «ՈՒԱԶ»-ն ու «Hyundai»-ն. կան զnհեր և վիրավnրներ

Մեկ անզգույշ քայլը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ. ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել

Հայտնի են «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի մրցանակակիրները

Տեմպը չենք թուլացնում, մինչև չտեսնենք՝ փոշեկլանիչ ցանցերը համատարած են. խաղի նոր կանոնները պետք է պահվեն

Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունում հաղթանակը նշելու ժամանակ շատրվանի փլուզման հետևանքով դեռահաս է մահացել

2025-ի մայիսին Սյունիք կատարած այցելության ժամանակ ՀՀ ՄԻՊ-ին հասցեագրված խնդիրների մի մասը ստացել է լուծում

Պատրաստակամ ենք համագործակցել բոլոր շահագրգիռ կողմերի հետ. ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ

Հայտնաբերել են խախտմամբ ծառայություն մատուցելու դեպքեր, կազմվել արձանագրություններ

էական տատանումներ չեն կանխատեսվում. Սուրենյանը՝ առաջիկա օրերի եղանակի մասին. տեսանյութ

ՀՀ-ից Իսպանիա ծիրան դեռ չի արտահանվել. Արման Խոջոյանը՝ փչացած մրգի վերաբերյալ խոսակցությունների մասին

Զինծառայողների մարզումները՝ «Արամազդ» ինքնագնաց հրետանային կայանքներով. Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

Սևան քաղաքի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի

Երևանի քաղաքապետարանի հավելյալ եկամուտները կուղղվեն ճանապարհաշինությանը. Ավինյան

Ռուսական և ուկրաինական ԶՈՒ-երը փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց