Ցավոտ է տեսնել՝ ինչպես են պարտվում, բայց սիրեք ձեր հավաքականը, նույնիսկ, երբ այն պարտվում է․ Բաբաջանյան

24/03/2025 schedule11:56

«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Հայաստան-Վրաստան ֆուտբոլային խաղին և ՀՀ հավաքականի ծանր պարտությանը:

«Երբ երկրի ֆուտբոլի ազգային հավաքականը պարտվում է, լինի խոշոր հաշվով, լինի մեկ գոլի տարբերությամբ, դա երբեք չի կարող դիտարկվել որպես ազգային խայտառակություն։ Ազգի արժանապատվությունը չի չափվում խաղի հաշիվներով։ Ազգը չի խայտառակվում, երբ իր ֆուտբոլիստները պարտվում են, այնպես ինչպես չի փառավորվում միայն նրանց հաղթանակով։

Այդպիսի ընկալումն ավելի շատ բարդույթների, չկայացած ինքնության և մակերեսային հայրենասիրության հետևանք է։

«Թե բա՝ ազգն եք խայտառակո՞ւմ» արտահայտությունը դարձել է գործիք՝ խեղդելու անկեղծ հույզերը, խաթարելու առողջ քննադատությունը և ներշնչելու մեղքի կեղծ զգացում մի բանի համար, ինչը աշխարհի ամենաբնական երևույթներից է՝ պարտություն։

Պատմության ընթացքում աշխարհի գրեթե բոլոր ֆուտբոլային մեծ հավաքականները կրել են ծանր պարտություններ։ 2014 թվականին՝ աշխարհի առաջնությունում, Բրազիլիան սեփական դաշտում 1-7 հաշվով պարտվեց Գերմանիային։ Դա պատմության մեջ մտավ որպես համաշխարհային ֆուտբոլի ամենախոշոր պարտություններից մեկը։ Բայց Բրազիլիան չխայտառակվեց։ Այն շարունակեց ապրել, շնչել, մարզել նոր սերունդներ և հաղթանակներ տանել։ Նույնիսկ Բրազիլիայի նախագահը հանդես եկավ համերաշխության ուղերձով՝ շեշտելով, որ սա սպորտ է, և պարտությունը նրա անբաժանելի մասն է։

Հայաստանի հավաքականը նույնպես պատմության մեջ ունեցել է խոշոր պարտություններ, օրինակ՝ 1997 թվականին՝ 0-7 հաշվով Վրաստանից։ Այդ պարտությունը ոչինչ չխլեց ազգից։ Մենք շարունակեցինք սիրել ֆուտբոլը, մարզել նոր անուններ և ամեն խաղում երազել նոր հնարավորությունների մասին։ Խաղից խաղ հասունացել է ազգային մտածողությունը, նորացել երկրպագուի կերպարը։ Սա բնական ճանապարհ է, որը անցնում է յուրաքանչյուր երկիր։

Ճիշտ է, երբեմն ցավոտ է տեսնել, թե ինչպես է հավաքականը պարտվում։ Ճիշտ է նաև, որ երկրպագուն այդ պահին կարող է զգալ վիրավորված, մերժված, նույնիսկ՝ խաբված։ Բայց դա միայն նրա անձնական հույզերի արտացոլումն է, ոչ թե ազգային բարոյականության չափանիշ։ Ազգը չի խայտառակվում խաղով։ Ազգը խայտառակվում է, երբ սովորեցնում է իր զավակներին ամաչել իրենց երկրից, ամաչել պարտվելուց, ամաչել իրադարձությունից, որից ոչ ոք անձամբ պատասխանատու չէ։

Եթե պարտությունը ազգային խայտառակություն լիներ, Հնդկաստանը, որն աշխարհի ամենամեծ ժողովրդավարությունն է և ունի միլիարդից ավելի բնակչություն, վաղուց իրեն պիտի համարեր պարտված ազգ։ Բայց Հնդկաստանը շարունակում է աջակցել իր մարզիկներին՝ չնայած ֆուտբոլում չունի ակնառու արդյունքներ։ Նույն կերպ՝ Ճապոնիան, Չինաստանը, Կանադան, Ավստրալիան և տասնյակ այլ երկրներ ընկալում են սպորտը՝ որպես մշակույթ, համախմբման հարթակ, ոչ թե որպես ազգային պատվի դաժան քննություն։

Հայաստանի համար ֆուտբոլը կարող է լինել հպարտության աղբյուր, համախմբման ուժ, բայց ոչ երբեք՝ ամոթի կամ ինքնաոչնչացման պատճառ։ Չի կարելի մեղադրել մի քանի տղաների՝ հազարավորների աչքի առաջ խաղալու համարձակության համար։ Նրանց սխալներն են հղկում թիմը, նրանց ձախողումներն են ճանապարհ բացում հաջողությունների համար։
Այդ իսկ պատճառով սիրեք ձեր հավաքականը, նույնիսկ, երբ այն պարտվում է։ Պահանջեք, քննադատեք, հիասթափվեք՝ այդ ամենը մարդկային է։ Բայց երբեք մի վերածեք դա ազգային ինքնասիրության խաթարման ակտի։ Ազգի պատիվը չի վարկաբեկվում մի խաղով։ Ազգի պատիվը կորսվում է, երբ դադարում ենք վստահել միմյանց, երբ քանդում ենք այն, ինչ մեծ դժվարությամբ ենք կառուցել՝ հույսը, համախմբվածությունը ու հավատը, որ հաղթանակները միշտ հնարավոր են։

Եվ ամենակարևորը՝ մի փորձեք մարդկանց ստիպել ամաչել մի բանի համար, որի պատճառը նրանք չեն։

Հաղթանակները մերն են, պարտություններն էլ՝ նույնպես։ Այսպես է կառուցվում մեծ ազգի հոգեբանությունը»,- գրել է Բաբաջանյանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
717 դիտում

Երկրաշարժ Հայաստանում

Քաղաքապետի խուժան թեկնածուին լսեցի, շուրջը հավաքվածների ծափերը ևս լսեցի, մազոխի՞ստ եք, ժողովուրդ. Հակոբյան

Բոլոր աշխատանքները իրականացնելու ենք համատեղ՝ իմ համաքաղաքացիների գիտակցված քվեարկությամբ. Սարիկ Մինասյան

Բարձրահարկ շենքի բակում տղամարդու դի է հայտնաբերվել

ԿԳՄՍ նախարարը Չարենցավանում հետևել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի համայնքային փուլին

Մխիթար Հայրապետյանն այցելել է Arm-Electronik. քննարկվել է ինժեներական կրթության ընդլայնման հնարավորությունը

Հրադադարի խախտումների անհիմն մեղադրանքները հնարավոր ռազմական էսկալացիայի նախանշաններ են. ԱԳ փոխնախարար

Կանանց Մ-19 հավաքականը մարզական հավաք կանցկացնի

Եվրամիությունը նշել է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները չեղարկելու իր պայմանները

Գորիսում մեքենաներ են բախվել. «ԳԱԶ 31029»-ի վարորդը տեղափոխվել է հիվանդանոց

Վլադիմիր Զելենսկին ժամանել է Ֆրանսիա. սպասվում է հանդիպում Մակրոնի հետ

Ալյասկայում օդաչուն և 2 դուստրերը ողջ են մնացել՝ ավիավթարից հետո 12 ժամ անցկացնելով լիճը ընկած օդանավի թևի վրա

«Սևան ազգային պարկ»-ի հարևանությամբ կայանված մեքենայում 32-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել

Միանում ենք համաձայնագիրը անհապաղ ստորագրելու կոչին. Իտալիա-Հայաստան բարեկամական խմբի խորհրդարանականներ

Ուրվագծվել են ՀՀ-Թուրքմենստան համագործակցության ոլորտները. կայացել է միջկառավարական հանձնաժողովի նիստը

Քաղաքացին ընկել է Գնդեվազ գյուղի մոտակա ձորը և վնասվածքներ ստացել

Քասախի արվեստի դպրոցում տեղի կունենա «Կրթվելը նորաձև է» շարժման հանդիպումը. ինչպես մասնակցել

Պարտքս էր ծանոթանալ հայ գործընկերոջս հետ. Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսություն է այցելել Թուրքիայի հյուպատոսը

Ես ձեզ ոտի տակ կտամ, ոչ թե ձեզ հետ կբանավիճեմ․ վարչապետը՝ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին և Լևոն Տեր-Պետրոսյանին

Փոխվարչապետն ու նորանշանակ դեսպանը քննարկել են Հայաստան-Իտալիա օրակարգի հեռանկարային ուղղությունները

Դոպինգ եք խմո՞ւմ, որ գաք ստեղ ցնցվելով ինչ-որ պաթոսի օվերդոզով խոսեք․ վարչապետը՝ ընդդիմադիր պատգամավորին

Մեկ քարտ, շատ ուղիներ

Շվեդիան կարևոր գործընկեր է Հայաստանի համար, հատկապես` ՀՀ-ԵՄ համագործակցության շրջանակում. Արման Եղոյան

Ձեզնից ավելի շատ բան կա սովորելու, թե ինչպիսին չպետք է լինի պատգամավորը. վարչապետ՝ Մանուկյանին

Ահռելի գույք կա ՀՀ-ում, որ ժամանակին մասնավորեցվել է, բայց տնտեսական շրջանառության մեջ չէ. վարչապետ. տեսանյութ

Եթե որևէ դուրսպրծուկ փորձի ՀՀ քաղաքացու ընտրության կամքին բռնանա, շատ արագ կհայտնվի ասֆալտին․ վարչապետ

2026-ի 2-րդ կիսամյակին կկարողանանք նոր կենսաչափական անձնագրի ծառայություն մատուցել քաղաքացիներին. ՆԳ նախարար

Ով չի կարողանում ապրի, պետք է հետ գնա, տեսնի՝ կրթության ո՞ր փուլում է այդ պրոբլեմն առաջացել․ վարչապետ

Ուսումնասիրվում են Վարդան Ղուկասյանի հետ կապվող ձայնագրության վերաբերյալ հրապարակումները. դատախազություն

Ադրբեջանին առաջարկել ենք սկսել խորհրդակցություններ․ ՀՀ վարչապետ

Կարծում եմ՝ մոտ օրերին լուծում կունենանք. Պապոյանը՝ Վրաստանի մաքսակետերում հայկական բեռնատարների խնդրի մասին

Սահմանի երկայնքով լինում են դեպքեր, երբ կան կրակոցներ, սակայն դրանք Հայաստանի ուղղությամբ չեն․ նախարար

Ուզում ենք համոզվել՝ Ադրբեջանում չկա քաղաքական որոշում, որ սկսում են Արևմտյան Ադրբեջանի շարժում․ վարչապետ

Ես առանց սեթևեթանքի ասում եմ՝ Ղարաբաղյան շարժումը մենք չպետք է շարունակենք․ Նիկոլ Փաշինյան

Պողոս Առաքյալի՞ն էր մեջբերում. խայտառակ պահվածքի գնահատականը գյումրեցին կտա մարտի 30-ին. Սարուխանյան

Հայաստանն այլևս ի վիճակի է ինքնիշխան գործառույթ իրականացնել․ վարչապետ

Ինչ են խոսել վարչապետն ու ԱՄՆ պետքարտուղարը․ մանրամասներ

Գյումրին մերժելու է կեղծ բարեպաշտությունը. Բաբաջանյանն անդրադարձել է Ղուկասյանի հեռախոսազրույցի ձայնագրությանը

Հարավային Կորեայում անտառային հրդեհներ են մոլեգնում. կան զոհեր. տեսանյութ

Ժամանակավորապես արգելվել է դաբաղի նկատմամբ ընկալունակ կենդանիների, մսի, չմշակված մորթի ներմուծումը ՀՀ. ՍԱՏՄ