Երևան
12 °C
ՈւԵՖԱ-ն կարող է փոփոխություններ մտցնել Եվրո 2020-ի ձեւաչափում: Այս մասին գրում է բրիտանական The Daily Mail պարբերականը: Ինչպես հայտնի է, կորոնավիրուսի տարածման պատճառով այս ամռանը նախատեսված մրցաշարն ուղիղ 1 տարով հետաձգվել է: ՈՒԵՖԱ-ն կարողացավ 2021 թվականին հարմար ամսաթվեր գտնել մարզական այս խոշոր իրադարձության համար՝ հունիսի 11-ից հուլիսի 11-ը, սակայն անցկացման վայրերի հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ: Եվ չնայած ժամկետների փոփոխությունից հետո հայտարարվել էր, որ առաջնությունը տեղի կունենա նույն կարգով՝ այս շրջանում ՈՒԵՖԱ-ն քննարկում է ձեւաչափի փոփոխության հավանականությունը:
Մրցաշարի 60-ամյակը նշանավորելու համար նախատեսված էր, որ այն պետք է անցկացվի եվրոպական 12 քաղաքներում: Եվրոպայի 16-րդ առաջնության բացման խաղը պետք է հյուրընկալեր Հռոմը, իսկ եզրափակիչը՝ Լոնդոնը: 1 տարի հետաձգումը, սակայն, կարող է պլաններ խառնել: Նախ, ըստ աղբյուրի, Իսպանիան ու Իտալիան, որոնք կորոնավիրուսից աշխարհում ամենաշատը տուժած երկրներից են, տնտեսական լուրջ խնդիրների առաջ են կանգնել, եւ այդ երկրների ֆեդերացիաները կասկածներ են հայտնել Բիլբաոյում ու Հռոմում խաղեր հյուրընկալելու վերաբերյալ: Բացի այդ՝ նշվում է, որ որոշ մարզադաշտեր էլ 2021 թվականի համար այլ միջոցառումներ են ունեցել, օրինակ, համերգներ, որոնցից նույնպես ակնկալում էին մեծ երկամուտներ ստանալ:

Չեֆերինը երբեք էլ ոգեւորված չի եղել համաեվրոպական մրցաշարի գաղափարով:
Այս իրավիճակում Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտը, որը բացի եզրափակչից, պետք է հյուրընկալեր նաեւ Անգլիայի հավաքականի՝ խմբային փուլի 3 խաղերը եւ մրցաշարի 2 կիսաեզրափակիչները, համաձայնել է, ըստ ծրագրի, ընդունել խաղերը, սակայն ստիպված էր եղել հրաժարվել շահավետ համերգից: Ըստ տեղեկությունների՝ նման խնդիրների կարող են բախվել նաեւ հյուրընկալող այլ քաղաքներ:
Գումարած այս բարդություններին՝ կա եւս մեկ հանգամանք, որը կարող է նպաստել նրան, որ տարբեր երկրներում անցկացնելու ձեւաչափը վերանայվի: ՈՒԵՖԱ-ի ներկայիս նախագահ Ալեքսանդր Չեֆերինը երբեք էլ ոգեւորված չի եղել համաեվրոպական մրցաշարի գաղափարով, որը ժառանգել է նախորդ նախագահից՝ կոռուպցիոն սկանդալից հետո հեռացած Միշել Պլատինիից: Եվ հաշվի առնելով, որ կորոնավիրուսի տարածումից հետո կարող են լոգիստիկ խնդիրներ առաջանալ՝ նա կարող է ավելի հակված լինել փոփոխության:

Չեֆերինը համաեվրոպական մրցաշարի գաղափարը «ժառանգել» է Պլատինիից:
Պաշտոնապես ՈՒԵՖԱ-ն չի հաստատում, որ քաղաքների քանակը կարող է կրճատվել: Բրիտանական մեկ այլ պարբերական՝ The Sky Sports-ը, կապ է հաստատել ՈՒԵՖԱ-ի հետ, եւ մամուլի խոսնակն ասել է, որ իրենց նպատակն է, որ 12 քաղաքներն էլ հյուրընկալեն մրցաշարը եւ իրենք բոլոր կողմերի հետ կապի մեջ են: Նաեւ ավելացրել է, որ իրենք աշխատում են ժամանակացույցը սահմանելու վրա:
12 քաղաքները, որոնք Եվրո 2020-ի հանդիպումներ ընդունելու իրավունք էին ստացել, հետեւյալն են՝ Ամստերդամ, Բիլբաո, Բուխարեստ, Բուդաբեշտ, Բաքու, Կոպենգահեն, Դուբլին, Գլազգո, Լոնդոն, Մյունխեն, Հռոմ եւ Սանկտ Պետերբուրգ: Մրցաշարի եզրափակիչ փուլի 20 մասնակիցները հայտնի են դարձել որակավորման փուլում: Մնացած 4 մասնակիցները որոշվելու են փլեյ-օֆի ընթացքում: Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության պատմության մեջ սա առաջին դեպքն է, որ այն հետաձգվում է:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած կրակոցների դեպքով ևս երկու անձ է ձերբակալվել
Էստոնիայի միջազգային մրցաշարում հայ հրաձիգները շարունակում են հաջող մրցելույթները
Գնդապետ Սթիվեն Գարմորին ավարտական վկայականներ է հանձնել 27 հայ զինծառայողի
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Փյունիկ»-ը զիջել է «Դեբրեցեն»-ին
ՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել է․ վիճակագրություն
Երբ է սպասվում Եվրոպայում հաջորդ ջերմային գմբեթը
ԻՀՊԿ-ն ոչնչացրել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումը
Ծառուկյանը լկտիացել է. տասովշիկները 40-50 մլն դոլար գողացել են, փողը կորել ա. ռազբիրատներ են․ Մալխասյան
Քննարկվել է Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված համատեղ քայլերը
Աննախադեպ գտածո Էրեբունիի հնավայրում․ ինչ է հայտնաբերել ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբը
Լևոն Արոնյանը՝ «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող
«Արարատցեմենտ»-ը պետք է շարունակի անխափան աշխատանքը․ ՀՀ էկոնոմիկայի նախարարն այցելել է գործարան
Ուզում են զավթեն իշխանությունը և հանձնեն տիրոջը. սա ընդդիմություն չէ, դիվերսիոն խումբ է․ Գիորգի Թումասյան
Հնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղում
Քննարկվել են ՀՀ-ում CIHEAM Bari-ի փորձի կիրառման, երկարաժամկետ ներկայության ձևավորման հնարավորությունները
Մեր սիրելի տղան զորացրվեց խաղաղ պայմաններում 2 տարի ծառայելուց հետո․ Հովհաննիսյան
Ուկրաինան վաղուց պատրաստ է խաղաղության. այն պետք է լինի արժանապատիվ. Զելենսկի
Հանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանություն
Վահան Կոստանյանը հանդիպել է Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ
Մեսրոպ Մեսրոպյանը և Հունաստանի կարգավորող մարմնի նախագահ Ցիմարասը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել
Կայացել է սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը
Առինջի ինքնակամ կառույցները գտնվում են բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի տակ՝ վտանգելով քաղաքացիների կյանքը
Գրտնակով մորը սպանած եղբայրներից մեկն առողջական խնդիր է ունեցել
ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը անձնագրավորման արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել
DipTalk․ ԱԳՆ-ն տեղեկացնում է նոր ձևաչափի մասին, առաջին թողարկումը՝ հուլիսի 23-ին
Մելիքգյուղում 20 և 25-ամյա եղբայրները գրտնակով սպանել են մորը, դիակը թաղել կիսաշինության տարածքում
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
Կկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրները
Արփինե Սարգսյանը 5 օրով արձակուրդ է մեկնում
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Դադարեցվել է Սևանա լճի 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը
Դիլիջանում ոչ սթափ վարորդը «Lixiang L7»-ով գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավnր
Նորակառույց բնակարան գնելը հնարավոր կդառնա հեռավար՝ առանց նոտարի այցելելու. տեսանյութ
Ցեղասպանության հուշահամալիրը ձեզ համար կրկեսի արենան չէ. կրկեսային ձեր ելույթների տեղը «Տաշիր Արենա»-ն է
0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել
Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան
ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք. տեսանյութ
ԱԺ-ում ովքեր կլինեն «Հայաստան» խմբակցության ղեկավարը և քարտուղարը
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը «Նաիրի» ԲԿ-ում անցել է պլանային բուժզննում
Մակունցի արձագանքը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակվելու մասին հարցին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT