Երևան
12 °C
Կորոնավիրուսի համաճարակի տնտեսական հետեւանքները կարող են աղքատության շեմին հասցնել աշխարհի բնակչության մի մասին: Մասնավորապես, աշխարհում կարող է սովի եւ աղքատության շեմին հայտնվել գրեթե 500 միլիոն մարդ: Այս մասին հայտնում է Associated press գործակալությունը՝ հղում անելով աշխարհում աղքատության դեմ պայքարի միջազգային միավորված կազմակերպության՝ Oxfam-ի տվյալներին:
«Տնտեսական ջախջախիչ հետեւանքներից խուսափել դժվար թե հաջողվի որեւէ երկրի, համաճարակի այդ ավերիչ հետեւանքներն արդեն իսկ նշմարվում են ամբողջ մոլորակով մեկ: Սակայն աղքատ երկրների աղքատ բնակիչները, որոնք ամեն օր պայքար են մղում գոյության համար, գրեթե չունեն երաշխիքներ, որոնք կարող են նրանց ապահովագրել ծայրահեղ աղքատության գրկում հայտնվելուց»,-ասել է Oxfam-ի գործադիր տնօրենի պարտականությունները կատարող Խոսե Մարիա Վերան:
Հիմնվելով Լոնդոնի Արքայական քոլեջի եւ Ավստրալիայի ազգային համալսարանի կողմից անցկացված հետազոտությունների վրա, կազմակերպությունը զեկույց է հրապարակել, որտեղ նշվոմ է, որ պարզվում է՝ աշխարհի բնակչության 6-ից 8 տոկոսը կարող է հայտնվել աղքատության մեջ, քանի որ կորոնավիրուսի համաճարակի տարածման դեմ պայքարող բոլոր կառավարությունների ջանքերի արդյունքում անխուսափելի է տնտեսությունների մի հատվածի կաթվածահար լինելը: Աշխարհում դադարեցվել են արդյունաբերական հարյուրավոր կազմակերպությունների, գործարանների, ձեռնարկությունների աշխատանքները՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով:
Որպես օրինակ Oxfam-ը նշում է Բանգլադեշը: Այնտեղ ավելի քան 1 միլիոն մարդ է աշխատել տեքստիլ արդյունաբերության ոլորտում, նրանց աշխատանքից ազատել են կամ պարզապես ուղարկել են տուն՝ անորոշ արձակուրդի՝ պատվերների չեղարկման ու բացակայության պատճառով:
Կազմակերպության զեկույցում նաեւ նշվում է, որ կորոնավիրուսի հետեւանքով ստեղծված իրավիճակն աշխարհում, ի թիվս այլ վնասների, կարող է ոչնչացնել բոլոր այն արդյունքները, որոնք վերջին տասնամյակներում գրանցվել են աղքատության դեմ համաշխարհային պայքարում, իսկ աշխարհի որոշ անկյուններում՝ Մերձավոր Արեւելքում եւ Աֆրիկայում, վիճակը կարող է ավելի լուրջ լինել, քան եղել է 30 տարի առաջ:
Oxfam-ն աշխարհի առաջնորդներին կոչ է անում համաձայնության գալ աղքատ երկրների եւ համայնքների համար տնտեսական օգնության փաթեթ կազմելու շուրջ:
Ընդ որում, AP- ն հիշեցնում է, որ հաջորդ շաբաթ սպասվում է G20- ի պետությունների ֆինանսների նախարարների հանդիպում, ինչպես նաեւ բանակցություններ Արժույթի միջազգային հիմնադրամի եւ Համաշխարհային բանկի շրջանակներում:
Առաջարկվում է նաեւ 500 միլիոն դոլարով ավելացնել միջազգային օգնությունը պետություններին եւ անհապաղ չեղյալ համարել զարգացող երկրների պարտքերի վճարումները 2020 թվականի համար ՝ 1 տրիլիոն դոլարի չափով: Այսպիսով, ինչպես պարզաբանում է Oxfam-ը, վճարների չեղարկումը, օրինակ, Գանայի համար, թույլ կտա այս երկրի կառավարությանը տրամադրել ամեն ամիս 20-ական դոլար 16 միլիոն երեխաների, հաշմանդամների եւ թոշակառուների համար՝ կես տարի շարունակ: Սա փոքր, բայց կարեւոր օգնություն կարող է լինել:
Հիշեցնեցնենք, ապրիլի սկզբին նաեւ ՄԱԿ-ի Արեւմտյան Ասիայի տնտեսական եւ սոցիալական հանձնաժողովը (ESCWA) նախազգուշացրեց, որ արաբական երկրներում մոտ 8,3 միլիոն մարդ աղքատության առջեւ է կանգնած ՝ համաճարակի սոցիալ-տնտեսական հետեւանքների պատճառով:
Bloomberg-ն էլ գրում է, որ ՄԱԿ-ի համալսարանի Համաշխարհային տնտեսական հետազոտությունների ինստիտուտի զեկույցում նշվում է, որ համաշխարհային տնտեսության զարգացման համար հետազոտողները վերցրել են 3 սցենար, որոնք նախատեսում էին եկամուտի կրճատում 5, 10 կամ 20% -ով: Մշակվել է նաեւ եկամտի 3 մակարդակ, որոնցից ներքեւ ցուցանիշի գտնվելու դեպքում ենթադրվում է, որ մարդ աղքատության ցածր մակարդակում է գտնվում: Օրինակ, երբ օրական 1.90 դոլար եկամուտ է գրանցվում, մարդը համարվում է աղքատ:
Նշենք, որ է Oxfam-ը բրիտանական ոչ կառավարական կազմակերպություն է, որը զբաղվում է աշխարհում աղքատության դեմ պայքարով եւ աղքատության թվերի հետազոտությամբ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին
ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ
ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ
Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է
Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի
Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել
Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին
Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել
Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան
Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները
Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել
Ուկրաինայի ԶՈՒ-ն հարվածել է Զապորոժիեի զբոսաշրջային կենտրոններին․ զոհերի թվում երեխաներ կան
Սևանա լճում քաղաքացիներով հեծանվանավակ է շրջվել
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադիի հետ․ տեսանյութ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով․ տեղումներ չեն լինի
Զգո՛ն եղեք, մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին․ ՆԳՆ
Որտե՞ղ են թաքնված բռնության դեպքերի արմատները. Աննա Հակոբյան
Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան
Ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ 31-ամյա տղամարդը կալանավորվել է
Անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ կա․ ՆԳՆ
Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026-ի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն
Երևանը նոր սերնդի 10 աղբատար կունենա․ առաջին անգամ մեքենաներում կիրառվել է 360° տեսադիտման համակարգ
Քարիմ Խանը հեռացված է պաշտոնից․ ՄՔԴ-ն հաստատել է գլխավոր դատախազի հրաժարականը
Կանանց հրաձգային գումարտակն առաջին անգամ հերթապահություն է ստանձնել․ տեսանյութ ամրացված շրջաններից մեկից
Հայաստանից արտահանումը 2026թ. հունվար-հունիսին աճել է․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել
Առանձնահատուկ կլիմայական տարի․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Բացահայտվել է Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար
Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է
Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում
ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը
Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել
ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի
Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT