Երևան
12 °C
ես«Այդ մարդը իրեն ճիշտ չպահեց վերջին պահին, դրա համար անունը տալու եմ, որ իրեն չթվա, թե ես վախկոտ եմ: Եթե մարդուն հարգում ես, հարգանքով նստում հետը զրույց ես անում, 2-3 ամիս ա՝ էդ մարդու հետ ես զրից եմ անում, վերջում արդեն ինքը ինձ զանգում բացատրում ա՝ դիմումդ գրի ուղարկի մեզ, դիմումդ ընթացիկից հանի, կամ էն մեկը զանգում ա, ասում՝ անունդ տակից հանի»:
Այս մասին քիչ առաջ Գյուլագարակ համայնքի ավագանու նիստում հայտարարեց համայնքի ղեկավար Մհեր Գեւորգյանը՝ իր խոսքերն ուղղելով մարզպետին եւ վերջինիս հետ կապելով իր հրաժարականի պատճառները:
«18 տարի Կուրթանի գյուղապետ եմ աշխատել, 2,5 տարի է արդեն՝ խոշորացված համայնքի ղեկավար: 7 գյուղ ենք ղեկավարել, իրար օգնելով՝ աշխատել ենք, այսօր մեր բնակիչները պետք է ճիշտը իմանան:
Ով կգա աշխատելու ինձնից հետո, ես պատրաստ եմ լինելու օգնել, ես ոչ մեկի հետ խնդիր չունեմ: Բոլորդ էլ գիտեք, որ առողջական խնդիրներ ունեմ, վիրահատվել եկել եմ, դիմումիս մեջ էլ եմ գրել, բայց քանի որ պետք է փակագծեր բացեմ, դա չեմ ասում, որ ինձ խղճաք, այլ որ կողքիս կանգնեք… այդ մարդը իրեն ճիշտ չպահեց վերջին պահին, դրա համար անունը տալու եմ, որ իրեն չթվա, թե ես վախկոտ եմ: Եթե մարդուն հարգում ես, հարգանքով նստում հետը զրույց ես անում, 2-3 ամիս ա՝ էդ մարդու հետ ես զրից եմ անում, վերջում արդեն ինքը ինձ զանգում բացատրում ա՝ դիմումդ գրի ուղարկի մեզ, դիմումդ ընթացիկից հանի, կամ էն մեկը զանգում ա, ասում՝ անունդ տակից հանի: Վերջում ավագանու հետ ծրագիր ենք արել, ավագանին որոշել ա, որ ամեն գյուղում ինչ-որ բան է արվում: Համայնքի ղեկավարը ես եմ, բայց մարդիկ զանգում, ինձ ասում են՝ անունդ հանի, դո՞ւ պետք ա ինձ ասես, անունով ասում եմ՝ մարզպետը ու էսօրվանից ասում եմ՝ ես իրան հաստատ հրավիրելու եմ, մարտական եմ տրամադրված, ինքը ով ա, որ համայնքապետին ասի, մարդը չհասկացավ, որ ես վախկոտ չեմ»,- ասաց գյուղապետը՝ հավելելով՝ այդ ամենը չի ասում, որ չքվեարկեն իր հրաժարականի համար, այլ հակառակը, խնդրում է, որ քվեարկեն:
«Ես գնալու եմ մեր տուն, 100 տոկոսով: Ես սա էլ չէի ասի, եթե չպարզվեր, որ ինձ վախկոտի տեղ էին ուզում դնեն, երբ-որ ինքը բացատրում է, որ սաղ էլ դուրս են գալու, բեր դու սենց, բեր դու նենց… հասկացանք, դու արդեն ինձ թելադրում ես, թե ես ինչ անեմ, ծրագրեր կազմելուց անունս եք ջնջել տալիս: Ո՞վ ես դու, պարզ ասում եմ՝ ո՞վ ես դու, ես էն ա իմ խոդով տուն եմ գնում, բա դու ո՞վ ես, որ էս վիրուսի ժամանակ սենց բաներ ես անում: Սա ասեցի, որ դուք իմանաք՝ ես ոչ մի բանից չեմ վախենում…»,- եզրափակեց Մհեր Գեւորգյանը, ապա շնորհակալություն հայտնելով ներկաներին՝ դուրս եկավ դահլիճից: Ավագանու նիստը շարունակվեց առանց նրա մասնակցության, ավագանու անդամները շարունակում էին քննարկել գյուղապետի հայտարարությունն ու ստեղծված իրավիճակը:
ՀԺ-ի հետ զրույցում Մհեր Գեւորգյանը հաստատեց՝ մարզպետ Անդրեյ Ղուկասյանը քանիցս զանգահարել ու առաջարկել է իր անունը հանել տարբեր փաստաթղթերի տակից, մինչդեռ ինքը չի արել դա: Ճշտող հարցին՝ կոնկրետ իր հրաժարական ներկայացնելու առաջարկ ստացել է մարզպետից, դրական պատասխան տվեց՝ հրաժարվելով այլ հարցերի պատասխանել:
ՀԺ-ն զանգահարեց նաեւ մարզպետ Անդրեյ Ղուկասյանին, որը, սակայն, չպատասխանեց մեր հեռախոսազանգերին:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ինչպես չգիտեն, որ Գյումրին գյուղ չէ, այնպես էլ չեն հասկանում, որ Հայաստանը պետություն է, ոչ թե խոպան. Գալջյան
Միայն ռուսաստանցի օլիգարխի թիմակիցները կարող էին Նիժնի Տապռից գալ ու մեր Գյումրին գյուղ անվանել. Ռուբինյան
Ունենք երրորդ երեխաների ծնելիության աճ. ԱՍՀ նախարարը՝ ծննդյան նպաստի մասին. տեսանյութ
Աղջկան մոտենալը մարդկային կյանք արժեցավ. որն է եղել Աջափնյակում կրակոցների պատճառը
Շքեղ գրասենյակներով, թշվառ գաղափարներով ընդդիմություն. Կոնջորյան
Ո՛չ հրեա քաղտեխնոլոգները, ո՛չ էլ դոլարները ի զորու չեն փրկելու օլիգարխին ու թիմակիցներին մտավոր բոբիկությունից
Տեր Օշինին խորհուրդ եմ տալիս խելքը գլուխը հավաքել․ Ռուբինյան
Զվարդ Գաբրիելյանը որոնվում է որպես անհետ կորած
Ազատագրվել է 300 կիլոմետր տարածք. նրանց քարտեզների վրա այս հատվածներն իրենք են վերահսկում. Զելենսկի
Նոր Նորքի պատասխանատու ինժեներներն ո՞ւր էին, երբ առանց բիտումի ասֆալտ էին լցնում. Տիգրան Ավինյան
Զովունիում կրակոցի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 31-ամյա տղամարդը մահացել է
Նեպալում առնվազն 18 մարդ է զոհվել ավտոբուսի գետն ընկնելու հետևանքով. կա մի քանի տասնյակ տուժած. տեսանյութ
Աջափնյակի մետրոյի կայարանի կառուցման հատվածում կլինի բիզնես կենտրոն, որը կմեղմի կառուցման ծախսերը. Ավինյան
Վթար Երևան-Աբովյան ճանապարհին․ 3 ուղևոր տեղափոխվել է հիվանդանոց
Աշոցքում ձյուն է, Գորիսի տարածաշրջանում և Դիլիջանի ոլորաններում՝ մառախուղ
Գյումրի գործուղված գաստրալյորներն արդարանալու են, բայց գյումրեցին առաջվա «միամիտը» չէ. Մինասյան
Աջափնյակում սպանության և սպանության փորձի դեպքի մասնակիցների նկատմամբ սահմանվել են խափանման միջոցներ
Դաշնակցականների կողմից երեսպաշտության հերթական մաստեր-կլասն ու բացառիկ օրինակը. Հարությունյան
Երևանի 42 կանգառասրահ կահավորվել է էլեկտրոնային չվացուցակներով. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Մարտունն էնպես է բարկացել ձևիստների վրա, ասես՝ վաղը Սերժն ասի՝ պիտի իրենց ընտրես, չի ընտրելու. Պալյան
Ձեր խոսույթն ուղիղ ապացույց է, որ դուք ՌԴ-ից եկած հյուր եք և ոչ մի կապ չունեք հայ ժողովրդի հետ. Հարությունյան
Հրազդան գետում մահացած հայտնաբերված տղամարդը նախկին դատախազ է
Արժե քաղաքական հյուրախաղերը շարունակել Հայաստանից անդին, ասենք՝ նույն Կալուգայում. Նազելի Բաղդասարյան
Պահանջվում է ՊԵԿ և Ոստիկանության նախկին պաշտոնյա Միհրան Դավթյանից բռնագանձել 20 գույք և 1,1 մլրդ դրամ
Երբ Կալուգայի Նիժնի Տաբռ գյուղից Հայաստան հյուրախաղերի եք գալիս, գոնե ուսումնասիրեք՝ որն է քաղաքը, որը՝ գյուղը
Ողջույն, գյումրեցինե՛ր ջան, եկել ենք ձեր գյուղ հյուր. Սամվել Կարապետյանի թիմակիցներ. տեսանյութ
Փետրվարի 21-ին կարևոր հանդիպում ենք ունեցել Լոս Անջելեսի հայ համայնքի ներկայացուցիչների հետ. Հարությունյան
Սպառնալիքներ, մեղադրանքներ, ձախողված բանակցություններ և վերջնագիր. ուր կհասցնի Իրան-ԱՄՆ լարվածության սրումը
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Շվեյցարիա
Ողջունում եմ կրկեսում ձևիստների ելույթները, քաղաքական կրկեսի համար ավելի լավ վայր դժվար էր գտնել. Չախոյան
ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարն այցելել է Նորավանք վանական համալիր ու «Արենի-1» քարանձավ. տեսանյութ
Խոսակցություններ են տարածվում, թե մարտի 1-ից կանխիկ վճարումն ընդհանրապես արգելվելու է․ Թունյանը պարզաբանել է
Պատմությունը ցնցել է աշխարհը. մոր կողմից լքված և խաղալիքի հետ ընկերացած կապիկը շարունակում է հուզել բոլորին
Հաղթանակ կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին
Արթուր Ավետիսյանը հաղթել է մարմնամարզության Աշխարհի գավաթի խաղարկության Օղակների վարժության եզրափակչում
Հայաստանը հունվարին Վրաստան է արտահանել 10 անգամ ավելի շատ էլեկտրաէներգիա, քան Ադրբեջանը
Ավտովթար Երևան-Սևան ճանապարհին. 3 քաղաքացի հոսպիտալացվել է
Հայաստանին 200 միլիոն եվրո կհատկացվի. ԵՄ-ն հաստատել է աջակցության փաթեթի տրամադրման հանձնառությունը
Լվովում պայթյուններ են հնչել. տուժել է 25 մարդ, կա զոհ. տեսանյութ
Ջերմաստիճանը ՀՀ ողջ տարածքում կնվազի 5-8 աստիճանով. սպասվում են ձյան և անձրևի տեսքով տեղումներ, բուք
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT